comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՆՁ­ՆԱ­ԺՈ­ՂՈ­ՎԻ ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ ՆԻՍ­ՏԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՁ­ՆԱ­ԺՈ­ՂՈ­ՎԻ ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ ՆԻՍ­ՏԸ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Մա­յի­սի 14-ին կա­յա­ցել է ԱՀ հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի հե­թա­կան նիս­տը, ո­րը վա­րում էր Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մի­քա­յել Վի­րա­բյա­նը: 

Օ­րա­կար­գի ա­ռա­ջին հար­ցով Հանձ­նա­ժո­ղո­վը, հիմք ըն­դու­նե­լով ՙԻ­րա­վա­կան ակ­տե­րի մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քի 71-րդ հոդ­վա­ծը, փո­փո­խու­թյուն է կա­տա­րել է­լեկտ­րաէ­ներ­գիա ար­տադ­րող ըն­կե­րու­թյուն­նե­րի կող­մից ա­ռաք­ված է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի (հզո­րու­թյան) սա­կագ­նե­րի հաշ­վարկ­ման մե­թո­դա­բա­նու­թյան մեջ, ո­րը սահ­մա­նում է է­ներ­գե­տի­կա­կան հա­մա­կար­գի է­լեկտ­րաէ­ներ­գիա ¥հզո­րու­թյուն) ար­տադ­րող խո­շոր` 30 մե­գա­վատտ և ա­վե­լի տե­ղա­կայ­ված հզո­րու­թյուն ու­նե­ցող հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րի ¥կաս­կադ­նե­րի) կող­մից է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի մե­ծա­ծախ շու­կա­յում վա­ճառ­վող է­ներ­գիա­յի ¥հզո­րու­թյան) սա­կագ­նե­րի ձևա­վոր­ման սկզ­բունք­նե­րը:
Հա­ջորդ հար­ցով ո­րո­շում ըն­դուն­վեց ՙԼե­վել Է­ներ­ջի՚ ՍՊԸ-ին Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Ներ­քին Սուս
հա­մայն­քի տա­րած­քում՝ Հա­գա­րի գե­տի ձախ ա­փին՝ 927,0 մետ­րից 873,0 մետր
գե­տա­հատ­վածք­նե­րում ՙԼու­սին՚ փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յա­նում է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի (հզո­րու­թյան) ար­տադ­րու­թյան լի­ցեն­զիա տրա­մադ­րել մինչև 2036թ. մա­յի­սի 14-ը գոր­ծո­ղու­թյան ժամ­կե­տով, ո­րից կա­ռուց­ման ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը նա­խանշ­ված է մինչև 2021թ. մա­յի­սի 14-ը: Ներ­կա­յաց­վել են նաև լի­ցեն­զա­վոր­ված գոր­ծու­նեու­թյան պայ­ման­ներն ու նա­խա­տես­ված վե­րահս­կո­ղա­կան մե­խա­նիզմ­նե­րը:
Մեկ այլ ո­րոշ­մամբ, հաշ­վի առ­նե­լով ՙԷ­ներ­ջի ստ­րոյ՚ սահ­մա­նա­փակ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ըն­կե­րու­թյան ըն­թա­ցիկ տար­վա մա­յի­սի 2-ի հայ­տը՝ Հանձ­նա­ժո­ղո­վը ՍՊԸ-ին ՙԳե­տա­շեն՚ փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յա­նում է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի (հզո­րու­թյան) ար­տադ­րու­թյան լի­ցեն­զիա է տրա­մադ­րել մինչև 2038թ. փետր­վա­րի 14-ը գոր­ծո­ղու­թյան ժամ­կե­տով, ո­րից մինչև 2023 թվա­կա­նի փետր­վա­րի 14-ը կա­ռուց­ման հա­մար ժա­մա­նա­կա­հատ­վածն է: Այն գոր­ծե­լու է Շա­հու­մյա­նի շր­ջա­նի Նոր Գե­տա­շեն և Նոր Բրա­ջուր հա­մայ­նք­նե­րի վար­չա­կան տա­րածք­նե­րում՝ Թար­թառ
գե­տի 1271-1146 մետր գե­տա­հատ­վածք­նե­րի բնա­կան ջրա­հոս­քում:
Հանձ­նա­ժո­ղո­վը նաև փո­փո­խու­թյուն է կա­տա­րել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տե­րի նա­խա­պատ­րաստ­ման և անց­կաց­ման կար­գում: