Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆՏԱՆԻՔԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ՝ ԿԱՐԵՎՈՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին 2019 թվա­կա­նը հռ­չա­կել է Ըն­տա­նի­քի տա­րի։ 

Ըն­տա­նի­քը հա­սա­րա­կու­թյան հիմ­նա­քարն է, ան­հա­տի զար­գաց­ման, նրա ար­ժեք­նե­րի, բա­րո­յա­կան նոր­մե­րի ա­ռաջ­նա­յին օ­ղա­կը։ Մար­դու ա­մե­նա­մեծ ձեռք­բե­րու­մը լավ ըն­տա­նիք ու­նե­նալն է։ Այն ստա­նում ենք մեր ծնող­նե­րից, հե­տո էլ ինք­ներս ենք կա­ռու­ցում այն։ Ա­մուր և սի­րով լի ըն­տա­նիք ու­նե­նա­լու հա­մար կարևոր է հաս­կա­նալ ու ճա­նա­չել նախ­նի­նե­րից փո­խանց­ված փոր­ձը։ Սա­կայն աշ­խար­հում այ­սօր նկա­տե­լի է ըն­տա­նի­քի ա­վան­դա­կան պատ­կե­րաց­ման ո­րո­շա­կի ա­ղա­վա­ղում։

Related imageԹե­մա­յի վե­րա­բե­րյալ հե­տաքր­քիր էր լսել հո­գե­բա­նի տե­սա­կե­տը։ Զրու­ցա­կիցս Լու­սի­նե Ղա­րա­խա­նյանն է. ՙ21-րդ դա­րի ըն­տա­նի­քի մո­դե­լը հա­րա­բե­րա­կան հաս­կա­ցու­թյուն է, բայց ընդ­հան­րու­թյան մեջ կա­րող ենք ա­սել, որ այն ան­կախ է և հե­ռա­նում է ա­վան­դույթ­նե­րից ու նա­խա­պա­շար­մունք­նե­րից,-պար­զա­բա­նում է հո­գե­բա­նը։ -Ե­թե Եվ­րո­պա­յում ըն­տա­նի­քի ինս­տի­տուտն աս­տի­ճա­նա­բար ան­հե­տա­նում է (ե­թե չա­սենք` գրե­թե ան­հե­տա­ցել է), ա­պա հայ հա­սա­րա­կու­թյան մեջ թերևս ա­վե­լի է շեշտ­ված ըն­տա­նի­քին նվի­րա­կան լի­նե­լու գա­ղա­փա­րը, հայ­կա­կան հո­գե­կերտ­ված­քում այն այս կամ այն չա­փով պահ­պան­ված է, սա­կայն ա­ղա­վաղ­ման մի­տում­ներն ակն­հայտ են։ Օ­րի­նակ, նախ­կի­նում չկար ա­ռանց հայ­րա­կան կեր­պա­րի ար­հես­տա­կան բեղմ­նա­վոր­մամբ բա­լիկ ու­նե­նա­լու հան­գա­ման­քը։ Այ­սօր հայ­կա­կան ի­րա­կա­նու­թյան մեջ ևս սկս­վել է այն­պի­սի մի վտան­գա­վոր մի­տում, երբ կի­նը մայր է դառ­նում ա­ռանց հայ­րա­կան կեր­պա­րի։ Մայր և ե­րե­խա. սա ըն­տա­նի­քի մո­դել չէ։ Սա վտան­գա­վոր է, հայ­կա­կան չէ։ Այս երևույ­թը նոր է և օ­տա­րա­ծին՚:
