comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԸՆ­ՏԱ­ՆԻՔ. Ի­ՐԱ­ԿԱ՞Ն, ԹԵ՞...
[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆ­ՏԱ­ՆԻՔ. Ի­ՐԱ­ԿԱ՞Ն, ԹԵ՞...

Ա­ՆԻ ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

Հո­գե­բան­ներն ա­ռանձ­նաց­նում են ըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի եր­կու կա­ռուց­վածք` ձևա­կեր­պե­լով կոմ­ֆորմ և նեք­սուս տեր­մին­նե­րով։ Ա­ռա­ջի­նի դեպ­քում ըն­տա­նե­կան զույ­գը ձևա­վո­րում է լիար­ժեք հա­րա­բե­րու­թյուն­ներ, ինչն, ի դեպ, դի­տարկ­վում է սկ­սած զույ­գի միա­վո­րու­մից։ Երկ­րորդ դեպ­քում, ի տար­բե­րու­թյուն նա­խոր­դի, որ­տեղ հա­վա­սար-հա­վա­սա­րա­զո­րի հա­րա­բե­րու­թյուն­ներ են, գե­րակշ­ռում է ցու­ցադ­րա­կա­նը։ Այս դեպ­քում ի­րա­կա­նում գո­յու­թյուն ու­նե­ցող նե­րըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի փո­խա­րեն նա­խա­պատ­վու­թյու­նը տր­վում է ար­տա­քին դրա­կան տպա­վո­րու­թյու­նը, այս­պես կոչ­ված՝ ի­միջ ստեղ­ծե­լուն։ Մինչ­դեռ ըն­տա­նիքն է այն հե­նա­րանն ու մի­ջա­վայ­րը, ո­րից ծն­վում և ձևա­վոր­վում է ան­ձը, նրա ար­ժե­հա­մա­կար­գը? ար­տա­քին աշ­խար­հի հետ հա­րա­բեր­վե­լու իր բո­լոր ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րով.
Զրույցս ՙԷմ­պա­տիա՚ հո­գե­սո­ցիա­լա­կան կար­գա­վոր­ման կենտ­րո­նի տնօ­րեն, գլ­խա­վոր հո­գե­բան Ա­նա­հիտ Լա­լա­յա­նի հետ է

-Տի­կին Լա­լա­յան, ե՞րբ է ե­րի­տա­սար­դը հո­գե­բա­նո­րեն պատ­րաստ ըն­տա­նիք կազ­մե­լուն։
-Ըն­տա­նիք կազ­մե­լու հո­գե­բա­նա­կան կամ կեն­սա­բա­նա­կան տա­րի­քի հս­տակ սահ­մա­նում չկա։ Այս ա­ռու­մով կարևոր­վում է անձ­նա­կան զար­գաց­ման մա­կար­դա­կը, ան­ձի լիար­ժե­քու­թյան ու կա­յա­ցած լի­նե­լու աս­տի­ճա­նը, պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը իր քայ­լե­րի և կո­ղակ­ցի նկատ­մամբ։ Ե­թե սրան գու­մա­րենք փո­խա­դարձ թե­րու­թյուն­նե­րի և ա­ռա­վե­լու­թյուն­նե­րի գի­տակց­մամբ առ­կա սի­րո զգաց­մուն­քը, ա­պա նման ըն­տա­նիքն ի զո­րու է հաղ­թա­հա­րել բազ­մա­թիվ դժ­վա­րու­թյուն­ներ ու խն­դիր­ներ։ Մեր աշ­խա­տան­քա­յին փոր­ձը ցույց է տա­լիս, որ նե­րըն­տա­նե­կան խն­դիր­նե­րը մե­ծա­մա­սամբ հա­սու­նա­նում են դրանք ա­նու­շադ­րու­թյան մատ­նե­լու կամ մաս­նա­գի­տո­րեն ա­սած՝ար­տամ­ղե­լու հետևան­քով։ Տվյալ դեպ­քում, որ­պես կա­նոն, գոր­ծում է հո­գե­բա­նա­կան պաշտ­պա­նա­կան մե­խա­նիզ­մը, և որ­քան էլ ինք­նա­հաս­տատ­ված ու կա­յա­ցած լի­նի ան­ձը հո­գե­բա­նո­րեն ու ին­տե­լեկ­տուալ ա­ռում­նե­րով, դժ­վա­րա­նում է լու­ծել կու­տակ­ված խն­դիր­նե­րը, և այդ դեպ­քում է անհ­րա­ժեշ­տու­թյուն ա­ռա­ջա­նում դի­մե­լու հո­գե­բա­նի օգ­նու­թյա­նը։
- Իսկ ո­րո՞նք են կոմ­ֆորմ և նեք­սուս ըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ձևա­վոր­ման պատ­ճառ­նե­րը։
- Հիմ­քում ըն­տա­նիք բա­ղադ­րի­չը կազ­մող ան­ձե­րի հա­րա­բե­րու­թյուն­ներն են։ Ե­թե ըն­տա­նի­քում առ­կա են փոխ­վս­տա­հու­թյուն, փոխ­հա­մա­ձայ­նու­թյուն, հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն, հար­գանք մի­մյանց նկատ­մամբ, տվյալ դեպ­քում նե­րըն­տա­նե­կան կյան­քը կա­յուն է, իսկ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ձևա­վոր­վում են լիար­ժեք? կոմ­ֆորմ։ Հա­կա­ռակ դեպ­քում, ե­թե ըն­տա­նի­քում դրսևոր­վում են ար­հես­տա­կան, ոչ լիար­ժեք հա­րա­բե­րու­թյուն­ներ, ա­պա զար­գա­նում է ցու­ցադ­րա­կան կեր­պը։

