Logo
Print this page

ԻՐԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ. ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆՎՈՒ՞Մ ԵՆ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Վեր­ջերս Բաք­վում գու­մար­վել էր այս­պես կոչ­ված՝ չմիա­ցած եր­կր­նե­րի հա­մա­ժո­ղով, ո­րի ըն­թաց­քում կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գա­հու­թյու­նը Վե­նե­սուե­լա­յից ան­ցավ Ադր­բե­ջա­նին։ Այդ շար­ժու­մը սա­ռը պա­տե­րազ­մի դա­րաշր­ջա­նից է եւ կազ­մա­վոր­վել էր հիմ­նա­կա­նում ԽՍՀՄ հո­վա­նու ներ­քո՝ որ­պես այ­լընտ­րանք ա­րեւմ­տյան կողմ­նո­րոշ­մա­նը։

Այս ի­մաս­տով չմիա­ցած եր­կր­նե­րը մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ ո­րո­շիչ դե­րա­կա­տա­րու­թյուն, հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով, չու­նեն։ Բաք­վի հա­մա­ժո­ղո­վի ա­մե­նա­կա­րե­ւոր ի­րա­դար­ձու­թյու­նը, թե­րեւս, Ի­րա­նի նա­խա­գա­հի ներ­կա­յու­թյունն էր։ Մին­չեւ վեր­ջին պա­հը փոր­ձա­գետ­նե­րը կաս­կա­ծում էին, որ Ռոու­հա­նին կմեկ­նի Ադր­բե­ջան։ Նկա­տի էր առն­վում, որ հոկ­տեմ­բե­րի սկզբ­նե­րին նա ներ­կա էր գտն­վել ԵԱՏՄ ե­րե­ւա­նյան գա­գա­թա­ժո­ղո­վին, ին­չը Բաք­վում ըն­կալ­վել էր որ­պես Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ ՙոչ բա­րե­կա­մա­կան քայլ՚։ Բայց Ռոու­հա­նին ոչ միայն մեկ­նեց Ադր­բե­ջան, այ­լեւ ա­ռան­ձին հան­դի­պում ու­նե­ցավ Իլ­համ Ա­լիե­ւի հետ, ո­րի ըն­թաց­քում վեր­ջինս Ի­րանն ան­վա­նեց ՙեղ­բայ­րա­կան եր­կիր՚։ Կար­ծես թե ա­ռա­ջին ան­գամ է, որ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը հա­րե­ւան երկ­րին նման ջերմ գնա­հա­տա­կան է տա­լիս, որն ի­րա­նա­կան կող­մից ըն­դուն­վեց փո­խա­դարձ հա­ճո­յա­խո­սու­թյամբ։ Մին­չեւ բո­լո­րո­վին վեր­ջերս ադր­բե­ջա­նա­կան մա­մուլն աշ­խու­ժո­րեն քն­նար­կում էր Ի­րա­նի դեմ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի հա­վա­նա­կան ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դեպ­քում պաշ­տո­նա­կան Բաք­վի դիր­քո­րոշ­ման թե­ման։ Կար­ծիք­ներ էին շր­ջա­նառ­վում, որ Ադր­բե­ջանն իր տա­րած­քում հե­նա­կա­յան­ներ է տրա­մադ­րել Իս­րա­յե­լին, որ­տե­ղից Ի­րա­նը կա­րող է են­թարկ­վել ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի հար­ձակ­ման։ Ի­րա­նա­կան կողմն այդ քա­րոզ­չու­թյան հան­դեպ ա­ռե­րե­ւույթ սառ­նասր­տու­թյուն էր պա­հում։ Այդ ըն­թաց­քում մի քա­նի զին­ված մի­ջա­դե­պեր ե­ղան ի­րա­նա-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի՝ ԼՂ հա­կա­մար­տու­թյան գո­տուն շատ մոտ հատ­ված­նե­րում։ Կող­մե­րը սահ­մա­նա­պահ զոր­քե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մա­կար­դա­կով մի քա­նի հան­դի­պում ու­նե­ցան։ Բայց հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ՙեղ­բայ­րա­կան մա­կար­դա­կից՚ այդ ա­մեն ին­չը չա­փա­զանց հե­ռու էր։ Ի՞նչ է տե­ղի ու­նե­ցել Ռոու­հա­նիի ե­րե­ւա­նյան այ­ցին հա­ջոր­դած ե­րեք շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում։ Ե­րե­ւա­նում, ինչ­պես հայտ­նի է, տե­ղի է ու­նե­ցել նաեւ Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ­նե­րի հան­դի­պու­մը։ Ա­վե­լի վաղ պետք է կա­յա­նար Պու­տին-Ռոու­հա­նի-Ա­լիեւ հան­դի­պու­մը, բայց այն Ռու­սաս­տա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ հե­տաձգ­վեց։ Կա­րե­լի է են­թադ­րել, որ Ե­րե­ւա­նում Պու­տին-Ռոու­հա­նի բա­նակ­ցու­թյուն­նե­րում շո­շափ­վել է նաեւ Ի­րան-Ադր­բե­ջան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խն­դի­րը, եւ Ռու­սաս­տա­նի նա­խա­գահն ի­րան­ցի պաշ­տո­նակ­ցին վս­տա­հեց­րել է, որ Ադր­բե­ջա­նը չի միա­նա հա­կաի­րա­նա­կան կոա­լի­ցիա­յին։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, Ի­րա­նի նա­խա­գահն Ադր­բե­ջան է ու­ղե­ւոր­վել, որ­պես­զի եւս մեկ ան­գամ վս­տա­հա­նա դրա­նում։ Իլ­համ Ա­լիե­ւը լիու­լի բա­վա­րա­րեց Ի­րա­նի նա­խա­գա­հի սպա­սում­նե­րը՝ մատ­նան­շե­լով, որ Կաս­պից ծո­վի ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կի մա­սին հա­մա­ձայ­նա­գի­րը հնա­րա­վո­րու­թյուն է, որ­պես­զի եր­կու եր­կր­նե­րը հա­մա­տեղ է­ներ­գե­տիկ նա­խագ­ծեր մշա­կեն եւ ի­րա­կա­նաց­նեն։ Սա Ի­րա­նի հա­մար չա­փա­զանց զգա­յուն խն­դիր է։ Բանն այն է, որ Կաս­պից ծո­վի մի քա­նի նավ­թա­գա­զա­յին հան­քա­վայ­րեր ա­վե­լի վաղ Ադր­բե­ջա­նը հայ­տա­րա­րել էր իր բա­ցա­ռիկ սե­փա­կա­նու­թյուն։ Ի­րա­նի ար­ձա­գան­քը շատ կոշտ էր, Թեհ­րանն օդ բարձ­րաց­րեց կոր­ծա­նիչ­ներ եւ ադր­բե­ջա­նա­կան երկ­րա­բա­նա-հե­տա­խու­զա­կան նա­վե­րին պար­տադ­րեց լքել տա­րած­քը։ Ներ­կա­յումս Ա­լիեւն ա­ռա­ջար­կում է այդ հան­քա­վայ­րե­րի հա­մա­տեղ շա­հա­գոր­ծում սկ­սել։ Ի­րո­ղու­թյուն է, որ Ադր­բե­ջա­նի նավ­թա­գա­զա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րը պատ­կա­նում են ա­րեւմ­տյան կոր­պո­րա­ցիա­նե­րին, իսկ ԱՄՆ-ը պատ­ժա­մի­ջոց­ներ է կի­րա­ռում Ի­րա­նի եւ վեր­ջի­նիս հետ հա­մա­գոր­ծակ­ցող եր­կր­նե­րի դեմ։ Ու­նի՞ Ադր­բե­ջա­նը վս­տա­հու­թյուն, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը պատ­ժիչ քայ­լե­րի չեն դի­մի, ե­թե Կաս­պից ա­վա­զա­նում ի­րա­կա­նաց­վեն ի­րա­նա-ադր­բե­ջա­նա­կան հա­մա­տեղ նա­խագ­ծեր։ Այս հար­ցին չա­փա­զանց դժ­վար է պա­տաս­խա­նել։ Մնում է միայն են­թադ­րել, որ ար­տա­քին քա­ղա­քա­կան հար­ցե­րում չա­փա­զանց զգու­շա­վոր լի­նե­լով՝ Իլ­համ Ա­լիե­ւը նման ա­ռա­ջար­կու­թյուն չէր հն­չեց­նի, ե­թե ի­րեն ա­պա­հո­վագ­րած չլի­ներ ա­րեւմ­տյան պատ­ժա­մի­ջոց­նե­րից։ Ինչ վե­րա­բե­րում է Ի­րա­նին, ա­պա տն­տե­սա­կան բարդ ի­րա­վի­ճա­կում Ադր­բե­ջա­նի կող­մից ար­ված ա­ռա­ջար­կը, թվում է, պետք է ըն­դու­նե­լի լի­նի։ Ա­մեն ին­չից զատ դա նաեւ քա­ղա­քա­կան ռե­սուրս է Ի­րա­նի ձեռ­քին այն ի­մաս­տով, որ ելք է բա­ցում՝ հաղ­թա­հա­րե­լու մե­կու­սաց­վա­ծու­թյու­նը։ Ի­րան-Ադր­բե­ջան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում կար­ծես հար­ցա­կան­նե­րը հան­վում են։ Ադր­բե­ջա­նի ակն­կա­լիք­նե­րը, սա­կայն, ա­վե­լի հե­ռուն են գնում եւ հան­գում են ԼՂ հար­ցում Ի­րա­նի դիր­քո­րոշ­ման փո­փո­խու­թյան սպա­սում­նե­րի։ Շո­շափ­վե՞լ է այդ թե­ման Ա­լիեւ-Ռոու­հա­նի բա­նակ­ցու­թյուն­նե­րում։ Ո՞րն է Ի­րա­նի սկզ­բուն­քա­յին դիր­քո­րո­շու­մը։ Մո­տա­կա ա­միս­նե­րին, ե­րե­ւի, այս եւ այլ հար­ցե­րում ո­րո­շա­կի պար­զու­թյուն կուր­վագծ­վի։ Ոչ այն­քան հե­ռա­վոր ան­ցյա­լում Ի­րա­նը միջ­նոր­դա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն է ցու­ցա­բե­րել ԼՂ հար­ցում։ Կա­րե­լի՞ է Թեհ­րա­նից նոր քայ­լե­րի սպա­սել։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.