Logo
Print this page

ԼԻՆԵ՜ՆՔ ԻՐԱԶԵԿ ԵՎ ՑՈՒՑԱԲԵՐԵՆՔ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐԳԱՆՔ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Սույն թվա­կա­նի մար­տի 31-ին ԱՀ-ում կա­յա­նա­լիք հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րին ըն­դա­ռաջ տե­ղի են ու­նե­նում հա­վաք­ներ և ցույ­ցեր։ Այս ըն­թաց­քում գրանց­վել են ար­տա­կարգ մի­ջա­դե­պեր, ո­րոնց ար­ձա­գան­քել է նաև ԱՀ ՄԻՊ Ա. Բեգ­լա­րյա­նը: Պաշտ­պա­նը պա­հան­ջում է բո­լոր հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րից եւ ընդ­հան­րա­պես բո­լոր հան­րա­յին ծա­ռա­յող­նե­րից ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րում ա­ռաջ­նորդ­վել բա­ցա­ռա­պես օ­րեն­սդ­րու­թյամբ եւ պաշ­տո­նա­կան լիա­զո­րու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­նե­լիս հե­տե­ւել հան­րա­յին ծա­ռա­յու­թյան հիմ­նա­կան սկզ­բունք­նե­րին, նե­րա­ռյալ՝ մար­դու եւ քա­ղա­քա­ցու ի­րա­վունք­նե­րի ու ա­զա­տու­թյուն­նե­րի ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը, հան­րա­յին ծա­ռա­յող­նե­րի քա­ղա­քա­կան զսպ­վա­ծու­թյու­նը, ան­կողմ­նա­կա­լու­թյու­նը եւ ան­ձի ու նրա ի­րա­վունք­նե­րի հան­դեպ հար­գան­քը։

ՙՀա­վաք­նե­րի ա­զա­տու­թյան մա­սին՚ ԱՀ օ­րեն­քով սահ­ման­ված են ինչ­պես դրանց կազ­մա­կեր­պան ի­րա­վա­կար­գա­վո­րում­ներն ու ըն­թա­ցա­կար­գը, այն­պես էլ և՜ հա­վաք­նե­րի մաս­նա­կից­նե­րի, և՜ ի­րա­վա­պահ­նե­րի ի­րա­վունք­ներն ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րը։
ՙՀա­վաք­նե­րի ա­զա­տու­թյան մա­սին՚ օ­րեն­քով սահ­ման­ված ի­րա­վա­կար­գա­վո­րում­նե­րի վե­րա­բե­րյալ զրու­ցե­ցինք Հան­րա­պե­տու­թյան ոս­տի­կա­նու­թյան հա­սա­րա­կա­կան կար­գի ա­պա­հով­ման բաժ­նի պետ, ոս­տի­կա­նու­թյան փոխ­գն­դա­պետ Գա­գիկ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱ­ՆԻ հետ:

-Պրն Հա­րու­թյու­նյան, ըստ օ­րեն­քի, խա­ղաղ հա­վաք կազ­մա­կեր­պե­լու հա­մար պե՞տք է թույ­լտ­վու­թյուն ստա­նալ։
-2018թ. հու­նի­սի 28-ին մենք Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում ու­նե­ցանք ՙՀա­վաք­նե­րի ա­զա­տու­թյան մա­սին՚ օ­րենք, ըստ ո­րի անհ­րա­ժեշտ է տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի կող­մից ստա­նալ թույ­լտ­վու­թյուն, այ­սինքն` գրա­վոր դի­մե­լուց հե­տո քն­նար­կում­ներ են ի­րա­կա­նաց­վում տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րում, հար­ցում է կա­տար­վում ոս­տի­կա­նու­թյա­նը՝ կար­ծիք ստա­նա­լու նպա­տա­կով, իսկ ոս­տի­կա­նու­թյու­նը քն­նար­կում է ա­ռաջ քաշ­ված պայ­ման­ներն ու հան­գա­մանք­նե­րը` հա­վա­քի վայ­րի և ժա­մի հետ կապ­ված, ո­րից հե­տո նույն կերպ գրա­վոր պա­տաս­խան է տր­վում տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մարմ­նին։
