ՙԽՐԱԽՃԱՆՔ՝ ԺԱՆՏԱԽՏԻ ԺԱՄԱՆԱԿ՚

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ե­րե­ւի այս­պես կա­րե­լի է բնո­րո­շել մա­յի­սի 18-22-ին օ­պե­րա­տիվ-մար­տա­վա­րա­կան խո­շոր զո­րա­վար­ժու­թյուն­ներ անց­կաց­նե­լու մա­սին Իլ­համ Ա­լիե­ւի ո­րո­շու­մը, ո­րի մա­սին հայ­տա­րա­րել է Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան գե­րա­տես­չու­թյու­նը։ Եւ բա­նը միայն այն չէ, որ կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման հա­մաշ­խար­հա­յին վտան­գի կա­պակ­ցու­թյամբ ՄԱԿ-ի գլ­խա­վոր քար­տու­ղա­րը հան­դես է ե­կել, այս­պես ա­սած՝ հա­մա­պար­փակ զի­նա­դա­դա­րի կո­չով։

Ադր­բե­ջա­նում քա­ղա­քա­կան ՙժան­տախտն՚ ա­վե­լի վաղ է սկս­վել, երբ Ա­լիե­ւը ո­րո­շեց ցրել գոր­ծող Միլ­լի մեջ­լի­սը եւ անց­կաց­նել ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ։ Ի­րա­վի­ճա­կին տե­ղյակ փոր­ձա­գետ­նե­րը հա­մա­րում են, որ Ադր­բե­ջա­նում ՙտե­ղի է ու­նե­նում իշ­խա­նու­թյան տրան­զիտ՚։ Ա­լիե­ւը գտն­վում է ահ­ռե­լի ճնշ­ման տակ, եւ դա գա­լիս է ոչ թե ընդ­դի­մու­թյու­նից, ո­րը վեր­ջին տա­րի­նե­րին հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն հե­տապ­նդ­վել եւ նսե­մաց­վել է, ո­րակ­վել ՙազ­գա­յին դա­վա­ճան՚՝ ինչ­պես ըն­դուն­ված է հա­կա­ռա­կորդ երկ­րում։ Քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի կամ ա­լիե­ւյան կլա­նի կազ­մա­քանդ­ման նա­խա­ձեռ­նու­թյու­նը վե­րագր­վում է ա­ռա­ջին փոխ­նա­խա­գահ Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յին։ Ա­վե­լի ճիշտ՝ նրա հայ­րա­կան ըն­տա­նի­քին։
Ի­րա­զեկ աղ­բյուր­նե­րը պն­դում են, որ առ­կա է 1993թ. հու­նի­սին Հեյ­դար Ա­լիե­ւի իշ­խա­նու­թյուն վե­րա­դառ­նա­լուց հե­տո կու­տակ­ված ահ­ռե­լի հարս­տու­թյան վե­րա­բա­ժան­ման խն­դիր։ Իշ­խող ըն­տա­նի­քի ներ­սում ծա­վալ­ված կա­տա­ղի մր­ցակ­ցու­թյան ա­ռա­ջին փու­լում Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յին հա­ջող­վել է չե­զո­քաց­նել Իլ­համ Ա­լիե­ւի քրոջ, հո­րեղ­բոր եւ զար­միկ­նե­րի հա­վակ­նու­թյուն­նե­րը։ Ակ­տիվ­նե­րի եւ ձեռք բեր­ված ահ­ռե­լի ան­շարժ գույ­քի մեծ մա­սը գրանց­ված է նրա դուստ­րե­րի եւ որ­դու ա­նուն­նե­րով։ Հս­կա­յա­կան հարս­տու­թյուն բա­ժին է ըն­կել Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի հայ­րա­կան ըն­տա­նի­քին, ո­րը հիմ­նադ­րել է մի քա­նի բիզ­նես-կայս­րու­թյուն­ներ։ Դրանք տնօ­րի­նում են Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի հայ­րը, հո­րեղ­բայ­րը եւ քույ­րը։ Այդ ա­մե­նը, սա­կայն, հարկ է ամ­րապն­դել քա­ղա­քա­կան ան­ձեռ­նմ­խե­լիու­թյամբ։ Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յին հա­ջող­վել է իշ­խա­նու­թյու­նից հե­ռաց­նել ՙգորշ կար­դի­նա­լի՚ հա­մա­րում ու­նե­ցող՝ նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի եր­կա­րա­մյա ղե­կա­վար Ռա­միզ Մեհ­թիե­ւին, ո­րի շուրջ վեր­ջին շր­ջա­նում նոր ինտ­րիգ­ներ են հյուս­վում։ Ան­ցյալ օ­րե­րին ադր­բե­ջա­նա­կան քա­ղա­քա­կան վտա­րան­դիու­թյան աղ­բյուր­նե­րը գրե­ցին, որ Մեհ­թիե­ւը ՙկո­մա­յի մեջ է եւ հա­զիվ թե դուրս գա՚։ Գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի, ո­րի նա­խա­գահն է Մեհ­թիե­ւը, մա­մու­լի ծա­ռա­յու­թյու­նը հեր­քեց այդ լու­րե­րը, բայց Մեհ­թիեւն այդ­պես էլ հրա­պա­րա­կա­յին ե­լույթ չու­նե­ցավ։ Կա­րե­լի է են­թադ­րել, որ 81-ա­մյա ՙգորշ կար­դի­նա­լին՚ ինչ-որ վտանգ ա­մեն դեպ­քում սպաս­վում է։
Ադր­բե­ջա­նում առն­վազն գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան շր­ջա­նա­յին եր­կու ղե­կա­վար, մի քա­նի քա­ղա­քա­պետ է ձեր­բա­կալ­վել։ Նրանց ներ­կա­յաց­վել է կա­շա­ռա­կե­րու­թյան, պե­տա­կան մի­ջոց­նե­րի վատն­ման եւ կո­ռուպ­ցիոն գոր­ծարք­նե­րում ներգ­րավ­ված լի­նե­լու մե­ղադ­րանք, խա­փան­ման մի­ջոց է ըն­տր­վել կա­լան­քը։ Նույն մե­ղադ­րան­քով ձեր­բա­կալ­վել է նաեւ մշա­կույ­թի փոխ­նա­խա­րա­րը, ինչ­պես նաեւ պե­տա­կան սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյան պե­տի տե­ղա­կա­լը։ Հա­մար­վում է, որ այդ մար­դիկ Ռա­միզ Մեհ­թիե­ւի հո­վա­նա­վո­րյալ­ներն են եւ տա­րի­ներ շա­րու­նակ գոր­ծել են նրա ՙտա­նի­քի տակ՚։ Իշ­խող կու­սակ­ցու­թյան գոր­ծա­դիր քար­տու­ղա­րի եր­կա­րա­մյա տե­ղա­կալ եւ Միլ­լի մեջ­լի­սի վեր­ջին հինգ գու­մա­րում­նե­րի ան­փո­փոխ պատ­գա­մա­վոր Սիա­վուշ Նով­րու­զո­վը մշա­կույ­թի նա­խա­րար Ա­բուլ­ֆաս Գա­րաե­ւին հոր­դո­րել է հրա­ժա­րա­կան տալ եւ ՙի­րա­վա­պահ մար­մին­նե­րի առ­ջեւ հե­տա­գա քն­նու­թյան ճա­նա­պարհ բա­ցել՚։
Պե­տա­կան սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյու­նում ի­րա­կա­նաց­ված ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րը վկա­յում են, որ բա­ցա­հայ­տում­նե­րի ա­լի­քը հաս­նում է նաեւ ու­ժա­յին կա­ռույց­նե­րին, ո­րոնք Ադր­բե­ջա­նում ա­մե­նա­կո­ռում­պաց­վածն են հա­մար­վում։ Ա­րեւ­մուտ­քում Ա­լիե­ւի հե­տապն­դում­նե­րից ա­պաս­տան գտած շր­ջա­նակ­նե­րը հա­մա­ռո­րեն խո­սում են, որ վեր­ջին տաս­նա­մյա­կում սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի ձեռք­բեր­ման ան­վան տակ բազ­մա­մի­լիարդ յու­րա­ցում­ներ են կա­տար­վել, իսկ բա­նակն ստա­ցել է ՙմե­տա­ղի ջար­դոն՚՝ նո­րա­գույն զի­նա­տե­սակ­նե­րի ան­վան տակ։ Վս­տա­հու­թյուն ներ­շն­չող աղ­բյուր­նե­րը խո­սում են, որ բա­նա­կի եւ ան­ձամբ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Զա­քիր