Վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ:
Նախօրեին նոր կորոնավիրուսի հետազոտության նպատակով ՀՀ ուղարկված 32 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Արցախի գյուղատնտեսության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը վերահսկելու նպատակով շրջայց են իրականացրել ԱՀ Մարտակերտ և Մարտունի քաղաքներում:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