Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԼԻԵՒԻ ԴԱՎՈՍԸ ՉՍՏԱՑՎԵՑ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Հուն­վա­րի 20-ին, ա­րա­րո­ղա­կար­գա­յին ներ­կա­յու­թյամբ պատ­վե­լով 30-ա­մյա վա­ղե­մու­թյան դեպ­քե­րի ՙան­մեղ զո­հե­րի՚ հի­շա­տա­կը եւ ո­րե­ւէ քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն չա­նե­լով այդ կա­պակ­ցու­թյամբ՝ Իլ­համ Ա­լիեւն ու­ղե­ւոր­վել է Դա­վոս՝ մաս­նակ­ցե­լու տն­տե­սա­կան հա­մա­ժո­ղո­վին։ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հա­մար մի քա­նի տա­րի ա­ռաջ Դա­վո­սը պետք է դառ­նար մեծ քա­ղա­քա­կա­նու­թյուն մտ­նե­լու հար­թակ։ Բե­նե­ֆի­սը կազ­մա­կերպ­վել էր բա­վա­կան ճոխ, Ա­լիեւն իր վրա էր վերց­րել հա­մա­ժո­ղո­վի բո­լոր մաս­նա­կից­նե­րի, այդ թվում՝ լրագ­րող­նե­րի եւ անվ­տան­գու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի սնն­դի կազ­մա­կերպ­ման հոգ­սը։ Նրան ու­ղեկ­ցում էին կի­նը՝ Մեհ­րի­բան Ա­լիե­ւան, եր­կու դուստ­րը, կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­ներ, գոր­ծա­րար­ներ։ Նպա­տակ էր դր­ված Ադր­բե­ջա­նը ներ­կա­յաց­նել որ­պես ար­դիա­կան եւ հա­մա­մարդ­կա­յին քա­ղա­քակր­թու­թյան ար­ժեք­ներ դա­վա­նող եր­կիր։

Ա­րեւ­մուտ­քը, սա­կայն, բա­վա­րար­վեց նրա­նով, որ մա­մու­լում մի քա­նի հրա­պա­րա­կում­ներ ե­ղան ադր­բե­ջա­նա­կան ազ­գա­յին խո­հա­նո­ցի, ա­վան­դա­կան հյու­րա­սի­րու­թյան մա­սին։ Հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կան եւ գոր­ծա­րար վեր­նա­խավն Ա­լիե­ւին այդ­պես էլ չըն­դու­նեց իր ՙա­կում­բի՚ ան­դամ։ Այ­դու­հան­դերձ, Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը շա­րու­նա­կում է մաս­նակ­ցել Դա­վո­սի հա­մա­ժո­ղո­վին։ Պատ­ճա­ռը պարզ է։ Ազ­գա­յին ինք­նու­թյան եւ քա­ղա­քակր­թա­կան ո­րո­նում­նե­րի մեջ գտն­վող Ադր­բե­ջա­նը չի կա­րող ո­րե­ւէ հնա­րա­վո­րու­թյուն բաց թող­նել՝ եւս մեկ ան­գամ հի­շեց­նե­լու իր մա­սին։ Թեեւ այս ան­գամ էլ գործ­նա­կա­նում ո­չինչ չս­տաց­վեց։ Ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կի հան­դի­պու­մը, որ լոբ­բիստ­նե­րին հա­ջող­վել էր կազ­մա­կեր­պել Ա­լիե­ւի հա­մար, կար­ճա­տեւ շփումն էր Լե­հաս­տա­նի նա­խա­գա­հի հետ։ Ո­չինչ չա­սող եւ, մա­նա­վանդ, չխոս­տա­ցող երկ­խո­սու­թյուն, ո­րով­հե­տեւ Լե­հաս­տա­նը եւ Ադր­բե­ջա­նը քա­ղա­քակր­թա­կան բո­լո­րո­վին տար­բեր բե­ւեռ­նե­րում են։ Ա­լիե­ւին մնում էր Դա­վո­սում ա­նոն­սա­վո­րել մոտ ա­պա­գա­յում Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի հետ հան­դի­պու­մը եւ ո­րոշ ակ­նարկ­ներ ա­նել Բե­լա­ռու­սին նավթ վա­ճա­ռե­լու հնա­րա­վո­րու­թյան թե­մա­յով։
Տա­րես­կզ­բից, ինչ­պես հայտ­նի է, Ռու­սաս­տա­նը Բե­լա­ռու­սին նավթ չի վա­ճա­ռում։ Կող­մե­րին չի հա­ջող­վել գնի շուրջ պայ­մա­նա­վոր­վել։ Թե ին­չու է Ռու­սաս­տա­նը հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քի ա­րեւմ­տյան ռազ­մա­վա­րա­կան ուղ­ղու­թյամբ միակ դաշ­նա­կից երկ­րի նկատ­մամբ տն­տե­սա­կան ՙա­հա­բեկ­չու­թյուն՚ ի­րա­կա­նաց­նում՝ բո­լո­րո­վին այլ թե­մա է։ Բայց որ Ռու­սաս­տա­նը Ղա­զախս­տա­նին խո­չըն­դո­տում է Բե­լա­ռու­սին նավթ վա­ճա­ռե­լու հար­ցում՝ հայտ­նի է դար­ձել հենց ռու­սա­կան մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րից։ Նման ի­րա­վի­ճա­կում խո­սել Բե­լա­ռու­սին ադր­բե­ջա­նա­կան նավթ վա­ճա­ռե­լու հե­ռան­կա­րից՝ նշա­նա­կում է, ինչ­պես ա­սում են, տրո­րել Ռու­սաս­տա­նի կոշ­տուկ­նե­րը։ Ու­նի՞ նման հա­մար­ձա­կու­թյուն Իլ­համ Ա­լիե­ւը։ Հա­զիվ թե, ո­րով­հե­տեւ նախ գնում է ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի, ո­րոնց ար­դյունք­նե­րը մի զգա­լի մա­սով կախ­ված են ռու­սա­կան կող­մից, երկ­րորդ՝ Դա­վո­սում նրա մոտ ո­չինչ չի ստաց­վել։
