comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Հինգշաբթի, 05 Սեպտեմբերի 2019 http://www.artsakhtert.com Wed, 18 Sep 2019 16:19:03 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԱՐԱՔՍԻ ՀՈՎՏԻ ՄՇԱԿՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՇՐՋԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27396-2019-09-06-16-44-14 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27396-2019-09-06-16-44-14 ԱՐԱՔՍԻ ՀՈՎՏԻ ՄՇԱԿՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՇՐՋԱՆԱԿՆԵՐՆ  ՈՒ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ
Սամ­վել ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 2018-ի սկզ­բին ստեղծ­ված ՙԱ­րաքս գո­տի՚ ՓԲԸ-ն այս տա­րի բեր­քի տակ մշա­կել է շուրջ 1350 հա վա­րե­լա­հող։ Մաս­նա­գետ­նե­րը հա­վա­տաց­նում են, որ ա­ռատ բերք ստա­նա­լու բո­լոր նա­խադ­րյալ­նե­րը կան, մե­նատն­տես­ներն էլ չեն հա­պա­ղում, օգտ­վում են պե­տա­կան ծրագ­րից, ո­րի նպա­տա­կը Ար­ցա­խի հա­րա­վա­յին ուղ­ղու­թյան գյու­ղատն­տե­սա­կան նե­րու­ժի լիար­ժեք բա­ցա­հայ­տումն է։

Գա­րիկ Շահ­րա­մա­նյա­նը մեկն է նրան­ցից, ով­քեր ի­րենց հա­ջո­ղու­թյան պատ­մու­թյու­նը փոր­ձում են ստեղ­ծել Ա­րաք­սի հով­տում։ Ար­ցա­խի հա­րա­վում գյու­ղատն­տե­սու­թյու­նը զար­գաց­նե­լու հրա­մա­յա­կա­նը վեր­ջին տա­րի­նե­րին պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րը բազ­մա­թիվ ծրագ­րե­րով հա­ճախ են հասց­րել հո­վիտ։ Նպա­տա­կը՝ Գա­րիկ Շահ­րա­մա­նյա­նի ու նրա նման բազ­մա­թիվ մե­նատն­տես­նե­րի պատ­կե­րա­ցում­ներն Ար­ցա­խի այս հատ­վա­ծի մա­սին փո­խելն էր, հե­ռան­կա­րում՝ հա­րա­վա­յին ուղ­ղու­թյու­նը զար­գաց­նե­լը։ Պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նին հի­մա Գա­րիկն է իր ոգևո­րու­թյու­նը փո­խան­ցում։ Հողն ու կլի­ման, իս­կա­պես, այ­գե­գոր­ծու­թյան հա­մար նպաս­տա­վոր են, այդ պատ­ճա­ռով շուրջ 118 հա-ում ժա­մա­նա­կա­կից ագ­րոտն­տե­սու­թյուն հիմ­նե­լու քայ­լերն է կա­տա­րում։ Այժմ ջրա­վա­զա­նի կա­ռուց­ման, ջրի մաքր­ման սար­քա­վո­րու­մը տե­ղադ­րե­լու և, վեր­ջա­պես` կա­թի­լա­յին հա­մա­կար­գի միաց­ման պա­տաս­խա­նա­տու փուլն է, հե­տո հո­ղին պահ կտր­վեն նռան տն­կի­նե­րը։ Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը մե­նատն­տե­սի ոգևո­րու­թյու­նը հիմ­նա­վո­րում է փաս­տե­րով՝ պե­տու­թյունն ա­ջակ­ցում է հատ­կա­պես նրանց, ով­քեր նա­խընտ­րում են ին­տեն­սիվ գյու­ղատն­տե­սու­թյու­նը։ Պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նից օգտ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը կրկ­նա­պատկ­վում են, ե­թե մշա­կում ես Ա­րաք­սի հով­տի հո­ղա­տա­րածք­նե­րը։ Մե­կու­կես տա­րի ա­ռաջ ստեղծ­ված ՙԱ­րաքս գո­տի՚ ըն­կե­րու­թյու­նը տա­րի­նե­րով անմ­շակ հո­ղա­տա­րածք­նե­րը պե­տա­կան մի­ջոց­նե­րով մշա­կում և վար­ձա­կա­լու­թյամբ տրա­մադ­րում է մե­նատն­տես­նե­րին։ ՙԱ­րաքս գո­տի՚ ՓԲԸ տնօ­րեն Գրի­գո­րի Սա­ֆա­րյա­նի խոս­քով, ի­րենց հաշ­վեկշ­ռում ու­նեն 1344 հա, ո­րից 833-ը վար­ձա­կալ­ված է տար­բեր ան­ձանց կող­մից, սա­կայն ո­մանք չեն մշա­կում հո­ղը։ Նրանք, ով­քեր վար­ձա­կա­լել և չեն մշա­կում, ստիպ­ված են ի­րենց տե­ղը զի­ջել գոր­ծու­նյա մե­նատն­տես­նե­րին։ Հո­ղը պա­րա­պուր­դի մատ­նելն ան­թույ­լատ­րե­լի է հա­մա­րել պե­տա­կան նա­խա­րա­րը և հանձ­նա­րա­րել խզել ան­պա­տաս­խա­նա­տու վար­ձա­կալ­նե­րի հետ պայ­մա­նագ­րե­րը։ Ըն­կե­րու­թյան տնօ­րե­նի խոս­քով` ի­րա­կա­նում մեծ ծա­վա­լի աշ­խա­տանք են ի­րա­կա­նաց­նում, և հո­ղը չմ­շա­կե­լու դեպ­քում կր­կին մա­ցառ­ներ են հայ­տն­վում։ Հի­մա էլ նոր հո­ղա­տա­րածք­ներ պի­տա­նի դարձ­նե­լու ուղ­ղու­թյամբ են աշ­խա­տում։ ՙՈւ­նենք մոտ 200 հա անմ­շակ ու թփուտ­նե­րով ծածկ­ված հո­ղա­տա­րածք, կա­ռա­վա­րու­թյա­նը թր­թու­րա­վոր տեխ­նի­կա­յի հայտ ենք ներ­կա­յաց­րել՝ հո­ղը մաք­րե­լու և մե­նատն­տես­նե­րին վար­ձա­կա­լու­թյամբ տրա­մադ­րե­լու։ Ու­նենք 13 հա պտ­ղա­տու այ­գի, ո­րոշ տն­կի­ներ չո­րա­ցել են, սա­կայն կա­թի­լա­յին ո­ռո­գում անց­կաց­նե­լուց հե­տո այդ խն­դի­րը կչե­զո­քա­նա՚,- ա­սել է Գրի­գո­րի Սա­ֆա­րյա­նը։
Չո­րա­ցած տն­կի­նե­րը կփո­խա­րին­վեն նո­րե­րով, պե­տա­կան նա­խա­րա­րի հանձ­նա­րա­րու­թյամբ կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կկար­գա­վոր­վի նաև ո­ռոգ­ման ջրի խն­դի­րը։ Հի­մա 13 հա ում սերկևի­լի, ար­քա­յախն­ձո­րի և դեղ­ձի այ­գի­ներն են խնա­մում, 18 հա խա­ղո­ղայ­գուց էլ սպա­սում ո­րա­կյալ բերք։
-Մե­նատն­տես­նե­րի հե­տաք­րք­րու­թյու­նը հատ­կա­պես մեծ է նռան մշա­կու­թյան հան­դեպ, ներ­կա­յաց­ված հայ­տե­րը չափ­վում են հա­րյու­րա­վոր հեկ­տար­նե­րով,-վեր­ջին ու­սում­նա­սի­րու­թյուն­ներն է ամ­բող­ջաց­րել Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը։ Կա­մո Պետ­րո­սյա­նի խոս­քով, շա­րու­նա­կում է գրա­վիչ հա­մար­վել նաև հա­ցա­հա­տի­կա­յին­նե­րի մշա­կու­թյու­նը ո­ռո­գո­վի և ան­ջր­դի տա­րածք­նե­րում։
Գործ կա, աշ­խա­տուժն է պա­կա­սում։ Շր­ջա­նի պա­տաս­խա­նա­տուն սա հիմ­նա­կան խն­դիրն է հա­մա­րում։ Իսկ Ա­րաք­սի հով­տում գյու­ղատն­տե­սու­թյամբ զբաղ­վե­լու պե­տա­կան շա­հա­վետ ա­ռա­ջարկն ա­վե­լաց­նում է հե­տաքր­քր­վող­նե­րի շր­ջա­նակն ու աշ­խար­հագ­րու­թյու­նը։ Հայ­տեր ու­նեն ոչ միայն Ար­ցա­խից ու մայր Հա­յաս­տա­նից, այլև Սփյուռ­քի հայ­րե­նա­կից­նե­րի կող­մից։
Ընդ­հա­նուր առ­մամբ, Ա­րաք­սի հով­տի գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան հո­ղե­րից ներ­կա­յում մշա­կու­թյան հա­մար պի­տա­նի է մոտ 3000 հա վա­րե­լա­հող, ո­րից ո­ռոգ­ման տակ է 1700 հա։ Այժմ մշակ­վում է 56 հեկ­տար խա­ղո­ղայ­գի, ո­րից 31 հեկ­տա­րում ե­րի­տա­սար­դա­ցում է կա­տար­վել, 25 հա նռան և 15,5 հա պտ­ղա­տու այ­գի­ներ։ 2019թ. բեր­քի տակ մշակ­վել է շուրջ 1350 հա վա­րե­լա­հող։
Ի դեպ, Հադ­րու­թի շր­ջա­նի հա­րա­վա­յին թևը՝ Ա­րաք­սի հո­վի­տը, ձգ­վում է շուրջ 35 կմ։ Այն ընդ­գր­կում է Ա­րաք­սա­վան բնա­կա­վայ­րը, ո­րի հե­ռա­վո­րու­թյու­նը շրջ­կենտ­րոն Հադ­րու­թից 48 կմ է, իսկ մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տից՝ 125 կմ։ Ա­րաք­սի հո­վի­տը գտն­վում է ծո­վի մա­կերևույ­թից 180-270 մետր բարձ­րու­թյան վրա, որ­տեղ հո­ղե­րը հիմ­նա­կա­նում դարչ­նա­գույն և շա­գա­նա­կա­գույն են։
Հով­տի գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան հո­ղա­տես­քե­րը կազ­մում են շուրջ 13,5 հազ. հա, ո­րը կազ­մում է Հադ­րու­թի շր­ջա­նի գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան հո­ղա­տես­քե­րի 12,5%-ը։

