Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՍՈՎՈՐԵԼ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ

Հենց որ երեխան դառնում է դպրոցահասակ, ծնողները հասկանում են, որ պետք է նրանց հետ միասին կրկին ՙսովորեն՚ դպրոցում: Այս միտքը շատերի սրտով չէ, այդ իսկ պատճառով, ամեն գնով ձգտում են երեխաների մոտ դաստիարակել ինքուրույնություն, կամ` փնտրել կրկնուսույցներ:

Երկրորդ տարբերակը մեր պայմաններում շատերին ձեռնտու չէ, հատկապես որ գներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Ուստի ցանկալի է, որ ծնողներն առաջին իսկ դասարանից իրենց զավականերին սովորեցնեն ինքնուրույնության:

Նախևառաջ անհրաժեշտ է օգնել երեխային` չվախենալ տնային աշխատանքներից: Ցավոք, ծնողները հակառակն են անում` ահ ու սարսափ ներարկելով երեխաների մեջ: Վերջիններս էլ, տհաճ հույզերի ազդեցության տակ, չեն կարողանում դասերի վրա կենտրոնանալ: Վախի մթնոլորտ չստեղծելու համար չպետք է ցանկացած մանր-մունր սխալի ու վրիպումի համար հանդիմանել երեխային: Եթե ծնողը, իր ողջ կենսափորձով ու փոքրիշատե կայացած հոգեկան աշխարհով, դժվարանում է զսպել իր բացասական հույզերը, ապա դա չի կարելի պահանջել նաև երեխայից: Նա չի կարող դիմակայել ծնողի կամ ուսուցչի խստության, գնահատականի, համադասարանցիների հետ մրցակցությունից առաջացած իր վախերին ու տագնապներին: Ճիշտ վերաբերմունքի ու խրախուսման ճանապարհով երեխան ժամանակի ընթացքում կդադարի վախենալ ու կսկսի ավելի համարձակ մոտենալ տնային հանձնարարություններին:
Պարապմունքները չպետք է վերածել միապաղաղ գործընթացի` երեխային ամեն օր ստիպելով անգիր անել նյութը, հատկապես որ մի քանի օրից հետո այն կմոռանա: Այստեղ ցանկալի է ցուցաբերել ստեղծագործական մոտեցում, ինչը թույլ կտա նրան ոչ միայն հաճույքով սովորել, այլև, դրական հույզերի օգնությամբ, տվյալ դասը հիշել երկար տարիներ: Ստեղծագործական մոտեցումն անհրաժեշտ է սկզբնական շրջանում, որից հետո երեխան ինքնաբերաբար կսկսի սովորել ինքնուրույնության:
Պետք է երեխայի մոտ ձևավորել պատասխանատվության զգացում, հասկացնելով, որ սովորելն իր պատասխանատվությունն է, ոչ թե ծնողի:
Երեխային երևակայական խաղի մեջ ներգրավելով` կարելի է նրան վստահեցնել, որ դպրոցում սովորելն էլ իր աշխատանքն է, որը պետք է կատարի պատասխանատվությամբ, ինչպես դա անում են հայրն ու մայրը:
Պետք է սովորություն դարձնել, որ երեխան ճաշից հետո պարտադիր անցնի տնային աշխատանքներին: Սկզբում, իհարկե, բարդ կլինի, բայց հետևողականությունը կտա դրական արդյունքներ: Հետագայում արդեն երեխան կսկսի պատրաստվել դասերին առանց ծնողի հսկողության:
Շատ կարևոր է, որպեսզի երեխան ունենա տնային աշխատանքները կատարելու համար հարմար մի անկյուն: Պետք է խուսափել ծնկների վրա, խոհանոցում կամ այլ վայրերում պարապմունքներից, այլապես նա լուրջ չի վերաբերվի դասերին:
Կարևոր է երեխային թույլ տալ ինքնուրույն կատարել տնային առաջադրանքները սևագրությամբ, առանց միջամտելու նրա մտածողության գործընթացին, հետո միայն, ծնողի օգնությամբ գտնել սխալներն ու արդեն ճիշտ տարբերակը մաքրագրել տետրում:
Պետք է հիշել, որ խրախուսանքն ավելի մեծ եռանդ է տալիս սովորելու համար, քան պատիժը:
Ցանկալի է վստահել երեխային: Հակառակ դեպքում ծնողի անվստահությունը կհամակի նաև երեխային, ինչի արդյունքում ինքը ևս կսկսի չվստահել ինքն իրեն, ստելն էլ կդառնա սովորական:
Ամեն դեպքում յուրաքանչյուր ծնող, ճանաչելով իր զավակին, իմանալով նրա թերի կողմերն ու առավելությունները, պետք է իր շեշտադրումներն անի դրանց վրա, օգնի նրան ինքնադրսևորվել նոր գործունեության մեջ, դուրս գալ շաբլոն մոտեցումներից, չհետևել բարեկամների կամ ընկերների ՙփորձին՚:
Հիշենք` հաճելի խաղերից հետո խիստ ուսումնական գործընթացին անցնելը սթրես է երեխայի համար, ուստի կենտրանանանք ոչ թե մեր հարմարավետության վրա, այլ երեխայի հոգեկան անդորրի:


Սոֆի ԲԱԲԱՅԱՆ
Հոգեբան