Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԹՐԱՄՓԻ ԻՍՐԱՅԵԼԱ-ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ՙԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ՚ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ Է

Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ

ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

 2020 թ. հուն­վա­րի 28-ին նա­խա­գահ Թրամ­փը Սպի­տակ տա­նը հրա­պա­րա­կեց Իս­րա­յե­լի և Պա­ղես­տի­նի միջև իր եր­կար սպաս­ված ՙխա­ղա­ղու­թյան ծրա­գի­րը՚։ Ծրագ­րի ճար­տա­րա­պե­տը նա­խա­գա­հի փե­սա և ա­վագ խոր­հր­դա­կան Ջա­րեդ Քուշ­ներն է։

ՙԽա­ղա­ղու­թյան ծրա­գիրն՚ ու­ներ մի շարք թե­րու­թյուն­ներ՝ նախ­քան այն հայ­տա­րա­րե­լը։ Նախ, ոչ Թրամ­փը, ոչ նրա փե­սան որևէ տե­ղե­կու­թյուն չու­նեին ա­րա­բա-իս­րա­յե­լա­կան հա­կա­մար­տու­թյան բար­դու­թյան վե­րա­բե­րյալ։ Նա­խա­գա­հու­թյան սկզ­բից, դրսևո­րե­լով իր ան­տե­ղյա­կու­թյու­նը, Թրամ­փը շա­րու­նա­կա­բար ա­սում էր, որ դա հեշտ լուծ­վող խն­դիր է։ Նրա ուղ­ղա­փառ հրեա փե­սան նույն­քան ան­տե­ղյակ է մեր­ձա­վո­րարևե­լյան հա­կա­մար­տու­թյան հար­ցում։ Ե­թե ??այդ­քան հեշտ լի­ներ խնդ­րի լու­ծու­մը, ա­պա այն վա­ղուց լուծ­ված կլի­ներ։
Թրամ­փի ՙխա­ղա­ղու­թյան ծրա­գի­րը՚ ոչ այլ ինչ է, քան խո­րա­մանկ քայլ՝ շե­ղե­լու ու­շադ­րու­թյու­նը Իս­րա­յե­լի վար­չա­պետ Բե­նյա­մին Նե­թա­նյա­հուի կո­ռուպ­ցիա­յի ամ­բաս­տա­նու­թյու­նից և Թրամ­փի պաշ­տո­նազ­րկ­ման գոր­ծըն­թա­ցից։ Իս­րա­յել­ցի­նե­րի և պա­ղես­տին­ցի­նե­րի միջև բա­րե­խիղճ միջ­նոր­դը պետք է լի­նի ա­նա­չառ և չե­զոք։ Թրամ­փը հե­ռու է այս հիմ­նա­կան պա­հան­ջը բա­վա­րա­րե­լուց՝ ոչ ԱՄՆ դես­պա­նա­տու­նը Թել Ա­վի­վից Ե­րու­սա­ղեմ տե­ղա­փո­խե­լուց հե­տո՝ վի­ճե­լի Ե­րու­սա­ղե­մը ճա­նա­չե­լով որ­պես Իս­րա­յե­լի մայ­րա­քա­ղաք, ոչ էլ Սի­րիա­յի Գո­լա­նի բար­ձունք­նե­րը (Իս­րա­յե­լը դրանք գրա­վել է 1967 թ. պա­տե­րազ­մում) Իս­րա­յե­լի տա­րածք հայ­տա­րա­րե­լուց հե­տո։ Սրանք բարդ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի խն­դիր­ներ են և են­թա­կա են լայ­նա­ծա­վալ բա­նակ­ցու­թյուն­նե­րի։ Սրանք են պատ­ճառ­նե­րը, թե ին­չու հա­կա­մար­տու­թյու­նը մինչ օրս լուծ­ված չէ։ Միայն նա, ով տե­ղյակ չէ այս բար­դու­թյուն­նե­րի մա­սին, կա­րող է ա­սել, որ սա հեշտ լուծ­վող հարց է և հան­դես գա մի այն­պե­սի ծրագ­րով, որն ամ­բող­ջո­վին միա­կող­մա­նի է և բա­վա­րա­րում է Իս­րա­յե­լի բո­լոր պա­հանջ­նե­րը, բայց պա­ղես­տին­ցի­նե­րի ոչ մի պա­հանջ...
