[ARM]     [RUS]     [ENG]

ԷՐԴՈՂԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ

Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ

ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

 Ստամ­բու­լի փաս­տա­բան­նե­րի միու­թյան ան­դամ մի խումբ ծայ­րա­հեղ ազ­գայ­նա­կան թուրք փաս­տա­բան­ներ 2019թ. նո­յեմ­բե­րի ի­րենց տե­ղե­կագ­րում հոդ­ված են հրա­պա­րա­կել` սպառ­նա­լով ևս մեկ ան­գամ ՙտե­ղա­հա­նել՚ բո­լոր հա­յե­րին Թուր­քիա­յից: Հոդ­վա­ծի հե­ղի­նակ Մուս­տա­ֆա Չա­լի­քը գրում է, որ ՙտե­ղա­հա­նու­թյու­նը՚ կլի­նի ՙա­մե­նա­մեղմ գոր­ծո­ղու­թյու­նը՚ հա­յե­րի դեմ։ Քա­նի որ Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը ժխ­տում է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, հե­ղի­նակն այն հի­շա­տա­կում է որ­պես ՙտե­ղա­հա­նու­թյուն՚։ Հոդ­վա­ծում Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը նկա­րագր­վում է որ­պես ՙհաղ­թապ­սակ՚:

Ի­րա­վի­ճակն ա­վե­լի վատ­թա­րաց­նե­լով՝ Չա­լի­քը օրհ­նում է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան գլ­խա­վոր չա­րա­գործ­նե­րի հի­շա­տա­կը. ՙմեծ նա­հա­տակ Թա­լեաթ փա­շա­յին՚, Էն­վեր փա­շա­յին և Բե­հաեդ­դին Շա­քի­րին, ա­սե­լով. ՙՄենք խո­նարհ­վում ենք բո­լոր միու­թե­նա­կան­նե­րի [ե­րիտ­թուր­քե­րի] սուրբ հի­շա­տա­կի ա­ռաջ և համ­բու­րում ենք նրանց օր­հն­ված ձեռ­քե­րը.... Մաղ­թում ենք Աստ­ծո ո­ղոր­մու­թյու­նը և հա­վեր­ժա­կան ե­րա­նու­թյուն բո­լոր ա­նա­նուն [թուրք] նա­հա­տակ­նե­րին դրախ­տում, ո­րոնք զրկ­վե­ցին կյան­քից հայ­կա­կան կո­տո­րած­նե­րում՚:
Այ­նու­հետև Չա­լի­քը գրում է. ՙԵ­թե Միու­թյուն և ա­ռա­ջա­դի­մու­թյուն կո­մի­տեն [ե­րիտ­թուր­քե­րի] ՙհան­ցա­գոր­ծու­թյուն՚ է կա­տա­րել, ա­պա նրանց միակ ՙհան­ցա­գոր­ծու­թյու­նը՚՝ Բալ­կան­նե­րում մեզ պա­տու­հա­սած ա­ղե­տի կրկ­նու­թյան կան­խումն էր Արևե­լյան Ա­նա­տո­լիա­յում՚:
Հոդ­վա­ծա­գի­րը հաս­տա­տել է, որ ՙմենք ա­ջակ­ցում ենք 1915թ. հա­յե­րի տե­ղա­հա­նու­թյա­նը: Նրանք, ով­քեր տե­ղա­հա­նու­թյունն ան­վա­նում են ցե­ղաս­պա­նու­թյուն, պա­տե­րազ­մի հայ­տա­րա­րու­թյուն են ա­նում: Հա­յե­րին և մյուս­նե­րին, ո­րոնք դա ան­վա­նում են ցե­ղաս­պա­նու­թյուն, սպառ­նում է մի նոր տե­ղա­հա­նու­թյուն, որն ա­մե­նա­մեղմ մի­ջո­ցը կլի­նի նրանց դեմ՚:
ՙՄեր նախ­նի­նե­րը Հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի մեջ մտան ի­րենց սուրբ հայ­րե­նի­քը և պա­տի­վը պաշտ­պա­նե­լու հա­մար: Դա մեր պա­տիվն ու գլ­խապ­սակն է բո­լոր մար­տե­րում՝ Սա­րի­ղա­մի­շից մինչև Չա­նաք­քա­լե և հա­յե­րի տե­ղա­հա­նու­թյու­նից հե­տո մինչև Ան­կա­խու­թյան պա­տե­րազմ: Մենք հա­վեր­ժա­կան հպար­տու­թյամբ կրե­լու ենք այս թա­գը՚,-գրում է Չա­լի­քը:
