[ARM]     [RUS]     [ENG]

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԵՍԻՋՆԵՐԸ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Ար­ցախ այ­ցե­լած ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը մար­տի 21-ին Ստե­փա­նա­կեր­տում լրագ­րող­նե­րի հետ ճե­պազ­րույ­ցում խո­սե­լով իր այ­ցե­լու­թյան նպա­տակ­նե­րի մա­սին, ա­սել է, որ Ար­ցախ այ­ցե­լե­լու հա­մար հա­տուկ պատ­ճառ­նե­րի կա­րիք չու­նի, հա­ճախ է լի­նում այս­տեղ, հա­մա­րե­լով, որ իր տուն է այ­ցե­լում։

Ա. Սարգ­սյանն ա­սել է, որ այս հեր­թա­կան այ­ցի ժա­մա­նակ ԱՀ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի հետ խո­սե­լու շատ բան ու­նեն և՜ ընդ­հա­նուր ի­րա­վի­ճա­կի մա­սին, և՜ թե ինչ է կա­տար­վում սահ­ման­նե­րում այս օ­րե­րին։ ՀՀ նա­խա­գահն ա­սել է նաև, որ հե­տաքր­քր­ված է ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տես­վող Ար­ցա­խի նա­խա­գա­հա­կան և խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րով ու պատ­րաստ­վում է լսել նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի գնա­հա­տա­կան­նե­րը։ ՙԱյ­ցե­լու­թյունս որևէ կապ չու­նի ընտ­րու­թյուն­նե­րի հետ, այս ըն­թաց­քում չեմ հան­դի­պել և չեմ նա­խա­տե­սում հան­դի­պել որևէ թեկ­նա­ծուի, սա­կայն գու­ցե ա­ռիթն օգ­տա­գոր­ծեմ դի­մե­լու բո­լոր թեկ­նա­ծու­նե­րին՝ նախ և ա­ռաջ նրան­ցից յու­րա­քան­չյու­րին մաղ­թե­լով հա­ջո­ղու­թյուն։ Մաղ­թում եմ հա­ջո­ղու­թյուն նաև ողջ Ար­ցա­խին։ Շատ էա­կան է, որ այս ընտ­րու­թյուն­ներն անց­նեն ա­զատ, ար­դար, ան­կախ՝ ար­տա­քին և ներ­քին գոր­ծոն­նե­րից՚,-մաս­նա­վո­րա­պես ա­սել է Ար­մեն Սարգ­սյա­նը։
ՀՀ նա­խա­գա­հը նշել է, որ Ար­ցա­խը, ար­ցախ­ցի­նե­րը մեծ հաղ­թա­նակ­ներ են տա­րել, և ար­դար, ա­զատ ընտ­րու­թյուն­նե­րը կլի­նեն ևս մեկ հաղ­թա­նակ, այս ան­գամ՝ քա­ղա­քա­կան, ին­չով ցույց կտան բո­լո­րին, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյունն ա­մուր է, ու­նի լավ կազ­մա­կերպ­ված կա­ռույց­ներ։ ՙԱյս պե­տու­թյու­նը հզոր է ոչ միայն իր փոքր, բայց կարևոր տն­տե­սու­թյամբ, այլև իր բա­նա­կով, իր նվի­րու­մով։ Սա նաև ժո­ղովր­դա­վա­րա­կան ժա­մա­նա­կա­կից պե­տու­թյուն է։ Ի­րա­կա­նում ար­ցա­խյան հիմ­նա­հար­ցի լուծ­մա­նը և ամ­բողջ գոր­ծըն­թա­ցին, կար­ծում եմ, կա մեկ այ­լընտ­րանք՝ ա­մուր, հզոր Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը։ Այս ընտ­րու­թյուն­նե­րը կա­րող են շատ էա­կան և կարևոր ներդ­րում լի­նել այդ կարևոր գոր­ծում, ո­րով­հետև հաղ­թա­նակ­նե­րը տար­վում են ոչ միայն ռազ­մի դաշ­տում, այլ նաև քա­ղա­քա­կան և մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րում։ Եվ, ի­հար­կե Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­պա­գա նա­խա­գահն ու իր գոր­ծըն­կեր­ներն ի­րենց ու­սե­րին պետք է կրեն նաև այդ բե­ռը՚,- ըն­դգ­ծել է Ա. Սարգ­սյա­նը, հա­վե­լե­լով, որ հաղ­թա­նակ­նե­րը տար­վում են նաև ներ­սում, ինչ­պես ըն­տա­նի­քում, երբ նրա բո­լոր ան­դամ­նե­րը ու­րախ են, գի­տակ­ցում են, թե որ­տեղ են ապ­րում, ինչ­պի­սի երկ­րում, հա­մոզ­ված են, որ այն, ինչ կա­տար­վում է ըն­տա­նի­քի ներ­սում՝ ար­դար է։ Ա. Սարգ­սյա­նը նշել է նաև, որ ար­դար, ա­զատ ընտ­րու­թյուն­նե­րը Ար­ցա­խի հան­րա­պե­տու­թյան ոչ միայն ան­կա­խու­թյան, այլև անվ­տան­գու­թյան գրա­վա­կան­նե­րից մեկն են։
ՙԵս հու­սով եմ, որ ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո ա­ռի­թը կու­նե­նամ շնոր­հա­վո­րել և՜ նո­րըն­տիր խոր­հր­դա­րա­նին և՜ նո­րըն­տիր նա­խա­գա­հին, ինչ­պես նաև շնոր­հա­վո­րել բո­լոր նա­խա­գահ չըն­տր­ված թեկ­նա­ծու­նե­րին ան­ձամբ, ո­րով­հետև ե­թե ընտ­րու­թյուն­նե­րը լի­նեն այն­պի­սին, ինչ­պի­սին մենք բո­լորս հույս ու­նենք, որ կլի­նեն, ա­պա դա կլի­նի բո­լո­րի հաղ­թա­նա­կըՙ,- ա­սել է Ա. Սարգ­սյա­նը։- Հու­սով եմ նաև, որ այդ օ­րը կշ­նոր­հա­վո­րեմ անձ­նա­պես յու­րա­քան­չյուր թեկ­նա­ծուի, որ նրանք ար­դար մր­ցակ­ցու­թյան մեջ ստա­ցել են այն ձայ­նե­րը, ո­րոնց այդ պա­հին ար­ժա­նի են։ Նրանք պետք է հպարտ լի­նեն, ո­րով­հետև ան­կախ նրա­նից, թե որ­քան ձայ­ներ են հա­վա­քել՝ դրանք շատ կարևոր ձայ­ներ են. նույ­նիսկ մեկ ձայ­նը հե­րոս ար­ցախ­ցու ար­ժեք ու­նի, այն ար­ցախ­ցու վս­տա­հու­թյան ձայնն է։ Ար­ցախ­ցի­նե­րը հե­րոս ժո­ղո­վուրդ են, ու թեկ­նա­ծու­նե­րի մեջ կան մար­դիկ, ո­րոնք ի­րենց կյան­քով, տար­բեր ո­լորտ­նե­րում գոր­ծու­նեու­թյամբ ա­պա­ցու­ցել են, որ զա­վակ­ներն են այդ հե­րոս ժո­ղովր­դիՙ։ ՀՀ նա­խա­գա­հը կարևո­րել է այս ընտ­րու­թյուն­նե­րից կազ­մա­կերպ­ված, կար­գա­պահ, ա­վե­լի հա­մախ­մբ­ված դուրս գա­լու հան­գա­ման­քը։