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Fri, 06 Sep 2019 16:42:10 +0000
ՄԻՏՎԱԾ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27394-2019-09-06-16-33-17 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27394-2019-09-06-16-33-17 ՄԻՏՎԱԾ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ
Ար­ցա­խում ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի…

Հաշ­վի առ­նե­լով, որ հան­րա­յին ա­ռող­ջու­թյու­նը ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի կարևոր բաղ­կա­ցու­ցիչն է հան­դի­սա­նում և որ ա­ռողջ ու բա­րե­կե­ցիկ կյան­քով ապ­րող բնակ­չու­թյու­նը լուրջ ե­րաշ­խիք է տվյալ երկ­րի տն­տե­սու­թյան զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցում, հան­րա­պե­տու­թյու­նում շա­րու­նակ­վում է ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կարգն անհ­րա­ժեշտ բուժ­սար­քա­վո­րում­նե­րով հա­մալ­րե­լու գոր­ծըն­թա­ցը: Այս ան­գամ հաս­ցեա­տե­րը Մոր և ման­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման կենտ­րոնն էր, որ­տեղ նո­րած­նա­յին ին­տեն­սիվ թե­րա­պիա­յի բա­ժան­մուն­քում տե­ղադր­վե­ցին եր­կու նո­րա­գույն նեո­նա­տալ ար­հես­տա­կան շն­չա­ռա­կան սար­քեր:

ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի բաժ­նից տե­ղե­կա­ցանք, որ ձեռք­բեր­ված սար­քա­վո­րում­նե­րը կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նեն հա­մա­կար­գի նեո­նա­տալ ծա­ռա­յու­թյան հա­մար և հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձե­ռեն ան­հաս և խո­րը շն­չա­ռա­կան ան­բա­վա­րա­րու­թյուն ու­նե­ցող նո­րա­ծին­նե­րին ցու­ցա­բե­րել լիար­ժեք շն­չա­կան օ­ժան­դա­կու­թյուն? նվա­զա­գույ­նի հասց­նե­լով ան­հաս նո­րա­ծին­նե­րի մա­հա­ցու­թյան դեպ­քե­րը:

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 06 Sep 2019 16:31:28 +0000
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՍՈՒԼԻՍ Է ՀՐԱՎԻՐԵԼ. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԳԵՐՀԱԳԵՑԱԾ Է http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27392-2019-09-06-16-15-12 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27392-2019-09-06-16-15-12 ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՍՈՒԼԻՍ Է ՀՐԱՎԻՐԵԼ. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԳԵՐՀԱԳԵՑԱԾ Է
Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Սեպ­տեմ­բե­րի 4-ին ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Կա­րեն Շահ­րա­մա­նյա­նը հրա­վի­րել է մա­մու­լի ա­սու­լիս։