Չա­լի­քը շա­րու­նա­կում է. ՙԵ­թե մենք գտ­նում ենք, որ մեր հայ­րե­նիքն ու ազ­գա­յին գո­յու­թյու­նը պաշտ­պա­նե­լու այլ ու­ղի չկա, ով էլ լի­նենք, ա­մե­նա­փոքր գո­հու­նա­կու­թյու­նը, որ մեզ տա­լու է՝ նոր տե­ղա­հա­նու­թյունն է՚:
Իր գր­քի՝ ՙՀա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան պա­հանջ­նե­րը՚ նա­խա­բա­նում Չա­լի­քը 1915թ. ցե­ղաս­պա­նու­թյան վե­րա­բե­րյալ հա­յե­րի պա­հանջ­նե­րը նկա­րագ­րում է որ­պես ՙլալ­կան գրա­կա­նու­թյուն.... Խոր ար­մատ­նե­րով մեծ ազ­գե­րը չեն կա­րող լա­ցել և տրտն­ջալ: Նրանք խղ­ճա­հա­րու­թյու­նը և ի­րենց նկատ­մամբ խղ­ճա­հա­րու­թյան ձգ­տու­մը հա­մա­րում են նվաս­տա­ցու­ցիչ: Այդ իսկ պատ­ճա­ռով, ՙող­բա­ցող և լալ­կան գրա­կա­նու­թյու­նը՚ կամ չի զար­գա­ցել կամ ան­հե­տա­ցել է: Սա լուրջ հար­ցե­րից մեկն է։ Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ, մենք նույն­պես, ազդ­ված հայ­կա­կան ող­բա­ցող հա­րուստ գրա­կա­նու­թյու­նից, ան­տե­ղի մե­ղադ­րում ենք մեզ այն բա­նի հա­մար, որ չենք հրա­տա­րա­կում նրանց չափ: Ի­րա­կա­նում մենք չենք կա­րող մր­ցել նրանց հետ, ե­թե նույ­նիսկ ցան­կա­նանք։ Մենք ու­նենք այն­պի­սի հս­կա­յա­կան ՙսգա­ցող գրա­կա­նու­թյուն՚, ո­րը ոչ միայն առ­նչ­վում է հայ­կա­կան վայ­րա­գու­թյուն­նե­րին, այլև այլ ա­ղետ­նե­րին, ո­րոնք մեզ առ­նչ­վել են։ Փաս­տո­րեն, աս­վում է, որ թուր­քե­րի ցու­ցա­բե­րած լռու­թյու­նը դաշ­նակ­նե­րի քա­րոզ­չու­թյան դեմ, ո­րը տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ ի­րա­կա­նաց­վել է ամ­բողջ թա­փով, գնա­հատ­վել է որ­պես զր­պար­տու­թյան հան­ցա­գոր­ծու­թյան և ցե­ղաս­պա­նու­թյան ՙժխ­տո­ղա­կա­նու­թյուն՚՚:

Չա­լի­քի հոդ­վա­ծից բա­ցի, կա ևս մեկ հոդ­ված ծայ­րա­հեղ ազ­գայ­նա­կան թուրք փաս­տա­բան­նե­րի տե­ղե­կագ­րում, ո­րը գր­վել է Ֆա­րուք Ուլ­կե­րի կող­մից՝ ՙ1915-ի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը և հայ­կա­կան վայ­րա­գու­թյուն­նե­րը՚ վեր­նագ­րով:
Ուլ­կե­րը գրում է, որ ՙՀայ­կա­կան հար­ցը և Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան պա­հան­ջը շա­րու­նա­կում են մնալ մեր ժո­ղովր­դի կարևո­րա­գույն խն­դիր­նե­րից մե­կը վեր­ջին հա­րյու­րա­մյա­կում՚։ Նա ցե­ղաս­պա­նու­թյունն ան­վա­նում է ՙինք­նա­պաշտ­պա­նու­թյուն՚։ Հոդ­վա­ծում մեջ­բեր­վում է Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նի նախ­կին ան­դամ և Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ժխ­տող Յու­սուֆ Հա­լա­չօղ­լուի հայ­տա­րա­րու­թյու­նը. ՙՏե­ղա­հա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ մա­հա­ցած 300 հա­զար հա­յերն ի­րենց կյան­քից զրկ­վել են Կով­կա­սում ե­ղած հի­վան­դու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով՚:
Կար­ծես թե ժխ­տո­ղա­կան կեղ­ծիք­նե­րը բա­վա­րար չէին, թուր­քա­կան Daily Sabah թերթն էլ 2019թ. դեկ­տեմ­բե­րի 8-ին հոդ­ված հրա­պա­րա­կեց՝ ՙԹուր­քիան պետք է ակ­տի­վաց­նի ջան­քե­րը՝ զր­պար­տու­թյան քա­րոզ­չու­թյան պայ­քա­րում՚ վեր­նագ­րով:
Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րի վար­չու­թյունն ստեղ­ծել է 1915.gov.tr կայ­քը, տե­ղադ­րե­լով նյու­թեր, ո­րոնք հեր­քում են Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան փաս­տե­րը: Daily Sabah-ը հայ­տա­րա­րում է. ՙԹուր­քիան դեմ է 1915-ի մի­ջա­դե­պե­րը որ­պես ՙցե­ղաս­պա­նու­թյուն՚ ներ­կա­յաց­նե­լուն, ա­վե­լի շուտ այն հա­մա­րում է ող­բեր­գու­թյուն, ո­րից թե? թուր­քե­րը, թե? հա­յե­րը կո­րուստ­ներ են ու­նե­ցել Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի թո­հու­բո­հում... ՙԱյս կայ­քը մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում, բո­լոր հնա­րա­վոր մի­ջոց­նե­րով կար­ձա­գան­քի մեր երկ­րի դեմ օգ­տա­գործ­վող Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հե­րյու­րան­քին՝ ա­ռա­ջին պլան մղե­լով պատ­մա­կան տե­ղե­կատ­վու­թյունն ու տվյալ­նե­րը՚, ա­սել է նա­խա­գա­հի հա­ղոր­դակ­ցու­թյան տնօ­րեն Ֆահ­րե­թին Ալ­թու­նը, շա­բաթ օ­րը Ան­թա­լիա­յի ծո­վափ­նյա նա­հան­գում անց­կաց­վող ու­սում­նա­կան ծրագ­րի ըն­թաց­քում:
Այ­նու­հետև Daily Sabah-ը հայտ­նում է, որ ՙՕս­մա­նյան կայս­րու­թյու­նը 1915-ին Արևե­լյան Ա­նա­տո­լիա­յի հա­յե­րին տե­ղա­փո­խեց ՝ ապս­տամ­բու­թյուն­նե­րից հե­տո, ո­րոնց մի մա­սը կողմ էր ռու­սա­կան զավ­թիչ ու­ժե­րին։ Տե­ղա­փո­խու­թյուն­նե­րի ըն­թաց­քում բազ­մա­թիվ հա­յեր զոհ­վե­ցին: Հա­յաս­տա­նը նե­րո­ղու­թյուն և փոխ­հա­տու­ցում է պա­հան­ջում, մինչ­դեռ Թուր­քիան պաշ­տո­նա­պես հեր­քել է հայ­կա­կան մե­ղադ­րանք­նե­րը մի­ջա­դե­պե­րի կա­պակ­ցու­թյամբ, ա­սե­լով, որ չնա­յած հա­յե­րը մա­հա­ցել են տե­ղա­փո­խու­թյուն­նե­րի ժա­մա­նակ, շատ թուր­քեր նույն­պես կորց­րել են ի­րենց կյան­քը Ա­նա­տո­լիա­յում հայ­կա­կան ա­վա­զա­կախմ­բե­րի կող­մից ի­րա­կա­նաց­ված հար­ձա­կում­նե­րի ժա­մա­նակ։ Թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը բազ­միցս կոչ է ա­րել պատ­մա­բան­նե­րին ու­սում­նա­սի­րել դա­րաշր­ջա­նին վե­րա­բե­րող օս­մա­նյան ար­խիվ­նե­րը, որ­պես­զի պար­զեն, թե ի­րա­կա­նում ինչ է տե­ղի ու­նե­ցել Օս­մա­նյան կա­ռա­վա­րու­թյան և նրա հայ քա­ղա­քա­ցի­նե­րի միջև։ Մեր­ժե­լով ՙցե­ղաս­պա­նու­թյան՚ մե­ղադ­րանք­նե­րը՝ Թուր­քիան պաշ­տո­նա­պես ըն­դու­նել է ան­ցյա­լի դեպ­քե­րը որ­պես մեծ ող­բեր­գու­թյուն, երբ եր­կու կող­մերն էլ մեծ կո­րուստ­ներ են ու­նե­ցել, այդ թվում՝ հա­րյու­րա­վոր մահ­մե­դա­կան թուր­քեր՚:
Daily Sabah-ը մեջ­բե­րել է նաև Ալ­թու­նին՝ նշե­լով, որ Թուր­քիան կու­ժե­ղաց­նի իր ջան­քե­րը եր­կի­րը թի­րա­խա­վո­րող հա­յե­րի դեմ։ ՙՄենք պետք է ա­վե­լի ու­ժեղ պայ­քար մղենք մութ քա­րոզ­չու­թյան դեմ՚։
Ա­վե­լի կարևոր է՝ Ալ­թու­նը հա­վե­լել է, որ Թուր­քիա­յի բա­նակ­ցա­յին ու­ժը մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում ա­ճում է տա­րա­ծաշր­ջա­նում նրա հզո­րու­թյան ա­ճի հետևան­քով: ՙՄեր նպա­տակն է ի­րա­կա­նաց­նել բարձ­րո­րակ, ար­ժե­քա­վոր աշ­խա­տանք, ո­րը կհա­մա­պա­տաս­խա­նի մեր երկ­րի վե­րել­քին, ո­րը ձայն ու­նի տա­րա­ծաշր­ջա­նում և աշ­խար­հում՚,-հայ­տա­րա­րել է Ալ­թու­նը։
Վե­րո­հի­շյալ նյու­թե­րից մենք պետք է եր­կու եզ­րա­կա­ցու­թյուն ա­նենք.
1) Նրանք, ով­քեր ա­սում են, որ ՙա­րյու­նոտ թուր­քը՚ վեր­ջին 100 տա­րի­նե­րի ըն­թաց­քում շատ չի փոխ­վել, ճիշտ են, բա­ցա­ռու­թյամբ, որ մենք չպետք է ընդ­հան­րաց­նենք բո­լոր թուր­քե­րին: Կան բազ­մա­թիվ թուր­քեր, ո­րոնք ար­դա­րամ­տո­րեն և պատ­րաս­տա­կա­մո­րեն ըն­դու­նում են հա­յե­րի, հույ­նե­րի և ա­սո­րի­նե­րի դեմ ցե­ղաս­պա­նու­թյան ոճ­րա­գոր­ծու­թյուն­նե­րը: Այ­նուա­մե­նայ­նիվ, կան թուրք պաշ­տո­նյա­նե­րին կու­րո­րեն հետևող բազ­մա­թիվ այլ թուր­քեր, ո­րոնք մի­տում­նա­վոր կեր­պով ժխ­տում են Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը: Ժխ­տո­ղա­կան թուր­քե­րի լա­վա­գույն օ­րի­նակ­ներ են այս եր­կու հոդ­ված­նե­րի վե­րոն­շյալ հե­ղի­նակ­նե­րը և Էր­դո­ղա­նի թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան կող­մից գոր­ծարկ­ված կայ­քը, ո­րը նա­խա­տես­ված է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ժխտ­ման հա­մար:
2) Նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րի տնօ­րեն Ֆահ­րե­թին Ալ­թու­նը հայ­տա­րա­րում է, որ Թուր­քիա­յի հե­ղի­նա­կու­թյան աճ­մա­նը զու­գըն­թաց այն դար­ձել է ա­վե­լի ու­ժեղ պե­տու­թյուն: Թեև սա, ցա­վոք, ճիշտ է, բայց այն պետք է խրա­խու­սի՝ ճշ­մար­տու­թյունն ու ար­դա­րու­թյու­նը սի­րող մարդ­կանց ամ­բողջ աշ­խար­հում՝ ան­խոնջ աշ­խա­տել, որ­պես­զի բա­ցա­հայտ­վի Թուր­քիա­յի ի­րա­կան բար­բա­րո­սա­կան բնույ­թը ոչ միայն 100 տա­րի ա­ռաջ, այլև այ­սօր Հյու­սի­սա­յին Սի­րիա­յում՝ ընդ­դեմ քր­դե­րի և քրիս­տո­նյա­նե­րի։ Մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում Թուր­քիա­յի ազ­դե­ցու­թյա­նը հա­կա­սելն ու թու­լաց­նե­լը պետք է լի­նի պատ­մա­կան ար­դա­րու­թյան հաս­տատ­ման հիմ­նա­կան նպա­տակ­նե­րից մե­կը...