-Ո՞վ կա­րող է ի­րաց­նել խա­ղաղ հա­վա­քի ի­րա­վունք։ Կա՞ն սահ­մա­նա­փա­կում­ներ։
-Հա­վա­քը եր­կու կամ ա­վե­լի ան­ձանց խա­ղաղ և ա­ռանց զեն­քի ժա­մա­նա­կա­վոր ներ­կա­յու­թյունն է որևէ վայ­րում՝ հան­րա­յին հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող հար­ցե­րի շուրջ ընդ­հա­նուր կար­ծիք ձևա­վո­րե­լու կամ ար­տա­հայ­տե­լու մտադ­րու­թյամբ, այ­սինքն` ցան­կա­ցած քա­ղա­քա­ցի ի­րա­վունք ու­նի հա­վաք ի­րա­կա­նաց­նել, ար­տա­հայ­տել իր կար­ծի­քը, իր տե­սա­կե­տն այս կամ այլ հար­ցի շուրջ, սա­կայն, ինչ­պես նշե­ցի, անհ­րա­ժեշտ է ա­ռաջ­նորդ­վել սույն օ­րեն­քի տար­րի հա­մա­ձայն, իսկ ինչ վե­րա­բե­րում է սահ­մա­նա­փա­կում­նե­րին՝ ա­յո, սահ­մա­նա­փա­կում­ներ կան, ի­րա­կա­նաց­նող­նե­րը ՏԻ մար­մին­ներն են և ոս­տի­կա­նու­թյու­նը։ Դար­ձյալ նշեմ` ժա­մե­րի, վայ­րի և այլ հան­գա­մանք­նե­րով պայ­մա­նա­վոր­ված, մաս­նա­վո­րա­պես` ե­թե հա­վա­քի կազ­մա­կեր­պիչ­նե­րի կող­մից հն­չեց­վում են սահ­մա­նադ­րա­կան կար­գի բռ­նի տա­պալ­ման, բռ­նու­թյուն­նե­րի ու պա­տե­րազմ­նե­րի կո­չեր և ազ­գա­յին, ռաս­ա­յա­կան, կրո­նա­կան քա­րո­զի դեպ­քում։
-Իսկ հա­վաք­նե­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րը պա­տաս­խա­նա­տո՞ւ են այ­լոց գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մար։
-Միան­շա­նակ` ա­յո, քան­զի հա­վաք կազ­մա­կեր­պող­ներն ի­րա­զեկ­ման ժա­մա­նակ պար­տա­վոր են նշել կազ­մա­կերպ­չի, ղե­կա­վա­րի և հա­վա­քի ըն­թաց­քում թևկապ­նե­րով ա­պա­հով­ված կար­գադ­րիչ­նե­րի տվյալ­նե­րի կամ քա­նա­կի մա­սին։ Օ­րեն­քի 30-րդ հոդ­վա­ծը հս­տակ նշում է հա­վա­քի մաս­նա­կից­նե­րի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը, իսկ 31-րդ հոդ­վա­ծը՝ հա­վա­քի ղե­կա­վա­րի ի­րա­վունք­ներն ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րը։
-Հա­վաք կազ­մա­կեր­պողն ար­դյոք ու­նի՞ ի­րա­վա­կան պաշտ­պա­նու­թյան ար­դյու­նա­վետ մի­ջո­ցի ի­րա­վունք, ե­թե խախտ­վել է հա­վաք­նե­րի ա­զա­տու­թյան իր ի­րա­վուն­քը։
- Բո­լոր քա­ղա­քա­ցի­ներն ու­նեն ի­րա­վա­կան պաշտ­պա­նու­թյան ար­դյու­նա­վետ մի­ջո­ցի ի­րա­վունք, իսկ հա­վաք­նե­րի ա­զա­տու­թյան ի­րա­վունքն ամ­րագր­վում է և՜ ՙՀա­վաք­նե­րի ա­զա­տու­թյան մա­սին՚ օ­րեն­քով, և՜ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան սահ­մա­նադ­րու­թյամբ։

-Թույ­լատ­րե­լի՞ են, ար­դյոք, ինք­նա­բուխ հա­վաք­նե­րը։