Ա. Սարգ­սյանն ա­սել է, որ իր այ­ցե­լու­թյան ըն­թաց­քում ԱՀ Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի հետ քն­նար­կե­լու են մի շարք հար­ցեր նույն­պես, այդ թվում՝ այս օ­րե­րին սահ­մա­նում տի­րող ի­րա­վի­ճա­կը, Ար­ցա­խի տն­տե­սա­կան զար­գաց­ման հե­ռան­կար­նե­րը և ներդ­րում­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը՝ մա­նա­վանդ այ­սօր, երբ մի­ջազ­գա­յին կա­պե­րը և տն­տե­սա­կան զար­գա­ցու­մը բա­վա­կա­նին խր­թին են՝ կապ­ված առ­կա գլո­բալ մար­տահ­րա­վեր­նե­րի հետ։
«Ար­ցա­խի հաղ­թա­նա­կած ժո­ղո­վուր­դը պետք է այս ճա­կա­տա­մար­տում էլ հաղ­թի։ Հաղ­թել է ռազ­մի դաշ­տում, հաղ­թել է պե­տու­թյուն կա­ռու­ցե­լու գոր­ծում, պետք է հաղ­թի նաև այս գլո­բալ ա­ղե­տին՝ կո­րո­նա­վի­րու­սին։ Ե­թե փոր­ձեմ պարզ բա­ռե­րով ձևա­կեր­պել, այս պայ­ման­նե­րում, երբ դեռ հա­մա­վա­րա­կը բու­ժող դե­ղա­մի­ջոցն ու պատ­վաս­տա­նյուտն ա­ռայժմ չկան, այն բու­ժող դե­ղա­մի­ջոցն ա­ռա­ջին հեր­թին պետք է լի­նի հո­գա­տա­րու­թյու­նը, կազ­մա­կերպ­վա­ծու­թյու­նը, ո­րով­հետև կո­րո­նա­վի­րուսն ազ­դում է նախ և ա­ռաջ ա­ռող­ջու­թյամբ թույլ և տա­րի­քով մարդ­կանց վրա։ Հետևա­բար, սեր ու հո­գա­տա­րու­թյուն է պետք նրանց նկատ­մամբ, ով­քեր թույլ են և տա­րեց։ Երկ­րոր­դը՝ պա­տաս­խա­նատ­վու­թյունն է։ Դի­մում եմ­մաս­նա­վո­րա­պես ե­րի­տա­սարդ­նե­րին, ո­րոնք նմա­նա­տիպ հի­վան­դու­թյունն ա­վե­լի հեշտ են տա­նում, բայց դա չի նշա­նա­կում, որ ան­պա­տաս­խա­նա­տու լի­նե­լով, այդ հի­վան­դու­թյան հնա­րա­վոր կրո­ղը լի­նե­լով, այն չեն կա­րող չփո­խան­ցել մո­տիկ և հա­րա­զատ մարդ­կանց։ Ու­րեմն՝ հո­գա­տա­րու­թյուն, պա­տաս­խա­նատ­վու­թյուն, կար­գա­պա­հու­թյուն և կազ­մա­կերպ­վա­ծու­թյուն։ Ի­հար­կե, պե­տու­թյունն այս­տեղ մեծ դեր ու­նի, և այդ ա­ռի­թով, կար­ծում եմ, ժա­մա­նակ կու­նե­նանք խո­սե­լու նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի հետ։ Ես իմ պար­տա­կա­նու­թյունն եմ հա­մա­րում և կփո­խան­ցեմ այն դրա­կան ու բա­ցա­սա­կան փոր­ձը, որ կա տար­բեր եր­կր­նե­րում, գի­տե­լիք­նե­րը, որ այս վեր­ջին շր­ջա­նում ինքս ձեռք եմ բե­րել՝ տար­բեր եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րի, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար­նե­րի, գիտ­նա­կան­նե­րի հետ շփու­մի­ցե,- նշել է Ա. Սարգ­սյա­նը։
ՙՍա մեկ այլ ճա­կա­տա­մարտ է, պա­տե­րազմ, ո­րը պետք է տա­նենք ան­տե­սա­նե­լի թշ­նա­մու դեմ, և այն հա­մաշ­խար­հա­յին թշ­նա­մի է։ Շատ էա­կան է, թե այդ ճա­կա­տա­մար­տից ինչ­պես դուրս կգանք։ Հույս ու­նեմ, որ Հա­յաս­տա­նը և Ար­ցա­խը այս պա­տե­րազ­մից դուրս կգան հաղ­թա­նա­կած՝ նվա­զա­գույն կո­րուստ­նե­րո­վ՚,- նշել է Ա. Սարգ­սյա­նը։
;