[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵՆԱՏՈՐ ԳՐԵՀԵՄԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԻՐ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ ԿԵՂԾ ԹՈՒՐՔ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑՈՒՄ

AXIOS լրատ­վա­կան կայ­քը հայտ­նեց, որ 2019 թ. նո­յեմ­բե­րի 13-ին, երբ սե­նա­տոր Գրե­հե­մը լքում էր Սպի­տակ տա­նը նա­խա­գահ Էր­դո­ղա­նի հետ տե­ղի ու­նե­ցող հան­դի­պու­մը, նա­խա­գահ Թրամ­փի օգ­նա­կան­նե­րից մե­կը նրան խնդ­րեց դեմ լի­նել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան բա­նաձևին, ո­րը հաս­տատ­վե­լու էր Սե­նա­տի կող­մից` ա­ռանց նա­խա­պես անց­նե­լու Ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վը։ Սե­նա­տոր Գրե­հե­մը AXIOS-ին ա­սաց, որ հա­մա­ձայ­նել է ար­գե­լա­փա­կել բա­նաձևը, ՙքա­նի որ նա [Էր­դո­ղա­նը] դեռ քա­ղա­քում էր....

Դա ոչ հար­մար ժա­մա­նակ էր։ Ես փոր­ձում եմ փր­կել հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ե­թե դա հնա­րա­վոր է՚։ Հար­ցին, թե ար­դյոք նա ան­հար­մար չի՞ զգում Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին բա­նաձևն ար­գե­լա­փա­կե­լու հա­մար, սե­նա­տոր Գրե­հեմն ա­սաց AXIOS-ին. ՙԱ­յո, ո­րով­հետև ինձ դուր է գա­լիս Բո­բը [Մե­նեն­դե­սը]։ Նա եր­կար տա­րի­ներ աշ­խա­տում է դրա վրա, բայց ես մտա­ծե­ցի, որ քա­ղա­քում գտն­վող Թուր­քիա­յի նա­խա­գա­հը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ա­վե­լին է, քան հան­րու­թյու­նը կա­րող էր ըն­դու­նել՚։ Այ­նու­հետև սե­նա­տոր Գրե­հե­մը հա­վե­լեց. ՙԵս չեմ պատ­րաստ­վում հա­ջորդ ան­գամ դեմ լի­նել՚։
Ան­ցյալ ա­միս ՙՊո­լի­տի­կո՚ լրատ­վա­մի­ջո­ցը բա­ցա­հայ­տեց, որ ռուս պրան­կեր (հե­ռա­խո­սա­յին խու­լի­գան) Ա­լեք­սեյ Ստո­լյա­րո­վի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցում, որն ի­րեն ներ­կա­յաց­րեց որ­պես Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Հու­լու­սի Ա­քար, սե­նա­տոր Գրե­հեմն ա­սաց, որ ա­վե­լի քան պատ­րաստ է աշ­խա­տել Թուր­քիա­յի հետ` բա­րե­լա­վե­լու նրա հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի հետ։
Սե­նա­տոր Գրե­հե­մի խոս­նակ Քե­վին Բի­շո­փը հաս­տա­տեց ՙՊո­լի­տի­կո՚-ին, որ ռուս պրան­կե­րը, ի­րոք, խա­բել է սե­նա­տո­րին. ՙՄենք հա­ջո­ղու­թյամբ կան­խել ենք սե­նա­տոր Գրե­հե­մին և գրա­սե­նյա­կին խա­բե­լու շատ փոր­ձեր, սա­կայն այս ան­գամ հա­ջող­վեց սո­ղոս­կել՚,-ա­սաց նա։ ՙՆրանց հա­ջող­վեց հաս­նել դրան՚։ Փաս­տո­րեն, ռուս պրան­կերն ա­ռա­ջին ան­գամ չէր խա­բում սե­նա­տոր Գրե­հե­մին։
Հա­կա­սե­լով իր հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին` սե­նա­տոր Գրե­հե­մը Թուր­քիա­յի կեղծ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րին ա­սաց, որ հա­մա­ձայն է Թուր­քիա­յի դիր­քո­րոշ­ման հետ, որ քր­դե­րը ՙսպառ­նա­լիք՚ են։ Գրե­հե­մը նաև ա­սաց, որ ին­քը և Թրամ­փը դեմ են ե­ղել Թուր­քիա­յի դեմ պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­մա­նե­լուն` ռու­սա­կան S-400 հր­թի­ռա­յին հա­մա­կար­գը գնե­լու հա­մար։
Ա­հա մի քա­նի հատ­ված հե­ռա­խո­սազ­րույ­ցից.
