Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԲԱՔՈՒՆ ԽՈՍՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԼԵԶՎՈՎ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան գո­տում 2019 թվա­կա­նին, ընդ­հա­նուր առ­մամբ, ի­րա­վի­ճա­կի էա­կան փո­փո­խու­թյուն չար­ձա­նագր­վեց. ադր­բե­ջա­նա­կան կող­մից շա­րու­նակ­վե­ցին հրա­դա­դա­րի ռե­ժի­մի պար­բե­րա­կան խախ­տում­նե­րը, սադ­րանք­ներն ու դի­վեր­սիոն ներ­թա­փանց­ման փոր­ձե­րը։ Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը, որ­պես կա­նոն, օ­պե­րա­տիվ գոր­ծո­ղու­թյուն­ներ ձեռ­նար­կե­լով՝ հա­կա­ռա­կոր­դին շպր­տում է ել­ման դիր­քեր՝ ստի­պե­լով նրան հրա­ժար­վել ի­րա­վի­ճակն ա­պա­կա­յու­նաց­նե­լու ան­հե­ռան­կար քա­ղա­քա­կա­նու­թյու­նից։ Մի­ջազ­գա­յին հան­րու­թյան հա­մար ակ­նա­ռու է, որ Ադր­բե­ջա­նին զս­պողն ու նրան խա­ղա­ղու­թյուն պար­տադ­րո­ղը Պաշտ­պա­նու­թյան բա­նակն է, Հայ­կա­կան զին­ված ու­ժերն են։

Ադր­բե­ջա­նա­կան կող­մի՝ ի­րա­վի­ճա­կը սրե­լու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ակ­տի­վու­թյու­նը, սո­վո­րա­բար, կապ­ված է լի­նում հա­մա­նա­խա­գահ­նե­րի միջ­նոր­դու­թյամբ կազ­մա­կերպ­վող հան­դի­պում­նե­րի հետ։ Որ­պես օ­րի­նակ՝ մատ­նան­շենք սեպ­տեմ­բե­րի 23-ին Նյու Յոր­քում Մնա­ցա­կա­նյան-Մա­մե­դյա­րով հան­դի­պու­մից մեկ օր ա­ռաջ շփ­ման գծի հա­րավ-արևե­լյան հատ­վա­ծում Ադր­բե­ջա­նի կող­մից դի­վեր­սիոն ներ­թա­փանց­ման փոր­ձի ձեռ­նար­կու­մը։ Այն լիո­վին ձա­խող­վեց ՊԲ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի շնոր­հիվ։ Ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նա­յի՝ մի­ջազ­գա­յին հան­րու­թյանն ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն մա­տու­ցե­լու նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը կան­խե­լու նպա­տա­կով Ար­ցա­խը տե­ղե­կաց­րեց, որ ո­րոշ դր­վագ­ներ ար­ձա­նագր­վել են ՊԲ-ի տե­սան­կա­րա­հա­նող սար­քե­րի կող­մից։ Հա­կա­ռա­կոր­դը չե­զոք գո­տում թո­ղել էր մեկ դիակ։
Ար­ցա­խը և Հա­յաս­տա­նը հա­վա­տա­րիմ են մնում հա­կա­մար­տու­թյու­նը բա­ցա­ռա­պես խա­ղաղ ճա­նա­պար­հով կար­գա­վո­րե­լու ի­րենց հանձ­նա­ռու­թյուն­նե­րին։ Խա­ղաղ գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վում է միջ­նորդ­նե­րի կող­մից կի­րառ­վող մա­քո­քա­յին դի­վա­նա­գի­տու­թյան ձևով, ո­րի սկիզ­բը դր­վել է 1997 թվա­կա­նին։ Միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նող ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը ջան­քեր են գոր­ծադ­րում տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան և կա­յու­նու­թյան պահ­պան­ման հա­մար՝ կազ­մա­կեր­պե­լով Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի պար­բե­րա­կան հան­դի­պում­ներ, այս տա­րի նաև՝ լրագ­րող­նե­րի փո­խայ­ցե­լու­թյուն­ներ՝ ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի հո­վա­նու ներ­քո։ Ըն­թա­ցիկ տա­րում մեկ ան­գամ էլ՝ մար­տի 29-ին Վիեն­նա­յում, անց­կաց­վեց Փա­շի­նյան-Ա­լիև հան­դի­պու­մը։ Այդ ջան­քերն, ան­շուշտ, կարևոր են՝ խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը նպաս­տող բա­նակ­ցու­թյուն­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ մթ­նո­լոր­տի ստեղծ­ման տե­սան­կյու­նից։ Բո­լոր քայ­լե­րը մեկ գլ­խա­վոր նպա­տակ են հե­տապն­դում՝ հա­կա­մար­տող կող­մե­րի ժո­ղո­վուրդ­նե­րին նա­խա­պատ­րաս­տել խա­ղա­ղու­թյան։
Բա­քուն էլ հա­վա­տա­րիմ է մնում իր ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, ո­րի բաղ­կա­ցու­ցիչ­նե­րից մեկն ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան տա­րա­ծումն է մի­ջազ­գա­յին հան­րու­թյանն ա­պա­կողմ­նո­րո­շե­լու նպա­տա­կով։ Դա ար­վում է ա­մե­նա­տար­բեր մա­կար­դակ­նե­րով։ Վա­շինգ­տո­նում հու­նի­սի 20-ին ՀՀ և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մից հե­տո ակն­հայտ ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն տա­րա­ծեց ին­քը՝ Մա­մե­դյա­րո­վը՝ հայ­տա­րա­րու­թյուն ա­նե­լով հա­կա­մար­տու­թյան գո­տում խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի տե­ղա­կայ­ման հնա­րա­վո­րու­թյան մա­սին։ Մի ո­րոշ ժա­մա­նակ պա­հանջ­վեց՝ միջ­նորդ­նե­րից ճշ­տե­լու Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րա­րի խոս­քե­րի իս­կու­թյու­նը։ Ար­դյուն­քում Մա­մե­դյա­րովն ան­լուրջ դի­վա­նա­գե­տի պի­տակ վաս­տա­կեց։
2019-ին Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րը հան­դի­պել են հինգ ան­գամ. հուն­վա­րի 16-ին՝ Փա­րի­զում, երկ­րորդ հան­դի­պու­մը Մոսկ­վա­յում էր՝ ապ­րի­լի 15-ին, հա­ջոր­դը տե­ղի ու­նե­ցավ Վա­շինգ­տո­նում՝ հու­նի­սի 20-ին, չոր­րոր­դը սեպ­տեմ­բե­րի 23-ին էր՝ Նյու Յոր­քում։ Վեր­ջին հան­դի­պումն անց­կաց­վեց Բրա­տիս­լա­վա­յում դեկ­տեմ­բե­րի 4-ին։
Ա­վե­լորդ չենք հա­մա­րում նաև նշել, որ մեր տա­րա­ծաշր­ջա­նում պա­տե­րազ­մի բա­ցա­ռու­մը բխում է հա­մաշ­խար­հա­յին ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի շա­հե­րից, ո­րոնց միջև նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյան հա­մար պայ­քարն ի­րա­վի­ճա­կի կա­ռա­վար­ման մտայ­նու­թյամբ է պայ­մա­նա­վոր­ված։ Այս ա­ռու­մով Ռու­սաս­տա­նը ձգ­տում է ա­մեն ա­ռի­թով ըն­դգ­ծել իր՝ որ­պես գլ­խա­վոր դե­րա­կա­տա­րի հան­գա­ման­քը, հետևա­բար, ձգ­տե­լով խու­սա­փել այն­պի­սի սրա­ցում­նե­րից, ո­րոնք կա­րող են հան­գեց­նել պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վերս­կս­ման։ Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի դա­սե­րը գլ­խա­վոր դե­րա­կա­տա­րին, բնա­կա­նա­բար, ա­ռա­վե­լա­գույն զգու­շու­թյան են մղում։

Ինչ վե­րա­բե­րում է բուն բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին, ա­պա դա­սա­կան ա­ռու­մով բա­նակ­ցու­թյուն­ներ ա­ռայժմ չկան ադր­բե­ջա­նա­կան կող­մի ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան դիր­քո­րոշ­ման, ա­վե­լի հս­տակ՝ ա­ռա­վե­լա­պաշ­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան պատ­ճա­ռով։ Ադր­բե­ջա­նի հա­մար գո­յու­թյուն ու­նի միայն մեկ՝ ՙտա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյուն՚ հաս­կա­ցու­թյուն, ո­րի մա­սին նա խո­սում է բո­լոր հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ, մի­ջազ­գա­յին բո­լոր հար­թակ­նե­րում և պա­տեհ ու ան­պա­տեհ ա­ռիթ­նե­րով։ Բրա­տիս­լա­վա­յում ԵԱՀԿ 26-րդ նա­խա­րա­րա­կան հա­մա­ժո­ղո­վի շր­ջա­նակ­նե­րում Մնա­ցա­կա­նյան-Մա­մե­դյա­րով հան­դիպ­մանն ըն­դա­ռաջ ադր­բե­ջա­նա­կան կող­մը ներ­կա­յաց­րեց մի փաս­տա­թուղթ՝ կար­գա­վոր­ման տես­լա­կան, ո­րում ոչ մի նո­րու­թյուն չկար։ Հա­կա­մար­տու­թյան փու­լա­յին կար­գա­վոր­մա­նը նա­խա­պատ­վու­թյուն տվող պաշ­տո­նա­կան Բա­քուն գտ­նում է, որ ՙա­ռա­ջին քայ­լը պետք է լի­նի հայ­կա­կան զին­ված ու­ժե­րի ա­նա­ռար­կե­լի դուրս­բե­րու­մը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի շր­ջա­նից և Ադր­բե­ջա­նի այլ օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րից՚։ Ինչ­պես նախ­կի­նում, այժմ էլ պն­դում է, որ դրան պետք է հետևի ադր­բե­ջա­նա­կան բնակ­չու­թյան վե­րա­դար­ձը, ո­րից հե­տո, ըստ հի­շյալ փաս­տաթղ­թի, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կը պետք է ո­րոշ­վի Ադր­բե­ջա­նի սահ­մա­նադ­րու­թյա­նը հա­մա­պա­տաս­խան։
Ինչ­պես տես­նում ենք, պաշ­տո­նա­կան Բա­քուն ա­ռաջ­նորդ­վում է սին պատ­րանք­նե­րով՝ ա­ռա­ջար­կե­լով մի բան, որն ա­ռողջ բա­նա­կա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում չի տե­ղա­վոր­վում։ Այ­սինքն՝ խո­սում է մի­ջազ­գա­յին հան­րու­թյանն ան­հաս­կա­նա­լի լեզ­վով։ Որ Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն ի­րա­վունք ու­նի սահ­մա­նել իր կար­գա­վի­ճակն Ադր­բե­ջա­նի ինք­նիշ­խա­նու­թյու­նից, ի­րա­վա­սու­թյու­նից և տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նից դուրս, այլևս քն­նարկ­ման են­թա­կա չէ։ Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման հար­ցում հա­մա­նա­խա­գահ­ներն էլ միա­կար­ծիք են։
Մա­մե­դյա­րո­վի ներ­կա­յաց­րած փաս­տաթղ­թին անդ­րա­դար­ձել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան արտ­գործ­նա­խա­րար Մա­սիս Մա­յի­լյա­նը՝ մաս­նա­վո­րա­պես նշե­լով, որ Ադր­բե­ջա­նի նման ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան դիր­քո­րո­շու­մը հա­կա­սում է հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման տրա­մա­բա­նու­թյա­նը և խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում հիմ­նա­կան խո­չըն­դոտն է հան­դի­սա­նում։ Նրա խոս­քով՝ Ադր­բե­ջանն ա­պար­դյուն փոր­ձեր է կա­տա­րում՝ ի­րեն վե­րագ­րե­լու Ար­ցա­խի նկատ­մամբ ո­րոշ ի­րա­վունք­ներ, ո­րոնք նա չու­նի։
