comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Էլա Արմենի ՀԱԿՈԲՅԱՆ
[ARM]     [RUS]     [ENG]

Էլա Արմենի ՀԱԿՈԲՅԱՆ

Արցախի Հանրապետության առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց. փետրվարի 26-ին 68 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացավ Արցախի Հանրապետության վաստակավոր բժիշկ, մանկաբույժ Էլա Արմենի Հակոբյանը։

 Վաստակաշատ բժիշկը ծնվել է 1950 թվականին, Բաքու քաղաքում։

1971-1977թթ. ուսումնառել է Ադրբեջանի Ն. Նարիմանովի անվան պետական բժշկական ինստիտուտում` ստանալով բժիշկ-մանկաբույժի որակավորում։
1977-1978թթ. անցել է ինտերնատուրա Բաքու քաղաքի մանկական կլինիկական հիվանդանոցում։
1978-2018թթ. աշխատել է Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում։
1983-2006թթ. զբաղեցրել է Ստեփանակերտի մանկական պոլիկլինիկայի վարիչի պաշտոնը։
2006թ. նշանակվել է ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման ամբուլատոր բուժօգնության գծով գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում և զբաղեցրել այն մինչև 2018թ. հոկտեմբերը։
Շուրջ չորս տասնյակ տարիների աշխատանքային գործունեության ընթացքում անվանի մանկաբույժն արժանացել է բազմաթիվ պարգևների։ Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով Էլա Հակոբյանը պարգևատրվել է ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալով, իսկ 2018 թվականին նրան շնորհվել է ԼՂՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում։
Անուրանալի են բժիշկ Հակոբյանի ավանդն ու դերը Արցախի մանկական պոլիկլինիկական ծառայության զարգացման գործում։
Մարդուն ու մասնագետին հատուկ որակական լավագույն հատկանիշներով օժտված բժիշկը մշտապես վայելել է գործընկերների և բնակչության սերն ու վստահությունը։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնում անվանի բժշկի ընտանիքին և հարազատներին։
Հասարակության կողմից սիրված բժշկի հիշատակը մշտապես վառ կմնա մեր սրտերում...

ԱՀ առողջապահության նախարարություն