-Ի­հար­կե։ ՙՀա­վաք­նե­րի ա­զա­տու­թյան մա­սին՚ օ­րեն­քի 26-րդ և 27-րդ հոդ­ված­նե­րը հենց Ձեր հար­ցի կար­գա­վո­րումն են ար­տա­հայ­տում. Հոդ­ված 26. Ինք­նա­բուխ և շտապ հա­վաք­նե­րը 1. Ինք­նա­բուխ է ո­րո­շա­կի ի­րա­դար­ձու­թյանն ան­մի­ջա­պես ար­ձա­գան­քե­լու նպա­տա­կով անց­կաց­վող հա­վա­քը (այ­սու­հետ` ինք­նա­բուխ հա­վաք): 2. Շտապ է այն հա­վա­քը, ո­րը կազ­մա­կերպ­վում և անց­կաց­վում է որևէ ի­րա­դար­ձու­թյա­նը հրա­տապ ար­ձա­գան­քե­լու նպա­տա­կով և այդ նպա­տա­կին հնա­րա­վոր չէ հաս­նել ի­րա­զե­կում ներ­կա­յաց­նե­լու ժամ­կե­տի պահ­պան­ման պա­րա­գա­յում (շտապ հա­վաք): Հոդ­ված 27. Ինք­նա­բուխ և շտապ հա­վաք անց­կաց­նե­լու կար­գը 1. Ե­թե ինք­նա­բուխ հա­վաքն ու­նի հա­վա­քի անց­կաց­ման փաս­տա­ցի կազ­մա­կեր­պիչ, ա­պա վեր­ջինս պար­տա­վոր է այդ մա­սին ան­հա­պաղ տե­ղե­կաց­նել հա­վա­քի անց­կաց­ման վայ­րի ոս­տի­կա­նու­թյան ստո­րա­բա­ժան­մա­նը: 2. Շտապ հա­վա­քի կազ­մա­կեր­պի­չը պար­տա­վոր է հա­վաքն անց­կաց­նե­լուն ուղղ­ված գոր­ծո­ղու­թյուն­ներ ձեռ­նար­կե­լուց ա­ռաջ այդ մա­սին ան­հա­պաղ տե­ղե­կաց­նել լիա­զոր մարմ­նին և ոս­տի­կա­նու­թյա­նը։ 3. Ինք­նա­բուխ և շտապ հա­վաք­նե­րը չեն կա­րող տևել ե­րեք ժա­մից ա­վե­լի: Ա­մեն ինչ պարզ է և հս­տակ, մնում է միայն ճիշտ ըն­կա­լել և ճիշտ գոր­ծա­ծել։
- Հա­վա­քի ըն­թաց­քում ինչ­պի­սի՞ ի­րա­վուն­քեր և պար­տա­կա­նու­թյուն­ներ ու­նեն մաս­նա­կից­ներն ու ոս­տի­կա­նու­թյու­նը։
-Այս դեպ­քում ՙՀա­վաք­նե­րի ա­զա­տու­թյան մա­սին՚ ԱՀ օ­րեն­քը հս­տակ կար­գա­վո­րում է և՜ մաս­նա­կից­նե­րի, և՜ ոս­տի­կա­նու­թյան ի­րա­վունք­ներն ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րը։ Մաս­նա­կից­նե­րի պար­տա­կա­նու­թյան մա­սին քիչ ա­ռաջ նշե­ցի, դա ար­տա­ցոլ­ված է 30-րդ հոդ­վա­ծում. Հոդ­ված 30. 1.Հա­վա­քի մաս­նա­կից­նե­րի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը 1) հա­վա­քի ըն­թաց­քում չկ­րել զենք կամ որ­պես զենք օգ­տա­գործ­վող ա­ռար­կա­ներ. 2) կա­տա­րել հա­վա­քի ղե­կա­վա­րի, կար­գադ­րիչ­նե­րի՝ կարգ ու կա­նո­նի պահ­պան­ման վե­րա­բե­րյալ ցու­ցում­նե­րը. 3) ձեռն­պահ մնալ այն­պի­սի գոր­ծո­ղու­թյուն­նե­րից, ո­րոնք նպա­տա­կաուղղ­ված են հա­վա­քի բնա­կա­նոն ըն­թաց­քը խո­չըն­դո­տե­լուն. 4) հա­վա­քից հե­ռաց­վե­լու դեպ­քում ան­հա­պաղ հե­ռա­նալ հա­վա­քի վայ­րից. 5) հա­վա­քը դա­դա­րեց­վե­լու դեպ­քում ան­հա­պաղ հե­ռա­նալ հա­վա­քի վայ­րից. 6) չխո­չըն­դո­տել հա­վա­քի անց­կաց­ման վայ­րում գտն­վող կամ դրան հա­րող շեն­քե­րի, շի­նու­թյուն­նե­րի կամ այլ տա­րածք­նե­րի ա­զատ մուտքն ու ել­քը: Իսկ օ­րեն­քի 32-րդ հոդ­վա­ծը մեր` ոս­տի­կան­նե­րիս, պար­տա­կա­նու­թյուն­ներն են հա­վա­քի ըն­թաց­քում, որ­տեղ աս­վում է՝ 1) հա­վա­քի մա­սին տե­ղե­կատ­վու­թյուն ստա­նա­լուց հե­տո ան­հա­պաղ նշա­նա­կել իր ներ­կա­յա­ցուց­չին և այդ մա­սին հայտ­նել կազ­մա­կերպ­չին ու լիա­զոր մարմ­նին. 2) ա­պա­հո­վել իր ներ­կա­յա­ցուց­չի ներ­կա­յու­թյու­նը հա­վա­քին. 3) հա­վա­քի