[ARM]     [RUS]     [ENG]

ՊՈԼՍՈ ՆՈՐԸՆՏԻՐ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԻՐԵՆ ՔՆՆԱԴԱՏՈՂ ՀԱՅԵՐԻՆ

Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ

ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

 Պոլ­սո Հա­յոց նոր պատ­րիարք Սա­հակ Բ. Մա­շա­լյա­նը 2019թ. դեկ­տեմ­բե­րի 11-ին, իր ըն­տր­վե­լուց ի վեր թուր­քա­կան մա­մու­լին մի շարք հար­ցազ­րույց­ներ տա­լուց հե­տո, 2020 թ. հուն­վա­րի 15-ին պա­տաս­խա­նել է ի­րեն քն­նա­դա­տող հա­յե­րին՝ պաշ­տո­նա­կան ՙԼու­սա­բա­նու­թյուն՚ տա­լով Թուր­քիա­յում հրա­տա­րակ­վող հայ­կա­կան թեր­թում։

Կարևոր է նշել, որ պատ­րիար­քին քն­նա­դա­տող­նե­րը պար­զա­պես նրանք չէին, ով­քեր ապ­րում են Թուր­քիա­յի սահ­ման­նե­րից դուրս՝ ա­նար­դա­րա­ցիո­րեն մե­ղադր­վե­լով ստամ­բու­լա­հա­յե­րի նկատ­մամբ Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան կող­մից բռ­նա­կա­լա­կան վե­րա­բեր­մուն­քի մա­սին ան­տե­ղյակ լի­նե­լու մեջ: Բա­ցի Հա­յաս­տա­նի և Սփյուռ­քի հա­յե­րի քն­նա­դա­տու­թյու­նից` պատ­րիար­քը քն­նա­դա­տու­թյան են­թարկ­վեց նաև Թուր­քիա­յում ապ­րող հա­յե­րի, ինչ­պես նաև Ստամ­բու­լում լույս տես­նող հայ­կա­կան ՙԱ­կօս՚ թեր­թի կող­մից։
Թուր­քա­կան ՙԱք­շամ՚ թեր­թին պատ­րիար­քի տված հար­ցազ­րույցն ա­ռա­ջաց­րեց ա­մե­նա­մեծ հա­կա­սու­թյու­նը, քա­նի որ նա պոլ­սա­հա­յե­րին ոչ միայն հե­ռաց­րեց սփյուռ­քա­հա­յե­րից, այլև նսե­մաց­րեց Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ահ­ռե­լի ող­բեր­գու­թյու­նը։ Նո­րին Ա­մե­նա­պատ­վու­թյու­նը դժ­գո­հեց, որ ՙԱք­շա­մի՚ հետ հար­ցազ­րույ­ցում մի քա­նի ար­տա­հայ­տու­թյուն­ներ, ստա­նա­լով ա­ռա­վել բա­ցա­սա­կան մեկ­նա­բա­նու­թյուն­ներ և չա­փա­զան­ցե­լով հաս­կա­ցո­ղու­թյան սահ­ման­նե­րը, վե­րած­վել են իր ա­նու­նը մրո­տե­լու ար­շա­վի։
Պատ­րիարքն ափ­սո­սանք է հայտ­նել, որ քա­ռա­սուն րո­պե տևո­ղու­թյամբ իր հար­ցազ­րույ­ցում նրա ՙներ­կա­յաց­րած ծա­վա­լուն բա­ցատ­րու­թյուն­ներն ու ման­րա­մաս­նու­թյուն­նե­րը, բնա­կա­նա­բար, տեղ չեն գտել հոդ­վա­ծում։ Թեր­թում հայ­տն­ված խոս­քե­րը զտ­ված են այն բա­ցատ­րու­թյուն­նե­րից, ո­րոնք տր­ված էին ի պա­տաս­խան մաս­նա­վոր հարց­ման։ Սույն ո­ճը ե­ղել է խմ­բագ­րի ընտ­րու­թյու­նը։ Ա­ռանց հար­ցում­նե­րը նկա­տի ու­նե­նա­լու, երբ միայն պա­տաս­խան­ներն են ներ­կա­յաց­վում, տեղ է գտ­նում ի­մաս­տա­փո­խու­թյուն, ո­րով­հետև խոս­քե­րը զե­տեղ­ված են ի­րա­րա­հա­ջորդ ձևով՝ ի­րար հետևից։ Այս պա­րա­գա­յում, դրանք վե­րած­վում են ան­հս­տակ ա­սույթ­նե­րի և սխալ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի, ո­րոնք ի­մաս­տազր­կում են փո­խանց­ված գա­ղա­փա­րը՚։
Այ­նու­հետև պատ­րիար­քը հայ­տա­րա­րել է, որ թուր­քա­հա­յե­րի մա­սին հարց­մա­նը ին­քը տվել է հետևյալ պա­տաս­խա­նը. ՙԹուր­քիա­յի հա­յե­րը, ի տար­բե­րու­թյուն Սփյուռ­քի և Հա­յաս­տա­նի հա­յե­րի, կազ­մում են մի եր­րորդ հատ­ված։ Վար­չա­կան և տն­տե­սա­կան տե­սա­կե­տից, հայ­կա­կան Սփյուռ­քը մեզ հետ կապ չու­նի. մենք ինք­նա­բավ ենք՚։