Հատ­կան­շա­կան է նաև այն, որ այ­սօր ծնող­ներն ա­վե­լի հեշ­տու­թյամբ են ըն­դու­նում նո­րապ­սակ­նե­րի` ա­ռան­ձին ապ­րե­լու ո­րո­շու­մը։ Նո­րաս­տեղծ ըն­տա­նիք­ներն այ­սօր ա­վե­լի նա­խա­ձեռ­նող են ու ակ­տիվ։ Ըն­տա­նի­քը փոր­ձում են կա­ռու­ցել ինք­նու­րույ­նու­թյան վրա։ Թվում է՝ ճիշտ է, սա­կայն հո­գե­բա­նա­կան տե­սան­կյու­նից դա այն­քան էլ ճիշտ չէ։ ՙՀի­մա ե­րի­տա­սարդ­նե­րը նա­խընտ­րում են մի­ջու­կա­յին ըն­տա­նի­քի մո­դե­լը, այ­սինքն՝ ա­մու­սին, կին, բա­լիկ­ներ։ Ընդ­լայն­ված ըն­տա­նի­քում (սկե­սուր, սկես­րայր, տալ, տեգր) չեն ու­զում ապ­րել։ Փոր­ձը սա­կայն ցույց է տա­լիս, որ ընդ­լայն­ված ըն­տա­նիք­նե­րում առ­կա է փո­խա­դարձ վե­րահս­կո­ղու­թյու­նը, ին­չի հետևան­քով ըն­տա­նի­քի ան­դամ­ներն ազ­դում են մի­մյանց վար­քի վրա։ Այս­տեղ ար­դեն հու­զա­կան դրսևո­րում­նե­րը շատ քիչ են. կա զսպ­վա­ծու­թյուն, կշ­ռա­դատ­ված խոսք ու վարք։ Մի­ջու­կա­յին ըն­տա­նիք­նե­րում չկա փո­խա­դարձ վե­րահս­կո­ղու­թյուն, և ծնող­նե­րը նույ­նիսկ դժ­վա­րու­թյուն­ներ են ու­նե­նում ե­րե­խա­յին դաս­տիա­րա­կե­լու գոր­ծըն­թա­ցում, ո­րով­հետև փորձ չու­նեն։ Ի­րա­կա­նում ընդ­լայն­ված ըն­տա­նի­քում առ­կա են դե­րե­րի հս­տակ բաշ­խում ու փո­խա­դարձ հար­գանք՚,-ա­սում է Լ. Ղա­րա­խա­նյա­նը։
Մեր հա­մա­քա­ղա­քա­ցի­նե­րից հե­տաքր­քր­վե­ցինք, թե որն է ըն­տա­նե­կան եր­ջան­կու­թյան մե­խա­նի­կան։ Հարց­ված­նե­րը նշե­ցին, որ ա­ռա­ջին հեր­թին անհ­րա­ժեշտ է սեր ու հար­գանք, նվիր­վա­ծու­թյուն և փոխ­զի­ջում։ Շա­տե­րի կար­ծի­քով` հայ ըն­տա­նիքն իս­կա­պես տար­բեր­վում է այլ ազ­գե­րի ըն­տա­նիք­նե­րից, և դա մեր ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն է։
Հո­գե­բա­նի կար­ծի­քով` ըն­տա­նե­կան եր­ջան­կու­թյան մե­խա­նի­կան հիմն­ված է փո­խա­դարձ հար­գան­քի, փոխ­զիջ­ման, փո­խըն­կալ­ման, փո­խըմբ­ռն­ման վրա. ՙԵ­թե միա­կող­մա­նի է փոխ­զի­ջու­մը` հա­կա­ռակ կող­մում կա լկ­տիաց­ման պրո­ցես։ Ա­մեն ինչ պի­տի հիմն­ված լի­նի փո­խա­դար­ձու­թյան հա­մա­ձայ­նու­թյան ու հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան վրա։ Ընդ­հան­րա­պես, ըն­տա­նի­քում ա­մու­սին­նե­րի միջև տե­ղի են ու­նե­նում ոչ պաշ­տո­նա­կան ու պաշ­տո­նա­կան դե­րե­րի և կար­գա­վի­ճակ­նե­րի