comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Քաղաքական http://www.artsakhtert.com Tue, 22 Oct 2019 10:56:27 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՆՈՐ ԼԻՑՔԵՐՈՎ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27652-2019-10-21-15-58-03 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27652-2019-10-21-15-58-03 Արևա­յին ե­ղա­նա­կը, ար­ցա­խյան…

 Աշ­խար­հի բո­լոր ծա­գե­րից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Կա­նա­դա­յից, Լի­բա­նա­նից ու Հու­նաս­տա­նից ժա­մա­նած պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի կազ­մում քիչ չեն քա­ղա­քա­կան-հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­ներն ու մտա­վո­րա­կան­նե­րը, ով­քեր ի­րենց հա­յան­պաստ գոր­ծու­նեու­թյամբ մինչ այժմ լուրջ հա­ջո­ղու­թյուն­ներ են ար­ձա­նագ­րել՝ ի շահ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ճա­նա­չե­լիու­թյան ընդ­լայն­ման ու Հայ Դա­տի պաշտ­պա­նու­թյան։ Մաս­նա­վո­րա­պես, ԱՄՆ-ից ժա­մա­նած պատ­վի­րա­կու­թյան կազ­մում են կոնգ­րե­սա­կան­ներ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը ճա­նա­չած նա­հանգ­նե­րից։ Կա­նա­դա­յից՝ պաշ­տո­նյա­ներ, ով­քեր ա­ռիթ են ու­նե­ցել Ար­ցա­խի դրո­շը ծա­ծա­նե­լու ի­րենց գե­րա­տես­չա­կան կա­ռույց­նե­րի շի­նու­թյուն­նե­րին։ Եվ այդ ա­մենն այն պա­րա­գա­յում, երբ նույ­նիսկ չեն ե­ղել Ար­ցա­խում։ ԱՄՆ-ի, Կա­նա­դա­յի և Լի­բա­նա­նի Հայ Դա­տի հանձ­նախմ­բե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի խոս­քով, ար­ցա­խյան տպա­վո­րու­թյուն­ներն ամ­րապն­դել են ի­րենց պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի կազ­մում ընդգրկված օ­տա­րազ­գի գոր­ծիչ­նե­րի հաս­տա­տա­կա­մու­թյու­նը՝ հա­նուն Ար­ցա­խի ու ար­դա­րու­թյան ի­րենց գոր­ծու­նեու­թյունն ու ծրագ­րե­րը նոր ա­վյու­նով շա­րու­նա­կե­լու հա­մար։ Գործ­նա­կան ծրագ­րե­րի տես­լա­կան­ներ, ար­դեն իսկ, ուր­վագ­ծում են։

-Ա­ռա­ջին հեր­թին պետք է նկա­տել, որ հա­մա­ժո­ղո­վը Ար­ցա­խը պա­շա­րե­լու և մե­կու­սաց­նե­լու ադր­բե­ջա­նա­կան նկր­տում­նե­րի հեր­թա­կան ձա­խող­ման վկա­յու­թյունն է, - մեզ հետ զրույ­ցում նշում է ՀՅԴ Լի­բա­նա­նի Հայ Դա­տի մարմ­նի ա­տե­նա­պետ Վահ­րամ Էմ­մի­յա­նը։ Նրա հա­վաստ­մամբ, Ար­ցա­խի ու Ստե­փա­նա­կեր­տի գե­ղեց­կու­թյունն ու կար­գու­կա­նո­նը մեծ տպա­վո­րու­թյուն են գոր­ծել Լի­բա­նա­նի պատ­վի­րա­կու­թյան վրա։ Նրանք ե­կան, ծա­նո­թա­ցան քա­ղա­քա­կան դեմ­քե­րի հետ, տե­սան ժո­ղովր­դի բա­րու­թյունն ու հյու­րըն­կա­լու­թյու­նը, և այդ ա­մե­նի ար­ձա­գանքն ու ազ­դե­ցու­թյու­նը տևա­կան կլի­նի ա­պա­գա­յում։ Լի­բա­նա­նից ժա­մա­նած Ար­ցա­խի բա­րե­կամ­նե­րի պատ­վի­րա­կու­թյան կազ­մում ընդգրկված է մի­ջազ­գա­յին լրատ­վա­մի­ջոց ներ­կա­յաց­նող լրագ­րող, Լի­բա­նա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս­ներ՝ պատ­մա­բան ու մի­ջազ­գայ­նա­գետ, ինչ­պես նաև Ա­սո­րի­նե­րի լի­գա­յի ընդ­հա­նուր քար­տու­ղա­րը։ Վահ­րամ Էմ­մի­յա­նը հա­վաս­տում է, որ լի­բա­նան­ցի պատ­վի­րակ­նե­րը վե­րա­դար­ձին պատ­րաստ­վում են հե­ռուս­տա­տե­սու­թյամբ, հոդ­ված­նե­րով և այլ հրա­պա­րա­կում­նե­րով կի­սել ար­ցա­խյան տպա­վո­րու­թյուն­նե­րը։ Մինչ այդ նրանք պատ­րաստ­վում են նախ ի­րենց հա­մար հնա­րա­վո­րինս խոր­քա­յին բա­ցա­հայ­տել Ար­ցա­խի պատ­մու­թյու­նը, հու­շար­ձան­նե­րը, բնա­կա­վայ­րերն ու մարդ­կանց։
ԱՄՆ-ից Ար­ցախ է ժա­մա­նել մեկ տաս­նյա­կից ա­վե­լի բա­րե­կամ, ո­րոնց թվում են կոնգ­րե­սա­կան­ներ, նա­հան­գա­յին պաշ­տո­նյա­ներ։ Ա­մե­րի­կա­յի Հայ Դա­տի հանձ­նախմ­բի խոր­հր­դի ան­դամ Ա­նի Չաղ­լա­սյա­նի հա­ղորդ­մամբ՝ նրանք ե­կել են ա­վե­լի լավ ճա­նա­չե­լու Ար­ցա­խը։
-Աշ­խա­տե­լով Հայ Դա­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ, նրանք գի­տեն ինչ­քան մեծ է Ար­ցա­խի մի­ջազ­գա­յին կարևո­րու­թյու­նը հա­յու­թյան հա­մար։ Տե­ղում ան­ձամբ ծա­նո­թա­նա­լու հե­տաք­րու­թյու­նը նրանց բե­րեց Ար­ցախ, ո­րի ճա­նաչ­ման բա­նաձևին ան­ձամբ նպաս­տել էին։ (Ա­ռար­կա­յա­կան կլի­նի նշել, որ ԱՄՆ շուրջ 9 նա­հանգ ար­դեն ճա­նա­չել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը)։ Ար­ցախ­ցի­նե­րի ան­կեղ­ծու­թյունն ու հյու­րըն­կա­լու­թյու­նը տպա­վո­րել է նաև ա­մե­րի­կա­ցի բա­րե­կամ­նե­րին։ Զրու­ցակ­ցիս խոս­քով` թեև ա­ռայժմ վաղ է խո­սել գործ­նա­կան ծրագ­րե­րի ու հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին, այ­դու­հան­դերձ, ան­չափ կարևոր է, որ­պես­զի ա­մե­րի­կա­ցի կոնգ­րե­սա­կան­նե­րը վե­րա­դար­ձին ի­րենց ար­ցա­խյան տպա­վո­րու­թյուն­ներն ու տե­ղե­կու­թյուն­նե­րը կի­սեն գոր­ծըն­կեր­նե­րի հետ։ Ա­ռա­վել ևս, այն հա­մա­տեքս­տում, որ վեր­ջին շր­ջա­նում Կոնգ­րե­սի քն­նարկ­ման օ­րա­կարգ է մտել Ար­ցա­խում ա­կա­նա­զերծ­ման աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նող ՙThe HALO Trust՚ կազ­մա­կեր­պու­թյան ֆի­նան­սա­վոր­ման դա­դա­րեց­ման հար­ցը։ Ա­նի Չաղ­լա­սյա­նի կար­ծի­քով, կարևոր է, որ­պես­զի նման խն­դիր­նե­րը միայն հայ գոր­ծիչ­նե­րը չբարձ­րաց­նեն։ Խո­սե­լով Ար­ցա­խի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից ու հե­ռան­կա­րից, զրու­ցա­կիցս հա­մոզ­մունք հայտ­նեց, որ Ար­ցա­խի ճա­նաչ­ման շուրջ տար­վող աշ­խա­տանքն այ­լընտ­րանք չու­նի։ ՙՊի­տի շա­րու­նա­կենք մեր բռ­նած ու­ղին։ Խոս­քը վե­րա­բե­րում է մաս­նա­վո­րա­պես ԱՄՆ-ի նա­հանգ­նե­րի կող­մից Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման գոր­ծըն­թա­ցի շա­րու­նա­կա­կա­նու­թյա­նը։ Այդ գոր­ծում պայ­քա­րե­լու ենք բո­լոր հնա­րա­վոր մի­ջոց­նե­րով՚,- ման­րա­մաս­նել է Ա­մե­րի­կա­յի Հայ Դա­տի հանձ­նախմ­բի խոր­հր­դի ներ­կա­յա­ցու­ցի­չը։
Տո­րոն­տո­յի ՀՅԴ Հայ Դա­տի գրա­սե­նյա­կի ա­տե­նա­պետ Հա­րութ Մա­թո­սյա­նի հա­ղորդ­մամբ` ի­րենց 4- հո­գա­նոց պատ­վի­րա­կու­թյան կազ­մում ընդգրկված են քա­ղա­քա­յին ու նա­հան­գա­յին պաշ­տո­նյա­ներ։ Նպա­տակն այն է, որ վե­րա­դար­ձին նրանք ձեռ­նա­մուխ լի­նեն Ար­ցա­խի ճա­նաչ­ման ու հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հաս­տատ­ման գոր­ծին։ ՙԲա­ցի այդ, նա­խա­տե­սում ենք գա­լիք սեպ­տեմ­բե­րի 2-ին, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան դրո­շը բարձ­րաց­նել քա­ղա­քա­պե­տա­րա­նի շեն­քի վրա՚,- ման­րա­մաս­նեց Հ. Մա­թո­սյա­նը՝ հա­վե­լե­լով, որ նա­խա­տե­սում են Տո­րոն­տո­յի ո­րոշ զբո­սայ­գի­ներ ու վայ­րեր հայ­կա­կան ա­նուն­նե­րով վե­րան­վա­նե­լու գոր­ծըն­թաց նա­խա­ձեռ­նել։
-Ար­ցա­խի բա­րե­կամ­նե­րի հա­մա­ժո­ղո­վին մաս­նակ­ցե­լու հա­մար Կա­նա­դա­յի 2 նա­հանգ­նե­րից Քվե­բեկն ու Օն­թա­րիոն ներ­կա­յաց­նող 6 պաշ­տո­նյա­նե­րի ընդգրկմամբ պատ­վի­րա­կու­թյուն է ժա­մա­նել, խոս­քը շա­րու­նա­կում է,-Հայ Դա­տի Կա­նա­դա­յի և Մոն­րեա­լի ներ­կա­յա­ցու­ցիչ Աբ­րա­համ Նի­զիբ­լյա­նը՝ ման­րա­մաս­նե­լով, որ պատ­վի­րակ­նե­րը քա­ղա­քա­պե­տա­րան­նե­րի և նա­հան­գա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րի բա­րե­համ­բավ պաշ­տո­նյա­ներ են, ո­րոնք գոր­ծուն մաս­նակ­ցու­թյուն են ու­նե­ցել տար­բեր ա­տյան­նե­րում հա­յան­պաստ ծրագ­րե­րի, ո­րո­շում­նե­րի ըն­դուն­մանն ու ի­րա­գործ­մա­նը։
-Մինչև հի­մա նրանք Ար­ցա­խը միայն մեր պատ­մա­ծով, թղ­թե­րով ու լու­սան­կար­նե­րով գի­տեին։ Հի­մա, նրանց ու­րա­խու­թյունն ակ­ներև է, ո­րով­հետև տեղ չմ­նաց, որ չլու­սան­կար­վեին,-ժպ­տում է Ա. Նի­զիբ­լյա­նը։ Ա­ռա­ջի­կա­յում կա­նա­դա­ցի պատ­վի­րակ­նե­րը նույն­պես կշր­ջա­գա­յեն Ար­ցա­խում։ Կմաս­նակ­ցեն Բեր­քի տո­նին, ինչ­պես նաև նա­խա­տե­սում են այ­ցե­լել ՙThe HALO Trust՚ կազ­մա­կեր­պու­թյան Ստե­փա­նա­կեր­տի գրա­սե­նյակ։
ՙԱր­ցա­խյան այ­ցի այս օ­րե­րին բո­լո­րիս հա­մա­կած խան­դա­վա­ռու­թյու­նը, ջերմ տպա­վո­րու­թյուն­ներն ու քն­նար­կում­նե­րը նոր լիցք են՝ նոր թե­մա­ներ վեր­հա­նե­լու, ծրագ­րեր կազ­մե­լու և դրանք գործ­նա­կան հո­ղի վրա դնե­լու հա­մար՚,-ամ­փո­փեց մեր հայ­րե­նա­կի­ցը։
Հա­վե­լենք, որ Ար­ցա­խի բա­րե­կամ­նե­րի հա­մա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րը, ծրագ­րի հա­մա­ձայն, ճա­նա­չո­ղա­կան շր­ջայ­ցով կլի­նեն Ար­ցա­խի տե­սար­ժան վայ­րե­րում, կծա­նո­թա­նան պատ­մա-ճար­տա­րա­պե­տա­կան հու­շար­ձան­նե­րին, կհան­դի­պեն բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի ու հա­մա­գոր­ծա­կից քա­ղաք­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ, կլի­նեն կր­թա­կան ու մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րում, այ­լուր։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 21 Oct 2019 15:54:50 +0000
ԱՐ­ՑԱ­ԽԻ ՏԱ­ՐԱԾ­ՔԱ­ՅԻՆ ԱՄ­ԲՈՂ­ՋԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԵՆ­ԹԱ­ԿԱ ՉԷ ՔՆ­ՆԱՐԿ­ՄԱՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27635-2019-10-16-16-49-32 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27635-2019-10-16-16-49-32 ԱՐ­ՑԱ­ԽԻ ՏԱ­ՐԱԾ­ՔԱ­ՅԻՆ ԱՄ­ԲՈՂ­ՋԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԵՆ­ԹԱ­ԿԱ ՉԷ ՔՆ­ՆԱՐԿ­ՄԱՆ
Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման և Ան­կա­խու­թյան հան­րաք­վեի մա­սին խո­սե­լիս մենք մշ­տա­պես ի ցույց ենք դնում քա­ղա­քա­կան, պատ­մա­կան, ի­րա­վա­կան ու բա­րո­յա­կան փաս­տարկ­նե­րը։ Միա­ժա­մա­նակ ըն­դգ­ծում ենք, որ նշ­ված բո­լոր հիմ­քե­րով Ադր­բե­ջա­նը չի կա­րող հա­վակ­նու­թյուն­ներ ու­նե­նալ Ար­ցա­խի նկատ­մամբ։ Այդ ան­կա­խու­թյու­նը հռ­չակ­վել է մի այն­պի­սի տա­րած­քում, ո­րի հետ Ադր­բե­ջանն ի­րա­վա­կան և պատ­մա­կան որևէ առն­չու­թյուն չու­նի։ 