Ա­ռա­ջարկ­ված ՙխա­ղա­ղու­թյան ծրա­գի­րը՚ ի­րա­կա­նում չի բխում ոչ իս­րա­յել­ցի­նե­րի և ոչ էլ պա­ղես­տին­ցի­նե­րի շա­հե­րից։ Թրամ­փի ծրագ­րի պայ­ման­նե­րը թե­լադր­ված են Իս­րա­յե­լի կող­մից՝ իր անվ­տան­գու­թյան պահ­պան­ման քո­ղի տակ։ Դա ՙօ­րի­նա­կա­նաց­նում է՚ Արևմտյան ա­փի հրեա­կան բնա­կա­վայ­րե­րը և եր­կա­րաց­նում դրանց գո­յու­թյու­նը։ Ա­պա­գա պա­ղես­տի­նյան պե­տու­թյան սահ­ման­նե­րում գտն­վող այս բնա­կա­վայ­րե­րը զգա­լի ռիսկ են ստեղ­ծում Իս­րա­յե­լի բնակ­չու­թյան անվ­տան­գու­թյան հա­մար՝ շա­րու­նա­կե­լով հա­կա­մար­տու­թյունն ու ա­րյու­նա­հե­ղու­թյու­նը։ Ա­ռա­ջարկ­վող Պա­ղես­տի­նի պե­տու­թյու­նը չորս կող­մից շր­ջա­պատ­ված է Իս­րա­յե­լով՝ պահ­պա­նե­լով ռազ­մա­կան լիա­կա­տար վե­րահս­կո­ղու­թյուն պա­ղես­տին­ցի­նե­րի նկատ­մամբ։ Ա­վե­լին, Ե­րու­սա­ղե­մի կար­գա­վի­ճա­կը մնում է չլուծ­ված։ Են­թադր­վում է, որ Իս­րա­յե­լը կտի­րա­նա ամ­բողջ Ե­րու­սա­ղե­մին՝ սահ­մա­նա­փա­կե­լով Պա­ղես­տի­նի մայ­րա­քա­ղա­քը քա­ղա­քի ծայ­րա­մա­սում գտն­վող գյու­ղում։ Սա բո­լո­րո­վին ա­նըն­դու­նե­լի է ոչ միայն պա­ղես­տին­ցի­նե­րի, այլև աշ­խար­հի բո­լոր ա­րաբ­նե­րի ու մահ­մե­դա­կան­նե­րի, ինչ­պես նաև բո­լոր նրանց հա­մար, ո­րոնք հա­վա­տում են խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի մի­ջո­ցով։

Թրամ­փի ՙխա­ղա­ղու­թյան ծրա­գի­րը՚ չորս տա­րի ժա­մա­նակ է տա­լիս եր­կու կող­մե­րի միջև բա­նակ­ցու­թյուն­նե­րի հա­մար։ Սա­կայն, հենց սկզ­բից այս ծրա­գի­րը պա­ղես­տին­ցի­նե­րին դնում է պարտ­վո­ղա­կան ի­րա­վի­ճա­կում՝ զր­կե­լով նրանց ի­րենց ինք­նիշ­խան ի­րա­վունք­նե­րից թույլ և փոք­րա­ցած տա­րած­քում, քա­նի որ Իս­րա­յե­լը շու­տով Արևմտյան ա­փի հրեա­կան բնա­կա­վայ­րե­րը կհայ­տա­րա­րի որ­պես իս­րա­յե­լա­կան տա­րածք։
Պա­ղես­տի­նի ոչ մի ա­ռաջ­նորդ չի մաս­նակ­ցել հուն­վա­րի 28-ին Սպի­տակ տա­նը կա­յա­ցած ա­րա­րո­ղու­թյա­նը։ Պա­ղես­տի­նի իշ­խա­նու­թյան ա­ռաջ­նորդ Մահ­մուդ Ա­բա­սը մեր­ժեց ՙդա­րի գոր­ծար­քը՚՝ այն ան­վա­նե­լով ՙդա­րի ապ­տակ՚։ Նա նաև հրա­ժար­վեց ըն­դու­նել Սպի­տակ տան կող­մից ա­ռա­ջարկ­վող 50 մի­լիարդ դո­լար ար­ժո­ղու­թյամբ ներդ­րու­մա­յին ծրա­գի­րը։ Ա­բասն ա­սաց. ՙԹրա՜մփ, Եու­սա­ղե­մը չի վա­ճառ­վում։ Մեր ի­րա­վունք­նե­րը չեն վա­ճառ­վում՚։ Ա­րա­բա­կան 22 եր­կր­նե­րից միայն Բահ­րեյ­նի, Օ­մա­նի և Ա­րա­բա­կան Միա­ցյալ Է­մի­րու­թյուն­նե­րի դես­պան­նե­րը մաս­նակ­ցե­ցին Սպի­տակ տան ա­րա­րո­ղու­թյա­նը։
