1920Թ. ՇՈՒ­ՇԻԻ ՀԱ­ՅՈՒ­ԹՅԱՆ ԿՈ­ՏՈ­ՐԱԾՆ ԷՆ­ՎԵՐ­ՆԵ­ՐԻ ԵՎ ԹԱ­ԼԵԱԹ­ՆԵ­ՐԻ ՑԵ­ՂԱՍ­ՊԱՆ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՇԱ­ՐՈՒ­ՆԱ­ԿՈՒ­ԹՅՈՒՆՆ ԷՐ

 

 

 

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Մեկ դար ա­ռաջ՝ 1920թ. մար­տի 22-23-ը, թուր­քա­կան բա­նա­կի, նրա կող­մից ա­ջակ­ցու­թյուն վա­յե­լող թա­թար­նե­րի և քր­դա­կան ա­ռան­ձին խմ­բա­վո­րում­նե­րի միաս­նա­կան ու­ժե­րով տե­ղի ու­նե­ցավ Շու­շի քա­ղա­քի հայ ազ­գաբ­նակ­չու­թյան սպանդ, տե­ղա­հա­նու­թյուն, գույ­քի և անձ­նա­կան ու­նեց­ված­քի ոչն­չա­ցում ու թա­լան։ Հա­յե­րի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­ված ոճ­րա­գոր­ծու­թյան հետևան­քով Ար­ցա­խի քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, մշա­կու­թա­յին կենտ­րոն Շու­շին հա­յա­թափ­վեց և ոչն­չաց­վեց, ա­վե­լի քան 20 հա­զար հայ սպան­վեց։

1918թ. մա­յի­սի վեր­ջե­րին Ան­դր­կով­կա­սի ե­րեք հան­րա­պե­տու­թյուն­նե­րի հռ­չա­կու­մից հե­տո Ադր­բե­ջա­նի մու­սա­վա­թա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը հա­վակ­նում էր բռ­նա­զավ­թել պատ­մա­կան Հա­յաս­տա­նի տա­րածք­նե­րը, այդ թվում՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը։ Ադր­բե­ջա­նին բա­ցա­հայտ ա­ջակ­ցու­թյուն էր ցույց տա­լիս Օս­մա­նյան Թուր­քիան, ո­րոշ ժա­մա­նակ հե­տո՝ Անգ­լիան, ա­վե­լի ուշ՝ Ռու­սաս­տա­նը։ Քիչ է ա­սել, թե Հա­յաս­տանն ու Լեռ­նա­յին Ղա­րա­բաղն ապ­րում էին բարդ ու ճա­կա­տագ­րա­կան ժա­մա­նա­կաշր­ջան։ Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տում Թուր­քիան պար­տու­թյուն կրեց՝ հող նա­խա­պատ­րաս­տե­լով մեր տա­րա­ծաշր­ջա­նում բրի­տա­նա­ցի­նե­րի տի­րա­պե­տու­թյան հա­մար։ Այն ժա­մա­նակ, երբ բրի­տա­նա­կան զին­վո­րա­կան հրա­մա­նա­տա­րու­թյու­նը մուտք գոր­ծեց Ան­դր­կով­կաս, ար­ցա­խա­հա­յու­թյան հա­մար սկս­վե­ցին բախ­տո­րոշ ժա­մա­նակ­ներ։ Անգ­լիա­յի ներ­կա­յու­թյունն ար­դեն իսկ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մեծ խա­ղի վկա­յու­թյուն էր։ ՙՍև ոս­կին՚ կար­ծես կան­խո­րո­շել էր ա­մեն ինչ. անգ­լիա­ցի­նե­րը պի­տի դառ­նա­յին Ադր­բե­ջա­նի դաշ­նա­կի­ցը՝ Ռու­սաս­տա­նի դեմ նրան օգ­տա­գոր­ծե­լու մտադ­րու­թյամբ։ Բրի­տա­նա­կան զոր­քե­րի հրա­մա­նա­տար գե­նե­րալ Թոմ­սո­նը (այ­նու­հետև նրան փո­խա­րի­նել է գն­դա­պետ Շա­տել­վոր­դը) Բաք­վում էր, ո­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցում էր Շու­շիի, Զան­գե­զու­րի, Ջեբ­րա­յի­լի և Ջի­վան­շի­րի գա­վառ­նե­րի գե­նե­րալ նա­հան­գա­պետ Խոս­րով բեկ Սուլ­թա­նո­վը։ Վեր­ջինս դի­վա­նա­գի­տա­կան ճն­շում­նե­րով, սպառ­նա­լիք­նե­րով, ուժ գոր­ծադ­րե­լով փոր­ձում էր ար­ցա­խա­հա­յու­թյա­նը