Հա­սա­նո­վի դեմ ՙտա­կառ է գլո­րում՚ Պե­տա­կան անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան նախ­կին տնօ­րեն, ներ­կա­յումս ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան նա­խա­րար Մա­դաթ Գու­լիե­ւը։ Հա­մար­վում է, որ նա պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նում Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի թեկ­նա­ծուն է։ Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Զա­քիր Հա­սա­նո­վի գլ­խին կախ­ված է նաեւ ապ­րի­լյան պա­տե­րազ­մում խայ­տա­ռակ պար­տու­թյան հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­վե­լու վտան­գը։ Ռազ­մա­կան փոր­ձա­գետ­նե­րը խո­սում են, որ ապ­րի­լյան պա­տե­րազ­մում գրե­թե գլ­խո­վին ջախ­ջախ­վել է Ադր­բե­ջա­նի բա­նա­կի հա­տուկ նշա­նա­կու­թյան զո­րա­միա­վո­րու­մը, ո­րի հրա­մա­նա­տար­նե­րից ե­րե­քը սպան­վել են Թա­լի­շի ուղ­ղու­թյան մար­տե­րում։
Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում, երբ նաեւ ԼՂ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում ոչ մի հու­սադ­րող հե­ռան­կար չու­նի, Իլ­համ Ա­լիե­ւը կա­յաց­րել է լայ­նա­ծա­վալ զո­րա­վար­ժու­թյուն­ներ անց­կաց­նե­լու ո­րո­շում։ Ըստ ե­րե­ւույ­թին, դա պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նում Զա­քիր Հա­սա­նո­վին պա­հե­լու վեր­ջին հնա­րա­վո­րու­թյունն է։ Կամ էլ Ա­լիե­ւը քաջ գի­տակ­ցում է, որ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը դա­տա­պարտ­ված են, եւ այդ ա­ռի­թը կօգ­տա­գոր­վի, որ­պես­զի բա­նա­կի բարձ­րա­գույն ղե­կա­վա­րու­թյան հար­ցը լուծ­վի ըստ Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի կան­խած­րագ­րի։
Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյունն ար­դեն իսկ կոշտ հայ­տա­րա­րել է, որ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի ըն­թաց­քում հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին կամ ղա­րա­բա­ղա-ադր­բե­ջա­նա­կան շփ­ման գծին մեր­ձե­նա­լու ցան­կա­ցած փորձ կգ­նա­հատ­վի որ­պես ագ­րե­սիա եւ կար­ժա­նա­նա հա­մար­ժեք ար­ձա­գան­քի։ Հա­կա­ռա­կոր­դի ռազ­մա­կան գե­րա­տես­չու­թյան հա­մար դա, ե­րե­ւում է, ա­նակն­կալ էր։ Բաք­վում այլ պա­տաս­խան չեն գտել, քան հայ­տա­րա­րել, որ զո­րա­վար­ժու­թյուն­ներն անց­կաց­վում են Ադր­բե­ջա­նի ՙմի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված տա­րածք­նե­րում՚։ Զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի ա­վար­տին, ե­րե­ւի, հնա­րա­վոր կլի­նի Ադր­բե­ջա­նում ներ­քա­ղա­քա­կան ՙժան­տախ­տի՚ մա­սին ա­վե­լի հիմ­նա­վոր եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նել։