Պրան­կեր. ՙՈր­քան ես հաս­կա­նում եմ, նա­խա­գահ Թրամ­փը Ձեզ է վս­տա­հել այդ բա­նակ­ցու­թյուն­նե­րը՚, ա­սաց այն մար­դը, ո­րը Գրե­հե­մը են­թադ­րում էր, որ Ա­քարն է` ըստ 16-րո­պեա­նոց հե­ռա­խո­սազ­րույ­ցի ձայ­նագ­րու­թյան։
Սե­նա­տոր Գրե­հեմ. ՙԱ­յո, կար­ծես թե։ Թույլ տվեք Ձեզ ա­սել, թե նա [նա­խա­գահ Թրամ­փը] ինչ է ա­սել ինձ. ՙԵս չեմ ցան­կա­նում պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել մեր դաշ­նա­կից Թուր­քիա­յի դեմ՚։
Պրան­կեր. ՙԱ­յո, բայց ի՞նչ է ա­սել նա­խա­գահ Թրամ­փը ա­զատ առևտրի հա­մա­ձայ­նագ­րի վե­րա­բե­րյալ՚։

Սե­նա­տոր Գրե­հեմ. ՙԼավ։ Այս­պես, նա ինձ ա­սաց զան­գա­հա­րել նա­խա­գահ Էր­դո­ղա­նին և ա­նել այս ա­ռա­ջար­կը... Ես չգի­տեմ, թե ինչ կա­րող եմ ա­սել Ձեզ, բայց ես ա­մեն ինչ ա­նում եմ, և նա­խա­գահ Թրամ­փը շատ կա­րեկ­ցու­թյամբ է վե­րա­բեր­վում նա­խա­գահ Էր­դո­ղա­նի ի­րա­վի­ճա­կին, սա­կայն Կոնգ­րե­սը կա­րե­կից չէ։ Դե­մոկ­րատ­ներն ընդ­հան­րա­պես չեն կա­րեկ­ցում, և մենք այս­տեղ կորց­րել ենք մի քա­նի հան­րա­պե­տա­կան­նե­րի, երբ խոս­քը վե­րա­բե­րում է Թուր­քիա­յին։ Իսկ Թուր­քիան չա­փա­զանց ար­ժե­քա­վոր դաշ­նա­կից է վե­ճի մեջ մտ­նե­լու հա­մար՚։
Ըստ GQ ամ­սագ­րի` հու­լի­սի սկզ­բին ռուս պրան­կե­րը զան­գա­հա­րել էր սե­նա­տոր Գրե­հե­մին թուր­քա­կան բջ­ջա­յին հե­ռա­խո­սից, ո­րը նա գնել էր հա­տուկ այս ա­ռի­թով։ Պրան­կերն ա­սել էր Գրե­հե­մին, որ ին­քը կծա­ռա­յի որ­պես Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան հետ նրա հա­մար շփ­ման կետ։ Սե­նա­տոր Գրե­հե­մը հա­մա­ձայ­նել է հետ զան­գել պրան­կե­րին Թրամ­փի հետ խո­սե­լուց հե­տո։
Սե­նա­տոր Գրե­հե­մը օ­գոս­տո­սի 12-ին զան­գա­հա­րել է պրան­կե­րին և պար­ծե­նա­լով ա­սել. ՙԵս հան­դի­պե­ցի նա­խա­գա­հին և հան­գս­տյան օ­րերն անց­կաց­րե­ցի նրա հետ։ Մենք ե­րեկ գոլֆ խա­ղա­ցինք, ճա­շե­ցինք և խո­սե­ցինք Թուր­քիա­յում գտն­վող մեր բա­րե­կամ­նե­րի մա­սին, և ես նրան ա­սա­ցի, որ ցան­կու­թյունս է փո­խել խո­սակ­ցու­թյու­նը և ձեզ վե­րա­կանգ­նել F-35 ծրագ­րում, ինչ­պես նաև ստո­րագ­րել ա­զատ առևտրի մա­սին հա­մա­ձայ­նա­գիրն ու ա­ռաջ շարժ­վել նոր ուղ­ղու­թյամբ, և դա այն է, ինչ նա կցան­կա­նա ա­նել՚։
ՙԻսկ Դուք նրան ա­սա­ցի՞ք մեր խո­սակ­ցու­թյան մա­սին՚,-հարց­րեց պրան­կե­րը։
ՙԱ­յո՚, ա­սաց սե­նա­տոր Գրե­հե­մը. ՙ...Մենք ցան­կա­նում ենք ա­վե­լի սերտ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նե­նալ նա­խա­գահ Էր­դո­ղա­նի հետ։ Ան­ձամբ ինձ դուր է գա­լիս նա­խա­գահ Էր­դո­ղա­նը։ Կար­ծում եմ` նա­խա­գահ Թրամ­փին ևս դուր է գա­լիս նա­խա­գահ Էր­դո­ղա­նը: Իմ կար­ծի­քով նա ու­ժեղ մարդ է, և մենք պետք է գործ ու­նե­նանք ու­ժեղ մարդ­կանց հետ։ Ուս­տի, կար­ծում եմ, որ հա­ջորդ բա­նը, որ պետք է ար­վի, այն է, որ եր­կու նա­խա­գահ­նե­րը խո­սեն մի­մյանց հետ՚։