հպա­տա­կեց­նել Ադր­բե­ջա­նին։ Ար­ցախ­ցի­նե­րի պա­տաս­խա­նը վճ­ռա­կան էր և հս­տակ՝ ո՜չ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյա­նը։ Չհաշտ­վե­լով այս ի­րո­ղու­թյան հետ, Բա­քուն սկ­սեց Ղա­րա­բա­ղի հա­յու­թյան ֆի­զի­կա­կան բնաջ­նջ­ման սպառ­նա­լիք­ներ հն­չեց­նել։ Ան­դր­կով­կա­սում ԱՄՆ-ի զին­վո­րա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչն իր վկա­յու­թյուն­նե­րում նշել է, որ 1918-ի մա­յի­սից Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան դրա­ծո Սուլ­թա­նո­վի գոր­ծու­նեու­թյու­նը Ղա­րա­բա­ղի նկատ­մամբ ագ­րե­սիվ բնույթ էր կրում։
1918թ. մա­յի­սից էլ Ղա­րա­բա­ղի հա­յու­թյան զանգ­վա­ծա­յին կո­տո­րա­ծի սկիզ­բը դր­վեց։ Ադր­բե­ջա­նը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի դեմ հա­նեց լրա­ցու­ցիչ կա­նո­նա­վոր զո­րա­մա­սեր և հա­զա­րա­վոր քուրդ ե­լու­զակ­ներ։ Ղա­րա­բա­ղը հայ­տն­վեց օ­ղա­կի մեջ։ Գե­նե­րալ Սուլ­թա­նո­վը հու­նի­սի 2-ին Շու­շիի հայ­կա­կան թա­ղա­մա­սում գտն­վող գան­ձա­տու­նը և հե­ռագ­րա­տու­նը տե­ղա­փո­խեց թուր­քա­կան թա­ղա­մաս։ Հա­ջորդ օ­րը թուր­քա­կան զո­րա­մա­սե­րը փա­կե­ցին Շու­շիից դե­պի Գո­րիս տա­նող խճու­ղին, այ­նու­հետև լավ նա­խա­պատ­րաստ­վե­լով, Սուլ­թա­նո­վի հրա­մա­նով, սկ­սե­ցին Շու­շիի հայ­կա­կան թա­ղա­մա­սի գն­դա­կո­ծու­մը։ Այդ օ­րը քա­ղա­քի թուր­քա­կան թա­ղա­մաս աշ­խա­տան­քի մեկ­նած 50 հա­յե­րից վե­րա­դար­ձել են 7-ը, մնա­ցած­նե­րին գա­զա­նա­բար հո­շո­տել են։
Սուլ­թա­նո­վը հա­յե­րի ջարդ կազ­մա­կեր­պեց նաև մեր­ձա­կա՝ Ղայ­բա­լի­շեն գյու­ղում, որ­տեղ սրի քաշ­վեց 500 հայ։ Ժա­մա­նա­կակ­ցի վկա­յու­թյամբ՝ հայ­կա­կան տնե­րի ա­վե­րակ­նե­րում կի­սա­խանձ դիակ­ներ էին, գյու­ղի մոտ գտն­վող մա­տու­ռում մորթ­վել էր 50 հայ, 700 բնակ­չից փրկ­վել էր մոտ 200-ը։ Մու­սա­վա­թա­կան ու քր­դա­կան ա­վա­զա­կախմ­բե­րը, ո­րոնց միա­ցել էր նաև թա­թա­րա­կան խու­ժա­նը, հա­յե­րի կո­տո­րած­նե­րը շա­րու­նա­կե­ցին Փահ­լուր, Կրկ­ժան, Ջա­մի­լու բնա­կա­վայ­րե­րում։ Հու­նի­սի 16-ին Երևա­նում կա­յա­ցած հան­րա­հա­վա­քի մաս­նա­կից­նե­րը ՀՀ կա­ռա­վա­րու­թյա­նը դի­մում հղե­ցին, ո­րում նշ­ված էր, որ Սուլ­թա­նո­վի գլ­խա­վո­րած զոր­քե­րը ա­վե­րել են հայ­կա­կան 6 գյուղ, սպա­նել 600 մարդ և սպառ­նում են ա­րյան մեջ խեղ­դել Ղա­րա­բա­ղը։ Փաս­տաթղ­թի հե­ղի­նակ­ներն այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը բնո­րո­շել էին որ­պես էն­վեր­նե­րի և թա­լեաթ­նե­րի ա­րյու­նոտ քա­ղա­քա­կա­նու­թյան շա­րու­նա­կու­թյուն։