Քա­ղա­քա­կան ըն­դու­նե­լու­թյան մա­կար­դա­կը գրե­թե զրո­յա­կան է, տն­տե­սա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հիմ­նա­կան գոր­ծըն­կեր­ներն էլ ռու­սա­կան ըն­կե­րու­թյուն­ներն ու բան­կերն են։ Այս հա­մա­տեքս­տում Բե­լա­ռու­սին ադր­բե­ջա­նա­կան նավթ վա­ճա­ռե­լու հնա­րա­վո­րու­թյան մա­սին տե­ղե­կատ­վա­կան ար­տա­նե­տում­ներն, ինչ­պես կա­րե­լի է հաս­կա­նալ տո­նայ­նու­թյու­նից, հե­տապն­դում են Պու­տին-Լու­կա­շեն­կո բա­նա­վե­ճում որ­պես միջ­նորդ ներգ­րավ­վե­լու՝ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի ցան­կու­թյու­նը կող­մե­րին փո­խան­ցե­լու նպա­տակ։ Ստաց­վում է ար­տա­ռոց դա­սա­վո­րու­թյուն՝ սլա­վո­նա­կան եր­կու եր­կր­ներ, որ նույն մշա­կույ­թի, լեզ­վի, ա­վան­դույթ­նե­րի կրողն են, չեն կա­րո­ղա­նում ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի գալ, եւ մու­սուլ­մա­նա­կան Ադր­բե­ջա­նը փոր­ձում է հաշ­տեց­նել նրանց։
Փաստ է, որ Ադր­բե­ջա­նի եւ Բե­լա­ռու­սի նա­խա­գահ­նե­րին շատ բան է կա­պում։ Իլ­համ Ա­լիե­ւը նաեւ անձ­նա­կան լավ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նի Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի հետ։ Բայց ար­դյոք դա բա­վա­րա՞ր ռե­սուրս է, որ­պես­զի նա Պու­տին-Լու­կա­շեն­կո բա­նա­վե­ճում ստանձ­նի հաշ­տա­րա­րի դե­րա­կա­տա­րու­թյուն։ Փոր­ձա­գետ­նե­րը միա­ձայն պն­դում են, որ ռուս-բե­լա­ռու­սա­կան տն­տե­սա­կան հա­կա­սու­թյուն­ներն ի­րա­կա­նում ա­ծանց­վում են քա­ղա­քա­կա­նից։ Խոսքն այս­պես կոչ­ված՝ միու­թե­նա­կան պե­տու­թյան մա­սին է։ Կա տպա­վո­րու­թյուն, որ Ռու­սաս­տա­նում սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ նա­խա­ձեռն­վել են, քա­նի որ Լու­կա­շեն­կոն չի հա­մա­ձայ­նել Ռու­սաս­տան-Բե­լա­ռուս միա­վոր­մա­նը եւ միաս­նա­կան պե­տու­թյան նա­խա­գա­հի պաշ­տո­նում Պու­տի­նի ընտ­րու­թյա­նը։
Այս դեպ­քում ի՞նչ է փոր­ձում ա­ռա­ջար­կել Ա­լիե­ւը, ո­րի ա­րեւմ­տյան բե­նե­ֆիսն, ինչ­պես աս­վեց, ձա­խող­վել է մի քա­նի տա­րի ա­ռաջ։ Ադր­բե­ջա­նա­կան փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյու­նը տագ­նա­պած է։ Մա­մու­լի հրա­պա­րա­կում­ներն ա­վե­լի ու ա­վե­լի նյար­դա­յին են դառ­նում։ Կա՞ զգա­ցո­ղու­թյուն, որ հա­նուն սե­փա­կան իշ­խա­նու­թյան եր­կա­րաձգ­ման՝ Ա­լիե­ւը կա­րող է միա­նալ հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քը միա­վո­րե­լու պու­տի­նյան նա­խագ­ծին։ Այս հար­ցին դժ­վար է միան­շա­նակ պա­տաս­խա­նել։ Ա­ռայժմ ի­րո­ղու­թյուն է Ադր­բե­ջա­նի ար­մա­տա­կան ընդ­դի­մու­թյան ա­ռաջ­նորդ Ա­լի Քե­րիմ­լիի ձե­ւա­կեր­պու­մը. ՙՆույ­նիսկ Պու­տինն է գնում բա­րե­փո­խում­նե­րի, իսկ Իլ­համ Ա­լիե­ւը Հյու­սի­սա­յին Կո­րեա է կա­ռու­ցում՚։
Ա­լիե­ւի Դա­վո­սը ձա­խող­վել է հիմ­նա­վո­րա­պես։ Ո՞րն է լի­նե­լու նրա հա­ջորդ փոր­ձը։

;