Հայ­կա­կան կող­մերն այս մա­սին բարձ­րա­ձայ­նում են տար­բեր հար­թակ­նե­րում՝ մի­ջազ­գա­յին հան­րու­թյան մոտ կար­ծիք ձևա­վո­րե­լով առ այն, որ ան­կախ հան­րա­պե­տու­թյան հռ­չա­կու­մը ժո­ղովր­դի կամ­քից է բխել, հետևա­բար, ժո­ղովր­դի քա­ղա­քա­կան կամ­քին ու­ժի սպառ­նա­լի­քով պա­տաս­խա­նելն անտ­րա­մա­բա­նա­կան է։ Պա­տա­հա­կան չէ, որ միջ­նորդ­նե­րի կող­մից պար­բե­րա­բար հն­չող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում հենց այդ միտքն է հն­չում՝ խն­դի­րը ռազ­մա­կան լու­ծում չու­նի կամ ` խա­ղաղ կար­գա­վոր­մանն այ­լընտ­րանք չկա։ Հետևու­թյու­նը նույն­քան պարզ է՝ խնդ­րի հան­գու­ցա­լու­ծու­մը նույն­պես պետք է բխի Ար­ցա­խի ժո­ղովր­դի կամ­քից։

 

Միջազգային իրավունքն Արցախի կողմն է


Ար­ցա­խի բա­րե­կամ­նե­րի հա­մա­ժո­ղո­վում մեր ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րաց­մանն անդ­րա­դար­ձել է ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ Շա­վարշ Քո­չա­րյա­նը։ Նա իր ե­լույթն սկ­սել է հռե­տո­րա­կան հար­ցե­րով՝ ին­չո՞ւ նման բարձր միջ­նոր­դու­թյամբ տա­րի­ներ շա­րու­նակ տևող բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թացն իր տրա­մա­բա­նա­կան ա­վար­տին չի հաս­նում։ Հա­մա­նա­խա­գա­հող պե­տու­թյուն­նե­րը՝ Ռու­սաս­տա­նը, ԱՄՆ-ն և Ֆրան­սիան, ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի մշ­տա­կան ան­դամ­ներ են։ Երկ­րորդ հար­ցը՝ ին­չո՞ւ Ար­ցա­խի ժո­ղովր­դի ար­դեն ի­րաց­ված ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը վե­րած­վեց ա­րյու­նա­լի հա­կա­մար­տու­թյան։ Միակ ի­րա­կան ար­դյուն­քը 1994թ. մա­յի­սի 12-ի ՙՌազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի և կրա­կի դա­դա­րեց­ման մա­սին՚ հա­մա­ձայ­նա­գիրն է։
Ադր­բե­ջա­նի և Ար­ցա­խի միջև նախ­կի­նում ե­ղել են ու­ղիղ շփում­ներ. փո­խարտ­գործ­նա­խա­րա­րը հի­շեց­րեց, որ Ադր­բե­ջա­նի նախ­կին նա­խա­գահ Հեյ­դար Ա­լիևն իր ստո­րագ­րու­թյամբ լիա­զո­րել էր Մեջ­լի­սի փոխ­խոս­նա­կին՝ հան­դի­պել ԼՂՀ խոր­հր­դա­րա­նի ներ­կա­յա­ցուց­չին և նա­խա­պատ­րաս­տել եր­կու եր­կր­նե­րի ա­ռա­ջին դեմ­քե­րի հան­դի­պու­մը։ Ի՞նչն է էա­կան այդ փաս­տաթղ­թում։ Նրա­նում հս­տակ գր­ված էր ՙԼՂՀ՚, իսկ վեր­ջում Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի ստո­րագ­րու­թյունն էր։ Ու­րեմն, պետք է ար­ձա­նագ­րել, որ Ադր­բե­ջանն առն­վազն ըն­դու­նել է ԼՂՀ-ն՝ որ­պես հա­կա­մար­տու­թյան կողմ, բա­ցի այդ, ղա­րա­բա­ղյան կող­մի հետ բա­նակ­ցել է տար­բեր մա­կար­դակ­նե­րով։ Ար­դյուն­քը հի­շյալ հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րումն էր և հրա­դա­դա­րի ռե­ժի­մի հաս­տա­տու­մը։
Այ­սօր Ադր­բե­ջա­նը խու­սա­փում է Ար­ցա­խի հետ ուղ­ղա­կի բա­նակ­ցու­թյուն­նե­րից՝ ձևաց­նե­լով, թե այդ­պի­սի սու­բյեկտ չկա, ին­չը նշա­նա­կում է, որ նա չի ցան­կա­նում բա­նակ­ցու­թյուն­նե­րում որևէ ա­ռա­ջըն­թաց տես­նել։ Նախևա­ռաջ պետք է այս ի­րո­ղու­թյունն ար­ձա­նագ­րել։ ՀՀ փո­խարտ­գործ­նա­խա­րա­րի հա­ջորդ շեշ­տադ­րու­մը բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում Ար­ցա­խի սու­բյեկ­տայ­նու­թյան բարձ­րաց­մանն էր վե­րա­բե­րում. որևէ մե­կը լիա­զոր­ված չէ խո­սել Ար­ցա­խի ժո­ղովր­դի ա­նու­նից, որևէ մե­կը չի կա­րող խո­սել այն հար­ցե­րի մա­սին, ո­րոնք գտն­վում են բա­ցա­ռա­պես Ար­ցա­խի տի­րույ­թում։ Խոսքն Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի և տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան մա­սին է։ Կար­գա­վի­ճա­կի հետ կապ­ված` նա մի կարևոր փաս­տարկ նշեց. ՙՆույ­նիսկ Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­ներն են կաշ­կանդ­ված հան­րաք­վեով՝ Ար­ցա­խի ժո­ղովր­դի կամ­քով՚։
Ադր­բե­ջանն ի­րա­կա­նում բա­նակ­ցու­թյուն­նե­րի ի­մի­տա­ցիա է ա­նում՝ նպա­տակ ու­նե­նա­լով թյու­րի­մա­ցու­թյան մեջ գցել մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը, որ այս­տեղ ոչ թե պայ­քար է ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րաց­ման ճա­նաչ­ման հա­մար, այլ ըն­դա­մե­նը տա­րած­քա­յին վեճ է Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև։ Բա­քուն պատ­րաստ չէր զի­ջում­նե­րի, այդ պատ­ճա­ռով էլ մենք ա­րյու­նա­լի հա­կա­մար­տու­թյան բախ­վե­ցինք։ Նա միայն ուժն է ճա­նա­չում և նրա նպա­տա­կն ու­ժի մի­ջո­ցով հա­կա­մար­տու­թյան հան­գու­ցա­լու­ծումն է։
Ար­ցա­խա­հա­յու­թյան ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րաց­ման պա­տաս­խա­նը, Շ. Քո­չա­րյա­նի խոս­քով, այն բար­բա­րո­սա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն էին, ո­րոնք ի­րա­գործ­վե­ցին Բաք­վում, Սում­գա­յի­թում և ադր­բե­ջա­նա­կան մյուս քա­ղաք­նե­րում։ Ա­վե­լի ուշ աշ­խարհն ադր­բե­ջան­ցու ձեռ­քով քնած հայ սպա­յի կաց­նա­հար­ման մա­սին ի­րա­զեկ­վեց։ Դրա տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյունն ապ­րի­լյան ռազ­մա­կան ագ­րե­սիան էր, ո­րի ըն­թաց­քում կա­տար­վե­ցին վայ­րա­գու­թյուն­ներ, ո­րոնք բնո­րոշ էին ծայ­րա­հեղ իս­լա­մա­կա­նու­թյան ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րին։
Այ­սօր պաշ­տո­նա­կան Բա­քուն խո­սում է միայն տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան մա­սին՝ ան­տե­սե­լով Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը։ Մինչ­դեռ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը թույլ չի տա­լիս տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը հա­կադ­րել ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քին։ Փո­խարտ­գործ­նա­խա­րա­րը վկա­յա­կո­չեց Կո­սո­վո­յի օ­րի­նա­կը. Սեր­բիան դի­մեց մի­ջազ­գա­յին դա­տա­րան հար­ցով՝ ար­դյո՞ք Կո­սո­վոն կա­րող էր միա­կող­մա­նի հռ­չա­կել իր ան­կա­խու­թյու­նը։ Մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նի վճի­ռը միան­շա­նակ էր՝ ՙա­յո՜՚, ո­րով­հետև ինք­նո­րոշ­ման հա­մար ժո­ղո­վուր­դը չպետք է որևէ մե­կից թույ­լտ­վու­թյուն խնդ­րի։ Նա հի­շեց­րեց նաև Հել­սին­կյան եզ­րա­փա­կիչ ակ­տի 8-րդ սկզ­բուն­քը, ո­րում ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը բա­վա­կա­նին հս­տակ ձևա­կեր­պում ու­նի. ժո­ղո­վուր­դը մշ­տա­պես, սե­փա­կան հա­յե­ցո­ղու­թյամբ, ա­ռանց ար­տա­քին մի­ջամ­տու­թյան ի­րա­վունք ու­նի ո­րո­շել իր կար­գա­վի­ճա­կը։
Մի­ջազ­գա­յին ի­րա­վունքն ամ­բող­ջո­վին Ար­ցա­խի ժո­ղովր­դի կողմն է, հետևա­պես, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ինք­նիշ­խա­նու­թյունն ա­ռաջ տա­նե­լը պետք է լի­նի Ար­ցա­խի բա­րե­կամ­նե­րի թիվ 1 պար­տա­կա­նու­թյու­նը։

 

Ար­ցա­խի կողմն են նաև խիղճն ու ար­դա­րու­թյու­նը


Հայ ժո­ղովր­դի ռու­սաս­տան­ցի բա­րե­կամ­նե­րի ա­նու­նից հա­մա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րին ող­ջու­նե­լուց հե­տո ՌԴ Պետ­դու­մա­յի ան­դամ Կոնս­տան­տին Զա­տու­լի­նը խո­սեց ան­կա­խու­թյան հա­մար ժո­ղո­վուրդ­նե­րի մղած պայ­քա­րի մա­սին: Նշեց, որ ի­րենց նպա­տակ­նե­րի ի­րա­գործ­ման ճա­նա­պար­հին և հա­նուն ի­րենց զար­գաց­ման մար­դիկ, ժո­ղո­վուրդ­ներն ու պե­տու­թյուն­նե­րը հար­կադր­ված են լի­նում մեծ խո­չըն­դոտ­ներ հաղ­թա­հա­րել։ Բազ­միցս լի­նե­լով Ար­ցա­խում, նաև` հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քի և եվ­րո­պա­կան տա­րա­ծաշր­ջա­նի հա­կա­մար­տու­թյան գո­տի­նե­րում, նրա մոտ կար­ծիք է ձևա­վոր­վել այն մա­սին, որ խա­ղաղ կյան­քում Ար­ցա­խը մեծ նվա­ճում­նե­րի է հա­սել։ Եվ յու­րա­քան­չյուր ոք, ով այ­ցե­լում է Ար­ցախ, ա­ռա­ջին հեր­թին տպա­վոր­վում է դրա­նից՝ ի­մա­նա­լով, որ այս ժո­ղո­վուրդն ու­նե­ցել է բազ­մա­թիվ զո­հեր, ան­ցել է տա­ռա­պանք­նե­րի մի­ջով։
Երբ ար­ցախ­ցի­նե­րի նախ­նի­նե­րը կանգ­նեց­րին Գան­ձա­սարն ու Դա­դի­վան­քը, Ա­մա­րա­սը և մյուս հո­յա­կերտ կո­թող­նե­րը, ո­րոնք հայ­կա­կան և հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թի հու­շար­ձան­ներ են, որևէ մե­կը չպա­հան­ջեց ճա­նա­չել սե­փա­կան հո­ղի վրա ապ­րող և մեծ սխ­րանք­նե­րի ըն­դու­նակ այս ժո­ղովր­դին։
Ար­ցա­խի խնդ­րի հան­գու­ցա­լուծ­ման վե­րա­բե­րյալ անձ­նա­կան կար­ծի­քը ներ­կա­յաց­նե­լուց ա­ռաջ Զա­տու­լի­նը շեշ­տեց, որ ա­նազն­վու­թյուն կլի­ներ ա­սել, թե Ռու­սաս­տա­նում բո­լո­րը, այդ թվում՝ պաշ­տո­նա­կան ան­ձինք, կի­սում են այն։ Սա­կայն հա­մոզ­ված էր, որ բո­լո­րը սպա­սում են հույ­սով, որ ող­ջա­խո­հու­թյու­նը և բա­րի կամ­քը կհաղ­թեն, ի վեր­ջո, ժո­ղո­վուր­դը կհաս­նի խա­ղա­ղու­թյան և ճա­նաչ­ման։
Ար­ցա­խը չի կորց­նի իր նվա­ճում­նե­րը, իր պե­տա­կա­նու­թյու­նը և ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը։ Խո­սե­լով ՌԴ պաշ­տո­նա­կան դիր­քո­րոշ­ման մա­սին՝ Զա­տու­լինն ա­սաց, որ իր եր­կի­րը, որ­պես հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում ներգ­րավ­ված միջ­նորդ, հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նի ինչ­պես Հա­յաս­տա­նի, այն­պես էլ Ադր­բե­ջա­նի հետ։ ՀՀ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, սա­կայն, ո­րա­կա­պես ա­վե­լի խորն են, քա­նի որ եր­կուսն էլ Եվ­րա­սիա­կան տն­տե­սա­կան միու­թյու­նում են։ Դրա­նից ա­ռա­վել կարևոր է այն, որ Ռու­սաս­տանն ու Հա­յաս­տա­նը հան­դի­սա­նում են Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան պայ­մա­նագ­րի կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­ներ։ Չնա­յած Ադր­բե­ջա­նը նե­րառ­ված է ԱՊՀ (Ան­կախ Պե­տու­թյուն­նե­րի Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան) շր­ջա­նակ­նե­րում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րում, այ­դու­հան­դերձ, այս­տեղ կա հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ո­րա­կի տար­բե­րու­թյուն։
Անդ­րա­դառ­նա­լով 2016-ի ապ­րի­լյան պա­տե­րազ­մին՝ Զա­տու­լինն ըն­դգ­ծեց, որ այն չէր կա­րող աշ­խար­հի բա­րի մարդ­կանց, այդ թվում՝ Ռու­սաս­տա­նի, ծրագ­րե­րի մեջ մտ­նել։ Ռու­սաս­տանն ի­րե­նից կախ­ված ա­մեն ինչ ա­րեց՝ այդ բռն­կու­մը հնա­րա­վո­րինս ա­րագ մա­րե­լու հա­մար։ Այժմ էլ ռու­սաս­տա­նյան կող­մը հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վո­րու­մը հա­մա­րում է ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն։ Ո­րո­շում­նե­րը, ո­րոնք պետք է ըն­դուն­վեն բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում, նրա կար­ծի­քով, ակն­հայտ են։ Կար­գա­վո­րու­մը պետք է լի­նի հա­կա­մար­տող կող­մե­րի ող­ջա­խո­հու­թյան հեն­քի վրա։
Զա­տու­լինն այ­նու­հետև մատ­նան­շել է Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան կող­մից Աբ­խա­զիա­յի և Հա­րա­վա­յին Օ­սիա­յի ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման, ինչ­պես նաև Ղրի­մի Հան­րա­պե­տու­թյու­նը Ռու­սաս­տա­նի կազմ մտց­նե­լու փաս­տե­րը։ Նրա բնո­րոշ­մամբ՝ բա­վա­կա­նին բարդ երկ­խո­սու­թյուն է ըն­թա­նում Ուկ­րաի­նա­յի հետ. երկ­րի արևե­լյան մա­սում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­ներն ան­տար­բե­րու­թյան տեղ չեն թող­նում։
Պետ­դու­մա­յի պատ­գա­մա­վո­րը հա­վաս­տիաց­րեց, որ Ռու­սաս­տա­նը, որ­պես պե­տու­թյուն, Ար­ցա­խի խնդ­րի ա­նար­դա­րա­ցի լու­ծում թույլ չի տա։ ՌԴ-ում ինչ­պի­սին էլ լի­նեն իշ­խա­նու­թյուն­նե­րը, ով էլ լի­նի նա­խա­գահ կամ վար­չա­պետ, ո­չինչ չի փոխ­վի. ռուս ժո­ղո­վուրդն ա­մեն ին­չի հիմ­քում դնում է խիղճն ու ար­դա­րու­թյու­նը։ Դրանք նույնպես ար­ցախ­ցի­նե­րի կողմն են։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 16 Oct 2019 16:45:59 +0000
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՌԵՂԾՎԱԾ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27634-2019-10-16-16-43-33 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27634-2019-10-16-16-43-33 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՌԵՂԾՎԱԾ
Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 

Մոտ մեկ շա­բաթ ա­ռաջ ար­տա­ռոց հրա­ժա­րա­կան ե­ղավ Ադր­բե­ջա­նի Միլ­լի մեջ­լի­սում։ Պատ­գա­մա­վոր Մի­քա­յիլ Ջա­բա­րովն ստիպ­ված էր վայր դնել ման­դա­տը, ո­րով­հե­տեւ հայ­տն­վել էր աղմ­կոտ պատ­մու­թյան կենտ­րո­նում։ Նրա դեմ դա­տա­կան հայց էր ներ­կա­յաց­րել մի քա­ղա­քա­ցի, ո­րին Ջա­բա­րո­վը պարտք էր 370 000 դո­լար եւ չէր վե­րա­դարձ­նում։

Ա­մե­նա­զա­վեշ­տա­կանն այն էր, որ նա պարտ­քի դի­մաց քա­ղա­քա­ցու մոտ որ­պես գրավ թո­ղել էր…պատ­գա­մա­վո­րի վկա­յա­կա­նը։ Դա­տա­րա­նը բա­վա­րա­րել էր քա­ղա­քա­ցու հայ­ցը, ո­րից հե­տո Ջա­բա­րո­վը ներ­կա­յաց­րել էր հրա­ժա­րա­կա­նի դի­մում, ո­րը նույն օ­րը բա­վա­րար­վել էր։ Ե­րե­ւույ­թը հե­տաք­րք­րա­կան է նրա­նով, որ իշ­խա­նու­թյու­նը կա­րող էր փր­կել Ջա­բա­րո­վի հե­ղի­նա­կու­թյու­նը, բայց գնաց լիո­վին հա­կա­ռակ ճա­նա­պար­հով, ին­չից միայն մի եզ­րա­կա­ցու­թյան կա­րե­լի է գալ. դա­տա­կան ա­տյա­նում հայ­տն­վե­լուց շատ ա­ռաջ Ջա­բա­րո­վը կորց­րել էր վս­տա­հու­թյունն Իլ­համ Ա­լիե­ւի մոտ։ Եւ պա­տա­հա­կան չէ, որ նրա հրա­ժա­րա­կա­նից ան­մի­ջա­պես հե­տո մա­մու­լում հրա­պա­րա­կում­ներ ե­ղան, որ նախ­կին պատ­գա­մա­վո­րը մի քա­նի ան­գամ գաղտ­նի հան­դի­պել է ընդ­դի­մա­դիր ԱԺՃ ա­ռաջ­նորդ Ա­լի Քե­րիմ­լիի հետ։
Ա­վե­լի վաղ իշ­խող ՙԵ­նի Ա­զար­բայ­ջան՚ կու­սակ­ցու­թյան գոր­ծա­դիր քար­տու­ղա­րի տե­ղա­կալ, խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր Սիա­վուշ Նով­րու­զովն աղմ­կոտ հայ­տա­րա­րու­թյուն էր ա­րել, որ իշ­խա­նու­թյան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ եւ մի խումբ նախ­կին նա­խա­րար­նե­րը միջ­նոր­դա­վոր­ված ֆի­նան­սա­վո­րում են ընդ­դի­մու­թյա­նը։ Ան­մի­ջա­պես ար­ձա­գան­քե­ցին կր­թու­թյան եւ տրանս­պոր­տի նախ­կին նա­խա­րար­ներ Մար­դա­նո­վը եւ Մա­մե­դո­վը՝ հեր­քե­լով ընդ­դի­մու­թյան հետ ի­րենց կա­պե­րը։ Այ­դու­հան­դերձ, մա­մու­լում չեն դա­դա­րում են­թադ­րու­թյուն­նե­րը, թե, հնա­րա­վոր է, իշ­խա­նու­թյու­նից հե­ռա­ցած ո­րո­շա­կի շր­ջա­նակ­ներ, ե­կող տա­րի սպաս­վող խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րին նա­խա­պատ­րաստ­վե­լու նպա­տա­կով, հա­մա­գոր­ծակ­ցում են ընդ­դի­մու­թյան հետ։ Ո­րոշ հրա­պա­րա­կում­նե­րում դրա­նով է բա­ցատր­ված Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դա­կան ճա­կատ կու­սակ­ցու­թյան եւ այս­պես կոչ­ված Ժո­ղովր­դա­վա­րա­կան ու­ժե­րի ազ­գա­յին խոր­հուրդ կա­ռույ­ցի քա­ղա­քա­կան աշ­խու­ժա­ցու­մը, ին­չը դր­սե­ւոր­վում է նաեւ ար­տեր­կիր հա­ճա­խա­կի դար­ձած այ­ցե­լու­թյուն­նե­րով։
Իշ­խա­նու­թյու­նը դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյուն­նե­րին խս­տո­րեն հրա­հան­գա­վո­րել է խո­չըն­դո­տել ընդ­դի­մու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հան­դի­պում­ներն ար­տերկ­րում։ Հայտ­նի է դար­ձել, մաս­նա­վո­րա­պես, որ Թուր­քիա­յում Ադր­բե­ջա­նի դես­պա­նա­տու­նը հա­սել է նրան, որ չե­ղարկ­վեն Ժո­ղովր­դա­վա­րա­կան ու­ժե­րի ազ­գա­յին խոր­հր­դի նա­խա­գահ, պատ­մա­բան Ջա­միլ­լիի դա­սա­խո­սու­թյուն­նե­րը թուր­քա­կան մի քա­նի հա­մալ­սա­րան­նե­րում։ Ա­մեն ին­չից զգաց­վում է, որ Ադր­բե­ջա­նում ներ­քին լար­վա­ծու­թյուն կա, ա­ճում է դի­մա­կա­յու­թյու­նը։ Եւ ա­հա այս ի­րա­վի­ճա­կում Իլ­համ Ա­լիեւն ըն­դու­նում է վար­չա­պե­տին պաշ­տո­նան­կե­լու ո­րո­շում։ Ադր­բե­ջա­նի նման փակ երկ­րում այդ ո­րո­շու­մը հրա­պա­րա­կա­յին մեկ­նա­բա­նու­թյուն­ներ չու­նե­ցավ։ Ար­ձա­նագր­վեց փաս­տը, որ կր­թու­թյամբ բա­նա­սեր Մա­մե­դո­վին վար­չա­պե­տի պաշ­տո­նում փո­խա­րի­նում է տն­տե­սա­գետ Ա­սա­դո­վը։ Ընդ ո­րում, վեր­ջինս մինչ այդ զբա­ղեց­նում էր նա­խա­գա­հի օգ­նա­կա­նի պաշ­տո­նը։
Պաշ­տո­նա­կան քա­րոզ­չու­թյու­նը խո­սում է ադր­բե­ջա­նա­կան տն­տե­սու­թյան ՙան­շեղ վե­րել­քի՚ մա­սին։ Այս նկա­տառ­մամբ՝ վար­չա­պե­տի փո­փո­խու­թյու­նը հա­զիվ թե կապ­ված է սո­ցիալ-տն­տե­սա­կան խն­դիր­նե­րի հետ։ Մա­նա­վանդ որ Ադր­բե­ջա­նում գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյունն ուղ­ղա­կիո­րեն են­թարկ­վում է նա­խա­գա­հին, իսկ ա­ռա­ջին փոխ­նա­խա­գա­հի պաշ­տո­նի ստեղծ­մամբ եւ այն Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յին վե­րա­պա­հե­լուց հե­տո, ինչ­պես բո­լոր մեկ­նա­բան­ներն են ա­սում, կա­ռա­վա­րու­թյան գոր­ծու­նեու­թյան վե­րահս­կո­ղու­թյու­նը վար­չա­պե­տի փո­խա­րեն նա է ի­րա­կա­նաց­նում։ Ար­դեն նախ­կին վար­չա­պետ Նով­րուզ Մա­մե­դովն Ա­լիեւ­նե­րի իշ­խա­նու­թյան հնաբ­նակ­նե­րից էր, պե­տա­կան ծա­ռա­յու­թյան էր ան­ցել Հեյ­դար Ա­լիե­ւի աշ­խա­տա­կազ­մում։ Իլ­համ Ա­լիե­ւի մոտ նա զբա­ղեց­նում էր ար­տա­քին քա­ղա­քա­կան հար­ցե­րով օգ­նա­կա­նի, նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կա­լի պաշ­տո­նը, հայտ­նի էր որ­պես ԼՂ կար­գա­վոր­ման բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին լա­վա­տե­ղյակ փոր­ձա­գետ։ Թե ին­չու? այդ ո­րա­կա­վոր­ման պե­տա­կան պաշ­տո­նյան հայ­տն­վեց վար­չա­պե­տի պաշ­տո­նում ու մեկ տա­րի անց հե­ռաց­վեց եւ ու­ղարկ­վեց ՙվաս­տա­կած հան­գս­տի՚՝ Ա­լիե­ւի կա­ռա­վար­ման ա­ռեղծ­ված­նե­րից մեկն է։ Կա­րե­լի է, թե­րեւս, կա­տար­վա­ծին մեկ բա­ցատ­րու­թյուն տալ՝ Մա­մե­դո­վի պաշ­տո­նան­կու­թյու­նը կապ ու­նի իշ­խա­նու­թյան ներ­սից ընդ­դի­մու­թյա­նը սա­տա­րե­լու մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րի հետ։ Այլ կերպ ա­սած, վար­չա­պե­տի պաշ­տո­նում Նով­րուզ Մա­մե­դո­վը փոր­ձել է ա­պա­գա խոր­հր­դա­րա­նում ու­նե­նալ քա­ղա­քա­կան իր թե­ւը։ Դա Ա­լիե­ւի կող­մից դիտ­վել է որ­պես դա­վա­ճա­նու­թյուն, եւ նա ա­րա­գո­րեն ըն­դու­նել է Մա­մե­դո­վին պաշ­տո­նան­կե­լու ո­րո­շում։ Բայց դրա­նով խն­դի­րը լուծ­վե՞լ է։
Ե­թե հա­սու­նա­ցել է անհ­րա­ժեշ­տու­թյուն, որ նոր խոր­հր­դա­րա­նում Ա­լիե­ւը պետք է ու­նե­նա լուրջ հա­կակ­շիռ, ա­պա նպա­տակն ի­րաց­նե­լու այլ հնա­րա­վո­րու­թյուն­ներ կա­րող են գտն­վել։ Ադր­բե­ջա­նում, այս­պի­սով, սկս­վում է իշ­խա­նու­թյան հա­մար պայ­քա­րի նոր փուլ։ Այդ երկ­րում մի քա­նի ա­րյու­նա­լի հե­ղաշր­ջում­ներ ե­ղել են։ Չի բա­ցառ­վում, որ 2020թվա­կանն Ադր­բե­ջա­նում դառ­նա նոր փոր­ձու­թյուն­նե­րի տա­րի։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 16 Oct 2019 16:38:15 +0000
ՄԻԱ­ԲԱՆ­ՎԵ­ԼՈՎ Ի ՉԻՔ ԿԴԱՐձ­ՆԵՆՔ ԲՈ­ԼՈՐ ՄԱՐ­ՏԱՀ­ՐԱ­ՎԵՐ­ՆԵ­ՐԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27633-2019-10-16-16-33-44 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27633-2019-10-16-16-33-44 ՄԻԱ­ԲԱՆ­ՎԵ­ԼՈՎ Ի ՉԻՔ ԿԴԱՐձ­ՆԵՆՔ  ԲՈ­ԼՈՐ ՄԱՐ­ՏԱՀ­ՐԱ­ՎԵՐ­ՆԵ­ՐԸ
ՍԻՐՎԱՐԴ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ս.թ. հոկ­տեմ­բե­րի 15-ին Ստե­փա­նա­կեր­տի ՙԱր­մե­նիա՚ հյու­րա­նո­ցի կոն­ֆե­րենց-դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցավ Ար­ցա­խի հե­րոս, ՙՀա­նուն Ար­ցա­խի՚ հա­մազ­գա­յին շարժ­ման նա­խա­ձեռ­նող Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի մամ­լո ա­սու­լի­սը։

Հրա­վիր­ված էին տե­ղա­կան, ինչ­պես նաև Ար­ցա­խում հա­վա­տար­մագր­ված հա­յաս­տա­նյան և ար­տա­սահ­մա­նյան լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Ող­ջու­նե­լով և շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­լով լրագ­րող­նե­րին եր­կար ճա­նա­պարհ կտ­րե­լու և Ար­ցախ հաս­նե­լու հա­մար` Վ.Բա­լա­սա­նյա­նը կիս­վեց մտա­հո­գու­թյուն­նե­րով։ Ի­րեն ու հա­սա­րա­կու­թյա­նը հու­զող հար­ցե­րի շուրջ նա ներ­կա­յաց­րեց իր տես­լա­կա­նը։ Բա­նա­խո­սը ման­րա­մասն անդ­րա­դար­ձավ Ղա­րա­բա­ղյան շարժ­ման նշա­նա­կա­լից անց­քե­րին, պատ­մու­թյանն ու նա­խա­պատ­մու­թյա­նը, հա­ջոր­դած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին և այդ հա­մա­տեքս­տում` իր մաս­նակ­ցու­թյանն ու անձ­նա­կան ա­վան­դին։

Հատ­կան­շե­լով, որ եր­բեք հե­ռու չի ե­ղել քա­ղա­քա­կա­նու­թյու­նից և լի­նե­լով ԼՂՀ ա­ռա­ջին գու­մար­ման Գե­րա­գույն խոր­հր­դի պատ­գա­մա­վոր, իսկ հե­տա­գա­յում էլ զբա­ղեց­նե­լով տար­բեր ռազ­մա­քա­ղա­քա­կան պաշ­տոն­ներ` Վ. Բա­լա­սա­նյանն ա­սաց, որ Ղա­րա­բա­ղյան խնդ­րի վե­րա­բե­րյալ մշ­տա­պես ու­նե­ցել է նույն դիր­քո­րո­շու­մը։ Նրա խո­րին հա­մոզ­մամբ` Ար­ցա­խը միշտ լի­նե­լու է հայ­կա­կան՝ նվա­զա­գույ­նը ներ­կա­յիս սահ­ման­նե­րով։ Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան մա­սին բար­բա­ջանք­նե­րին, այդ մա­սին ա­նընդ­հատ բարձ­րա­ձայ­նող­նե­րին (լի­նեն դրանք հա­սա­րա­կա­կան, քա­ղա­քա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, կու­սակ­ցու­թյուն­ներ, թե պե­տու­թյուն­ներ), նա խոր­հուրդ տվեց չտար­վել սին պատ­րանք­նե­րով, քան­զի Ար­ցախն այլևս եր­բեք ոչ մի կար­գա­վի­ճա­կով Ադր­բե­ջա­նի մաս չի կազ­մե­լու։ ՙՅու­րա­քան­չյուր ազգ, պե­տու­թյուն պար­տա­վոր է իր և իր սահ­ման­նե­րի ու բնակ­չու­թյան անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վել...մենք ա­պա­հո­վել ենք մեր բնա­կիչ­նե­րի անվ­տան­գու­թյու­նը` լռեց­նե­լով ան­մի­ջա­կան վտանգ ներ­կա­յաց­նող բո­լոր կրա­կա­կե­տե­րը,- ա­սաց Վ. Բա­լա­սա­նյա­նը՝ անդ­րա­դառ­նա­լով Ապ­րի­լյան մար­տա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րին ու նրա հետևանք­նե­րին։ Բա­նա­խո­սը նաև ման­րա­մասն անդ­րա­դար­ձավ ՀՀ և ԱՀ ներ­քա­ղա­քա­կան և ար­տա­քին քա­ղա­քա­կան խմո­րում­նե­րին։ Նա շա­րադ­րեց նաև իր տե­սա­կե­տը տար­վող ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ և քա­նիցս շեշ­տադ­րե­լով իր դիր­քո­րո­շու­մը` հռե­տո­րա­կան հարց հն­չեց­րեց. ՙՈ՞վ, ե­թե ոչ ես...՚։ Մեկ այլ շեշ­տադր­մամբ էլ նա հս­տակ ձևա­կեր­պեց հետևյալ միտ­քը, որ եր­բեք իր անձ­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով չի հա­կադր­վի պե­տու­թյան շա­հե­րին։
Լրագ­րող­նե­րի` մի քա­նի տաս­նյա­կի հաս­նող հար­ցե­րում շո­շափ­վե­ցին Ղա­րա­բա­ղյան հար­ցի կար­գա­վոր­ման հե­ռան­կար­նե­րը, իշ­խող հա­սա­րա­կա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը, գա­լիք տար­վա նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րին նրա մաս­նակ­ցու­թյան նպա­տա­կա­հար­մա­րու­թյու­նը։ Անդ­րա­դարձ ե­ղավ Հա­յաս­տան-Ար­ցախ-Սփյուռք կա­պին ու հե­ռան­կա­րա­յին զար­գա­ցում­նե­րին, Ար­ցա­խյան հար­ցի փա­կու­ղայ­նու­թյա­նը, միջ­պե­տա­կան պայ­մա­նագ­րի կնք­ման նպա­տա­կա­հար­մա­րու­թյա­նը։ Հան­գա­մա­նո­րեն պա­տաս­խա­նե­լով լրագ­րող­նե­րի կող­մից հն­չեց­ված բո­լոր հար­ցե­րին, մեկ առ մեկ պար­զա­բա­նե­լով բո­լոր հար­ցապն­դում­նե­րի ուղ­ղա­կի ի­մաստն ու են­թա­տեքս­տե­րը` Վ. Բա­լա­սա­նյա­նը մամ­լո ա­սու­լի­սի ա­վար­տին, որ­պես ի գի­տու­թյուն, տվեց հետևյալ պար­զա­բա­նու­մը.
-Ես տար­բեր տա­րի­նե­րի տաս­նյակ ա­ռա­ջար­կու­թյուն­ներ եմ ա­րել Ար­ցա­խի քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին և հե­տա­մուտ եմ լի­նե­լու իմ ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը։ Հե­տա­մուտ եմ լի­նե­լու օ­րա­կար­գա­յին հար­ցե­րի շուրջ քն­նար­կում­նե­րին ու դրանց լուծ­ման ճա­նա­պար­հին ժա­մա­նակ, ջանք ու ե­ռանդ չեմ խնա­յե­լու։ Ես օ­րենք խախ­տե­լու մտադ­րու­թյուն չու­նեմ, և ե­թե բո­լորս հար­գենք Սահ­մա­նադ­րու­թյու­նը, ա­պա առ­ճա­կա­տում ու տա­րա­ձայ­նու­թյուն­ներ եր­բեք չեն լի­նի։ Ես հատ­կա­պես մտա­հոգ­ված եմ Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի շա­հարկ­մամբ։ Ինձ հա­մար ա­նըն­դու­նե­լի է պա­տե­րի տակ խո­սե­լը, անհ­րա­ժեշտ է տեր կանգ­նել ար­ժեք­նե­րին և թույլ չտալ, որ դրանք ոտ­նա­հար­վեն։ Միայն միա­բան­վե­լով մենք ի չիք կդարձ­նենք բո­լոր մար­տահ­րա­վեր­նե­րը, իսկ Ար­ցա­խում ձեռք­բեր­ված բո­լոր հա­ջո­ղու­թյուն­նե­րը կլի­նեն հա­մայն հա­յու­թյան ձեռք­բե­րում­նե­րը, ո­րոնց մենք կհաս­նենք մեր միա­կա­մու­թյամբ ու միա­բա­նու­թյամբ։
Եվ, որ­պես վեր­ջա­բան, նա ո­րոշ լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հոր­դո­րեց չտր­վել է­ժան սադ­րանք­նե­րի, խոր­հուրդ տվեց նախ ու­սում­նա­սի­րել փաս­տե­րը, ա­պա նոր եզ­րա­հան­գում­ներ ա­նել։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 16 Oct 2019 16:28:24 +0000
ԹՈՒՐՔ ԶԱՎ­ԹԻՉ­ՆԵ­ՐԻՆ ՋԱԽ­ՋԱ­ԽԵ­ԼՈՒ ԱՐ­ՑԱ­ԽՅԱՆ ՓՈՐ­ՁԻՑ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27631-2019-10-16-15-45-58 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27631-2019-10-16-15-45-58 ԹՈՒՐՔ ԶԱՎ­ԹԻՉ­ՆԵ­ՐԻՆ ՋԱԽ­ՋԱ­ԽԵ­ԼՈՒ ԱՐ­ՑԱ­ԽՅԱՆ ՓՈՐ­ՁԻՑ
Մհեր ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱՆ

Պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ,
ՙԿա­ճառ՚ գի­տա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար

Ար­ցա­խի Վա­րան­դա­յի գա­վա­ռի Մսմ­նա գյու­ղի մոտ 1918թ. հոկ­տեմ­բե­րի 18-ին տե­ղի ու­նե­ցած ճա­կա­տա­մար­տը շա­րու­նա­կում է մնալ չթու­լա­ցող հե­տաք­րք­րու­թյան ա­ռանց­քում։ Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ա­վար­տին ստեղծ­ված ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյու­նից օգտ­ված թուր­քա­կան զավ­թիչ­նե­րը ներ­խու­ժել էին Ար­ցախ, որ­տեղ հան­դի­պե­ցին լուրջ դի­մադ­րու­թյան։ Հայ ազ­գաբ­նակ­չու­թյան ինք­նա­պաշտ­պա­նու­թյան հա­մա­պատ­կե­րում այդ ճա­կա­տա­մար­տի նշա­նա­կու­թյու­նը վե­րաի­մաս­տա­վո­րե­լը և Ար­ցա­խում ռազ­մար­վես­տի զար­գաց­ման դի­նա­մի­կան ցույց տա­լը հրա­տապ են այս օ­րե­րին, երբ Թուր­քիա­յի ագ­րե­սիա­յի հեր­թա­կան թի­րախ է դար­ձել Սի­րիա­յի տա­րած­քը։

Թվում է, թե ժա­մա­նա­կի մա­մու­լը հե­ղեղ­ված պի­տի լի­ներ այդ կարևոր ի­րա­դար­ձու­թյան մա­սին օ­պե­րա­տիվ տե­ղե­կատ­վու­թյամբ և անդ­րա­դարձ­նե­րով։ Սա­կայն կա՜մ դրանք մեզ չեն հա­սել, կա՜մ էլ նա­խորդ ու­սում­նա­սի­րող­նե­րը ոչ բո­լոր հրա­պա­րա­կում­ներն են դրել գի­տա­կան շր­ջա­նա­ռու­թյան մեջ։ Մսմ­նա­յի ճա­կա­տա­մար­տի մա­սին ժա­մա­նա­կի պար­բե­րա­կան մա­մու­լում խոր­հր­դա­վոր լռու­թյան պատ­ճառ­նե­րից կա­րե­լի է նշել այն, որ Շու­շիում քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն ստանձ­նած­նե­րից ո­մանք դեմ էին թուրք զավ­թիչ­նե­րին դի­մադ­րու­թյուն ցու­ցա­բե­րե­լուն և ան­թա­քույց մտա­վա­խու­թյուն­ներ ու­նեին Մսմ­նա­յի ճա­կա­տա­մար­տի հնա­րա­վոր հետևանք­նե­րից։ Թերևս այս տա­րա­կար­ծու­թյան և Շու­շիում Թուր­քիա­յի օ­կու­պա­ցիոն զոր­քե­րի առ­կա­յու­թյան պատ­ճառ­նե­րով Մսմ­նա­յի ճա­կա­տա­մար­տի մա­սին բա­վա­րար տե­ղե­կույթ չենք գտ­նում ժա­մա­նա­կի պար­բե­րա­կան մա­մու­լում։
Ար­ցա­խում և նրա սահ­ման­նե­րից դուրս ժո­ղո­վուր­դը տար­բեր պատ­մու­թյուն­ներ ու ա­ռաս­պել­ներ է հյու­սել այդ ճա­կա­տա­մար­տի մա­սին, ո­րոնք բեր­նե­բե­րան փո­խանց­վում են ա­ռայ­սօր։
Կար­ծում ենք` Մսմ­նա­յի ճա­կա­տա­մար­տը կա­րե­լի է հա­մա­րել Ար­ցախ ներ­խու­ժած թուր­քա­կան զոր­քե­րի դեմ հայ ազ­գաբ­նակ­չու­թյան ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ի­րա­վուն­քի ի­րաց­ման ար­տա­հայ­տու­թյուն­նե­րից մե­կը։
Ար­ցա­խը նվա­ճե­լու և հայ­կա­կան տա­րածք­նե­րում Ադր­բե­ջան պե­տու­թյուն ստեղ­ծե­լու Թուր­քիա­յի նկր­տում­նե­րին կազ­մա­կերպ­ված դի­մադ­րու­թյուն ցու­ցա­բե­րած Խա­չե­նի, Վա­րան­դա­յի, Դի­զա­կի, Ջրա­բեր­դի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի հա­մա­ձայ­նեց­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րը խա­փա­նե­լու նպա­տա­կով թուր­քա­կան հրա­մա­նա­տա­րու­թյու­նը հի­շյալ ուղ­ղու­թյուն­նե­րով ձեռ­նար­կեց հար­ձա­կո­ղա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ։ Ի տար­բե­րու­թյուն Խա­չե­նի սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րի պաշտ­պա­նու­թյան՝ Դի­զա­կում և Ջրա­բեր­դում հայ ազ­գաբ­նակ­չու­թյան ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժերն ար­ժա­նի հա­կա­հար­ված տվե­ցին թշ­նա­մուն։
Ճա­կա­տա­մար­տի ան­մի­ջա­կան նա­խա­ձեռ­նող, Դի­զա­կի ու­ժե­րի հրա­մա­նա­տար Ար­տեմ Լա­լա­յա­նը որ­պես ճա­կա­տա­մար­տի ա­ռիթ ներ­կա­յաց­րել է Կա­րյա­գի­նո­յի փա­շա­յի Շու­շիից զորք բե­րե­լու սպառ­նա­լի­քը։ Դա չե­զո­քաց­նե­լու նպա­տա­կով Ա. Լա­լա­յա­նը մտահ­ղա­ցել է Շու­շիից հրա­վիր­ված կա­նո­նա­վոր ու­ժե­րը Վա­րան­դա­յում ջախ­ջա­խե­լու ծրա­գի­րը, նախ­քան դրանք կմիա­նա­յին թուր­քա­կան մյուս ու­ժե­րի հետ և կհար­ձակ­վեին Դի­զա­կի ու Վա­րան­դա­յի վրա։ Որ­պես հե­ռա­տես ռազ­մա­կան գոր­ծիչ՝ Ա. Լա­լա­յա­նը վճ­ռել էր կան­խել նա­խա­պատ­րաստ­վող հար­ձա­կու­մը Դի­զա­կի վրա՝ հա­կա­ռա­կոր­դի ու­ժե­րի միա­վո­րու­մը խա­փա­նե­լու և ա­ռա­ձին-ա­ռան­ձին ջախ­ջա­խե­լու ե­ղա­նա­կով։

Պատ­մա­բան Բագ­րատ Ու­լու­բա­բյանն իր ժա­մա­նա­կին հատ­կան­շել է թուր­քա­կան Գա­լի­պո­լիի դի­վի­զիա­յի ջախ­ջա­խու­մը Մա­յի­սյան հե­րո­սա­մար­տե­րի ժա­մա­նակ և Մսմ­նա­յի տակ, բայց այդ հաղ­թա­նակն ա­վե­լի է ի­մաս­տա­վոր­վում Թուր­քիա­յում վեր­ջին տա­րի­նե­րին Գա­լի­պո­լիի ճա­կա­տա­մար­տի նշա­նա­կու­թյան ար­հես­տա­կա­նո­րեն ուռ­ճաց­ման հա­մա­պատ­կե­րին։ Դեռ թարմ են հի­շո­ղու­թյուն­նե­րը 2015թ. ապ­րի­լին Գա­լի­պո­լիի դի­վի­զիա­յին փա­ռա­բա­նե­լու և Հա­յոց մեծ ե­ղեռ­նի 100-րդ տա­րե­լի­ցից ա­ռա­ջա­դեմ մարդ­կու­թյան ու­շադ­րու­թյու­նը շե­ղե­լու նպա­տա­կով Թուր­քիա­յի սար­քած շոուի մա­սին։ Այդ ա­ռու­մով հե­տա­դարձ հա­յացք գցե­լով Մսմ­նա­յի ճա­կա­տա­մար­տի վրա՝ կա­րող ենք փաս­տել, որ այն ե­րիցս կարևոր է հայ ժո­ղովր­դի հա­մար, ո­րով­հետև այդ­տեղ գլ­խո­վին ջախ­ջախ­վել են հենց Գա­լի­պո­լիի դի­վի­զիա­յի գն­դե­րից մե­կի զին­վոր­նե­րը։ Հու­սով ենք, որ այս կարևոր փաս­տը մեր պատ­մագ­րու­թյունն ա­վե­լի մեծ ու­շադ­րու­թյան կար­ժա­նաց­նի։
Հե­ղի­նակ­նե­րի մի մասն, ի­րա­վամբ, Մսմ­նա­յի և Մար­տա­կեր­տի ճա­կա­տա­մար­տե­րը հա­մա­րել է Մա­յի­սյան հե­րո­սա­մար­տե­րի շա­րու­նա­կու­թյու­նը՝ Մսմ­նան հա­մա­րե­լով ար­ցա­խյան Սար­դա­րա­պա­տը։
Մսմ­նա­յի ճա­կա­տա­մարտն Ար­ցա­խում հայ ռազ­մար­վես­տի զար­գաց­ման և թուրք զավ­թիչ­նե­րի դեմ պայ­քա­րի ա­վան­դույթ­նե­րի շա­րու­նակ­ման ար­տա­հայ­տու­թյուն­նե­րից է։ Ինչ­պես հայտ­նի է, տա­կա­վին 1725թ. մար­տին և ըստ ա­վան­դու­թյան՝ 1733թ. Վա­րան­դա­յի Ա­վե­տա­րա­նոց գյու­ղում օս­մա­նյան զո­րա­մա­սը գլ­խո­վին ջախ­ջախ­վել էր։ Ըստ երևույ­թին, թշ­նա­մուն հի­մա­րաց­նե­լու և պար­տու­թյան մատ­նե­լու հնա­րամ­տու­թյունն է կի­րառ­վել նաև Մսմ­նա­յում։ Թուրք զավ­թիչ­նե­րին դեռևս 18-րդ դա­րում հնա­րամ­տո­րեն ջախ­ջա­խե­լու մտահ­ղաց­ման հե­ղի­նակ ու կազ­մա­կեր­պիչ է հա­մար­վում Դի­զա­կի մե­լիք Ա­վա­նը։ Զու­գա­դի­պա­բար թե օ­րի­նա­չա­փո­րեն` Մսմ­նա­յի ջար­դը մտահ­ղա­ցել է Դի­զա­կի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի հրա­մա­նա­տար Ար­տեմ Լա­լա­յա­նը։ Ռազ­մար­վես­տի շա­րու­նա­կա­կա­նու­թյունն սկ­սած Ե­սա­յի իշ­խա­նից, ո­րը դեռ 9-րդ դա­րում Դի­զա­կի Գտիչ (Քթիշ) բեր­դի տակ ջախ­ջա­խում էր ազ­գու­թյամբ թուրք Բու­ղա զո­րա­վա­րի ա­րա­բա­կան բա­նա­կը, ա­վար­տած Մսմ­նա­յի ճա­կա­տա­մար­տով, իսկ այ­նու­հետև Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին Հադ­րու­թի շր­ջա­նում մղ­ված հե­րո­սա­մար­տե­րով, ա­վե­լի քան ակ­ներև է, ին­չը կարևոր­վում է թշ­նա­մու դեմ ան­նա­հանջ պայ­քա­րե­լու վճ­ռա­կա­նու­թյան ու ա­ռանց­քա­գա­ղա­փա­րի կեն­սու­նա­կու­թյան ա­ռում­նե­րով։
Ռազ­մա­գի­տու­թյան տե­սան­կյու­նից գնա­հա­տե­լով ճա­կա­տա­մար­տի նշա­նա­կու­թյու­նը՝ կա­րող ենք փաս­տել, որ Մսմ­նա­յի մոտ թուր­քա­կան զո­րա­ջո­կա­տի ջախ­ջա­խու­մը չե­զո­քաց­րեց Վա­րան­դա­յի պաշտ­պան­նե­րի թի­կունք դուրս գա­լու թուր­քա­կան գն­դի զո­րա­շար­ժը, ո­րի նպա­տակն էր մի քա­նի օր տևած հրե­տա­նա­յին նա­խա­պատ­րաս­տու­թյու­նից հե­տո Կա­րյա­գի­նո­յից թուր­քա­կան ու­ժե­րի հար­ձակ­մանն ա­ջակ­ցե­լը, ինչն ի դերև ե­լավ։
Ընդ­հան­րաց­նե­լով, կա­րող ենք փաս­տել, որ Մսմ­նա­յի ճա­կա­տա­մար­տը թեև լու­սա­բան­ված է հայ պատ­մագ­րու­թյան մեջ, սա­կայն ար­ժա­նա­հա­վատ վա­վե­րագ­րե­րի և հա­վաս­տի տե­ղե­կու­թյուն­նե­րի պա­կա­սը դեռևս թույլ չի տա­լիս վերջ­նա­կա­նա­պես ամ­բող­ջաց­նել այդ պատ­մա­կան ու ռազ­մա­կան կարևոր ի­րա­դար­ձու­թյան ամ­բող­ջա­կան պատ­կե­րը, սպա­ռիչ պա­տաս­խան­ներ տալ ա­կա­նա­տես­նե­րի ու հե­ղի­նակ­նե­րի տա­րա­կար­ծու­թյուն­նե­րի հետևան­քով ա­ռա­ջա­ցած բազ­մա­թիվ հար­ցե­րի, հետևա­բար ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը դեռևս անհ­րա­ժեշտ է շա­րու­նա­կել և պատ­մա­գի­տու­թյան ժա­մա­նա­կա­կից պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան տալ այդ ի­րա­դար­ձու­թյան գնա­հա­տա­կա­նը նաև թուրք զավ­թիչ­նե­րին ջախ­ջա­խե­լու ար­ցա­խյան փոր­ձի ընդ­հան­րաց­մամբ։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 16 Oct 2019 15:39:37 +0000
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆՆ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27598-2019-10-11-17-17-29 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27598-2019-10-11-17-17-29 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆՆ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻՆ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

ՙՀամագործակցություն հանուն արդարության և խաղաղության՚ խորագրով Արցախի բարեկամների համաժողովը մեկնարկեց հոկտեմբերի 11-ին՝ մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում, որին մասնակցում էին 27 երկրների 150 ներկայացուցիչներ։ Համանախագահներն էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանն ու ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Ներկա էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։
Համաժողովի բացումն ազդարարեց ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։
Նա իր ելույթում մասնավորապես նշեց, որ արդարության և խաղաղության արժեքները համամարդկային են։ Այս գաղափարներն են մի հարկի տակ հավաքել մոտ երեք տասնյակ երկրներից ժամանած պատվիրակներին, ովքեր, հնարավոր է, չճանաչելով միմյանց, նույն աշխատանքն են տանում աշխարհի տարբեր կետերում։ Եվ նրանցից յուրաքանչյուրն Արցախի հետ կապված իր ուրույն պատմությունն ունի։ Արցախի շուրջ այս համախմբումը հատուկ ուղերձ է՝ մեր ժողովուրդը միայնակ չէ իր իրավունքների համար պայքարում։ Սեփական ճակատագիրը տնօրինելու և մյուս ժողովուրդների հետ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու ցանկությունն ընկալվում ու արձագանք է գտնում տարբեր երկրների խորհրդարանականների, քաղաքական ու հասարակական գործիչների, լրագրողների, մշակութային ու ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների կողմից։ Այս համատեքստում ԱԺ նախագահը բարձր գնահատեց Արցախի բարեկամների պատրաստակամությունն ու աշխատանքը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցություն հաստատելու ուղղությամբ։ Ղուլյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր իրենց մարդկային ու գործնական հատկանիշների, հետևողական ջանքերի շնորհիվ կապող օղակ են դառնում Մայր Հայրենիքի ու իրենց համար երկրորդ հայրենիք դարձած երկրների միջև։ Դրանով նրանք իրենց կարևոր ներդրումն են ունենում Արցախի միջազգային կապերի ընդլայնման գործում։
Ողջունելով աշխարհի տարբեր անկյուններից մեր հանրապետություն ժամանած հյուրերին՝ ԱԺ նախագահը համաժողովը հայտարարեց բացված։

ԱՀ օրհներգի կատարումից հետո ներկաներին ողջունեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը։ Դիմելով Արցախի բարեկամներին և համաժողովի մասնակիցներին՝ նա ասաց, որ միջոցառումն առանձնահատուկ է թե՜ բովանդակությամբ և թե՜ մասնակիցների առումով։ Առաջին անգամ տեղի է ունենում Արցախի բարեկամների համաժողով։ Այստեղ են Արցախի հետ բարեկամական խմբերի և շրջանակների անդամներ, մեր հանրապետության անկախությունը ճանաչած և Արցախի հետ համագործակցող վարչական միավորների և հավաքական ուժերի ներկայացուցիչներ։ ՙԺողովրդավարական սկզբունքներին և մարդասիրական արժեքներին նվիրվածությամբ դուք տարիներ շարունակ քրտնաջան աշխատանք եք կատարել՝ ուղղված Արցախի սատարմանը, միջազգային տարբեր հարթակներում մեր երկրի մասին ճշմարիտ տեղեկատվության ներկայացմանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը։ Մենք շնորհակալ ու երախտապարտ ենք ձեզ այս ամենի համար, բարձր ենք գնահատում ձեր առաքելությունը և ուրախ ենք, որ ունենք ձեզ նման ընկերներ և բարեկամներ՚,-իր խոսքում ընդգծել է հանրապետության Նախագահը։ Նա նաև նշել է, որ համաժողովում քննարկվելիք թեմաներն առնչվում են Արցախի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին, և նման ձևաչափը հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացնել իրականությունը, նաև նախանշել ու հստակեցնել հետագա անելիքները։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ողջունելով հյուրերին, համոզմունք հայտնեց, որ այն քննարկումները, որոնք տեղի են ունենալու, խորքային, արդյունավետ և օգտակար կլինեն բոլորի համար։ Ընտրված թեմաներն ընդգրկուն են՝ ինքնորոշման իրավունք և համագործակցություն։ Արցախի ժողովուրդն անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը։ Իրավունք, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ որպես նրա երեք նպատակներից մեկը, իրավունք, որին չի կարելի հակադրել որևէ միջազգային իրավունքի սկզբունք, ներառյալ և առաջին հերթին տարածքային ամբողջականությունը։ Իրավունք, որը գերակա է ցանկացած այլ միջազգային փաստաթղթի նկատմամբ, ուստի բոլորիս պարտքն է սատարել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ Մյուս կարևոր թեման համագործակցությունն է, որը պետք է դառնա լուրջ քննարկումների առարկա։ Մարդկությունն անընդհատ ձգտում է, որ աշխարհն ավելի քաղաքակիրթ դառնա, հարաբերությունները զարգանան, բայց այդ ճանապարհին, դժբախտաբար, կան խոչընդոտներ։ ՀՀ փոխարտգործնախարարի խոսքով՝ եթե խորքային դիտարկման ենթարկենք բոլոր զարգացումները, ապա, ըստ էության, այդ խոչընդոտը հակաքաղաքակրթական ուժերից է գալիս։ Իրականում անընդհատ խորքային պայքար է գնում քաղաքակրթությունների և հակաքաղաքակրթական ուժերի միջև։ Հայ ժողովուրդը դա զգաց իր մաշկի վրա, որի վկայությունը Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված դաժանություններն էին։ Այդ հակաքաղաքակրթական ուժերը խոչընդոտում են մարդկության զարգացման ընթացքին։ Պատահական չէ, որ ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը միշտ գտնվել և գտնվում է քաղաքակրթական ուժերի կողքին, պատահական չէ, որ Երկրորդ աշխարհամարտին մասնակցած արցախահայությունն աշխարհին բազմաթիվ հերոսներ ու գեներալներ տվեց։
Քոչարյանն իր ելույթում մատնացույց արեց այսօր Մերձավոր Արևելքում քաղաքակրթական և հակաքաղաքակրթական ուժերի բախումը՝ շեշտելով, որ այնտեղ իրենց բնօրրանում ոչնչացվում են ավանդական քաղաքակրթություններ, ժողովուրդներ, ազգեր, ցեղեր։ Նրա բնորոշմամբ՝ Արցախի համագործակցությունն իր բարեկամների հետ համագործակցություն է քաղաքակրթական ուժերի հետ։ Եվ այսօր խնդիր կա միավորել բոլոր քաղաքակրթական ուժերի ջանքերը, որպեսզի հակաքաղաքակրթությունը չկարողանա գլուխ բարձրացնել։ Իր կողմից ընդգծելով համաժողովի կարևորությունը, ՀՀ փոխարտգործնախարարը շնորհակալություն հայտնեց համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին էլ մաղթեց արդյունավետ աշխատանք։

ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը ներկաներին տեղեկացրեց, որ Արցախում նման համաժողով անցկացնելու գաղափարը ծագել է մոտ երկու տարի առաջ. Նախագահ Բակո Սահակյանը հավանություն էր տվել գաղափարին և ամենայն աջակցություն ցուցաբերել դրա կյանքի կոչմանը։ Գաղափարի իրագործումն ԱՀ կառավարության՝ ի դեմս արտաքին գործերի նախարարության, և ՀՅԴ Արցախի կառույցի միջև արդյունավետ համագործակցության արդյունք է։ Այդ կապակցությամբ Մայիլյանը նախ իր երախտագիտությունը հայտնեց ՀՅԴ բյուրոյին։ Նաև բոլոր նրանց, ովքեր դժվարագույն օրերին, երբ թվում էր, թե Արցախը դատապարտված է, եղել են Արցախի կողքին։ Արցախը երախտապարտ է իր բարեկամներին նրա համար, որ այդ մարդիկ աջակցել են մեր ժողովրդի ձգտումներին առ արդարություն և ազատություն, որ շարունակում են նպաստել Արցախի միջազգային կապերի զարգացմանը։ ՙԱրցախի ճակատագրում ձեր ունեցած ավանդն անգնահատելի է,-շարունակեց արտգործնախարարը,-և այսօր զարգացնելով համագործակցությունը, մենք տարածաշրջանում ապագա խաղաղության հիմքերն ենք դնում։ Ես անկեղծորեն հավատում եմ մեր համագործակցության հեռանկարներին, քանզի նրա հիմքում ընկած է ընդհանուր արժեհամակարգի նկատմամբ հավատարմությունը, արժեհամակարգ,որում առանցքային դեր են խաղում ազատության, հավասարության, մարդու իրավունքների իդեալները, ինչպես նաև ձգտումը դեպի արդարություն, խաղաղություն և զարգացում՚։ Քննարկումների արդյունքում կստեղծվի մշտապես գործող հարթակ՝ նոր գաղափարների և առաջարկների շուրջ կարծիքներ փոխանակելու և դրանք իրագործելու համար, համոզմունք հայտնեց Մայիլյանը։ Ավարտելով խոսքը՝ նա վստահություն հայտնեց, որ համաժողովը միջազգային հանրությանն ուղղված ազդակ կդառնա առ այն, որ Արցախին մեկուսացնելն ու նրա քաղաքացիներին միջազգային համագործակցության հնարավորություններից զրկելն անթույլատրելի է։ Մեկուսացումը պատերազմի շարունակումն է, մինչդեռ համագործակցությունը խաղաղության հիմքն է։ Բոլորիս ընդհանուր խնդիրն է աշխատանք տանել այս հիմքի ամրապնդման ուղղությամբ՝ հանուն մեր տարածաշրջանի խաղաղ ապագայի։
Հետևել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ելույթը։
Համաժողովի մասնակիցներին տեսաուղերձներ են հղել ԱՄՆ կոնգրեսականներ Էլիոտ Էնգելը, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջուդի Չուն, Դինա Թայթուսը և Ջեյմս ՄըքԳովերնը։
Համաժողովի մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց նաև ՙԱրցախ. պատմություն և հակամարտություն՚ խորագիրը կրող տեսաֆիլմը, որը հնչեց անգլերեն լեզվով։
Ապա ելույթ ունեցավ ԱՄՆ-ում և Կանադայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։ Արցախի խորհրդարանական դիվանագիտության նոր հնարավորությունների մասին խոսեց ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը, ԱՀ միջազգային ճանաչումը՝ որպես տարածաշրջանի կայունության և խաղաղության գրավական, թեման ընդհանրացրեց արտգործնախարար Մ. Մայիլյանը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Շ. Քոչարյանն անդրադարձավ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և խաղաղ կարգավորման գործընթացին։
Ռուսաստանի Դաշնությունից համաժողովին մասնակցելու հրավեր էր ստացել Կոնստանտին Զատուլինը։ Նա հանդես եկավ ողջույնի խոսքով՝ կարևորելով ինքնորոշման համար Արցախի ժողովրդի պայքարը և հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը։
Օրվա երկրորդ կեսին քննարկումները շարունակվեցին։
Արցախի բարեկամների համաժողովն ընդունեց հռչակագիր։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 11 Oct 2019 17:15:25 +0000
ՖՐԵՆԿ ՓԱ­ԼՈՈՒՆ. ՙՊԵՏՔ Է ՈՉ ԹԵ ԱՐ­ԳԵ­ԼԵԼ, ԱՅԼ ԽՐԱ­ԽՈՒ­ՍԵԼ ԱՅ­ՑԵՐՆ ԱՐ­ՑԱԽ ՈՒ ԱՅՆ­ՏԵՂ ԱՐ­ՎՈՂ ՆԵՐԴ­ՐՈՒՄ­ՆԵ­ՐԸ՚ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27597-2019-10-11-16-27-29 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27597-2019-10-11-16-27-29 ՖՐԵՆԿ ՓԱ­ԼՈՈՒՆ. ՙՊԵՏՔ Է ՈՉ ԹԵ ԱՐ­ԳԵ­ԼԵԼ, ԱՅԼ ԽՐԱ­ԽՈՒ­ՍԵԼ ԱՅ­ՑԵՐՆ ԱՐ­ՑԱԽ ՈՒ ԱՅՆ­ՏԵՂ ԱՐ­ՎՈՂ ՆԵՐԴ­ՐՈՒՄ­ՆԵ­ՐԸ՚
Մա­րի­նա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Թվով ո՞­րե­րորդ այցն եք օ­րերս կա­տա­րել Ար­ցախ` հար­ցին ի պա­տաս­խան հմա­յիչ, բա­րե­համ­բույր և շատ բարձ­րա­հա­սակ կոնգ­րե­սա­կան Փա­լոու­նը մի պահ մտա­ծե­լուց հե­տո ա­սաց՝ առն­վազն 5-րդը, հնա­րա­վոր է` 6-րդը ... Ու հա­վե­լեց՝ ա­մեն ինչ սկս­վեց 25 տա­րի ա­ռաջ։

Այս­պես լի­նում է, երբ մարդ ա­վե­լի քան քա­ռորդ դար զբաղ­վում է մի խնդ­րով, ո­րը նրա քա­ղա­քա­կան-հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեու­թյան ան­քակ­տե­լի մասն է դառ­նում։ Ֆրենկ Փաո­լուն կրտ­սե­րի ա­նու­նը, ով ա­ռա­ջին ան­գամ ԱՄՆ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի ան­դամ դար­ձավ մեզ հա­մար հի­շար­ժան 88-ին ու այդ ժա­մա­նա­կից ի վեր ան­փո­փոխ կեր­պով ըն­տր­վում է Նյու­ջեր­սի նա­հան­գի 6-րդ օկ­րու­գի կոնգ­րե­սա­կան, քաջ ծա­նոթ է բո­լո­րին, ով­քեր այս կամ այն չա­փով զբաղ­վում են ղա­րա­բա­ղյան հար­ցով։ Եվ ինչ­պես նրա հա­մար է դժ­վար հաշ­վել Ար­ցախ կա­տա­րած այ­ցե­րը, այն­պես էլ ու­սում­նա­սի­րող­նե­րի հա­մար է դժ­վա­րու­թյուն ներ­կա­յաց­նում վեր­հի­շել, թե ար­ցա­խյան պայ­քա­րի տար­բեր փու­լե­րում որ­քան հայ­տա­րա­րու­թյուն­ներ են հն­չեց­վել նրա կող­մից` լի­նի դա Ադր­բե­ջա­նում հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան հար­ցի, թե հիմ­նախ­նդ­րի կար­գա­վոր­ման, Ար­ցա­խի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման, նրա բնա­կիչ­նե­րի ի­րա­վունք­նե­րի հան­դեպ ար­դա­րա­ցի և հա­մար­ժեք մո­տեց­ման անհ­րա­ժեշ­տու­թյան և բա­զում այլ հար­ցե­րի շուրջ։

-Ի­հար­կե, Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցած փո­փո­խու­թյուն­նե­րը հս­կա­յա­կան են։ Դրանք ակն­հայտ են և՜ Ստե­փա­նա­կեր­տում, և՜ գյու­ղե­րում, որ­տեղ ե­ղել ենք։ Տն­տե­սա­կան վի­ճակն ան­հա­մե­մատ բա­րե­լավ­վել է։ Ստե­փա­նա­կեր­տում և Շու­շիում ե­ղել եմ պա­տե­րազ­մից ան­մի­ջա­պես հե­տո, երբ շուրջ­բո­լորն ա­վե­րակ­ներ էին։ Այժմ ա­մեն ինչ հիմ­նա­կա­նում վե­րա­կան­գն­ված է և ակ­տիվ շի­նա­րա­րու­թյուն է ըն­թա­նում՝ նոր շի­նու­թյուն­ներ, նոր տա­ճար­ներ...դա շատ տպա­վո­րիչ է։
Ար­ցա­խը, դժ­բախ­տա­բար, դեռևս մնում է չճա­նաչ­ված։ Սա­կայն ես միշտ ըն­դգ­ծել եմ՝ ես ճա­նա­չում եմ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը, քա­նի որ այն գո­յու­թյուն ու­նի և օժտ­ված է դե ֆակ­տո պե­տու­թյան բո­լոր անհ­րա­ժեշտ տար­րե­րով։ Դա նաև ժո­ղովր­դա­վա­րա­կան պե­տու­թյուն է։ Մի քա­նի տա­րի ա­ռաջ որ­պես դի­տորդ այս­տեղ էի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րին և կա­րող եմ կր­կին ար­ձա­նագ­րել՝ դրանք չա­փա­զանց թա­փան­ցիկ, ա­զատ և ժո­ղովր­դա­վա­րա­կան ընտ­րու­թյուն­ներ էին։
-Չճա­նաչ­ված լի­նե­լուց բա­ցի Ար­ցա­խը դեռևս մնում է մի­ջազ­գա­յին մե­կու­սաց­ման մեջ, այդ թվում և մար­դու ի­րա­վունք­նե­րի հա­մա­տեքս­տում։ Ձեր կար­ծի­քով, ի՞նչ պետք է ա­նել այս ա­ռու­մով ա­ռա­ջըն­թաց ա­պա­հո­վե­լու հա­մար։
-Կոնգ­րե­սի Հայ­կա­կան հար­ցե­րով հանձ­նախմ­բի շր­ջա­նակ­նե­րում մենք հան­դես ե­կանք Պետ­դե­պար­տա­մեն­տին ուղղ­ված կո­չով՝ հոր­դո­րե­լով վերջ տալ այն մո­տեց­մա­նը, երբ ԱՄՆ քա­ղա­քա­ցի­նե­րին խոր­հուրդ է տր­վում չայ­ցե­լել Ար­ցախ, չշփ­վել մա­մու­լի ու հա­սա­րա­կայ­նու­թյան հետ և այլն։ Ես միշտ շեշ­տում եմ դա իմ ե­լույթ­նե­րում։ Մենք պետք է շփ­վենք ցան­կա­ցած, թող որ չճա­նաչ­ված, պե­տու­թյան ու նրա քա­ղա­քա­ցի­նե­րի հետ։ Ի­հար­կե, շատ կցան­կա­նա­յի, որ ԱՄՆ կա­ռա­վա­րու­թյու­նը ճա­նա­չեր Ար­ցա­խը։ Բայց ան­գամ ե­թե դա տե­ղի չու­նե­նա հենց հի­մա, պետք է առն­վազն խրա­խու­սել այ­ցերն ու սո­վո­րա­կան մարդ­կանց հետ շփում­նե­րը, որ­պես­զի բո­լո­րը կա­րո­ղա­նան տես­նել ու հաս­կա­նալ՝ ինչ է տե­ղի ու­նե­նում այս հան­րա­պե­տու­թյու­նում, ին­չու նա պետք է մնա հայ­կա­կան կամ Հա­յաս­տա­նի մաս դառ­նա։ Ու հա­մոզ­ված եմ, որ ճա­նա­պար­հոր­դու­թյուն­նե­րից ձեռն­պահ մնա­լու կո­չերն ու ցան­կա­ցած տե­սա­կի այլ սահ­մա­նա­փա­կում­նե­րը սխալ քա­ղա­քա­կա­նու­թյուն են։
-Ադր­բե­ջա­նի 2016թ. ապ­րի­լյան ագ­րե­սիան մեծ հաշ­վով մնաց ան­հայտ և մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կող­մից չդա­տա­պարտ­ված։ Ըստ ձեզ, ի՞ն­չը խան­գա­րեց դրան, և ի՞նչ է անհ­րա­ժեշտ այս հար­ցում ի­րա­զեկ­վա­ծու­թյան մա­կար­դա­կը բարձ­րաց­նե­լու հա­մար։
-Ես կա­րող եմ խո­սել միայն որ­պես ա­մե­րի­կա­ցի։ Իմ երկ­րում ան­ցյալն այն­քան էլ չի հե­տաք­րք­րում մարդ­կանց։ Իսկ ա­մե­նա­կարևոր պատ­ճա­ռը՝ Հա­յաս­տա­նը շատ փոքր է, և դա ա­վե­լի է դժ­վա­րաց­նում այս­տեղ տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ տե­ղե­կատ­վու­թյուն ստա­նա­լու խն­դի­րը՝ ի տար­բե­րու­թյուն, ա­սենք, Ռու­սաս­տա­նի կամ Չի­նաս­տա­նի, այն էլ ոչ լրի­վու­թյամբ։ Կոնգ­րե­սի Հայ­կա­կան հար­ցե­րով հանձ­նա­խումբն ստեղծ­վել ու աշ­խա­տում է այդ թվում և այն հար­ցե­րի շուրջ ի­րա­զեկ­վա­ծու­թյու­նը բարձ­րաց­նե­լու նպա­տա­կով, ո­րոնք առ­նչ­վում են ձեր երկ­րում, տա­րա­ծաշր­ջա­նում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին։ Ըստ էու­թյան, հենց դա էլ հան­դի­սա­նում է այ­ցիս նպա­տա­կը։
-Վեր­ջին տա­րի­նե­րին Հա­յաս­տա­նի հան­դեպ ԱՄՆ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ փո­փո­խու­թյուն­ներ տես­նո՞ւմ եք։
-Ես դե­մոկ­րատ եմ և, հա­վա­նա­բար, տե­ղյակ եք, թե մեզ մոտ ինչ է կա­տար­վում՝ նա­խա­գահ Թրամ­փի դեմ սկս­ված իմ­պիչ­մեն­տի գոր­ծըն­թա­ցը, հա­ջորդ տա­րում կա­յա­նա­լիք ընտ­րու­թյուն­նե­րը...ինձ ա­ռա­վել մտա­հո­գում է այն հան­գա­ման­քը, որ նա­խա­գա­հը, թվում է, չի պաշտ­պա­նում ԱՄՆ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ա­վան­դա­կան ու­ղե­գի­ծը։ Ընդ ո­րում, ան­գամ այն­պի­սի երկ­րի հար­ցում, ինչ­պի­սին, օ­րի­նակ, Կա­նա­դան է, ո­րը հա­րյու­րա­մյակ­ներ շա­րու­նակ մեր դաշ­նա­կիցն է ե­ղել։ Այն­պես որ, Թրամ­փի գոր­ծու­նեու­թյան հան­դեպ իմ վե­րա­բեր­մունքն ընդ­հա­նուր առ­մամբ քն­նա­դա­տա­կան է։
-Ձեր կար­ծի­քով, ինչ­պի­սի՞ն են Ար­ցա­խի և հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չած ա­մե­րի­կյան նա­հանգ­նե­րի, ինչ­պես նաև տար­բեր պե­տա­կան ու հա­սա­րա­կա­կան կա­ռույց­նե­րի միջև հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հե­ռան­կար­նե­րը։
-Կցան­կա­նա­յի ա­վե­լի շատ ա­մե­րի­կյան ներդ­րում­ներ ու այ­ցեր տես­նել։ Հան­րա­պե­տու­թյու­նում այն­քա՛ն հիաս­քանչ վայ­րեր կան։ Այս հար­ցը քն­նար­կել ենք Ստե­փա­նա­կեր­տում` այն դի­տար­կե­լով ան­գամ Շվեյ­ցա­րիա­յի հա­մա­տեքս­տում կամ Իռ­լան­դիա­յի, որն ինչ-որ ի­մաս­տով նույն­պես մե­կու­սաց­ված է` իր աշ­խար­հագ­րա­կան դիր­քի բե­րու­մով։ Ինձ հարց­րե­ցիք՝ ինչ­պե՞ս կա­րող ենք ա­ռաջ տա­նել, գո­վազ­դել Ար­ցա­խը։
Վեր­ջին տա­րի­նե­րին անց­կաց­ված ո­րոշ սոց­հար­ցում­նե­րի հա­մա­ձայն, հան­րա­պե­տու­թյուն այ­ցե­լող­նե­րին ա­վե­լի շատ գրա­վում ու տպա­վո­րում են հյու­րա­սի­րու­թյունն ու բա­րե­համ­բույր վե­րա­բեր­մուն­քը, հատ­կա­պես գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րի կող­մից։ Ուս­տի գտ­նում եմ, որ պետք է աշ­խա­տել տու­րիզ­մի զար­գաց­ման և ներդ­րում­ներ գրա­վե­լու ուղ­ղու­թյամբ։ Ի­հար­կե, ա­մե­րի­կա­հա­յե­րից շա­տե­րը ներդ­րում­ներ Ար­ցա­խում ա­նում են, բայց կցան­կա­նա­յի, որ դրանք ա­վե­լի շատ լի­նեին։

www.golosarmenii.am

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 11 Oct 2019 16:16:31 +0000
ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻՆ ԶՍ­ՊԵ­ԼԸ ՌՈՒ­ՍԱՍ­ՏԱ­ՆԻ Ա­ՌԱՋ­ՆԱ­ՀԵՐ­ԹՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻՑ Է http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27583-2019-10-09-16-17-06 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27583-2019-10-09-16-17-06 ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻՆ ԶՍ­ՊԵ­ԼԸ ՌՈՒ­ՍԱՍ­ՏԱ­ՆԻ  Ա­ՌԱՋ­ՆԱ­ՀԵՐ­ԹՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻՑ Է
Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­մի­ջոց­նե­րի հրա­պա­րա­կում­նե­րում դա­րա­կազ­միկ ի­րա­դար­ձու­թյուն է ո­րակ­վում հոկ­տեմ­բե­րի 3-ին Սո­չիում ՙՎալ­դայ՚-ի հա­մա­ժո­ղո­վի շր­ջա­նա­կում Ռու­սաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ­նե­րի հան­դի­պու­մը։ Ա­կումբն, ինչ խոսք, Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հա­մար հար­թակ էր՝ ներ­կա­յաց­նե­լու հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման ադր­բե­ջա­նա­կան տես­լա­կա­նը։ Սա հաս­կա­նա­լի է, բայց, ի դժ­բախ­տու­թյուն Բաք­վի, Ա­լիևի տես­լա­կա­նի ռու­սաս­տա­նյան ար­ձա­գանքն այդ­պես էլ չհն­չեց։ Ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­կան կայ­քե­րից մե­կը, ճիշտ ըն­կա­լե­լով ի­րա­վի­ճա­կը, գրեց, որ էյ­ֆո­րիա­յի հա­մար էլ մի ա­ռանձ­նա­կի ա­ռիթ չկա. Ռու­սաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րովն ըն­դա­մե­նը քն­նա­դա­տել է ՀՀ վար­չա­պե­տին՝ ՙԱր­ցա­խը Հա­յաս­տան է, և վերջ՚ ար­տա­հայ­տու­թյան հա­մար, ու­րիշ ո­չինչ չի ա­սել։

Ար­ձա­նագ­րենք, որ Սո­չիի հան­դի­պու­մը տե­ղի ու­նե­ցավ ԵԱՏՄ բարձ­րա­գույն տն­տե­սա­կան խոր­հր­դի նիս­տից հե­տո, ո­րը բարձր գնա­հա­տա­կա­նի ար­ժա­նա­ցավ նա­խա­գահ Պու­տի­նի կող­մից։ Մինչ այդ, Երևա­նում ՀԱՊԿ ան­դամ պե­տու­թյուն­նե­րի ռազ­մատն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան միջ­պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի հեր­թա­կան նիս­տի նա­խօ­րեին շր­ջա­նա­ռու­թյան մեջ դր­վեց կա­ռույ­ցում Ադր­բե­ջա­նին կար­գա­վի­ճակ տա­լու հար­ցը։ Հա­յաս­տա­նը, որ­պես գոր­ծըն­կեր պե­տու­թյուն, բնա­կա­նա­բար, պիտի վե­տո կիրառեր։ Եվ ա­հա ՙՎալ­դայ՚ ա­կում­բում Ադր­բե­ջա­նը, տա­րա­ծաշր­ջա­նում առ­կա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կից օգտ­վե­լով, փոր­ձեց ինչ-որ չա­փով ա­ռաջ տա­նել իր շա­հը։
Պու­տի­նի հետ ու­նե­ցած զրույ­ցից հե­տո Իլ­համ Ա­լիևը հայ­տա­րա­րեց, որ Մոսկ­վան ու Բա­քուն պայ­մա­նա­վոր­վել են շա­րու­նա­կել աշ­խա­տանք­նե­րը ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հար­թու­թյու­նում։ Նա հի­շեց­րել է ՌԴ-ից 5 մի­լիարդ դո­լա­րի սպա­ռա­զի­նու­թյուն ձեռք բե­րե­լու մա­սին պայ­մա­նա­գի­րը և հայ­տա­րա­րել, որ 3 մի­լիարդն ար­դեն ի­րաց­ված է։
Սո­չիի հան­դի­պու­մից Բաք­վին հատ­կա­պես ոգևո­րել է Կո­սո­վո­յի մա­սին Լավ­րո­վի ար­տա­հայ­տու­թյու­նը, ո­րը հն­չել է ՀՀ վար­չա­պե­տի հի­շյալ հայ­տա­րա­րու­թյան ֆո­նին։ Ռու­սաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րը հի­շեց­րել է մի ժա­մա­նակ Տի­րա­նա­յից Ալ­բա­նիա­յի վար­չա­պե­տի կող­մից ար­ված հայ­տա­րա­րու­թյունն առ այն, որ Կո­սո­վո ա­սե­լով պետք է հաս­կա­նալ Ալ­բա­նիա։
Մեր հարևա­նի էյ­ֆո­րիան այս հար­ցում էլ ար­դա­րաց­ված չէ, քա­նի որ Ռու­սաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րի խոսքն ուղղ­ված էր Արևմուտ­քին։ Կո­սո­վո­յի ան­կա­խու­թյու­նը Սեր­բիա­յից ի կա­տար է ած­վել Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի ան­մի­ջա­կան ա­ջակ­ցու­թյամբ, ա­վե­լի ուշ այդ ան­կա­խու­թյու­նը ճա­նաչ­վել է գրե­թե բո­լոր արևմտյան եր­կր­նե­րի կող­մից։ Ռու­սաս­տա­նյան կող­մի հա­մար սա ցա­վոտ ի­րո­ղու­թյուն է, և պա­տա­հա­կան չէ, որ ՌԴ ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րը Կո­սո­վոն վկա­յա­կո­չել է Ար­ցա­խի խնդ­րի կար­գա­վոր­ման և ՀՀ վար­չա­պե­տի հայ­տա­րա­րու­թյան հա­մա­տեքս­տում։ Իսկ թե ինչ են­թա­տեքստ ու­նեն Արևմուտ­քին հաս­ցեագր­ված ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը, թերևս, կա­րե­լի է կռա­հել։
Դա ստի­պում է անդ­րա­դառ­նալ Ար­ցա­խի շուրջ վեր­ջին զար­գա­ցում­նե­րին։ Նախ հի­շեց­նենք սեպ­տեմ­բե­րին ֆրան­սիա­ցի խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րի պատ­վի­րա­կու­թյան այցն Ար­ցախ և ԱԺ ամ­բիո­նից պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վար Գի Տե­սիեի հայ­տա­րա­րու­թյու­նը՝ Ար­ցա­խը մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման պետք է ար­ժա­նա­նա ներ­կա­յիս սահ­ման­նե­րով։ Նա անհ­րա­ժեշտ հա­մա­րեց Ստե­փա­նա­կեր­տին տե­ղե­կաց­նել, որ աշ­խար­հում կան տար­բեր եր­կր­ներ և տար­բեր ու­ժեր, ո­րոնք ջանք ու ե­ռանդ չեն խնա­յում՝ Ար­ցա­խը վե­րա­դարձ­նե­լու նախ­կին խոր­հր­դա­յին պե­տու­թյան կող­մից նա­խանշ­ված սահ­ման­ներ։ Դա ակ­նարկ էր ներ­կա­յում Ադր­բե­ջա­նի կող­մից ի­րա­կա­նաց­վող լոբ­բիս­տա­կան մեծ աշ­խա­տան­քի մա­սին, ո­րում ներ­դր­վում են ֆի­նան­սա­կան հս­կա­յա­կան մի­ջոց­ներ։ Ֆրան­սիա­ցի խոր­հր­դա­րա­նա­կա­նի ու­ղեր­ձը մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը պարզ էր ու հաս­կա­նա­լի. բա­վա­կան է այ­ցե­լել Ար­ցախ և հա­մոզ­վել, որ ա­մեն ինչ վկա­յում է այս հո­ղի վրա հա­յե­րի վաղն­ջա­կան գո­յու­թյան մա­սին։
Հայ­տա­րա­րու­թյու­նից ուշ­քի չե­կած Բա­քուն ե­րեք շա­բաթ անց՝ հոկ­տեմ­բե­րի 1-ին, ԱՄՆ Կոնգ­րե­սի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի Հայ­կա­կան հար­ցե­րով հանձ­նախմ­բի հա­մա­նա­խա­գահ, է­ներ­գե­տի­կա­յի և առևտրի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ֆրենկ Փա­լոու­նի ար­ցա­խյան այ­ցի մա­սին ի­րա­զեկ­վեց։ Ստե­փա­նա­կերտ ժա­մա­նե­լու հիմ­նա­կան նպա­տա­կը, Փա­լոու­նի խոս­քով, աշ­խար­հին ցույց տալն է, որ Ար­ցա­խը կա­յա­ցած և ժո­ղովր­դա­վա­րա­կան պե­տու­թյուն է, հետևա­պես, նման այ­ցե­րով ի­րենք պետք է ակ­տի­վաց­նեն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հետ ի­րենց հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը։

Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի ար­ցա­խյան այ­ցը նույն­պես մե­սիջ­ներ էր իր մեջ պա­րու­նա­կում։ Փա­լոունն ա­ռա­ջին հեր­թին ներ­կա­յաց­րել է տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գա­յին հա­վա­սա­րակշ­ռու­թյան պահ­պան­ման անհ­րա­ժեշ­տու­թյանն ուղղ­ված իր և գոր­ծըն­կեր­նե­րի ա­ռա­ջի­կա ծրագ­րե­րը։ Մեջ­բե­րենք նրա խոս­քե­րը. ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյու­նը պետք է ու­նե­նա միայն խա­ղաղ կար­գա­վո­րում՝ Ար­ցա­խի հայ­կա­կա­նու­թյան և նրա անվ­տան­գու­թյան ներ­կա­յիս բա­ղադ­րիչ­նե­րի պահ­պան­մամբ։ Անվ­տան­գա­յին հա­վա­սա­րակշ­ռու­թյան պահ­պան­ման հա­մա­տեքս­տում կոնգ­րե­սա­կա­նը նշել է, որ վեր­ջին եր­կու տա­րի­նե­րի ըն­թաց­քում ԱՄՆ-ի կող­մից ռազ­մա­կան ա­ջակ­ցու­թյունն Ադր­բե­ջա­նին ա­ճել է։ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի Հայ­կա­կան հար­ցե­րով հանձ­նա­խում­բը նա­մակ է հղել Պետ­դե­պար­տա­մեն­տին` կոչ ա­նե­լով դա­դա­րեց­նել այդ ա­ջակ­ցու­թյու­նը։ ԱՄՆ-ն չպետք է ռազ­մա­կան և ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րի Ադր­բե­ջա­նին։
Ու­շադ­րու­թյան ար­ժա­նի է կոնգ­րե­սա­կա­նի այ­ցը ՙThe HALO Trust՚ ոչ կա­ռա­վա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյան Ստե­փա­նա­կեր­տի գրա­սե­նյակ, ո­րը զբաղ­վում է ա­կա­նա­զերծ­ման աշ­խա­տանք­նե­րով։ Ա­միս­ներ ա­ռաջ հայտ­նի դար­ձավ, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը դա­դա­րեց­նում է ա­կա­նա­զերծ­ման ծրագ­րի ֆի­նան­սա­վո­րու­մը, ին­չը բա­ցա­սա­կան ար­ձա­գանք ու­նե­ցավ ոչ միայն հայ հան­րու­թյան շր­ջա­նում։ Վա­շինգ­տո­նի դիր­քո­րոշ­ման փո­փո­խու­թյու­նը թուրք-ադր­բե­ջա­նա­կան լոբ­բին­գի ար­դյունք էր, ո­րի չե­զո­քաց­ման ուղ­ղու­թյամբ այժմ հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տանք է տար­վում։ Այդ օ­րե­րին կար­ծիք հն­չեց առ այն, որ մար­դա­սի­րա­կան ծրագ­րի ֆի­նան­սա­վոր­ման դա­դա­րեց­ման մա­սին Թրամ­փի վար­չա­կազ­մի ո­րո­շու­մը լր­ջո­րեն հար­վա­ծում է ԱՄՆ-ի մի­ջազ­գա­յին վար­կա­նի­շին։
ԱՀ ղե­կա­վա­րու­թյան հետ կոնգ­րե­սա­կա­նի հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ խո­սակ­ցու­թյուն է ծա­վալ­վել ԱՄՆ-ի կող­մից Ար­ցա­խում ի­րա­կա­նաց­վող հու­մա­նի­տար ծրագ­րե­րի և դրանց ֆի­նան­սա­վոր­ման խնդ­րի շուրջ։ Սա ևս մեկ մե­սիջ էր. Կոնգ­րե­սում մեր բա­րե­կամ­նե­րը շա­րու­նա­կում են ջան­քեր գոր­ծադ­րել Ար­ցա­խի տա­րածքն անվ­տանգ դարձ­նե­լու նպա­տա­կով հատ­կաց­վող ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի հոս­քը վե­րա­կանգ­նե­լու ուղ­ղու­թյամբ։
Անդ­րա­դառ­նանք Սո­չիի հան­դիպ­մա­նը։ ՙՎալ­դայ՚ ա­կում­բում Ռու­սաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րովն Ար­ցա­խի և Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի շփ­ման գծում տի­րող ի­րա­վի­ճա­կի մա­սին է նաև խո­սել։ Նրա գնա­հատ­մամբ՝ բա­վա­կա­նին հան­գիստ ի­րա­վի­ճակ է, մի­ջա­դե­պե­րը քիչ են և խո­շոր չեն։ Ռու­սաս­տա­նը, Լավ­րո­վի խոս­քով, Ղա­րա­բա­ղի հար­ցում տա­րա­ձայ­նու­թյուն­ներ չու­նի Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ մյուս եր­կր­նե­րի՝ Ֆրան­սիա­յի և Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի հետ, և ա­մեն ինչ կա­նի, որ­պես­զի հա­կա­մար­տու­թյան գո­տում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ չվերս­կս­վեն։ Միա­ժա­մա­նակ, ՌԴ ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վարն ափ­սո­սանք է հայտ­նել, որ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թացն ար­գե­լակ­ված է, և ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի հաղ­թա­հար­մանն ուղղ­ված քայ­լե­րը հա­ջո­ղու­թյուն չեն ու­նե­նում։
Ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման շուրջ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թացն, իս­կա­պես, ար­գե­լակ­ված է, ա­սել է թե՝ զրո­յաց­ված է հա­կա­մար­տող կող­մե­րի միջև երկ­խո­սու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նը։ Լավ­րովն ի­րա­վա­ցի է։ Հաս­կա­նա­լի պատ­ճա­ռով խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի ար­գե­լակ­ման պատ­ճա­ռը Ռու­սաս­տա­նի գլ­խա­վոր դի­վա­նա­գե­տը չի նշել։ Դի­վա­նա­գի­տա­կան պա­րի­տե­տը թույլ չտ­վեց մատ­նա­ցույց ա­նել շփ­ման գծում ռազ­մա­կան սադ­րանք­ներ ձեռ­նար­կող կող­մին։ Սա­կայն չնա­յած նրան, որ Ադր­բե­ջա­նի ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին ո­չինչ չի աս­վել, արտ­գործ­նա­խա­րա­րը Պու­տին-Ա­լիև հան­դիպ­ման ֆո­նին շատ կարևոր հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց՝ ա­սե­լով, որ հա­կա­մար­տու­թյան գո­տում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վերս­կս­ման ռիս­կեր չի տես­նում։ Այ­սինքն՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սում քա­ղա­քա­կան հա­վա­սա­րակշ­ռու­թյան պահ­պա­նու­մը ՌԴ-ի ար­տա­քին քա­ղա­քա­կան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րից է, ին­չը նշա­նա­կում է, որ Մոսկ­վան վե­րահս­կո­ղու­թյան տակ է պա­հում ի­րա­վի­ճա­կը՝ զս­պե­լով ագ­րե­սիվ նկր­տում­ներ ու­նե­ցող կող­մին՝ Ադր­բե­ջա­նին։
Թե որ­քա­նով է ի­րե­րի նման դա­սա­վո­րու­թյու­նը ոգևո­րում Բաք­վին, թող­նենք ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նա­յի հա­յե­ցո­ղու­թյա­նը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 09 Oct 2019 16:05:56 +0000
ԱԴՐԲԵՋԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ. Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27570-2019-10-07-16-55-28 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27570-2019-10-07-16-55-28 ԱԴՐԲԵՋԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ. Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ
 Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ան­ցյալ շա­բաթ ՌԴ նա­խա­գա­հի հրա­վե­րով Սո­չիում էր Իլ­համ Ա­լիե­ւը։ Մեկ­նա­բան­նե­րը հասց­րել են ըն­դգ­ծել, որ այդ այ­ցը հա­ջոր­դել է Ե­րե­ւա­նում ԵԱՏՄ վե­հա­ժո­ղո­վին, ո­րին մաս­նակ­ցեց նաեւ Վլա­դի­միր Պու­տի­նը։ Ռու­սա­կան եւ ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լում մի շարք հրա­պա­րա­կում­ներ են ար­վել, ո­րոնց հիմ­նա­կան ուղղ­վա­ծու­թյունն այն է, որ Ռու­սաս­տա­նը մտա­դիր է խո­րաց­նել բո­լոր տե­սա­կի հա­րա­բե­րու­թյուն­ներն Ադր­բե­ջա­նի հետ։ Սո­չիում այդ մա­սին կող­մե­րը հայ­տա­րա­րել են ա­ռար­կու­թյուն չվերց­նող տո­նայ­նու­թյամբ։ Այս ի­մաս­տով ա­ռանձ­նա­կի հե­տաք­րք­րու­թյուն է ներ­կա­յաց­նում ռուս-ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան թե­ման։

Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը հայ­տա­րա­րել է, որ կող­մե­րի մի­ջեւ գոր­ծում է ընդ­հա­նուր առ­մամբ հինգ մի­լիարդ դո­լա­րի պայ­մա­նա­գիր, ո­րից ե­րեք մի­լիարդն ար­դեն ի­րա­կա­նաց­ված է։ Շատ մեկ­նա­բան­ներ տպա­վո­րու­թյուն էին փո­խան­ցում, որ Ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մին հա­ջոր­դած ե­րեք տա­րի­նե­րին Ռու­սաս­տա­նը ո­րո­շա­կի սպա­սո­ղա­կան կեց­վածք էր որ­դեգ­րել։ Այդ ըն­թաց­քում Ադր­բե­ջա­նը մի քա­նի փորձ ձեռ­նար­կել է՝ այլ եր­կր­նե­րից ար­դիա­կան սպա­ռա­զի­նու­թյուն գնե­լու ուղ­ղու­թյամբ։ Ե­րե­ւում է, հա­ջո­ղու­թյու­նը նվազ է, եւ Բա­քուն ո­րո­շել է կր­կին ու­շադ­րու­թյու­նը սե­ւե­ռել ռու­սա­կան ռազ­մաար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րի վրա։
Հայտ­նի է, որ Սո­չիում Պու­տին-Ա­լիեւ հան­դիպ­մա­նը նա­խոր­դել է ռու­սա­կան ռազ­մաար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի այ­ցը Բա­քու, որ­տեղ նրանք բա­նակ­ցու­թյուն­ներ են վա­րել Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի գծով տե­ղա­կա­լի հետ։ Բաք­վի լրատ­վա­մի­ջոց­նե­րը գրում են, որ Ադր­բե­ջա­նի ե­կող տար­վա բյու­ջեում ռազ­մա­կան ծախ­սե­րը դար­ձյալ կտ­րուկ մե­ծա­ցել են եւ կկազ­մեն շուրջ 1, 8 մի­լիարդ դո­լար։ Փոր­ձա­գետ­նե­րը դա հա­մա­րում են սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի գն­ման ծա­վալ­նե­րը մե­ծաց­նե­լու նպա­տա­կի ցու­ցիչ։
Խոսքն, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ա­ռա­ջին հեր­թին վե­րա­բե­րում է ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րը ժա­մա­նա­կա­կից կոր­ծա­նիչ­նե­րով հա­մալ­րե­լու ծրագ­րի մա­սին է։ Օ­գոս­տո­սի սկզբ­նե­րին, ինչ­պես հայտ­նի է, ու­սում­նա-վար­ժա­կան թռիչ­քի ժա­մա­նակ խոր­տակ­վեց Ադր­բե­ջա­նի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի ՄԻԳ-29 կոր­ծա­նի­չը։ Ռազ­մա­կան ո­լոր­տի փոր­ձա­գետ­նե­րը դա հա­մա­րում են օ­դու­ժի տեխ­նի­կա­կան հե­տամ­նա­ցու­թյան ան­հեր­քե­լի ա­պա­ցույց։ Մա­մու­լը գրեց, որ այդ տե­սա­կի կոր­ծա­նիչ­ներն ար­տադր­վել են ան­ցյալ դա­րի 80-ա­կան թվա­կան­նե­րին, Ադր­բե­ջա­նը դրանք ձեռք է բե­րել ԱՊՀ ան­դամ մի երկ­րից (ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ՝ Բե­լա­ռու­սից)։ Ադր­բե­ջա­նի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի ա­ղե­տա­լի վի­ճա­կի մա­սին ա­նուղ­ղա­կի տե­սա­կետ ար­տա­հայ­տել է նաեւ այդ երկ­րի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Հա­սա­նո­վը։ Ներ­կա­յումս, ըստ ե­րե­ւույ­թին, ռուս-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի թե­ման նո­րա­գույն կոր­ծա­նիչ­ներն են։ Խոսք է գնում, որ Ռու­սաս­տանն Ադր­բե­ջա­նին ա­ռա­ջար­կել է Սու-35՝ եր­րորդ-չոր­րորդ սերն­դի կոր­ծա­նիչ­ներ։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 07 Oct 2019 16:52:18 +0000
ԱՐՑԱԽ-ՖՐԱՆՍԻԱ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆԸ ՈՉԻՆՉ ԵՎ ՈՉ ՈՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27552-2019-10-04-14-54-08 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27552-2019-10-04-14-54-08 ԱՐՑԱԽ-ՖՐԱՆՍԻԱ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆԸ ՈՉԻՆՉ ԵՎ ՈՉ ՈՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Սեպտեմբերի 20-ին Ֆրանսիայի Հանրապետության Իզեր նահանգի և Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Գրենոբլ քաղաքում՝ Իզերի նահանգապետարանի դահլիճում։ Հռչակագիրը ստորագրել են Իզերի նահանգային խորհրդի նախագահ Ժան-Պիեր Բարբիեն և Հադրութի շրջանային վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը։ Արարողությանը ներկա էին Ֆրանսիայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, այդ տարածաշրջանում ՀՀ փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը, նահանգի վարչակազմի աշխատակիցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և լրագրողներ։ 

Ֆրանսիա այցի մանրամասները՝ ԿԱՄՈ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցում։

-Պարոն Պետրոսյան, Ֆրանսիայի և Արցախի վարչատարածքային միավորների միջև ստորագրված Բարեկամության հռչակագրերի շարքում սա տասնչորսերորդն է։ Գաղափարն ինչպե՞ս կյանքի կոչվեց։
- Իմ աշխատանքային այցը Ֆրանսիա կազմակերպվել էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ Հրավերը ստացել էի ֆրանսիական բանակի հայազգի վետերանների  կողմից։ Սեպտեմբերի 18-25-ը գտնվում էի Իզերում, և իմ առաջին հանդիպումն անցկացրել եմ Գրենոբլի հայկական համայնքի մշակույթի տանը։ Ասեմ, որ մշակույթի այս օջախն իր ուրույն դերակատարությունն ունի հայապահպանության, մեր ազգային և մշակութային արժեքների պահպանման գործում։ Հանդիպումը, որին ներկա էին հայկական մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներ, անցել է բավականին ջերմ մթնոլորտում, որի ընթացքում Ֆրանսիայի մեր հայրենակիցները հետաքրքրվել են Արցախի կյանքով, մասնավորապես Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակով։ Ներկաները 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական ագրեսիայի և Արցախի Պաշտպանության բանակի հասցրած հակահարվածների մանրամասներն էին նաև ուզում իմանալ։
- Իզերում, հավանաբար, տեղյակ էին, որ Դուք ԱՀ Պաշտպանության բանակում եք ծառայել և գնդապետի կոչում ունեք։ Ֆրանսիական բանակի վետերանների հետ խոսակցությունը, տրամաբանորեն, պատերազմի և ժողովրդի պաշտպանության խնդիրների շուրջ պիտի լիներ։
- Ֆրանսիական բանակի հայազգի վետերաններին ամենից առաջ հետաքրքրում էր այն, ինչը ռազմական գործողություններին էր առնչվում։ Ես նկատեցի, որ Արցախի ՊԲ-ի բարձրաստիճան սպայի հետ զրույցը նրանց համար շատ հաճելի էր։ Նրանք տարբեր ժամանակներում տարբեր երկրներում իրենց առջև դրված խնդիրներն են կատարել և մեծ հարգանքի արժանացել Ֆրանսիայում։ Զրույցի ընթացքում ներկայացրի խորհրդային ժամանակներում ԼՂ ինքնավար մարզում տիրող իրավիճակը, խոսեցի մեր ժողովրդի պայքարի և մեր վզին փաթաթված պատերազմի մասին։
Վետերաններին մտահոգում էին շփման գծում ադրբեջանական սադրանքներն ու հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումները, հակառակորդ պետությունում սպառազինության կուտակման և մեծ ծավալով հարձակողական զենքի ձեռքբերման փաստերը։ Ես նրանց տեղեկացրի, որ մեր բանակն ունի այնպիսի զենք ու զինամթերք, որ ցանկացած պահի կարող է համարժեք հարված հասցնել հակառակորդին։ Հարցեր են հնչել նաև առաջնագծի տեխնիկական հագեցվածության, զինվորների սննդի վերաբերյալ, մի խոսքով, խոսել ենք այն ամենի մասին, ինչը կարող է հետաքրքրել պատերազմի վետերանին։ Երբ ես ներկայացրի մեր բանակի կարողությունները, նրանք ոգևորեցին։ Բոլորի մոտ նույն ցանկությունն էր՝ այցելել մեր հանրապետություն, առաջին հերթին՝ Հադրութ և ամեն ինչ սեփական աչքերով տեսնել։ Ես բոլորին էլ հրավիրեցի։ Կարծում եմ, առաջիկայում կլինեն քաղաքական գործիչների այցելություններ, որոնց հետ երկուստեք հետաքրքրող հարցերի քննարկումը միայն կնպաստի փոխգործակցության զարգացմանն ու կապերի ամրապնդմանը։

-Բարեկամության հռչակագրի ստորագրման արարողությունից ի՞նչ տպավորություն ունեք։ Կխնդրեինք Ձեզ հանրայնացնել փաստաթուղթը։
- Հռչակագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 20-ին, Գրենոբլում՝ Իզերի նահանգային խորհրդի դահլիճում։ Դրան նախորդել էր նահանգային խորհրդի նախագահ Ժան-Պիեր Բարբիեի և նրա տեղակալ Պատրիկ Կյուրոյի հետ հանդիպումը։ Ես նրանց նվիրեցի մեր հանրապետության դրոշը, նաև՝ արցախյան հուշանվերներ ու նամականիշներ։ Պարոն Բարբիեն իր առանձնասենյակում պատմեց, թե ինչպես են ադրբեջանցիներն իրեն սպառնացել, որ դատի են տալու, որ ինքն իրավունք չունի չճանաչված երկրի հետ նման փաստաթուղթ ստորագրել։ Նա էլ հեգնանքով պատասխանել է՝ դատի կտաք, մենք էլ դատարանում ձեր պատասխանը կտանք։
Հռչակագրի ստորագրման ժամանակ դահլիճը բազմամարդ էր, ներկա էին նաև նահանգային խորհրդի անդամներ։ Նահանգային խորհրդի նախագահի ելույթին հետևեց իմ ելույթը։ Արարողությունն, իրոք, հանդիսավոր էր, մթնոլորտը՝ ջերմ ու բարեկամական։ Հռչակագրի բովանդակությունն այսպիսին է. ՙՀայտարարում ենք մեր կամքի մասին՝ հաստատել բարեկամական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա, կիսելով համամարդկային արժեքներ, որոնք են՝ խաղաղությունը, ազատությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու կրոնական ազատությունը։ Սույն հռչակագիրը կոչված է նպաստելու ժողովուրդների միջև բարեկամության և համերաշխության ամրապնդմանը՚։
- Ֆրանսիական կողմի ելույթներում ի՞նչ շեշտադրումներ կային, ի՞նչն է ավելի շատ կարևորվել։
- Ժան-Պիեր Բարբիեն ընդգծեց հայկական կուսակցությունների աշխատանքը, նահանգի զարգացման գործում նրանց մեծ ներդրումը։ Ասաց, որ հայ քաղաքական գործիչներից ոմանք նահանգում բարձր պաշտոններ են զբաղեցնում։ Բարեկամության հռչակագրի ստորագրումից հետո նա շնորհավորեց բոլոր հայերին՝ համոզմունք հայտնելով, որ նրանք իրենց ամենօրյա աշխատանքով հայ-ֆրանսիական հարաբերությունները կդնեն ավելի բարձր մակարդակի վրա։ Նրա ցանկությունն էր, որ Արցախը սերտ կապեր հաստատի Ֆրանսիայի բոլոր վարչատարածքային միավորների հետ, ավելի ճանաչելի դառնա Եվրոպայում և ամբողջ աշխարհում։
- Փաստաթղթի ստորագրմանը, որպես կանոն, գործնական քայլերն են հետևում։ Ֆրանսիան եվրոպական պետություններից առանձնանում է իր զարգացած գյուղատնտեսությամբ, Իզերը 1մլն 200 հազար բնակչություն ունեցող նահանգ է՝ համապատասխան տնտեսական հնարավորություններով։ Դուք, որպես շրջանի ղեկավար, մտովի ուրվագծե՞լ եք փոխգործակցության ոլորտներն ու ուղղությունները։
- Այդ մասին նախնական խոսակցություն եղել է։ Պարոն Բարբիեն և նրա տեղակալը սիրով ընդունեցին Հադրութ այցելելու մեր հրավերը։ Կարծիքներ ենք փոխանակել հետագա համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ, և որոշել ենք նախանշված այցի ընթացքում, որը տեղի կունենա հաջորդ տարի, ծանոթացնել մեր գյուղատնտեսական աշխատանքներին։ Նրանց կողմից, անտարակույս, կլինեն առաջարկություններ, այստեղ էլ կպայմանավորվենք առաջիկա մեր անելիքների շուրջ։ Անձամբ այն կարծիքին եմ, որ ֆրանսիական կողմի հետ կապերի ամրապնդումը կնպաստի Արցախի գյուղատնտեսության առանձին ճյուղերի զարգացմանը։ Կարող ենք այնտեղ մասնագետներ պատրաստել, նրանց փորձն օգտագործել մեր գյուղատնտեսության մեջ։ Ես առաջին հերթին կնշեի խաղողագործությունն ու գինեգործությունը, ինչու չէ՝ նաև անասնապահության ոլորտում փորձի փոխանակման կարիք ունենք։ Ընդհանրապես, բոլոր ոլորտներում մեր բարեկամներից կարող ենք օրինակ վերցնել։
-Ակնհայտ է, որ մեր հարևան պետությունն Արցախ-Ֆրանսիա բարեկամությանը պատերազմ է հայտարարել և իր նավթադոլարները գործի դնելով՝ ամեն ինչ անում է՝ չեղարկելու բարեկամության հռչակագրերը։ Ձեր խոսքում նշեցիք նաև նահանգային խորհրդի նախագահի հասցեին հնչած սպառնալիքների մասին։
- Ֆրանսիական կողմն ադրբեջանական հիստերիային արհամարհանքով է վերաբերվում։ Գտնում են, որ Արցախի հետ բարեկամական կապերի հաստատումն ու ապագայում դրանց ընդլայնումը մի գործընթաց է, որին Ադրբեջանը ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել։ Արցախի ԱԳՆ-ի հետ համատեղ իրականացնելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հետևողականորեն ամրապնդելու մեր երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական կապերը։
Միանշանակ կարող ենք ասել, որ Արցախի քաղաքական մեկուսացմանն ուղղված ադրբեջանական փորձերը իրար ետևից ձախողվում են։ Ինչ էլ որ նրանք ձեռնարկեն, միևնույն է, իրենց ուզածին չեն հասնի։ Դրանում ես համոզվեցի Իզերում։
Որպես Բարեկամության հռչակագիր ստորագրած կողմ՝ այստեղից ուղղակի հայտարարում եմ՝ Ադրբեջանն ինչքան էլ փորձի խոչընդոտել արտաքին աշխարհի հետ Արցախի կապերին, հակառակ արդյունքն է տեսնելու։ Արցախ-Ֆրանսիա բարեկամությունը միայն խորանալու է։ Համոզված եմ՝ մեր բարեկամ Ֆրանսիան և աշխարհի մյուս պետությունները ճանաչելու են Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն։ ՝

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 04 Oct 2019 14:49:45 +0000