Հու­նի­սյան դեպ­քե­րին հա­ջոր­դող օ­րե­րին Ղա­րա­բա­ղի գա­վառ­նե­րում տե­ղի ու­նե­ցող գյու­ղա­ցիա­կան հա­մա­գու­մար­նե­րում ըն­դուն­վում էին ո­րո­շում­ներ, ո­րոն­ցում կոչ էր ար­վում դի­մադ­րու­թյուն ցույց տալ և ոչ մի դեպ­քում չեն­թարկ­վել Ադր­բե­ջա­նին։
Անդ­րա­դառ­նա­լով Ար­ցա­խի հա­մար օր­հա­սա­կան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, միա­ժա­մա­նակ պար­տա­վոր­ված ենք զգում պահ­պա­նել ա­նա­չա­ռու­թյուն և ար­ձա­նագ­րել այն, ինչ տե­ղի է ու­նե­ցել։ Ճշ­մար­տու­թյու­նը հնա­րա­վոր չէ թաքց­նել։ Այդ օ­րե­րին Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը չկա­րո­ղա­ցավ կամ իր մեջ հա­մար­ձա­կու­թյուն չգ­տավ օգ­նու­թյան ձեռք մեկ­նել ար­ցա­խա­հա­յու­թյա­նը։ Ռազ­մա­կան և ֆի­նան­սա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու մա­սին մի քա­նի ո­րո­շում ըն­դու­նեց, ո­րոնք այդ­պես էլ մնա­ցին թղ­թի վրա։ Եվս մի փաստ. ճա­կա­տագ­րա­կան այդ օ­րե­րին այս­տե­ղից օգ­նու­թյան ակն­կա­լի­քով պատ­վի­րակ­ներ գնա­ցին Անդ­րա­նիկ զո­րա­վա­րի մոտ։ Նրան խնդ­րե­ցին օգ­նել ար­ցա­խա­հա­յու­թյա­նը թուրք-թա­թա­րա­կան կա­նո­նա­վոր բա­նա­կի դեմ պա­տե­րազ­մում։ Անդ­րա­նիկն իր զո­րա­մա­սով ճա­նա­պարհ­վեց Գո­րի­սի ուղ­ղու­թյամբ, շարժ­վեց դե­պի Շու­շի, սա­կայն անս­պա­սե­լիո­րեն ընդ­հա­տեց ճա­նա­պար­հը և հետ վե­րա­դար­ձավ։ Այդ ի­րո­ղու­թյուն­նե­րը, դժ­բախ­տա­բար, բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցան Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի ինք­նա­պաշտ­պա­նու­թյան կազ­մա­կերպ­ման վրա։
1920թ. գար­նան սկզբ­նե­րին Ադր­բե­ջա­նում մշակ­վեց ու­ժա­յին ճա­նա­պար­հով Ղա­րա­բա­ղի հար­ցի լուծ­ման ծրա­գիր։ Այդ նպա­տա­կով կենտ­րո­նաց­վեց, ըստ պատ­մա­կան աղ­բյուր­նե­րի, մոտ 10 հա­զար զին­վոր։ Մար­տի 11-ին և 12-ին Բաք­վից Ջեբ­րա­յի­լի վրա­յով Ղա­րա­բաղ և Զան­գե­զուր ու­ղարկ­վեց 90 վա­գոն զենք ու զի­նամ­թերք։ Մու­սա­վա­թա­կան զո­րա­մա­սե­րը գրա­վե­ցին Աս­կե­րա­նի ան­ցու­ղին՝ ա­պա­հո­վե­լով Ադր­բե­ջա­նի կա­պը Շու­շիի հետ։ Մար­տի 20-ին Սուլ­թա­նո­վը վերջ­նա­գիր ներ­կա­յաց­րեց Ղա­րա­բա­ղի հայ ազ­գաբ­նակ­չու­թյա­նը՝ պա­հան­ջե­լով ե­րեք օր­վա ըն­թաց­քում կա­մա­վոր հանձ­նել զեն­քե­րը։ Այն ան­մի­ջա­պես մերժ­վեց։ Ղա­րա­բա­ղի հա­յու­թյունն ար­դեն պատ­րաստ էր պա­տե­րազ­մի՝ պաշտ­պա­նե­լու իր պատ­մա­կան հայ­րե­նի­քում ապ­րե­լու ի­րա­վուն­քը, նաև գի­տակ­ցե­լով, որ ան­հա­վա­սար կռ­վի պի­տի ել­նի թուրք-թա­թա­րա­կան բա­նա­կի դեմ։ Հար­ձա­կումն սկս­վեց մար­տի 22-ին։ Հա­կա­ռա­կոր­դի ու­ժե­րը մի քա­նի ան­գամ գե­րա­զան­ցում էին հայ­կա­կա­նին։ Աղ­բյուր­նե­րի վկա­յու­թյամբ՝ հա­զա­րա­վոր մար­դիկ սպան­վե­ցին, կա­նայք ու աղ­ջիկ­ներ ա­նարգ­վե­ցին։ Շու­շիի հայ­կա­կան թա­ղա­մա­սը (7 հա­զար տուն) հիմ­նա­հա­տակ ա­վեր­վեց։ Մար­տի 23-ին թուր­քերն ա­րյան խրախ­ճանք էին կա­տա­րում քա­ղա­քում. զոհ­ված­նե­րի թի­վը հաս­նում էր 8 հա­զա­րի։ Մահ­մե­դա­կան մո­լե­ռան­դու­թյամբ հր­դե­հում էին հա­յե­րի տներն ու հա­սա­րա­կա­կան շի­նու­թյուն­նե­րը, կո­տո­րում ան­զեն բնակ­չու­թյա­նը։ Ղա­րա­բա­ղի ազ­գա­յին խոր­հր­դի ներ­կա­յաց­րած տվյալ­նե­րով՝ կոր­ծան­ված գյու­ղե­րից մոտ 20 հա­զար մարդ ա­պաս­տան գտան Վա­րան­դա­յի, Դի­զա­կի և Զան­գե­զու­րի գյու­ղե­րում։
Թուր­քը կո­տո­րեց, ա­վե­րեց, հր­դե­հեց, սա­կայն հա­յի ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը չկա­րո­ղա­ցավ ոտ­նա­հա­րել։ Սուլ­թա­նո­վը կար­գադ­րել էր զին­վո­րա­կան պա­հա­կախմ­բե­րին շր­ջել քա­ղա­քի հայ­կա­կան թա­ղա­մա­սում և ուժ ցու­ցադ­րե­լով՝ վա­խեց­նել մարդ­կանց։ Թուրք սպա­յի գլ­խա­վո­րու­թյամբ պա­հա­կա­խում­բը ներ­խու­ժել էր հայ­կա­կան մի տուն, ո­րում նաև ե­րի­տա­սարդ ա­մու­սին­ներ կա­յին։ Ա­մուս­նու ներ­կա­յու­թյամբ թուրք սպան վի­րա­վո­րում է գե­ղե­ցիկ հար­սի ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը։ Հայ ե­րի­տա­սարդն իր զեն­քով սպա­նում է թուրք սպա­յին։ Գա­զա­զած պա­հա­կա­խում­բը հար­ձակ­վում և սրի է քա­շում ըն­տա­նի­քի բո­լոր ան­դամ­նե­րին։ Դրա­նից հե­տո թուր­քե­րը կեղծ լուր տա­րա­ծե­ցին, թե թուր­քե­րին զի­նա­թափ ա­նե­լու մտադ­րու­թյամբ հայ­կա­կան մի ջո­կատ է քա­ղաք մտել։
Շու­շիի կո­տո­րած­նե­րից ու­ղիղ մեկ դար անց քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան տա­լով այն ժա­մա­նակ­վա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, վե­րա­հաս­տա­տում ենք, որ նա­խորդ դա­րաս­կզ­բի Ադր­բե­ջա­նի դե­մոկ­րա­տա­կան հան­րա­պե­տու­թյան և նրա ի­րա­վա­հա­ջոր­դի՝ ներ­կա­յիս Ադր­բե­ջա­նի նպա­տա­կը ե­ղել և մնում է Ար­ցա­խի բնիկ ժո­ղովր­դին իր պատ­մա­կան բնօր­րա­նից վտա­րե­լը։ Մե­րօ­րյա ի­րո­ղու­թյուն­նե­րը դի­տար­կե­լով 1920թ. մար­տի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ֆո­նին՝ վերս­տին ար­ձա­նագ­րում ենք, որ հայ ժո­ղովր­դի նկատ­մամբ թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի ցե­ղաս­պան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը չի փոխ­վել։ Փոխ­վել են միայն ժա­մա­նակ­նե­րը, պայ­քա­րի ձևերն ու մի­ջոց­նե­րը։
Բայց ա­մե­նից ա­ռաջ փոխ­վել են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճակն ու սահ­ման­նե­րը։ Ադր­բե­ջանն ու Թուր­քիան այ­սօր բախ­վում են ի­րենց հա­մար բա­վա­կա­նին տխուր մի ի­րա­կա­նու­թյան. հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի, Հա­յոց հզոր բա­նա­կի դեմ այլևս եր­բեք հնա­րա­վոր չէ նման հրե­շա­վոր ծրա­գիր ի­րա­կա­նաց­նել։