Փետր­վա­րի 1-ին Ա­րա­բա­կան պե­տու­թյուն­նե­րի լի­գա­յի ան­դամ եր­կր­նե­րի արտ­գործ­նա­խա­րար­նե­րը միա­ձայն բա­նաձև ըն­դու­նե­ցին՝ մեր­ժե­լով Թրամ­փի իս­րա­յե­լա-պա­ղես­տի­նյան ՙխա­ղա­ղու­թյան ծրա­գի­րը՚, նշե­լով, որ ՙայն չի բա­վա­րա­րում Պա­ղես­տի­նի ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րի և ձգ­տում­նե­րի նվա­զա­գույն մա­կար­դա­կը՚։
Միաս­նա­կա­նու­թյան հազ­վա­գյուտ նշա­նով, Ա­բասն ան­ցյալ շա­բաթ հան­դի­պեց Հա­մաս շարժ­ման, Պա­ղես­տի­նի ա­զա­տագր­ման կազ­մա­կեր­պու­թյան և իս­լա­մա­կան ջի­հա­դի ա­ռաջ­նորդ­նե­րի հետ՝ միաս­նա­կան դիր­քո­րո­շում ձևա­վո­րե­լու Թրամ­փի ՙխա­ղա­ղու­թյան ծրագ­րի՚ դեմ։ Ե­թե ՙխա­ղա­ղու­թյան ծրա­գի­րը՚ ծա­ռա­յեց որևէ բա­նի, ա­պա՝ բազ­մա­զան և հա­ճախ հա­կա­մար­տող պա­ղես­տի­նյան խմ­բա­վո­րում­նե­րի միա­վոր­մա­նը։
Ան­ցյալ շա­բաթ Սպի­տակ տան ա­րա­րո­ղու­թյան ա­վար­տին Արևմտյան ա­փի և Արևե­լյան Ե­րու­սա­ղե­մի մզ­կիթ­ներն սկ­սե­ցին Ղու­րա­նից մի հատ­ված հե­ռար­ձա­կել, ո­րը նա­խազ­գու­շաց­նում է. ՙՄի հնա­զանդ­վիր ան­հա­վատ­նե­րին և կեղ­ծա­վոր­նե­րին՚։
Տաս­ներ­կու դե­մոկ­րատ սե­նա­տոր­ներ հա­մա­տեղ նա­մակ ստո­րագ­րե­ցին` ուղղ­ված Սպի­տակ տա­նը՝ քն­նա­դա­տե­լով ՙխա­ղա­ղու­թյան ծրա­գի­րը՚, որ­պես ՙմիա­կող­մա­նի [և] ոչ օ­րի­նա­կան փորձ խա­ղա­ղու­թյան ա­ռաջ­խա­ղաց­ման հա­մար։ Դա բա­ղադ­րա­տոմս է տա­րա­ծաշր­ջա­նում նոր բա­ժան­ման և բախ­ման հա­մար՚։ Նա­խա­գա­հի բո­լոր դե­մոկ­րատ թեկ­նա­ծու­նե­րը դեմ են ար­տա­հայտ­վել Թրամ­փի ՙխա­ղա­ղու­թյան ծրագ­րին՚՝ քն­նա­դա­տե­լով այն որ­պես ՙմիա­կող­մա­նի քայլ՚, ո­րը դուրս է թող­նում պա­ղես­տին­ցի­նե­րին։ ԱՄՆ նախ­կին նա­խա­գահ Ջի­մի Քար­տե­րը ևս դա­տա­պար­տել է ՙխա­ղա­ղու­թյան ծրա­գի­րը՚. ՙպա­ղես­տի­նյան գրա­վյալ տա­րածք­նե­րի մեծ մա­սի միա­կող­մա­նի բռ­նակ­ցու­մը Իս­րա­յե­լին, պա­ղես­տին­ցի­նե­րին ա­ռա­ջար­կում է մաս­նատ­ված պե­տա­կա­նու­թյուն՝ ա­ռանց նրանց սահ­ման­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան։ Ծրա­գի­րը խախ­տում է եր­կու պե­տու­թյուն­նե­րի մա­սին ո­րո­շու­մը՝ հիմն­ված 1967 թվա­կա­նի սահ­ման­նե­րի վրա...՚։
ՙԽա­ղա­ղու­թյան ծրա­գի­րը՚, ըստ էու­թյան, հա­կա­սում է Իս­րա­յե­լի ազ­գա­յին շա­հե­րին՝ ըստ շատ ա­մե­րի­կա­ցի հրեա­նե­րի և իս­րա­յել­ցի­նե­րի, ո­րոնք կոշտ կեր­պով քն­նա­դա­տել են Թրամ­փի ծրա­գի­րը։ Կար­ծես թե Իս­րա­յե­լի ղե­կա­վար­նե­րը չեն հաս­կա­նում, որ որ­քան շատ են թշ­նա­մաց­նում պա­ղես­տին­ցի­նե­րին, այն­քան ա­վե­լի են եր­կա­րաց­նում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը՝ շա­րու­նա­կե­լով ապ­րել պա­տե­րազ­մի ու ա­հա­բեկ­չու­թյան պայ­ման­նե­րում...
Իս­րա­յե­լի ՙԽա­ղա­ղու­թյուն հի­մա՚ ա­մե­նա­մեծ և ա­մե­նա­հին շար­ժու­մը, ո­րը հան­դես է գա­լիս հա­սա­րա­կա­կան ճնշ­ման մի­ջո­ցով խա­ղա­ղու­թյան հաս­տատ­ման օգ­տին, իր կայ­քում հայ­տա­րա­րել է, որ Թրամ­փի ՙխա­ղա­ղու­թյան ծրա­գի­րը՚ ՙոչ միայն ան­տե­սում է խա­ղա­ղու­թյան ա­ռաջ­խա­ղա­ցու­մը, այլև կա­րող է լր­ջո­րեն վնա­սել ի­րա­կան խա­ղա­ղու­թյան հե­ռան­կար­նե­րին եր­կու կող­մե­րի հա­մար՚։
Ա­մե­րի­կյան հրեա­կան ՙՋեյ սթ­րիթ՚ (J Street) ա­զա­տա­միտ լոբ­բիս­տա­կան խում­բը դա­տա­պար­տել է խա­ղա­ղու­թյան գոր­ծար­քը, քա­նի որ այն ՙզրո­յա­կան հնա­րա­վո­րու­թյուն ու­նի որ­պես հիմք ծա­ռա­յե­լու նո­րաց­ված դի­վա­նա­գի­տու­թյան հա­մար.... Դա տրա­մա­բա­նո­րեն գա­գաթ­նա­կետն էր այն բազ­մա­թիվ ան­բա­րե­խիղճ քայ­լե­րի, որ այս վար­չա­կազ­մը ձեռ­նար­կել է իս­րա­յե­լյան ա­ջա­կող­մյան օ­րա­կար­գը հաս­տա­տե­լու հա­մար՚։
Հրեա­կան ա­ռաջ­նոր­դու­թյամբ գոր­ծող ՙԱ­մե­րի­կա­ցի­նե­րը հա­նուն խա­ղա­ղու­թյան հի­մա՚ կազ­մա­կեր­պու­թյու­նը ՙխա­ղա­ղու­թյան ծրա­գի­րը՚ հայ­տա­րա­րել է ՙբա­ղադ­րա­տոմս ա­ղետ­նե­րի, բռ­նակց­ման, Արևմտյան ա­փի իս­րա­յե­լա­կան գրավ­ման հա­վեր­ժաց­ման, իս­րա­յե­լա-պա­ղես­տի­նյան հա­կա­մար­տու­թյան հա­վեր­ժաց­ման, և տա­ռա­պանք­նե­րի ու ա­րյու­նա­հե­ղու­թյուն հա­մար՚։
Հու­սանք, որ նա­խա­գահ Թրամ­փի ՙխա­ղա­ղու­թյան ծրա­գի­րը՚ եր­բեք ի­րա­կա­նու­թյուն չի դառ­նա։ Ե՜վ իս­րա­յել­ցի­նե­րը, և՜ պա­ղես­տին­ցի­նե­րը պետք է դա­տա­պար­տեն բռ­նու­թյու­նը և նս­տեն բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուրջ՝ գտ­նե­լու ի­րենց եր­կա­րատև հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման լու­ծու­մը։ Նրանք եր­կուսն էլ պետք է խու­սա­փեն միջ­նորդ­նե­րի մի­ջամ­տու­թյու­նից, ո­րոնք ա­վե­լի շատ հե­տաքր­քր­ված են ոչ թե ա­րաբ­նե­րի կամ իս­րա­յել­ցի­նե­րի, այլ ի­րենց սե­փա­կան շա­հե­րով...