բաշ­խում։ Այդ դե­րերն ի­րենց են­թա­գի­տակ­ցա­կան փոխ­ներ­գոր­ծու­թյունն ու­նեն, ին­չի ար­դյուն­քում մարդ­կանց վար­քը ձեռք է բե­րում սու­բյեկ­տիվ բնույթ։ Ա­մու­սին­նե­րի գոր­ծա­ռույթ­նե­րի ու դե­րա­յին սպա­սում­նե­րի միջև պետք է լի­նի փո­խա­դարձ կապ։ Ե­թե շեշ­տա­կի տար­բե­րու­թյուն կա որ­դեգ­րած ար­ժեք­նե­րի և դե­րա­յին սպա­սում­նե­րի միջև, ա­պա ան­հաշտ մթ­նո­լորտն ու հա­կա­սու­թյուն­ներն ան­խու­սա­փե­լի են, իսկ նման մի­ջա­վայ­րում չի կա­րող ձևա­վոր­վել ու դաս­տիա­րակ­վել հա­մա­կող­մա­նի զար­գա­ցած ու լիար­ժեք ե­րե­խա,-բա­ցատ­րում է զրու­ցա­կիցս և շա­րու­նա­կում, -եր­ջա­նիկ է այն ըն­տա­նի­քը, որ­տեղ շատ լավ պատ­կե­րա­ցում կա դաս­տիա­րա­կու­թյան, ինչ­պես նաև ա­մուս­նա­կան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին, որ­տեղ կա փո­խըմ­բռ­նում, չկա շա­հա­գոր­ծում ու դո­մի­նան­տու­թյան մի­տում։ Ըն­տա­նի­քը եր­ջա­նիկ է, ե­թե կա­րո­ղա­նում է դառ­նալ ե­րե­խա­յի ճիշտ սո­ցիա­լա­կա­նաց­ման մի­ջա­վայր, ուր սեր­ման­վում են բարձր ար­ժեք­ներ, քն­նարկ­վում ազ­գա­յին նշա­նա­կու­թյան հար­ցեր։ Ըն­տա­նի­քը եր­ջա­նիկ է, ե­թե դուրս է խիստ անձ­նա­կան մի­ջա­վայ­րից։ Ըն­տա­նի­քը չպետք է լի­նի անձ­նա­պաս­տան։ Ա­նանձ­նա­կան եր­ջան­կու­թյունն էլ պետք է գնա­հատ­վի։ Եր­ջա­նիկ է այն ըն­տա­նի­քը, ե­թե կա­րո­ղա­նում է գնա­հա­տել ա­վագ սերն­դի ծնող­նե­րին։ Ըն­տա­նե­կան կեր­պար­նե­րը պետք է հարգ­վեն ըստ էու­թյան։ Սա շատ կարևոր է ծնո­ղա­պաշտ սե­րունդ դաս­տիա­րա­կե­լու հա­մար՚։
Գո­յու­թյուն ու­նեն ըն­տա­նի­քի հս­տակ գոր­ծա­ռույթ­ներ, ո­րոնք, սա­կայն, տար­բեր ըն­տա­նիք­նե­րում տար­բեր կերպ են ի­րա­կա­նաց­վում։ Ըն­տա­նի­քը մր­ցակ­ցու­թյան ու ինք­նա­հաս­տատ­ման դաշտ չէ։ Բո­լո­րը տար­բեր են, բայց հա­վա­սար։ Ըն­տա­նի­քը մեկ տա­նի­քի տակ խա­ղաղ ու սի­րով ապ­րե­լու վայր է, ե­րե­խա­նե­րի ան­հոգ ման­կու­թյունն ա­պա­հո­վե­լու մի­ջա­վայր։