Պրան­կե­րը հարց­րեց, թե ինչ պետք է զե­կու­ցի նա­խա­գահ Էր­դո­ղա­նին։
ՙԱ­հա թե ինչ պետք է ա­նենք՚, ա­սաց սե­նա­տոր Գրե­հե­մը։ ՙԹույլ տվեք այ­սօր ե­րե­կո­յան զան­գա­հա­րել նա­խա­գա­հին։ Ես վա­ղը կզան­գա­հա­րեմ Ձեզ, և ա­հա թե ինչ եմ կար­ծում, որ պետք է ա­նենք։ Մենք պետք է հե­ռա­խո­սա­զանգ ու­նե­նանք եր­կու նա­խա­գահ­նե­րի միջև… և ես կար­ծում եմ, որ խո­սակ­ցու­թյու­նը կլի­նի. Դուք կա­րող եք ա­սել նա­խա­գահ Էր­դո­ղա­նին, որ ես ողջ հան­գս­տյան օ­րե­րերն անց­կաց­րել եմ նրա հետ, և նա­խա­գա­հը չի ցան­կա­նում պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել Թուր­քիա­յի դեմ։ Նրա կար­ծի­քով` դա խեն­թու­թյուն է։ Ան­ձամբ ես կար­ծում եմ, որ դա խեն­թու­թյուն է։ Մեզ անհ­րա­ժեշտ է այն շր­ջան­ցե­լու ու­ղի­ներ գտ­նել՚։
Սե­նա­տոր Գրե­հե­մը ռուս պրան­կե­րի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցում հաս­տա­տեց նաև, որ նա­խա­գահ Թրամփն անձ­նա­կան շա­հագր­գռ­վա­ծու­թյուն ու­նի Թուր­քիա­յի պե­տա­կան բան­կի նկատ­մամբ, ո­րը խախ­տել է ա­մե­րի­կյան օ­րենք­նե­րը` առևտուր ա­նե­լով Ի­րա­նի հետ... Ըստ ՙԲլում­բեր­գի՚ զե­կույ­ցի` Թրամփն ա­սել էր այն ժա­մա­նակ­վա պետ­քար­տու­ղար Ռեքս Թի­լեր­սո­նին` գլ­խա­վոր դա­տա­խա­զին խնդ­րել փա­կել ի­րա­նա-թուր­քա­կան ոս­կու առևտրով զբաղ­վող Ռե­զա Զա­րա­բի դա­տա­կան գոր­ծը, ո­րը ձեր­բա­կալ­վել էր ԱՄՆ-ում ` թուր­քա­կան բան­կի կեղծ գոր­ծար­քում ու­նե­ցած դե­րի հա­մար։ Էր­դո­ղա­նը լոբ­բինգ էր ա­րել ԱՄՆ պաշ­տո­նյա­նե­րին` Զա­րա­բին ա­զատ ար­ձա­կե­լու հա­մար։
Թեև հե­ռա­խո­սա­զան­գե­րի բա­ցա­հայ­տում­նե­րը ցն­ցող չեն, սա­կայն սա անվ­տան­գու­թյան լուրջ խն­դիր է` ռուս պրան­կե­րը, ո­րը հնա­րա­վոր է կապ­ված է Կրեմ­լի հետ, կա­րող է որ­պես Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար խո­սել Թրամ­փի մեր­ձա­վոր կողմ­նա­կից սե­նա­տոր Գրե­հե­մի հետ, որն այ­նու­հետև ռու­սի ու­ղերձ­նե­րը փո­խան­ցում է նա­խա­գահ Թրամ­փին։ Իսկ հե­տո սե­նա­տոր Գրե­հե­մը ԱՄՆ նա­խա­գա­հի հետ ու­նե­ցած իր խո­սակ­ցու­թյու­նը փո­խան­ցում է ռու­սին։
Հա­ճախ ա­սում են, որ ՙքա­ղա­քա­կա­նու­թյու­նը միա­վո­րում է տար­բեր հա­յացք­նե­րի տեր մարդ­կանց՚։ Սա այն­քան ճիշտ է Թրամ­փի և Գրե­հե­մի դեպ­քում, ո­րոնք ո­խե­րիմ թշ­նա­մի­նե­րից վե­րած­վել են մտե­րիմ ըն­կեր­նե­րի։ 2016 թ. նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի քա­րո­զար­շա­վի ըն­թաց­քում թեկ­նա­ծու Թրամ­փը Գրե­հե­մին ան­վա­նել է ՙխենթ՚, ՙան­խելք՚ և ՙերբևէ իմ տե­սած ա­մե­նա­հի­մար մարդ­կան­ցից մե­կը՚։ Իսկ Գրե­հեմն իր հեր­թին Թրամ­փին ան­վա­նել է ՙխե­լա­գար՚, ՙխենթ՚ և ՙա­պուշ՚։ Այժմ նրանք մտե­րիմ ըն­կեր­ներ են և միա­սին գոլֆ են խա­ղում...