Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԼԻԵՎՅԱՆ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՆ ՏԵՂԱՊՏՈՒՅՏ Է ՏԱԼԻՍ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

Հայ-ադր­բե­ջա­նա­կան պե­տա­կան սահ­մա­նին լար­վա­ծու­թյան թե­մա­յով հան­դես է ե­կել Ռու­սաս­տա­նում Ադր­բե­ջա­նի դես­պան Բյուլ­բյուլ-օղ­լուն։ Հե­տաքր­քիր է՝ ին­չու՞ ոչ թե ԵԱՀԿ-ում Ադր­բե­ջա­նի մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցի­չը, այլ Ռու­սաս­տա­նում դես­պանն է մեկ­նա­բա­նում ի­րա­վի­ճա­կը։ Ընդ ո­րում, բա­վա­կան հի­մար ձե­ւով՝ ջու­րը նե­տե­լով ԱԳՆ, ՊՆ եւ Իլ­համ Ա­լիե­ւի աշ­խա­տա­կազ­մի բո­լոր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ո­րոնք պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը բար­դում են հայ­կա­կան կող­մի վրա։

Իսկ դես­պան Բյուլ­բյուլ-օղ­լուն կա­րե­ւոր չի հա­մա­րում՝ ով է ա­ռա­ջի­նը կրա­կել։ Նրա հա­մար դա երկ­րոր­դա­կան-եր­րոր­դա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի։ Գլ­խա­վո­րը՝ ՙե­թե բա­նակ­ցու­թյուն­նե­րը ցան­կա­լի ար­դյուն­քի չեն բե­րում, ա­պա նման մի­ջա­դե­պե­րը դառ­նում են ան­խու­սա­փե­լի եւ մի օր կա­րող են վե­րա­ճել լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մի, որն ա­ղետ կլի­նի ամ­բողջ տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար՚։ Դես­պա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը նույն­պես պաշ­տո­նա­կան տե­սա­կետ է, ինչ-որ մե­կի, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ՝ հենց Իլ­համ Ա­լիե­ւի հետ հա­մա­ձայ­նեց­ված։ Ստաց­վում է, որ Բյուլ­բյուլ-օղ­լին հաս­տա­տում է, որ սահ­մա­նա­յին լար­վա­ծու­թյու­նը սադ­րել է ադր­բե­ջա­նա­կան կող­մը։ Որ­պես նա­խազ­գու­շա­ցում, որ ե­թե բա­նակ­ցու­թյուն­նե­րը ՙցան­կա­լի ար­դյուն­քի չբե­րեն՚՝ ինչ­պես որ դա հաս­կա­նում եւ ներ­կա­յաց­նում է Իլ­համ Ա­լիե­ւը, ա­պա ռե­գիո­նալ պա­տե­րազմն ան­խու­սա­փե­լի է։ ՙՄենք դա հի­շեց­րել ենք նաեւ 2016թ. ապ­րի­լին՚- ան­թա­քույց հայ­տա­րա­րում է Բյուլ­բյուլ-օղ­լուն, ին­չից հաս­կաց­վում է, որ ան­ցած եր­կու տա­րում ա­լիե­ւյան ՙռազ­մա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը՚ ոչ մի ար­դյուն­քի չի հա­սել եւ ծա­գել է վերս­տին լար­վա­ծու­թյուն սադ­րե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն։
Ռու­սաս­տա­նում Ադր­բե­ջա­նի դես­պա­նի բա­ցա­հայ­տում­ներն ու՞մ են հաս­ցեագր­ված՝ ա­հա խն­դի­րը։ Պաշ­տո­նա­կան Մոսկ­վա­յի՞ն։ Թուր­քիա­յի՞ն, թե միա­ժա­մա­նակ եր­կու­սի՞ն։ Նա ԵԱՀԿ Մինսկի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րին ոչ մի ու­ղերձ չի ա­նում, խո­սում է ՙռե­գիո­նալ լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մի հա­վա­նա­կա­նու­թյու­նից՚։ Այս ի­մաս­տով, ե­րե­ւում է, Բա­քուն կր­կին փորձ է ա­նում խն­դիր­նե­րը տե­ղա­փո­խել ռուս-թուր­քա­կան հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի կամ դի­մա­կա­յու­թյան հար­թու­թյուն։ Դա Ա­լիե­ւի վեր­ջին հույսն է։
Բայց ի­րա­վի­ճակն այ­լեւս ճգ­նա­ժա­մա­յին է, եւ Ա­լիե­ւը չի թաքց­նում մտադ­րու­թյուն­նե­րը։ Ինչ­պի­սի՞ն կլի­նի մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ար­ձա­գան­քը։ Ադր­բե­ջա­նում ներ­քին հա­կա­սու­թյուն­նե­րը մո­տե­նում են կրի­տի­կա­կան սահ­մա­նագ­ծի։ Բա­ցառ­ված չէ ներ­քին պայ­թյու­նի տար­բե­րա­կը։