Մեր կող­քին կան նաև այն­պի­սի ըն­տա­նիք­ներ, որ­տեղ մայ­րիշ­խա­նու­թյուն է։ Ըստ հո­գե­բա­նի՝ հայ էթ­նո­գե­նե­զի պրո­ցե­սում՝ ազ­գի ծագ­ման ու զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցում, դր­վագ­նե­րով մայ­րիշ­խա­նու­թյուն ե­ղել է, սա­կայն մեր մեն­թա­լի­տե­տում ըն­տա­նիք­նե­րը հայ­րիշ­խա­նա­կան են։ Ըստ էու­թյան` հայ­կա­կան ըն­տա­նիք­նե­րում հայ­րե­րը պետք է մի սանդ­ղակ բարձր լի­նեն։
Դա­րաշր­ջա­նը նոր մար­տահ­րա­վեր­ներ է նե­տում՝ խայ­տաբ­ղետ ըն­տա­նե­կան մո­դել­ներ, տե­ղե­կատ­վու­թյան բազ­մա­զա­նու­թյուն, պա­հանջ­ներ, ո­րոնք մե­ծա­գույնս ազ­դում են հենց ըն­տա­նի­քի վրա։ Այն սի­րով և հա­վա­տով ստեղծ­ված սուրբ միու­թյուն է և կեն­սա­կան կարևո­րու­թյուն ու­նի հատ­կա­պես ե­րե­խա­նե­րի հա­մար։ Հո­գե­բան­նե­րը պար­զել են, որ ա­վե­լի լիար­ժեք և կյան­քում ի­րենց տե­ղը գտ­նում են այն ե­րե­խա­նե­րը, ով­քեր մե­ծա­ցել են 2 ծնող­նե­րի ներ­կա­յու­թյամբ։
Նո­րաս­տեղծ ըն­տա­նիք­նե­րը պետք է սերտ կա­պե­րի մեջ լի­նեն ա­վագ սերն­դի ծնող­նե­րի հետ, երբևէ ե­րե­խա­նե­րին գոր­ծիք չդարձ­նեն, միշտ լի­նեն միաս­նա­կան, որ­պես­զի ե­րե­խան մե­ծա­նա եր­կու կեր­պար­նե­րի ազ­դե­ցու­թյան ներ­քո. սա է լիար­ժեք ըն­տա­նի­քի մո­դե­լը։ Անհ­րա­ժեշտ է պահ­պա­նել ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գը. ՙՄենք աշ­խար­հի հնա­գույն ազ­գե­րից ենք, Նո­յի զա­վակ­նե­րից: Հա­յերս չան­հե­տա­ցող ազգ ենք, ու չնա­յած աշ­խարհն ա­սում է՝ գլո­բա­լի­զա­ցիան կուլ է տա­լու փոքր ազ­գե­րին, բայց ես հա­կա­ռակն եմ ա­սում. փոքր ազ­գեր կան, ո­րոնք դեմ են գնում հա­մա­հար­թեց­մա­նը, այ­սինքն` ի­րենց տե­սա­կը պահ­պա­նում են։ Ըն­տա­նիք­նե­րում պետք է պահ­պան­վի ազ­գա­յին դի­մա­գի­ծը՚,- ա­սում է Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը։
Ծնո­ղա­պաշ­տու­թյուն, զա­վա­կա­պաշ­տու­թյուն, հա­վա­տար­մու­թյուն, նվիր­վա­ծու­թյուն. հայ­կա­կան ըն­տա­նի­քին բնո­րոշ ար­ժեք­ներ, ո­րոնք պար­տա­վոր ենք պահ­պա­նել: Փոր­ձե­լով պահ­պա­նել ըն­տա­նե­կան գե­ղե­ցիկ ա­վան­դույթ­նե­րը, ստեղ­ծենք կա­յա­ցած ու ա­ռողջ ըն­տա­նիք­ներ՝ լե­ցուն սի­րով ու խա­ղա­ղու­թյամբ։
Ի դեպ մա­յի­սի 15-ը Ըն­տա­նի­քի մի­ջազ­գա­յին օրն է։ Այն նշ­վում է 1993 թվա­կա­նից` ՄԱԿ-ի ըն­դու­նած հռ­չա­կագ­րով։