Ըն­թա­ցիկ տա­րին քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րը գնա­հա­տում է գեր­հա­գե­ցած, ակ­տիվ։ Իսկ թե ին­չով է պայ­մա­նա­վոր­ված նման ակ­տի­վու­թյու­նը, Կ. Շահ­րա­մա­նյա­նի հիմ­նա­վոր­մամբ` ա­ռա­վե­լա­պես` ի­րա­գործ­վող ծրագ­րե­րի հրա­տա­պու­թյամբ: Ա­վե­լին, նա տե­ղե­կաց­րեց, որ հա­ջորդ տա­րի ևս շի­նա­րա­րու­թյան տեմ­պե­րը չեն թու­լա­նա, քա­նի որ նա­խանշ­վում են մի շարք կարևոր ծրագ­րեր, ո­րոնք շա­րու­նակ­վե­լու են: Նա ներ­կա­յաց­րել է այս ըն­թաց­քում կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րը, նշե­լով, որ 3-րդ ե­ռամ­սյա­կի ա­վար­տին տար­վա ընդ­հա­նուր պլա­նի, ին­չը կազ­մում է 20 մլրդ 800 մլն դրամ, կա­տա­րո­ղա­կա­նը կկազ­մի ա­վե­լի քան 16 մլրդ դրամ։ Գե­րա­տես­չու­թյու­նը, նա­խա­տես­վա­ծի հա­մա­ձայն, շա­րու­նա­կում է աշ­խա­տան­քը, ո­րոշ ծրագ­րե­րի մա­սով նույ­նիսկ գե­րա­կա­տա­րե­լով պլա­նա­վո­րա­ծը։ Կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի դի­մաց ֆի­նան­սա­վո­րու­մը կազ­մել է 13 մլրդ 752 մլն դրամ։ Պահ­վել են նաև ո­րա­կի ե­րաշ­խի­քա­յին գու­մար­ներ 500 մլն դրա­մի սահ­մա­նում։ Կ. Շահ­րա­մա­նյա­նը նշել է, որ ընդ­հա­նուր ֆի­նան­սա­վոր­ված գու­մա­րից հար­կե­րի տես­քով պե­տա­կան բյու­ջե է հետ վե­րա­դարձ­վել 2 մլրդ 50 մլն դրամ։
Հա­մե­մա­տու­թյան հա­մար նշ­վեց, որ նա­խորդ տար­վա տվյալ ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մար ֆի­նան­սա­վո­րու­մը կազ­մում էր 9 մլրդ 393 մլն դրամ։ Այ­սինքն, այս պա­հի դրու­թյամբ գե­րա­տես­չու­թյու­նը 4 մլրդ դրա­մով ա­վե­լի է ֆի­նան­սա­վոր­վել, քան նա­խորդ տա­րի։ Ընդ ո­րում, կա­ռա­վա­րու­թյու­նը կա­պա­լա­ռու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի նկատ­մամբ ոչ մի պար­տա­վո­րու­թյուն չու­նի. ֆի­նան­սա­վո­րու­մը կա­տար­վել է պլա­նա­վոր­ված ժա­մա­նա­կա­ցույ­ցի ու ծրագ­րե­րի հա­մա­ձայն:
Ի­հար­կե, կան ան­հե­տաձ­գե­լի աշ­խա­տանք­ներ, ո­րոնք ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք բեր­վել կա­պա­լա­ռու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ` դրանց դի­մաց վճա­րում­ներն ա­վե­լի ուշ կա­տա­րե­լու մա­սին:
Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րը ի­րա­գործ­ված աշ­խա­տան­քում ա­ռանձ­նաց­րեց հան­րա­պե­տու­թյու­նում անց­կաց­ված եր­կու կարևո­րա­գույն խո­շոր մար­զա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի՝ ՙԿո­նի­ֆա-2019՚-ի և Հա­մա­հայ­կա­կան 7-րդ խա­ղե­րի` կազ­մա­կերպ­ման նպա­տա­կով նա­խա­ձեռն­ված շի­նա­րա­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը: Կա­ռուց­վել և վե­րա­նո­րոգ­վել է մի քա­նի մար­զա­դաշտ, դրանք շա­հա­գոր­ծե­լու հա­մար անհ­րա­ժեշտ են­թա­կա­ռուց­վածք­նե­րը, ին­չը նա­խադ­րյալ­ներ է ստեղ­ծել ոչ միայն կոնկ­րետ այդ մի­ջո­ցա­ռում­նե­րի լիար­ժեք անց­կաց­ման, այլև հե­տա­գա­յում սպոր­տի զար­գաց­ման ու մաս­սա­յա­կա­նաց­ման հա­մար։
Քա­ղա­քա­շի­նու­թյան ո­լոր­տի ա­ռաջ­նա­հերթ ուղ­ղու­թյուն­նե­րից մե­կը ե­ղել և մնում է ճա­նա­պար­հա­շի­նու­թյու­նը. այն նաև ա­մե­նա­ծախ­սա­տար­նե­րից է, ին­չով էլ բա­ցատր­վում է ա­նե­լիք­նե­րի հս­կա­յա­կան ծա­վա­լը` չնա­յած տա­րի­ներ շա­րու­նակ ո­լոր­տում կա­տար­վող ներդ­րում­նե­րին:
Մայ­րա­քա­ղա­քի մի շարք փո­ղոց­ներ, ո­րոնք տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ աս­ֆալ­տի ե­րես չեն տե­սել և բնա­կիչ­նե­րի ար­դա­րա­ցի բո­ղոքն ու դժ­գո­հու­թյունն են հա­րու­ցել այդ ըն­թաց­քում, այս տա­րի վեր­ջա­պես կաս­ֆալ­տա­պատ­վեն։ Այն փո­ղոց­նե­րը, որ­տեղ դեռևս հնա­րա­վոր չէ նման ծա­վա­լի աշ­խա­տանք ի­րա­կա­նաց­նել, մաս­նա­կիո­րեն կվե­րա­նո­րոգ­վեն կամ կխ­ճա­պատ­վեն։ Հատ­կա­պես ծայ­րա­մա­սա­յին փո­ղոց­նե­րի բա­րե­կար­գու­մը կարևոր է ոչ միայն քա­ղա­քա­շի­նու­թյան, այլև մայ­րա­քա­ղա­քում անվ­տանգ երթևե­կու­թյուն ու­նե­նա­լու տե­սան­կյու­նից. այս պա­հի դրու­թյամբ այն թերևս միակ մի­ջոցն է Ստե­փա­նա­կեր­տի կենտ­րո­նա­կան մա­սը ՙբեռ­նա­թա­փե­լու՚ և մե­քե­նա­նե­րի ու հե­տիոտ­նի երթևե­կու­թյունն անվ­տանգ դարձ­նե­լու հա­մար։ Նա­խա­րարն ա­սաց, որ ներ­կա­յումս ըն­թա­ցող բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րը Վա­ղար­շյան, Փա­շաև, Ու­լու­բա­բյան, Տեր- Ղու­կա­սով փո­ղոց­նե­րում և ՙԿոբ­րա՚ կոչ­վող տե­ղա­մա­սի տա­րած­քում, վերջ­նա­կան ար­դյուն­քում պետք է միաց­նեն Հայ­կա­վան-Կրկ­ժան-Շվեյ­ցա­րա­կան գոր­ծա­րա­նի հա­րա­կից տա­րածք­նե­րը, ին­չը թույլ կտա երթևե­կել` ա­ռանց հա­տե­լու մայ­րա­քա­ղա­քի կենտ­րո­նա­կան մա­սը։
Մայ­րա­քա­ղա­քի փո­ղոց­նե­րի բա­րե­կարգ­ման մեջ ա­ռանձ­նա­նում է Թու­մա­նյան փո­ղո­ցը, որ­տեղ բա­րե­գոր­ծա­կան մի­ջոց­նե­րով կա­տար­վել էր բնա­կե­լի տնե­րի ճա­կա­տա­յին մա­սի վե­րա­նո­րո­գում: Պե­տա­կան մի­ջոց­նե­րով ներ­կա­յումս ըն­թա­նում են մայ­թե­րի բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ, ինչն ընդ­հան­րաց­նում է փո­ղո­ցի բա­րե­կար­գու­մը: Ար­դյուն­քում Թու­մա­նյան փո­ղո­ցը մայ­րա­քա­ղա­քի ա­մե­նա­ներ­կա­յա­նա­լի վայ­րե­րից է և բնա­կիչ­նե­րի ու հյու­րե­րի սի­րե­լի զբո­սա­վայ­րե­րից:
Նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րել է, որ ա­վարտ­վել է դե­պի Տո­ղի Մե­լի­քա­կան ա­պա­րանք տա­նող ճա­նա­պար­հի շի­նա­րա­րու­թյու­նը։
Լրագ­րող­նե­րը հե­տաքր­քր­վե­ցին Ար­ցա­խը Հա­յաս­տա­նին կա­պող եր­րորդ ճա­նա­պար­հի նա­խագ­ծի ճա­կա­տագ­րով. Կ. Շահ­րա­մա­նյա­նը նշեց, որ կա ոչ միայն եր­րորդ, այլև չոր­րորդ ճա­նա­պար­հի նա­խա­գի­ծը։ Վեր­ջին ժա­մա­նակ­ներս քաղ­շին­նա­խա­րա­րու­թյան մաս­նա­գետ­նե­րը ՀՀ ՊՆ մաս­նա­գետ­նե­րի հետ միա­սին ու­սում­նա­սի­րել և տե­ղե­կու­թյուն­ներ են փո­խան­ցել ՀՀ ՊՆ-ին Ղա­փան-Կով­սա­կան-Մե­խա­կա­վան-Հադ­րութ, Բեր­ձոր -Զուար, Ո­րո­տան-Խն­ձո­րեսկ-Գո­րիս ու Քար­վա­ճառ-Սոթք-Նո­րա­բակ ճա­նա­պարհ­նե­րի վե­րա­բե­րյալ։ Այդ բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան են։ Ի դեպ, վեր­ջի­նիս հո­ղա­յին աշ­խա­տանք­ներն ա­վարտ­ման փու­լում են։ ՙԲո­լոր ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը կա­տար­ված են, ա­ռա­ջարկ­նե­րը տր­ված ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը։ Ո­րո­շում պի­տի կա­յաց­վի, թե ո­րը երբ կսկս­վի կա­ռուց­վել՚,-ա­սաց Կ. Շահ­րա­մա­նյա­նը։
Կարևո­րա­գույն խն­դիր­նե­րից մե­կը, որ դր­ված է Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ա­ռաջ, հան­րա­պե­տու­թյան ջրա­յին ցան­ցի կա­ռու­ցումն է. այն որ խն­դի­րը ան­հա­պաղ լու­ծում է պա­հան­ջում, ցույց տվեց վեր­ջին օ­րե­րին Ստե­փա­նա­կեր­տում գրանց­ված կա­յուն ջրա­մա­տա­կա­րար­ման խա­փա­նու­մը: Ջրամ­բար­նե­րի, մաքր­ման ու պոմ­պա­կա­յան­նե­րի, ջրագ­ծե­րի կա­ռու­ցու­մը ոչ միայն բնակ­չու­թյան, այլև ա­ռաջ­նագ­ծի զին­վոր­նե­րի հա­մար, ո­լոր­տի ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րից է: Ջրա­յին պա­շար­նե­րի խն­դիր, ըստ նրա, Ար­ցա­խում չկա, բայց ջու­րը բնակ­չու­թյա­նը հասց­նե­լը դեռևս խն­դիր է։
Այս տա­րի, ի դեպ, մեծ ծա­վա­լի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են կա­տար­վել նաև ա­ռաջ­նագ­ծում, դրանք շա­րու­նակ­վում են և թույլ են տա­լու ար­դյուն­քում բա­վա­կա­նին բարձ­րաց­նել ինչ­պես երկ­րի ու զին­վոր­նե­րի անվ­տան­գու­թյու­նը, այն­պես էլ զին­վոր­նե­րի ծա­ռա­յու­թյան ո­րա­կը։ Քա­ղա­քա­շի­նու­թյան ծրագ­րե­րի մեջ է մտ­նում նաև ա­ռաջ­նա­գի­ծը խմե­լու շուր­ջօ­րյա ջրով ա­պա­հո­վե­լը։ Ըստ Կ. Շահ­րա­մա­նյա­նի, նա­խա­գի­ծը մշակ­ված է և տրա­մադր­ված ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը։
Բնա­կա­րա­նա­շի­նու­թյու­նը հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում նույն­պես շա­րու­նակ­վում է, ան­նա­խա­դեպ է խոս­տա­նում լի­նել Ստե­փա­նա­կեր­տի նախ­կին Շի­նա­նյու­թե­րի կոմ­բի­նա­տի և Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի ծա­ռա­յու­թյան նախ­կին վար­չա­կան շեն­քի տա­րած­քում նա­խա­տես­վող բազ­մաբ­նա­կա­րան­նե­րի շի­նա­րա­րու­թյու­նը: Գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րում և շրջ­կենտ­րոն­նե­րում էլ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը ծրագ­րեր ու­նի` ուղղ­ված տար­բեր սո­ցիա­լա­կան խմ­բե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­մա­նը:
Լրագ­րող­նե­րի խնդ­րան­քով Կ. Շահ­րա­մա­նյանն անդ­րա­դար­ձավ Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի ու ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի հետ փոխ­գոր­ծակ­ցու­թյա­նը:
Նա­խա­րա­րը գտ­նում է, որ քա­ղա­քա­պե­տա­րանն ա­ռա­վել ակ­տիվ պի­տի լի­նի իր գոր­ծա­ռույթ­նե­րի ի­րա­կա­նաց­ման մեջ, ինչն էլ ակն­կա­լում է ա­ռա­ջի­կա ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րում հաղ­թող թեկ­նա­ծուից: Իր կող­մից նա բազ­մա­կող­մա­նի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նում:
Հիմ­նադ­րա­մի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ևս շա­րու­նակ­վե­լու է, մի շարք բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րեր, որ կյան­քի են կոչ­վում և կոչ­վե­լու են հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում, հենց ՙՀա­յաս­տան՚ հիմ­նադ­րա­մի խո­ղո­վակ­նե­րով են: Ի դեպ, ա­վան­դա­կան Տե­լե­թո­նի այս տար­վա հան­գա­նա­կու­թյուն­նե­րը հա­վա­նա­բար նպա­տա­կաուղղ­ված կլի­նեն Ար­ցա­խի ջրա­մա­տա­կա­րար­ման ծրագ­րին:
;