Պաշ­տո­նա­կան Ստե­փա­նա­կերտն անհ­րա­ժեշտ հա­մա­րեց մեկ­նա­բա­նել նաև ՙԼՂ ադր­բե­ջա­նա­կան հա­մայնք՚, ՙմիջ­հա­մայն­քա­յին երկ­խո­սու­թյուն՚ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը՝ հայ­տա­րա­րե­լով, որ ո՜չ Ար­ցա­խի քա­ղա­քա­կան հա­մա­կար­գը և ո՜չ էլ ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նը եր­բեք միջ­հա­մայն­քա­յին բնույթ չեն կրել։ Այս պա­րա­գա­յում խոսքն ար­հես­տա­կան օ­րա­կար­գի մա­սին է, որն ա­ռաջ է տա­նում ադր­բե­ջա­նա­կան կող­մը՝ ի վնաս խա­ղաղ գոր­ծըն­թա­ցին, այդ­կերպ ա­ղա­վա­ղե­լով հա­կա­մար­տու­թյան բուն էու­թյու­նը։
Քա­նի որ Ադր­բե­ջա­նի նման պե­տու­թյան հետ միջ­նոր­դա­կան աշ­խա­տան­քը բա­վա­կա­նին դժ­վար է, ուս­տիև, հա­մա­նա­խա­գա­հող պե­տու­թյուն­ներն ա­ռաջ­նա­հերթ կարևո­րում են հա­կա­մար­տու­թյան գո­տում պա­տե­րազ­մի բա­ցա­ռու­մը։ Բա­նակ­ցու­թյուն­ներ չկան, բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նին չկա նաև կար­գա­վոր­ման ինչ-որ տար­բե­րակ։ Դա հաս­տա­տեց ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյու­նը՝ վեր­ջերս մամ­լո խոս­նա­կի շուր­թե­րով հայ­տա­րա­րե­լով, որ ներ­կա փու­լում որևէ փաս­տա­թուղթ չի քն­նարկ­վում։
Բա­նակ­ցու­թյուն­նե­րին Ար­ցա­խի լիար­ժեք ներգ­րավ­վա­ծու­թյու­նը մեզ հա­մար, թերևս, ա­մե­նա­կարևորն է, ա­մե­նահ­րա­տա­պը։ Այս հար­ցում Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի դիր­քո­րո­շում­նե­րը լիո­վին հա­մընկ­նում են, քա­նի որ հիմն­վում են 1994թ. մա­յի­սի 12-ի հրա­դա­դա­րի մա­սին, 1994թ. հու­լի­սի 27-ի հրա­դա­դա­րի ռե­ժի­մի ան­ժամ­կետ բնույ­թը հաս­տա­տե­լու և 1995թ. փետր­վա­րի 6-ի հրա­դա­դա­րի ռե­ժի­մի ամ­րապ­նդ­ման մա­սին ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րի վրա։ Ե­ռա­կողմ բա­նակ­ցա­յին ձևա­չափն ար­ձա­նագր­վել է նաև ԵԱՀԿ Բու­դա­պեշ­տի գա­գաթ­նա­ժո­ղո­վի կող­մից ըն­դուն­ված եզ­րա­փա­կիչ փաս­տաթղ­թում։
Բա­նակ­ցու­թյուն­նե­րին Ար­ցա­խի պար­տա­դիր մաս­նակ­ցու­թյան մա­սին բազ­միցս է ար­տա­հայտ­վել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը։ Վկա­յա­կո­չենք Ստե­փա­նա­կեր­տում հոկ­տեմ­բե­րին կա­յա­ցած՝ ՙՀա­մա­գոր­ծակ­ցու­թյուն հա­նուն ար­դա­րու­թյան և խա­ղա­ղու­թյան՚ խո­րագ­րով Ար­ցա­խի բա­րե­կամ­նե­րի հա­մա­ժո­ղո­վին նրա ե­լույ­թը, ո­րում հա­տուկ ըն­դգ­ծել է, որ մենք կողմ­նա­կից ենք Ադր­բե­ջա­նի հետ մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ` ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հո­վա­նու ներ­քո։ Այս­տեղ լուրջ հա­ջո­ղու­թյուն­նե­րի գրան­ցումն անհ­նար է ա­ռանց բա­նակ­ցա­յին լիար­ժեք ձևա­չա­փի վե­րա­կան­գն­ման՝ Ար­ցա­խի լիի­րավ մաս­նակ­ցու­թյան։ Շեշ­տադ­րում­նե­րից մեկն էլ Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան լիար­ժեք ա­պա­հով­մանն էր վե­րա­բե­րում։ Մեր անվ­տան­գու­թյան չն­չին իսկ թու­լա­ցու­մը, նա­խա­գա­հի խոս­քով, հա­կա­ռա­կոր­դի մոտ ա­ռա­ջաց­նե­լու է նոր ագ­րե­սիա­յի դի­մե­լու գայ­թակ­ղու­թյուն, ինչն ինք­նին հղի է ան­կան­խա­տե­սե­լի հետևանք­նե­րով։ Այդ իսկ պատ­ճա­ռով անվ­տան­գու­թյան խն­դիր­ներն ա­ռաջ­նա­յին են բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում։