Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՆՅՈՒԹԵՐՈՎ

altԱրՊՀ հայագիտական կենտրոնը ստեղծվել է 1997թ., ՀՅԴ Բեյրութի Արցախի օգնության մարմնի ֆինանսական օժանդակությամբ։ Կենտրոնն ունի երկու աշխատակից՝ տնօրեն  Նարինե Վարդանյանն ու ավագ մասնագետ Վահագն Թովմասյանը։
Վերջինիս տեղեկացմամբ՝ 2005թ. դեկտեմբերի 1-ին յոթ անձից կազմված խորհուրդ է ստեղծվել, որի մեջ ընդգրկված են պատմաբաններ, բնագետներ, բանասեր և լեզվաբան։  Ամիսը մեկ անգամ գումարվում է խորհրդի նիստ, որտեղ քննարկվում են տարբեր հարցեր։ 
Կենտրոնն իր գործունեությամբ նպաստել է հայագիտության և այլ բնագավառների  մասնագետների պատրաստմանը։ Կենտրոնում հավաքագրվել են արցախյան գյուղերի,  տեղանունների, Արցախյան գոյամարտի և, ընդհանրապես, Արցախի պատմությանը,  ազգագրությանն ու բանահյուսությանը վերաբերող նյութեր։ 
Վ. Թովմասյանի խոսքերով, գնալով համալրվում է Կենտրոնի  գրքային ֆոնդը, ձեռք են բերվում նոր հրատարակված գրքեր։ Հայագիտական  կենտրոնում պահվում են Արցախյան շարժմանը վերաբերող գրեթե բոլոր թերթերը։ 
Առաջիկա տարիներին նախատեսվում է ձեռք բերել Արցախի պատմությանը վերաբերող  բոլոր այն  նյութերը կամ գոնե նրանց մի մասը, որոնք տվյալ պահին գտնվում են Մերձավոր Արևելքի, Ռուսաստանի, Վրաստանի  պետական արխիվներում։ Այս և նման աշխատանքներն իրականացվում են ԱրՊՀ-ի, Հայ Դատի գրասենյակի, Հայ օգնության ֆոնդի օժանդակությամբ։ 
Հայագիտական կենտրոնի կողմից հրապարակվում է ՙՀայագիտական հանդես՚ հոդվածների ժողովածուն, որում ընդգրկված են Արցախի պատմությանը, հնագիտությանն ու ազգագրությանը, բանահյուսությանն ու բարբառագիտությանը նվիրված հոդվածներ։ 
Կենտրոնի հնարավորությունների մասին են խոսում նաև  ոչ միայն ուսանողների, այլև գիտությամբ զբաղվող մարդկանց պարբերաբար հաճախումներն այստեղ։  
 
Արմենուհի ՕՀԱՆՅԱՆ