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 06 Sep 2019 16:09:29 +0000
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27390-2019-09-06-15-43-12 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27390-2019-09-06-15-43-12 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
Արցախի Հանրապետության Նախագահ…

 Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 06 Sep 2019 15:38:45 +0000
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27395-2019-09-06-16-36-35 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27395-2019-09-06-16-36-35 Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ինչ­պես տե­ղե­կաց­րին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի բաժ­նից, ՙԵ­րե­մյան փրո­ջեքթս՚ ըն­կե­րու­թյան հետ ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մա­ձայն, ԱՀ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Ժի­րայր Միր­զո­յանն օ­րերս Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մում հան­դի­պել է շր­ջա­նի հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ և նրանց ու­շադ­րու­թյա­նը ներ­կա­յաց­րել Ար­ցա­խում գոր­ծարք­վե­լիք նոր ծրագ­րի ման­րա­մաս­նե­րը? զին­ված ու­ժե­րում սնն­դի կազ­մա­կերպ­ման գոր­ծըն­թա­ցը մաս­նա­վոր հատ­վա­ծին հանձ­նա­րա­րե­լու վե­րա­բե­րյալ:

Ժի­րայր Միր­զո­յանն ըն­դգ­ծել է, որ սա բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյուն է տե­ղա­կան ար­տադ­րան­քի ի­րաց­ման հա­մար, միա­ժա­մա­նակ հա­վե­լե­լով, որ սա նաև նոր մար­տահ­րա­վեր է ար­ցա­խյան հո­ղօգ­տա­գոր­ծո­ղի հա­մար, քա­նի որ վե­րը նշ­ված ըն­կե­րու­թյու­նը գնե­լու է մի­միայն բարձ­րո­րակ գյուղմ­թերք: Նա­խա­րա­րը ներ­կա­նե­րին հոր­դո­րել է հա­տուկ ու­շադ­րու­թյուն դարձ­նել ար­տադ­րան­քի ո­րա­կա­կան հատ­կա­նիշ­նե­րին և ապ­րան­քա­յին տես­քին, քա­նի որ ժա­մա­նա­կա­կից շու­կա­յում մթեր­քի ի­րա­ցու­մը պայ­մա­նա­վոր­ված է վեր­ջի­նիս մր­ցու­նա­կու­թյամբ:
Հան­դիպ­ման ըն­թաց­քում գյուղ­նա­խա­րա­րը հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րին է ներ­կա­յաց­րել գար­նա­նա­ցա­նի աշ­խա­տանք­նե­րի պլա­նա­վոր­ման նոր ժա­մա­նա­կա­ցույ­ցը, ըստ ո­րի` շր­ջան­նե­րը գար­նա­նա­ցա­նի տա­րածք­նե­րի, մշա­կա­բույ­սե­րի տե­սա­կա­նու և սեր­մե­րի քա­նակ­նե­րի վե­րա­բե­րյալ հայ­տե­րը գյուղ­նա­խա­րա­րու­թյուն պետք է ներ­կա­յաց­նեն օ­գոս­տոս-սեպ­տեմ­բեր ա­միս­նե­րին, որ­պես­զի սեր­մե­րի ներկ­րումն ա­պա­հով­վի ըն­թա­ցիկ տար­վա հոկ­տեմ­բե­րին:
Խոս­վել է Հադ­րու­թի շր­ջա­նի Ուխ­տա­ձոր հա­մայն­քի և Ա­րաք­սի հով­տի վա­րե­լա­հո­ղե­րի, ինչ­պես նաև խոր­քա­յին հո­րե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի լիար­ժեք օգ­տա­գործ­ման կարևո­րու­թյան մա­սին:
Հա­տուկ անդ­րա­դարձ է կա­տար­վել ա­նաս­նա­պա­հու­թյան ո­լոր­տի խն­դիր­նե­րին: Նա­խա­րա­րը հեր­թա­կան ան­գամ հոր­դո­րել է հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րին՝ տե­ղե­րում ներ­կա­յաց­նել ա­նաս­նա­պա­հու­թյա­նը ներ­կա­յաց­վող պար­տա­դիր պա­հանջ­նե­րը, խս­տիվ ար­գե­լել ա­նա­սուն­նե­րի բաց պահ­ված­քը, ին­չը վեր­ջերս Հադ­րու­թի շր­ջա­նի Մոխ­րե­նես հա­մայն­քում խո­զե­րի աֆ­րի­կյան ժան­տախտ հի­վան­դու­թյան բռնկ­ման ու ա­նաս­նագլ­խա­քա­նա­կի անկ­ման պատ­ճառ էր դար­ձել:
Հան­դիպ­ման վեր­ջում նա­խա­րա­րը պա­տաս­խա­նել է հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րի բարձ­րաց­րած հար­ցե­րին:

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 06 Sep 2019 15:35:07 +0000
ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐԸ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԻՆ ԽՆԴՐԵԼ Է ՉԳՐԵԼ ԻՐ ՙՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՔԱՌԱՍՈՒՆ ՕՐԸ՚ ՎԵՊԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27389-2019-09-06-15-36-46 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27389-2019-09-06-15-36-46 ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐԸ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԻՆ ԽՆԴՐԵԼ Է ՉԳՐԵԼ ԻՐ ՙՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՔԱՌԱՍՈՒՆ ՕՐԸ՚ ՎԵՊԸ
Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ ՙԿա­լի­ֆոռ­նիա…

 