անց­կաց­ման վայ­րից հե­ռաց­նել այն ան­ձանց, ո­րոնք կոպ­տո­րեն խախ­տում են հա­վա­քի խա­ղաղ և բնա­կա­նոն ըն­թաց­քը, ե­թե այլ կերպ հնա­րա­վոր չէ ա­պա­հո­վել այն. 4) ա­պա­հո­վել հա­վա­քի անց­կաց­ման վայ­րում գտն­վող կամ դրան հա­րող շեն­քե­րի, շի­նու­թյուն­նե­րի կամ այլ տա­րածք­նե­րի ա­զատ մուտքն ու ել­քը։ 2. Ե­թե հա­վաքն անց­կաց­վում է սույն օ­րեն­քի 2-րդ գլ­խով նա­խա­տես­ված ի­րա­զեկ­մա­նը վե­րա­բե­րող պա­հանջ­նե­րի խախտ­մամբ, ա­պա ոս­տի­կա­նու­թյու­նը պար­տա­վոր է բարձ­րա­խո­սով տե­ղե­կաց­նել, որ հա­վաքն ա­նօ­րի­նա­կան է, և որ մաս­նա­կից­նե­րը են­թա­կա են օ­րեն­քով սահ­ման­ված պա­տաս­խա­նատ­վու­թյան: Ե­թե հա­վա­քը խա­ղաղ բնույթ ու­նի, ա­պա ոս­տի­կա­նու­թյունն իր ի­րա­վա­սու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում պար­տա­վոր է ա­ջակ­ցել հա­վա­քին։

-Գործ­նա­կա­նում հա­վաք­նե­րի ա­զա­տու­թյա­նը վե­րա­բե­րող օ­րեն­քի ո՞ր դրույթ­նե­րի խախ­տում­ներն են ա­ռա­վել հա­ճախ դրսևոր­վում և ինչ­պի­սի՞ լու­ծում­ներ են ստա­նում։
-Ի­րա­կա­նու­թյու­նը մի քիչ այլ է, բո­լո­րը չէ, որ տի­րա­պե­տում են օ­րենք­նե­րին կամ տի­րա­պե­տում են մաս­նա­կի, և շատ հա­ճախ փոր­ձում են միայն ի­րենց կամ­քը թե­լադ­րե­լով հաս­նել ի­րենց նպա­տա­կին։ Սա­կայն ան­հա­մես­տու­թյուն չթ­վա, ոս­տի­կա­նու­թյու­նը ան­կոտ­րում է և հետևո­ղա­կան. երբ փոր­ձում են խախ­տել պայ­ման­նե­րը, օ­րեն­քը, մենք ան­զի­ջում ենք, և բա­ցա­ռու­թյուն­ներ չեն լի­նում։ Գործ­նա­կա­նում հա­ճախ փոր­ձում են շր­ջան­ցել ի­րա­զեկ­ման և հա­վա­քի վայ­րի ըն­տր­ման կար­գը։ Իսկ ճա­նա­պարհ­ներ կամ մայ­րու­ղի­ներ փա­կե­լու մի­ջո­ցով խախ­տում­նե­րն ա­ռանձ­նա­կի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են, քա­նի որ դրա­նով խախտ­վում է ու­րիշ­նե­րի ա­զատ տե­ղա­շարժ­ման ի­րա­վուն­քը և տրանս­պոր­տի տե­ղա­շար­ժը կա­րող է լուրջ խն­դիր­ներ ա­ռա­ջաց­նել։
Օգտ­վե­լով ըն­ձեռ­ված հնա­րա­վո­րու­թյու­նից, կցան­կա­նա­յի ոչ ար­տոն­ված ակ­ցիա­ներ կազ­մա­կեր­պող­նե­րին, ի­րա­կա­նաց­նող­նե­րին զգու­շաց­նել և կր­կին հի­շեց­նել նա­խա­տես­վող վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն­նե­րի և, ին­չու չէ, ի­րենց գոր­ծո­ղու­թյուն­նե­րից տու­ժող քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­նե­րի մա­սին, ո­րոնք նույն­պես մեր քա­ղա­քա­ցի­ներն են և ու­նեն նույն ա­զա­տու­թյան ու կամ­քի ար­տա­հայտ­ման ի­րա­վունք։ Ուս­տի կոչ եմ ա­նում հե­տա­գա­յում լի­նել էլ ա­վե­լի կո­ռեկտ, հա­վա­սա­րակ­շռ­ված և խո­հեմ, ցու­ցա­բե­րել փո­խա­դարձ հար­գանք և լի­նել ոչ միայն օ­րի­նա­պահ, այլ նաև օ­րի­նա­կե­լի ա­պա­գա սե­րունդ­նե­րի հա­մար։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.