-Սո­ցիա­լա­կան կայ­քե­րը ո­րո­շա­կիո­րեն նպաս­տո՞ւմ են ցու­ցադ­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի զար­գաց­մա­նը։
-Ընդ­հան­րա­պես ըն­տա­նե­կան կյան­քի վրա մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նի անձ­նա­կան գոր­ծո­նը։ Հա­մա­ցան­ցը մե­ծա­մա­սամբ ազ­դում է հենց ան­ձի նե­րաշ­խար­հի ձևա­վոր­ման, կա­յաց­ման ու զար­գաց­ման վրա։ Վիր­տուալ աշ­խար­հում, երբ ըն­տա­նե­կան կյան­քի այս կամ այն հա­ճե­լի դր­վա­գը ներ­կա­յաց­նե­լու դեպ­քում ան­ձը գնա­հա­տում, կարևո­րում և արժևո­րում է ար­տա­քին ազ­դակ­ներն ու հան­րա­յին կար­ծիքն իր նկատ­մամբ, ոչ թե ի­րա­կա­նու­թյունն ինչ­պի­սին որ կա, ա­պա զար­գա­նում է ցու­ցադ­րա­կան վար­վե­լա­կերպն ու մո­տե­ցու­մը կյան­քին։ Բա­ցի այդ, ըն­տա­նե­կա­նի փո­խա­րեն ա­ռաջ­նա­յին դիրք են մղ­վում նե­րանձ­նա­յին զգա­ցո­ղու­թյուն­նե­րը։ Հա­մա­պա­տաս­խան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում նկա­տել ենք, որ նման դեպ­քե­րում նե­րաշ­խար­հի ան­դոր­րը շատ հա­ճախ պայ­մա­նա­վոր­վում է սոց­կայ­քե­րում ազ­դե­ցիկ տպա­վո­րու­թյան ստեղ­ծու­մով ու ար­ձա­գանք­նե­րով։ Օ­րի­նակ ? ան­ձը ներ­կա­յաց­նում է ըն­տա­նե­կան կյան­քից կարևոր ու հա­ճե­լի դր­վագ և ա­նընդ­հատ հետևում է հա­վա­նու­թյուն­նե­րի թվա­քա­նա­կին։ Ընդ ո­րում, այդ հա­վա­նու­թյուն­նե­րը վե­րագ­րում է ոչ թե տվյալ դր­վա­գին, այլ՝ ի­րեն։ Նման ապ­րե­լա­կեր­պը ան­ձի մոտ են­թա­կա է հա­սա­րա­կա­կան վե­րա­բեր­մուն­քին ու կար­ծիք­նե­րին։ Հո­գե­բան­նե­րի կար­ծի­քով? այս պա­րա­գա­յում խա­թար­վում է ան­ձի լիար­ժե­քու­թյու­նը, իսկ հե­տա­գա­յում պա­րարտ հող է? հո­գե­ծին հա­մախ­տա­նիշ­նե­րի կամ ախ­տո­րո­շում­նե­րի հա­մար։ Բնա­կա­նա­բար, այս խն­դիրն ար­տա­ցոլ­վում է նաև ըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում` բար­դու­թյուն­նե­րի ու խն­դիր­նե­րի տես­քով։
-Հա­մա­ցանցն ու տե­ղե­կատ­վա­կան դա­րաշր­ջա­նը ինչ­պի­սի՞ ազ­դե­ցու­թյուն են ու­նե­նում հայ ըն­տա­նի­քի դա­րա­վոր ա­վան­դույթ­ներ պա­րու­նա­կող հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա։
- Հա­մա­ցան­ցը ջն­ջել է այն սահ­ման­նե­րը, ո­րոնք խո­չըն­դո­տում են ժո­ղո­վուրդ­նե­րի միջև հա­ղոր­դակ­ցու­թյա­նը։ Աշ­խար­հի մաս կազ­մե­լու և զգա­լու ա­ռու­մով այն դրա­կան է ազ­դում։ Մյուս կող­մից, հա­մա­ցան­ցում շր­ջա­նառ­վող տե­ղե­կատ­վա­կան հոս­քը շատ հա­ճախ յու­րաց­վում է ա­ռանց մար­սե­լու։ Բնա­կա­նա­բար, սա իր ազ­դե­ցու­թյունն է ու­նե­նում մար­դու, հետևա­բար նաև` ըն­տա­նի­քի ձևա­վոր­ման և կա­յաց­ման վրա։ Հա­մա­ցան­ցի դրա­կան և բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն­նե­րին դի­մա­կա­յե­լու հա­մար կարևոր­վում է ոչ թե մար­դու կեն­սա­բա­նա­կան տա­րի­քը, այլ ? կա­յա­ցած լի­նե­լը։ Մեր հա­սա­րա­կու­թյու­նում ըն­տա­նե­կան կյան­քը հայ­տն­վել է, այս­պես ա­սած, ան­պաշտ­պան վի­ճա­կում, այն ա­ռու­մով, որ ըն­տա­նե­կան կյան­քի վե­րա­բե­րյալ ան­հա­մար­ժեք տե­ղե­կատ­վու­թյան տա­րա­ծումն ու­ղեկց­վում է տա­րաբ­նույթ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րով, ո­րոնք ար­տա­հայ­տում են ոչ թե ի­րա­կա­նու­թյու­նը, այլ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի հե­ղի­նակ­նե­րի պատ­կե­րա­ցում­նե­րը։ Եր­բեմն անհ­նար է խու­սա­փել բամ­բա­սանք­նե­րից։ Սա խո­ցե­լի դարձ­նե­լուց բա­ցի, պա­տաս­խան­ներ տա­լու փո­խա­րեն ա­վե­լի է խճ­ճում ըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։