Գեր­մա­նա­ցի զին­վոր և բժիշկ Ար­մին Վեգ­ներն Օս­մա­նյան կայս­րու­թյուն էր ու­ղարկ­վել Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի տա­րի­նե­րին, երբ եր­կու եր­կր­նե­րը դաշ­նա­կից­ներ էին։ Վեգ­նե­րը տե­ղա­կայ­վել էր Սի­րիա­յի և Բաղ­դա­դի եր­կա­թու­ղու շր­ջա­կայ­քում, որ­տեղ նա ա­կա­նա­տես է ե­ղել հա­յե­րի տե­ղա­հա­նու­թյուն­նե­րին ու զանգ­վա­ծա­յին սպա­նու­թյուն­նե­րին՝ հե­տա­գա­յում հայտ­նի որ­պես Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյուն։ Նա մի քա­նի գիրք է գրել՝ նկա­րագ­րե­լով ա­կա­նա­տե­սի իր վկա­յու­թյուն­նե­րը։

Հա­կա­ռակ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան տա­րի­նե­րին լու­սան­կար­ներ չա­նե­լու Օս­մա­նյան կայս­րու­թյան ար­գել­քին, Վեգ­նե­րը հա­րյու­րա­վոր բա­ցա­ռիկ լու­սան­կար­ներ է ա­րել և դրանք թա­քուն տե­ղա­փո­խել Գեր­մա­նիա։ Օս­մա­նյան կա­ռա­վա­րու­թյան պա­հան­ջով նրան ձեր­բա­կա­լե­ցին, իսկ նրա ո­րոշ լու­սան­կար­ներ՝ ոչն­չաց­վե­ցին։ Սա­կայն նրան հա­ջող­վեց իր գո­տում թաքց­նել շատ այլ նե­գա­տիվ­ներ։ 1919 թ.-ին Վեգ­նե­րը Խա­ղա­ղու­թյան հա­մա­ժո­ղո­վում նա­մակ ու­ղար­կեց ԱՄՆ նա­խա­գահ Վուդ­րո Վիլ­սո­նին՝ հան­դես գա­լով ի պաշտ­պա­նու­թյուն Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան։ 1921-ին Վեգ­նե­րը վկա­յու­թյուն տվեց Սո­ղո­մոն Թեհ­լե­րյա­նի դա­տա­վա­րու­թյան ժա­մա­նակ, ո­րը մե­ղադր­վում էր Բեռ­լի­նում Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան կազ­մա­կեր­պիչ Թա­լեաթ փա­շա­յի սպա­նու­թյան մեջ։ Գեր­մա­նիա­յի դա­տա­րա­նը ան­մեղ ճա­նա­չեց Թեհ­լե­րյա­նին և ա­զա­տեց բան­տից։ 1927-28-ին Վեգ­ներն իր կնոջ հետ այ­ցե­լեց Խոր­հր­դա­յին Միու­թյուն և Խոր­հր­դա­յին Հա­յաս­տան։ 1968-ին Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սը նրան հրա­վի­րեց Խոր­հր­դա­յին Հա­յաս­տան և պարգևատ­րեց ՙՍուրբ Գրի­գոր Լու­սա­վո­րիչ՚ պատ­վո բարձ­րա­գույն շքան­շա­նով։ Վեգ­նե­րը մա­հա­ցավ Հռո­մում 1978-ին, 91 տա­րե­կան հա­սա­կում։ Նրա մո­խիր­նե­րի մի մա­սը թաղ­ված է Հա­յաս­տա­նում։
Վեգ­նե­րի ա­կա­նա­վոր գոր­ծըն­կերն էր հրեա-ավ­ստ­րիա­ցի վի­պա­սան, դրա­մա­տուրգ և բա­նաս­տեղծ Ֆրանց Վեր­ֆե­լը։ Նա հայտ­նի էր իր ՙՄու­սա լե­ռան քա­ռա­սուն օ­րը՚ վե­պով, ո­րը նկա­րագ­րել է հա­յե­րի դի­մադ­րու­թյու­նը օս­մա­նյան զոր­քե­րին ցե­ղաս­պա­նու­թյան տա­րի­նե­րին։
Վեր­ֆե­լը 1925 և 1929 թվա­կան­նե­րին եր­կու ան­գամ այ­ցե­լել է Մեր­ձա­վոր Արևելք։ Գտն­վե­լով Սի­րիա­յի Դա­մաս­կոս քա­ղա­քում, նա հան­դի­պել է ցե­ղաս­պա­նու­թյու­նից մա­զա­պուրծ և անմ­խի­թար վի­ճա­կում գտն­վող հայ ե­րե­խա­նե­րին, ին­չը ո­գեշն­չել է նրան գրել ՙՄու­սա լե­ռան քա­ռա­սուն օ­րը՚։ Աշ­խար­հահռ­չակ վե­պը լույս է տե­սել Գեր­մա­նիա­յում 1933 թվա­կա­նին։ Վեր­ֆե­լը դա­սա­խո­սու­թյուն­ներ է կար­դա­ցել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին ամ­բողջ Գեր­մա­նիա­յում, ո­րի հետևան­քով նրան մե­ղադ­րե­ցին հա­կա­թուր­քա­կան քա­րոզ­չու­թյուն տա­րա­ծե­լու մեջ։ Նա­ցիս­տա­կան Das Schwarze թեր­թը դա­տա­պար­տեց նրան այն բա­նի հա­մար, որ նա քա­րոզ­չու­թյուն է ի­րա­կա­նաց­րել ՙհա­յե­րի դեմ գոր­ծած են­թադ­րյալ թուր­քա­կան սար­սափ­նե­րի՚ դեմ։ Նույն գեր­մա­նա­կան թեր­թը, ակ­նար­կե­լով հա­յե­րի և հրեա­նե­րի միջև կա­պը, դա­տա­պար­տեց ՙԱ­մե­րի­կա­յի հրեա­նե­րին՝ ԱՄՆ-ում Վեր­ֆե­լի գր­քի վա­ճառ­քին նպաս­տե­լու հա­մար։ Նա­ցիստ­ներն այ­րել են նրա գր­քե­րը։ Նա ստիպ­ված է ե­ղել փախ­չել և ի վեր­ջո հաս­տատ­վել է Լոս Ան­ջե­լե­սում, որ­տեղ մա­հա­ցել է 1945-ին։ Նրա մար­մի­նը վե­րա­թաղ­վել է Վիեն­նա­յում 1975 թվա­կա­նին։
Հե­տաքր­քիր է, որ այս եր­կու նշա­նա­վոր հա­յա­մետ գրող­նե­րը բախ­վե­ցին մի­մյանց, երբ Ար­մին Վեգ­նե­րը 1932թ. դեկ­տեմ­բե­րի 14-ին ծա­վա­լուն նա­մակ գրեց՝ խնդ­րե­լով Ֆրանց Վեր­ֆե­լին չգ­րել իր վե­պը՝ ՙՄու­սա լե­ռան քա­ռա­սուն օ­րը՚, քա­նի որ ին­քը հայ ժո­ղովր­դի մա­սին քա­ռա­հա­տոր աշ­խա­տու­թյուն գրե­լու ըն­թաց­քի մեջ է։ Վեր­ֆե­լը 1932-ի դեկ­տեմ­բե­րի 23-ին կարճ նա­մա­կով պա­տաս­խա­նեց Վեգ­նե­րին՝ բա­ցատ­րե­լով, որ ի­րենց ծրագ­րած գր­քե­րը չեն հա­կա­սում մի­մյանց, քա­նի որ դրանք վե­րա­բե­րում էին Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան տար­բեր աս­պեկտ­նե­րին։ Ես կցա­նա­կա­նա­յի շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել ԱՄՆ-ի Ար­մին Թ. Վեգ­նե­րի ըն­կե­րու­թյան նա­խա­գահ Զա­վեն Խա­չատ­րյա­նին, ո­րը գեր­մա­նե­րե­նից անգ­լե­րեն է թարգ­մա­նել եր­կու նա­մակ­նե­րը։ Եր­կու նա­մակ­նե­րի գեր­մա­նե­րեն բնօ­րի­նակ­նե­րը պահ­վում են Շի­լեր Ազ­գա­յին թան­գա­րա­նում (Shiller-Nationalmuseum) և Գեր­մա­նա­կան գրա­կա­նու­թյան ար­խի­վում (Deutsches Literaturarchiv) Մար­բախ/Նե­քար, Գեր­մա­նիա։ Ա­հա հատ­ված­ներ այս եր­կու պատ­մա­կան նա­մակ­նե­րից.
Վեգ­նե­րը Բեռ­լի­նի իր տնից գրել է Վիեն­նա­յում գտն­վող Վեր­ֆե­լին.ՙԵրբ մի քա­նի օր ա­ռաջ, եր­կա­րատև ու ծանր հի­վան­դու­թյու­նից հե­տո ես Մե­րա­նից վե­րա­դար­ձա Բեռ­լին, ա­ռա­ջին բա­նը, որ իմ ըն­կեր­ներն ա­սա­ցին ինձ, և այն, որ կար­դա­ցի թեր­թում դրա­նից հե­տո այն էր, որ Ֆրանց Վեր­ֆե­լը վեպ է գրում հայ ժո­ղովր­դի կոր­ծան­ման մա­սին։ Ես ըն­կեր­նե­րիս աչ­քե­րում տե­սա, որ նրանք վա­խե­նում էին ինձ վշ­տաց­նել այդ լու­րով, ո­րը նրանք չէին ու­զում թաքց­նել ին­ձա­նից։
Դուք պետք է ի­մա­նաք սի­րե­լի ըն­կեր և վար­պետ, որ ես ինքս մի ծա­վա­լուն վեպ էի գրում հայ ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րի մա­սին։ Ես զար­մա­ցած եմ, որ Դուք չեք լսել դրա մա­սին իմ բազ­մա­թիվ հրա­պա­րա­կում­նե­րի մի­ջո­ցով, ե­թե ոչ այլ կերպ` Պրու­սիա­յի ար­վես­տի ա­կա­դե­միա­յի Պոե­զիա­յի բաժ­նին ուղղ­ված իմ նա­մա­կից։ 1930-ի աշ­նա­նը ես ա­վե­լի ման­րա­մասն ներ­կա­յաց­րե­ցի իմ վե­պի նա­խա­գի­ծը։ Այս նա­մա­կը պատ­ճառ հան­դի­սա­ցավ, որ Ա­կա­դե­միան ինձ ա­վե­լի մեծ ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րեց դրա վրա աշ­խա­տե­լու հա­մար: Կամ, թերևս, Հա­յաս­տա­նի մա­սին գրած իմ գրա­ռում­նե­րի և գրա­կան շր­ջա­նակ­նե­րում հան­րա­հայտ փաս­տով, որ ես կապ­ված եմ ե­ղել հայ ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րի զար­գա­ցում­նե­րին, ո­գեշն­չել եմ Ձեզ՝ անդ­րա­դառ­նալ այս ահ­ռե­լի հար­ցին Ձեր սե­փա­կան ձևով։
Դուք կա­րող եք ար­դա­րա­ցիո­րեն պա­տաս­խա­նել, որ պատ­մու­թյու­նը յու­րա­քան­չյուր մար­դու և ար­վես­տա­գե­տի գոր­ծու­նեու­թյան ո­լորտն է, և որ ոչ ոք չի կա­րող խո­չըն­դո­տել տա­րածք ընտ­րե­լու նրանց գե­ղար­վես­տա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան հա­մար, ո­րը դուր է գա­լիս և հրա­պու­րում է նրանց։ Այ­նուա­մե­նայ­նիվ, Դուք կհաս­կա­նաք, որ Ձեր ծրագ­րի ու­ղերձն ինձ մոտ ո­րո­շա­կի ան­հան­գս­տու­թյուն ա­ռա­ջաց­րեց, երբ լսեք իմ և հայ ժո­ղովր­դի կոր­ծան­ման միջև ցկյանս կցոր­դի ճա­կա­տագ­րի մա­սին որ­պես մարդ­կա­յին և գե­ղար­վես­տա­կան փոր­ձա­ռու­թյուն:
Կա­րող է պա­տա­հել, և բազ­միցս պա­տա­հել է, որ միևնույն նյու­թը գրա­վել է եր­կու բա­նաս­տեղծ­նե­րի միա­ժա­մա­նակ և մի­մյան­ցից ան­կախ (կամ նույ­նիսկ գի­տակ­ցա­բար): Դա տե­ղի է ու­նե­ցել վեր­ջերս, եր­կու դրա­մա­տուրգ, գրե­թե միա­ժա­մա­նակ, պիես են գրել Պա­նա­մա­յի ջրանց­քի մա­սին (նույն կերպ, եր­կու գրող­ներ գրել են ՙԿո­պե­նի­կի կա­պի­տան՚ պիե­սը)։ Այս­պի­սին է դժ­բախ­տու­թյու­նը նրա, ով գա­լիս է ա­վե­լի ուշ, նույ­նիսկ ե­թե նա ա­վե­լի ու­ժեղ ար­վես­տա­գետ է, և որ­պես հետևանք, նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյան հա­ջո­ղու­թյու­նը տու­ժում է: Նման դեպ­քում նա կա­րող է կամ չի կա­րող հեշ­տու­թյամբ հրա­ժար­վել ար­վես­տա­գե­տի գոր­ծե­րից մե­կից: Այ­նուա­մե­նայ­նիվ, վաղ թե ուշ նա պետք է հաղ­թա­հա­րի ձա­խո­ղու­թյու­նը: Իմ դեպ­քում՝ սա իմ կյան­քի գործն է:
1915-1917 թվա­կան­նե­րին ես Թուր­քիա­յի բա­նա­կի ան­դամ էի և սա­կա­վա­թիվ եվ­րո­պա­ցի ա­կա­նա­տես­նե­րից մե­կը դար­ձա հա­զա­րա­մյակ­նե­րի ըն­թաց­քում տե­ղի ու­նե­ցած մարդ­կու­թյան ա­մե­նա­սար­սա­փե­լի ող­բեր­գու­թյուն­նե­րից մե­կի, ո­րը մի­գու­ցե զի­ջում էր միայն Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի ող­բեր­գու­թյա­նը, ո­րի մի մասն էր: Քա­նի որ իմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Հա­յաս­տա­նի հետ ձգ­վում են դե­պի ման­կու­թյան տա­րի­ներ, և իմ ըն­տա­նի­քի կա­պե­րը Մեր­ձա­վոր Արևել­քի հետ գո­յու­թյուն ու­նեին ար­դեն մի քա­նի սե­րունդ, ես ան­պատ­րաստ չէի զբաղ­վե­լու այս կոր­ծա­նիչ փոր­ձա­ռու­թյան մեջ։ Իմ գրած ա­ռա­ջին վկա­յու­թյուն­ներն ա­վե­լի շատ մարդ­կա­յին էին, քան բա­նաս­տեղ­ծա­կան: 1919թ. գար­նա­նը, նախ­քան Լեփ­սիու­սի գր­քե­րը կա­րող էին բա­ցեի­բաց հայ­տն­վել գրա­խա­նութ­նե­րում, Թեո­դոր Վոլ­ֆը հրա­տա­րա­կեց Berliner Tageblatt-ում իմ այն ժա­մա­նակ­վա հայտ­նի նա­մա­կը Վիլ­սո­նին՝ հայ ժո­ղովր­դի կոր­ծան­ման մա­սին։ Ես Ձեզ ու­ղար­կում եմ այդ նա­մա­կի պատ­ճե­նը՚:

