[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՓՈՓԻՉ ԱՍՈՒԼԻՍ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 15-ին լրագրողներին հրավիրել է ասուլիսի՝ ամփոփելու 6-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության արդյունքները: Մայիսի 21-ին խորհրդարանն ավարտում է իր լիազորությունները, որոնք ստանձնել է 2015թ. նույն ամսվա նույն օրը: 

Անցած 5 տարիների ընթացքում գումարվել են 11 հերթական և 9 արտահերթ նստաշրջան, տեղի են ունեցել 51 հերթական և 9 արտահերթ նիստեր: Շրջանառության մեջ են դրվել 596 օրինագծեր, որոնցից ընդունվել են 446-ը: Հաջորդ գումարման ԱԺ-ին փոխանցվում են 49 նախագծեր: 7-րդ գումարման Ազգային ժողովն ինքն է որոշելու, թե նոր խորհրդարանի համար դրանցից որն է լինելու նոր օրենսդրական նախաձեռնություն:
Խորհրդարանի կողմից նշանակվել են Ընդհանուր իրավասության առաջին ատյանի, Վերաքննիչ և Գերագույն դատարանի դատավորներ, մարդու իրավունքների պաշտպաններ:
Ղուլյանն անդրադարձել է արտաքին հարաբերություններին, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն ու խորհրդարանական դիվանագիտությանը: Արցախ ժամանած օտարերկրյա պատվիրակությունների թիվը 95 է, իսկ ԱԺ պատգամավորների արտերկիր կատարած աշխատանքային այցելությունները՝ 24:
ԱԺ-ի հնգամյա գործունեության ամփոփ տվյալները ներկայացնելուց հետո Ղուլյանը պատասխանել է լրագրողների հարցերին:


(Մանրամասները՝ ՙԱԱ՚-ի մայիսի 18-ի տեղեկատվության մեջ)