Երբ Նո­րին Ա­մե­նա­պատ­վու­թյա­նը հարց­րել են Թուր­քիա­յի նկատ­մամբ սփյուռ­քա­հա­յե­րի ան­հաշտ վե­րա­բեր­մուն­քի և նրանց բա­ցա­սա­կան կեց­ված­քի պատ­ճառ­նե­րի մա­սին, նա պն­դել է, որ տր­ված պա­տաս­խա­նը չի պատ­կա­նում ի­րեն, այլ պարզ սո­ցիո­լո­գիա­կան ճշգր­տում է՝ բո­լո­րին ծա­նոթ՝ հետևյալ ձևով ար­տա­հայտ­ված. ՙ100 տա­րի ա­ռաջ մեծ ող­բեր­գու­թյուն­նե­րով այս հո­ղե­րից մեկ­նած մար­դիկ, ի­րենց ապ­րած հո­գեցն­ցու­մը փո­խան­ցել են ա­պա­գա սե­րունդ­նե­րին և անդ­րա­դար­ձել են, որ հա­յոց ինք­նու­թյան և դրա պահ­պան­ման հա­մար օգ­տա­կար և անհ­րա­ժեշտ է կա­ռու­ցել ցե­ղաս­պա­նու­թյան գի­տակ­ցու­թյուն։ Նրանք 100 տա­րուց ա­վե­լի շա­րու­նա­կում են ապ­րել Թուր­քիա­յից և թուր­քե­րից հե­ռու գո­յա­վի­ճա­կի մեջ։ Իսկ մենք՝ Թուր­քիա­յում մնա­ցած հա­յերս, շա­րու­նա­կել ենք մեր կյան­քը կի­սել թուր­քե­րի հետ այս հո­ղե­րի վրա և ձեռք բե­րել միա­սին ապ­րե­լու փոր­ձա­ռու­թյուն։ Այս ա­ռու­մով, մենք յու­րա­հա­տուկ հա­յեր ենք Հայ­կա­կան աշ­խար­հում՚։
Պատ­րիար­քի ՙԼու­սա­բա­նու­թյու­նը՚ շա­րու­նա­կում է. ՙՆման գերզ­գա­յուն նյու­թե­րի շուրջ մարդ­կանց ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը ե­ղել է այն, որ միշտ ի­րենց ու­զածն են լսել, և ոչ թե այն՝ ինչ Թուր­քա­հա­յոց պատ­րիարք­ներն են ա­սում և ինչ­պի­սի պայ­ման­նե­րի ներ­քո։ Թուր­քիա­յի Հա­յոց պատ­րիարք­նե­րին վի­ճակ­ված է լի­նել եր­բեք չհալ­չող եր­կու խո­շոր սառ­ցա­բե­կոր­նե­րի միջև ճզմ­վող նա­վի նա­վա­պետ։ Այս դրու­թյան մեջ, հնա­րա­վոր չէ միշտ ներ­դաշ­նա­կու­թյուն ա­պա­հո­վել, և տե­ղի են ու­նե­նում վրի­պում­ներ, ո­րոնք կող­մե­րից մե­կին սխալ են թվում։ Սա­հակ պատ­րիար­քը ևս, իր նա­խորդ­նե­րի նման, փոր­ձել է հայ­կա­կան հար­ցի շուրջ բո­լոր կող­մե­րին գո­հաց­նող կա­տա­րյալ պա­տաս­խան­ներ տալ։ Եր­բեք ըն­դու­նե­լի չէ որևէ կող­մի նկատ­մամբ մեր­ժո­ղա­կան և անն­կատ թող­նե­լու կեց­ված­քը։ Յու­րա­քան­չյուր ան­հատ պետք է նախ ճիշտ ըմ­բռ­նի, թե ի­րա­կա­նում ին­չեր են ար­տա­հայտ­ված ար­տա­սան­ված խոս­քե­րով և ա­պա քն­նա­դա­տել՚։
Սփյուռ­քում ո­մանք կա­րող են հա­մա­ձայ­նել պատ­րիար­քի խոս­քե­րի հետ՝ ըն­դգ­ծե­լով այն ծանր պայ­ման­նե­րը, ո­րոն­ցում գտն­վում են նա ու հայ­կա­կան հա­մայն­քը։ Ցան­կա­ցած հայ, ո­րը ծա­նոթ է այդ բռ­նա­կա­լա­կան պայ­ման­նե­րին, կա­րող է ինչ-որ չա­փով կա­րե­կից լի­նել պատ­րիար­քի դրու­թյա­նը։