(Շա­րու­նա­կե­լի)

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 06 Sep 2019 15:25:47 +0000
ՏՂԵՐ­ՔԸ՝ ՀԶՈՐ, ՍԱՀ­ՄԱ­ՆԸ՝ Ա­ՄՈՒՐ http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27388-2019-09-06-15-21-22 http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27388-2019-09-06-15-21-22 ՏՂԵՐ­ՔԸ՝ ՀԶՈՐ, ՍԱՀ­ՄԱ­ՆԸ՝ Ա­ՄՈՒՐ
Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ ք.…

 Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյան հռ­չակ­ման տո­նի առ­թիվ օ­գոս­տո­սի 30-ին Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյու­նը(ԱԱՄ) կազ­մա­կեր­պել էր այ­ցե­լու­թյուն ա­ռաջ­նա­գիծ։ ԱԱՄ Քա­շա­թա­ղի շր­ջա­նա­յին միա­վոր­ման նա­խա­գահ, շրջ­վար­չա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար Սու­րեն Խա­չատ­րյա­նի հետ ե­ղանք հան­րա­պե­տու­թյան պաշտ­պա­նա­կան շր­ջան­նե­րից մե­կի մար­տա­կան հե­նա­կե­տե­րում, հան­դի­պե­ցինք մեր երկ­րի ան­դոր­րը, սահ­մա­նը պաշտ­պա­նող տղա­նե­րին։ Հո­գով հզոր մեր զին­վոր­նե­րը դար­ձյալ հա­վաս­տե­ցին. հա­յոց հո­ղի տերն են ու պաշտ­պա­նը, վա­հանն ու զրա­հը։ 


