comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
Logo
Print this page

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր

 Արցախում են ամերիկահայ բարերարներ Ջորջ և Քերոլան Նաջարյաններ ամուսինները։ Ապրիլի 16-ին մեր հայրենակիցները, ովքեր մեծ ներդրում ունեն նաև Քաշաթաղի շրջանի առողջապահության, սոցիալական, մշակութային և այլ բնագավառներում, Բերձորում էին և հանդիպում ունեցան շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի հետ։

ՙԹուֆենկյան՚ բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Մեդինա Հովհաննիսյանի ուղեկցությամբ Նաջարյաններն սկզբում այցելեցին Արցախ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորում, հանդիպեցին բուժանձնակազմի, գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանի հետ, ծանոթացան պայմաններին։ Այնուհետև բարերարները շրջվարչակազմի ղեկավարի հետ Բերձորի ՙԼեդի Քոքսի և ուխտագնացների պուրակ՚-ում, որը հիմնվել է ՙԳուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին՚ հիմնադրամի կողմից, ծառ տնկեցին։ Գուրգեն Մելիքյանը, ով Բերձորում և մոտակայքում երկու տասնյակ պուրակ է հիմնել, հեռախոսով կապ հաստատեց բարերարների հետ, ողջունեց նրանց ձեռնարկը, մաղթեց, որ նորատունկ ծառերը հավերժանան հայրենի հողում ու բարիք տան բնակչությանը։
Ծառը տնկելուց հետո բարերարները շրջվարչակազմի ղեկավարի հետ զրույցի ընթացքում հետաքրքրվեցին այն ծրագրերով, որոնք պետք է իրականություն դառնան շրջանում մոտ ապագայում։ Ստ. Սարգսյանը տեղեկացրեց՝ այս տարի պետք է ավարտվի բուժմիավորման նոր շենքի կառուցումը։ Նախատեսված է Բերձորում մասնագիտական ուսումնարան բացել:
Շրջվարչակազմի ղեկավարը շնորհակալություն հայտնեց բարերարներին` այցի և Ծիծեռնավանքի վերակառուցման մեջ հիմնական ներդրումն ունենալու համար։ Վանական համալիրում՝ Սուրբ Գևորգ եռանավ տաճարի արևմտյան կողմում Գուրգեն Մելիքյանի հովանավորությամբ Նաջարյանների պատվին խաչքար է կանգնեցվել՝ հետևյալ մակագրությամբ. ՙԽՈՆԱՐՀՈՒԱԾ ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔԸ ԿԱՄՕՔՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ՍԻՐՈՎ ՎԵՐԱՇԻՆԵՑԻՆ ՔԵՐՈԼԱՆ ԵՎ ՋՕՐՋ ՆԱՋԱՐԵԱՆՆԵՐԸ(ԲՈՍՏՈՆ ԱՄՆ)…՚:
Ծառատունկից հետո Նաջարյանները մեկնեցին Ստեփանակերտ։

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.