Մեր նպա­տա­կը եր­բեք չի ե­ղել հոր­դո­րել պատ­րիար­քին հա­կադր­վել թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Ի վեր­ջո, նա պա­տաս­խա­նա­տու է իր հա­մայն­քի անվ­տան­գու­թյան հա­մար: Պատ­րիար­քից միայն մի խնդ­րանք ու­նենք՝ զգույշ լի­նել իր խոս­քե­րում, չվա­նել իր հետևորդ­նե­րին Թուր­քիա­յում և չվի­րա­վո­րել 1.5 մի­լիոն հայ նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կը՝ ներգ­րավ­վե­լով ուղ­ղա­կի ժխ­տո­ղա­կա­նու­թյան մեջ: Հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում պատ­րիար­քը պետք է խու­սա­փի հար­ցազ­րույց­ներ տա­լուց թուր­քա­կան մա­մու­լին: Նա պետք է նշա­նա­կի մա­մու­լի խոս­նակ, որն ի վի­ճա­կի է խու­սա­փել դժ­վա­րին և զգա­յուն հար­ցե­րից, հատ­կա­պես` քա­ղա­քա­կան հար­ցե­րի վե­րա­բե­րյալ: Ե­թե ??խոս­նակն է սխալ թույլ տա­լիս, դրա հետևանքն ա­վե­լի նվազ է, քան պատ­րիար­քի թույլ տված սխա­լի: Խոս­նակ­նե­րին կա­րե­լի է հե­ռաց­նել աշ­խա­տան­քից, իսկ պատ­րիար­քի պաշ­տո­նը ցմահ է։
Ի վեր­ջո, պատ­րիար­քի հա­մար ա­նըն­դու­նե­լի է մե­ղադ­րել թուր­քա­կան թեր­թին իր խոս­քե­րի իբր սխալ մեկ­նա­բան­ման հա­մար։ Նախ և ա­ռաջ, մենք չգի­տենք, թե կոնկ­րետ ինչ է ա­սել պատ­րիար­քը թուր­քա­կան թեր­թին և ար­դյոք այն իս­կա­պես սխալ է մեկ­նա­բան­վել: Օ­րի­նակ՝ իր վե­րոն­շյալ ՙԼու­սա­բա­նու­թյան՚ մեջ, պատ­րիար­քը պն­դում է, որ թուր­քա­կան թեր­թին տված հար­ցազ­րույ­ցում նա օգ­տա­գոր­ծել է ՙցե­ղաս­պա­նու­թյուն՚ բա­ռը, ինչն ան­հա­վա­նա­կան է...
Երկ­րորդ, պատ­րիար­քը մեկն է, որ ծն­վել ու մե­ծա­ցել է Ստամ­բու­լում և լավ գի­տի թուր­քա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը։ Նա պետք է ի­մա­նար, որ թուր­քա­կան մա­մու­լը հա­ճախ է խե­ղա­թյու­րում նրանց խոս­քե­րը, ում հետ հար­ցազ­րույց է անց­կաց­նում: Հետևա­բար, թուր­քա­կան մա­մու­լին հար­ցազ­րույց տա­լը, այ­նու­հետև դժ­գո­հե­լը, որ խոս­քը ա­ղա­վաղ­վել են, ան­կեղծ չէ: Պատ­րիար­քը դա պետք է նա­խա­պես ի­մա­նար: Թուր­քա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի ա­ղա­վա­ղում­նե­րի մա­սին բո­ղո­քել հար­ցազ­րույ­ցի հրա­պա­րա­կու­մից հե­տո՝ ան­խո­հե­մու­թյուն է...