Ն զո­րա­մա­սի հե­տա­խու­զա­կան դա­սա­կի սպան ու­ղեկ­ցում է մեզ ա­ռաջ­նա­գիծ՝ Հա­յոց բա­նա­կի հզոր զին­վոր­նե­րին հյուր։ Մեր տղա­նե­րին հա­ճախ ենք այ­ցե­լում՝ հատ­կա­պես տո­նա­կան օ­րե­րին։ Այս ան­գամ այ­ցը նվիր­ված է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման 28 ա­մյա­կին։ Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան Քա­շա­թա­ղի շր­ջա­նա­յին միա­վոր­ման ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ նա­խա­գահ Սու­րեն Խա­չատ­րյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ զո­րա­մա­սում ենք, և մեզ դի­մա­վո­րում է զո­րա­մա­սի պա­տաս­խա­նա­տու Ա­րա­յիկ Հայ­րի­յա­նը։ Ող­ջու­նում է ձեռ­նար­կը, ո­րոշ­վում է՝ մար­տա­կան որ հե­նա­կե­տեր պետք է այ­ցե­լենք։ Անց­նում ենք սահ­մա­նագ­ծի եր­կայն­քով։ Ան­ցել է 3 տա­րուց ա­վե­լի, սա­կայն 16-ի ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հետ­քե­րը դեռ կան։ Փոքր հու­շար­ձան-խաչ­քա­րը նվիր­ված է այդ օ­րե­րին մեր տան­կի նա­հա­տակ անձ­նա­կազ­մի հի­շա­տա­կին։ Քիչ հեռ­վում ըն­կած է խոց­ված տան­կի թր­թու­րը։ Մինչ մար­տա­կան հե­նա­կետ հաս­նե­լը տե­ղա­մա­սե­րից մե­կում հան­դի­պում ենք զո­րա­մա­սի զին­վոր­նե­րին ու սպա­նե­րին։ Զրու­ցում ենք բա­նա­կի ա­ռօ­րյա­յից։ Հն­չում են կար­ծիք­ներ, ա­ռա­ջարկ­ներ։ Բո­լո­րը մար­տա­կան են տրա­մադր­ված, պատ­րաստ ար­ժա­նի հար­ված տա­լու հա­կա­ռա­կոր­դի ցան­կա­ցած ոտ­նձ­գու­թյան:
Այս­տեղ բո­լորս մի նպա­տա­կի ենք՝ ա­նա­ռիկ պա­հել մեր սահ­մա­նը։ Մեր հե­նա­կե­տը մեր տունն է, մեր ըն­տա­նի­քը։ Մեկս մյու­սով ենք ապ­րում։ Վեր­ջա­պես մեր գե­րա­կա խն­դիրն է՝ պաշտ­պա­նել Հա­յոց սահ­մա­նը և տուն վե­րա­դառ­նալ,- ա­սում է սեր­ժանտ Ռազ­միկ Ու­ռու­մյա­նը։
Հա­ջորդ մար­տա­կան հե­նա­կե­տի պա­տաս­խա­նա­տու, սեր­ժանտ Ար­կա­դի Գևոր­գյա­նը դի­տա­կե­տից էր գա­լիս։ Զե­կու­ցում է՝ ա­մեն ինչ հան­գիստ է, տղա­նե­րից յու­րա­քան­չյուրն իր դիր­քում է։
-Հա­յոց սահ­մա­նը, որն Ար­ցա­խյան գո­յա­մար­տի տղա­նե­րի ա­րյու­նով է գծ­վել և ա­ռա­վել սր­բա­ցել Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յում մար­տի­րոս­ված մեր տղա­նե­րի ա­րյու­նով, ա­նա­ռիկ ենք պա­հե­լու և հանձ­նե­լու մեզ փո­խա­րի­նող­նե­րին, -ա­սում են տղա­նե­րը։ Հրա­ժեշտ ենք տա­լիս նաև այս հե­նա­կե­տի զին­վոր­նե­րին և շա­րու­նա­կում ճա­նա­պար­հը։ Ե­րե­կո­յան վե­րա­դառ­նում ենք՝ սահ­մա­նում թող­նե­լով միտք ու հուզ­մունք: Հպարտ նրան­ցով. Հայ ազ­գը հա­զա­րա­մյակ­ներ է ան­ցել ու ապ­րում հենց նման տղա­նե­րի շնոր­հիվ։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Fri, 06 Sep 2019 15:11:54 +0000
Մասիս Մայիլյանն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27387-2019-09-06-15-03-48 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27387-2019-09-06-15-03-48 Մասիս Մայիլյանն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը
Արցախի Հանրապետության արտաքին…

 Հանդիպման ընթացքում Վազգեն Յակուբյանը և ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը ներկայացրել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման խթանմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև կազմակերպության գործունեության նոր ուղղությունները։

Մասիս Մայիլյանը ողջունել է ՀԲԸՄ ակտիվ մասնակցությունը Արցախում տարբեր զարգացման ծրագրերի գործում։ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը՝ ուղղված արտերկրում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանն ու հանրապետության շահերի առաջմղմանը։ Նա վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցելու հանրապետությունում ՀԲԸՄ կողմից ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 06 Sep 2019 15:03:06 +0000
Մեկնարկում են խորհրդարանի նոր նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27386-2019-09-06-14-59-59 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27386-2019-09-06-14-59-59 Մեկնարկում են խորհրդարանի նոր նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները
Սեպտեմբերի 5-ին ԱԺ…

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 6-րդ գումարման Ազգային ժողովի նոր՝ 10-րդ նստաշրջանում խորհրդարանի աշխատանքներին վերաբերող հարցեր թե՛ օրենսդրական գործունեության ուղղությամբ, թե՛ արտաքին կապերի ընդլայնման և միջխորհրդարանական համագործակցության բնագավառում: Անդրադարձ է կատարվել սեպտեմբեր ամսվա ընթացքում սպասվող պատվիրակությունների այցերին և ՀՀ Ազգային ժողովի հետ հանձնաժողովային մակարդակում համատեղ նիստերի անցկացմանը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 06 Sep 2019 14:55:20 +0000
Ե­ՐԿՈՒ ԱԿՆ­ԹԱՐԹ ԱՅՆ ՏԱ­ՐԻ­ՆԵ­ՐԻՑ http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27385-2019-09-06-14-53-38 http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27385-2019-09-06-14-53-38 1969 թվա­կա­նին Ա­մե­նայն…

Ինձ հա­մար մի այլ աշ­խարհ բաց­վեց։ Ա­ռա­ջին ան­գամ տե­սա մարդ­կանց, ով­քեր կար­ծես այլ աշ­խար­հից էին։ Եվ ա­ռայ­սօր, երբ լսում եմ ՙմտա­վո­րա­կան՚ բա­ռը, իմ առջև հառ­նում են շքեղ, հպարտ ու բա­րե­հո­գի այդ մար­դիկ՝ ժո­ղովր­դա­կան ար­տիստ­ներ Գուր­գեն Հա­րու­թյու­նյա­նը, Մի­քա­յել Կոր­գա­նյա­նը, Հով­հան­նես Շի­րա­զի ման­կու­թյան ըն­կեր, գլ­խա­վոր ռե­ժի­սոր Հով­հան­նես Կա­րա­պե­տյա­նը...

Իսկ իմ՝ թատ­րո­նում հայ­տն­վե­լու պատ­ճառն այն էր, որ Թու­մա­նյա­նի 100-ա­մյա­կի կա­պակ­ցու­թյամբ Ար­ցա­խի մայր թատ­րո­նը բե­մադ­րում էր հորս՝ Վազ­գեն Օ­վյա­նի ՙՄեծ լո­ռե­ցին՚ պիե­սը, որ­տեղ Թու­մա­նյա­նը ներ­կա­յաց­ված էր իր ան­մահ հե­րոս­նե­րի հետ...
Ա­ռայ­սօր հի­շում եմ, թե ինչ կա­տար­վեց դահ­լի­ճում, երբ դահ­լի­ճի վերևից Թու­մա­նյա­նը (ժող. ար­տիստ Բե­նիկ Օվ­չյան) Ալ. Սպեն­դիա­րյա­նի ե­րաժշ­տու­թյան ներ­քո շարժ­վում էր դե­պի բեմ։ Ողջ դահ­լիճն ապ­շած կանգ­նել, ծա­փա­հա­րում էր Մեծ լո­ռե­ցուն, և դահ­լի­ճով մեկ լս­վում էին՝ Թու­մա­նյա՛նն է, Թու­մա­նյա՛նն է...
ՙՄեծ լո­ռե­ցին՚ այ­նու­հետև ներ­կա­յաց­րել են Հա­յաս­տա­նի, Վրաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի, Հյու­սի­սա­յին Կով­կա­սի գրե­թե բո­լոր հա­յա­շատ բնա­կա­վայ­րե­րում։ Հյու­րա­խա­ղե­րից հե­տո դե­րա­սան­նե­րը շա­րու­նակ պատ­մում էին լեփ-լե­ցուն դահ­լիճ­նե­րի և ջերմ ըն­դու­նե­լու­թյան մա­սին։ Մի ա­ռան­ձին ջեր­մու­թյամբ էին պատ­մում Գյում­րի-Լե­նի­նա­կա­նի և կի­րո­վա­կա­նյան հյու­րա­խա­ղե­րի մա­սին. ներ­կա­յա­ցու­մից հե­տո բազ­մա­թիվ հան­դի­սա­տես­ներ սպա­սում էին, որ­պես­զի դե­րա­սան­նե­րին ան­ձամբ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեն և հրա­վի­րեն ի­րենց տուն...
Երևա­նում Հովհ. Թու­մա­նյա­նի 100-ա­մյա­կին նվիր­ված մր­ցույ­թում Հով­հան­նես Կա­րա­պե­տյա­նի բե­մադ­րած ՙՄեծ լո­ռե­ցին՚ ար­ժա­նա­ցել է երկ­րորդ մր­ցա­նա­կի։ Հով­հան­նես Կա­րա­պե­տյա­նը և դե­րա­սան­նե­րը հորս պատ­մում էին (տա­րի­ներ հե­տո եր­ջա­նիկ հի­շո­ղու­թյուն­նե­րին տր­վե­լով՝ ինձ մոտ էլ էին պատ­մում), որ ժյու­րիի ան­դամ­ներն ի­րենց շնոր­հա­վո­րել էին ու ա­սել. ՙԱյս երկ­րորդ մր­ցա­նակն ա­վե­լին է, քան ա­ռա­ջի­նը՚։

Զորավար Անդրանիկին նվիրված երգը

1970-ա­կան­նե­րի վեր­ջե­րին էր։ Հայրս աշ­խա­տում էր Ար­ցա­խի մար­զա­յին ռա­դիո­յում՝ որ­պես գրա­կան-ե­րաժշ­տա­կան հա­ղոր­դում­նե­րի ա­վագ խմ­բա­գիր։ Այ­սինքն՝ հա­ղոր­դում­նե­րի շուրջ 80 տո­կոսն ինքն էր տնօ­րի­նում։ Ի դեպ, եր­կար տա­րի­նե­րի ըն­թաց­քում հայրս գրա­կան հա­ղոր­դում­նե­րի և ե­րաժշ­տու­թյան պատ­կա­ռե­լի ֆոնդ էր ստեղ­ծել, որ­տեղ գե­րակշ­ռում էին հայ­կա­կան դա­սա­կան, ժո­ղովր­դա­կան, գու­սա­նա­կան և էստ­րա­դա­յին եր­գե­րը՝ հիմ­նա­կա­նում բեր­ված Երևա­նից։ Երևա­նյան ռա­դիո­յում հա­զիվ թե լի­ներ հայ­կա­կան հան­րա­հայտ մի երգ, ե­րաժշ­տու­թյուն, որ հայրս բե­րել տված չլի­ներ Ստե­փա­նա­կերտ։
Իմ սի­րե­լի եր­գե­րը հորս աշ­խա­տա­սե­նյա­կում գտն­վող խոր­հր­դա­յին պատ­կա­ռե­լի պրո­ֆե­սիո­նալ մագ­նի­տո­ֆո­նա­յին սար­քա­վո­րու­մից գրան­ցում էի իմ մագ­նի­տո­ֆո­նում (առն­վազն 500 ե­րաժ­տու­թյուն էի ձայ­նագ­րել)։
Երևի 9-րդ կամ 10-րդ դա­սա­րա­նում էի սո­վո­րում։ Դա­սե­րից հե­տո հա­ճախ էի լի­նում հորս մոտ՝ աշ­խա­տա­վայ­րում։ Մի օր մար­զա­յին ռա­դիո­կո­մի­տեի նա­խա­գահ Գրի­գո­րի Սո­ղո­մո­նյա­նը մտավ հորս աշ­խա­տա­սե­նյակն ու ա­սաց. ՙՎազ­գեն Գա­րե­գի­նո­վիչ, քիչ ա­ռաջ Բո­րիս Սար­կի­սի­չը զան­գեց ու ա­սաց. Օ­վյա­նին ա­սա շատ չե՞ս հն­չեց­նում ՙԱնդ­րա­նի­կը՚։ Սկի Երևա­նի ռա­դիոն էդ­քան չի հն­չեց­նում այդ եր­գը...՚։
Այդ Բո­րիս Սար­կի­սի­չը Կևոր­կովն էր, իսկ Անդ­րա­նի­կի մա­սին եր­գը գու­սան Շե­րա­մի հան­րա­հայտ ՙԻբրև ար­ծիվ սա­վառ­նում ես՚-ն էր՝ երգ­չախմ­բի կա­տար­մամբ։ Հայրս եր­կի­մաստ ծի­ծա­ղեց քթի տակ ու ա­սաց՝ լավ, նկա­տի կու­նե­նամ...
Ամ­բողջ օ­րը չկա­րո­ղա­ցա քնել։ Այդ եր­գը վա­ղուց ձայ­նագ­րել էի ինձ հա­մար, բայց ինձ թվում էր, որ մի օր անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րը գա­լու էին և ռա­դիո­կո­մի­տեից առգ­րա­վե­լու այդ ձայ­նագ­րու­թյու­նը։ Ու­րեմն՝ պետք էր ա­մեն գնով փր­կել այն։ Ա­ռա­վո­տյան ար­դեն ո­րո­շել էի ա­նե­լիքս։ Հորս խնդ­րե­ցի ձայ­նա­դա­րա­նից բե­րել տալ եր­գը՝ իբր որ­պես­զի ինձ հա­մար ձայ­նագ­րեմ։ Ա­պա 38 սմ/վրկ ա­րա­գու­թյամբ հա­տուկ ժա­պա­վե­նա­կո­ճից` բա­բի­նա­յից, բնօ­րի­նա­կից ձայ­նագ­րե­ցի մի այլ դա­տարկ բա­բի­նա­յի վրա, այն դրե­ցի բնօ­րի­նա­կի տու­փի մեջ, իսկ ի­րա­կան բնօ­րի­նա­կը հո­րիցս ծա­ծուկ բե­րե­ցի տուն։ Մտա­ծում էի՝ դե թող փոր­ձեն վե­րաց­նել այն, բնօ­րի­նա­կը մոտս է...
Վա­ղուց չկա հայրս, չկա նաև Ար­ցա­խի մար­զա­յին ռա­դիո­յի այդ հա­րուստ ձայ­նա­դա­րա­նը, ո­րը տա­րի­ներ շա­րու­նակ ստեղ­ծել, հարս­տաց­րել էր հայրս։ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ գրե­թե հիմ­նո­վին ա­վեր­վել է այն։ Բայց մա­սուն­քի պես ա­ռայ­սօր տա­նը պա­հում եմ Անդ­րա­նի­կին նվիր­ված հրա­շա­լի եր­գի բնօ­րի­նա­կը, չնա­յած ար­դեն չկա հի­նա­վուրց այն տեխ­նի­կան, ո­րի վրա կա­րե­լի է լսել այդ եր­գը...

Վարդ­գես Օ­ՎՅԱՆ
1969թ. 
Մեծ լոռեցին՝ Ստեփանակերտի 
պետթատրոնի բեմում

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Fri, 06 Sep 2019 14:51:23 +0000