Logo
Print this page

ՙԱՐՑԱԽԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ՚ ՆԱԽԱԳԾԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Մայիսի 15-ին ԱՀ կառավարության փոքր դահլիճում կայացավ ամիսներ առաջ Կովկասի ինստիտուտի և շվեյցարական դոնորների ֆինանսական աջակցությամբ մեկնարկած ՙԱրցախի վիճակագրական ներուժի ամրապնդումը՚ նախագծի առաջին փուլի շնորհանդեսը։ Այն ներկայացրին Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող, տնտեսագիտության թեկնածու Հրանտ Միքայելյանը և նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռաֆայել Հակոբյանը։ Նախագիծը ողջունեցին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը, Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը և վիճակագրական ծառայության ոլորտին առնչվող գերատեսչությունների պատասխանատուները։ Գ. Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց այս կարևորագույն նախագիծն իրականացնողներին, որովհետև որակյալ և օբյեկտիվ վիճակագրությունը բոլոր ոլորտների արդյունավետ աշխատանքի հիմքն է։ Պետնախարարը հույս հայտնեց, որ նախագծի շրջանակներում իրականացված աշխատանքները կկրեն շարունակական բնույթ՝ ապահովելով շոշափելի առաջընթաց։ Իր հերթին Հ. Միքայելյանը ներկայացրեց նշյալ նախագիծը, որը նաև միտված էր Արցախի վիճակագրական տվյալները ավելի մատչելի ու լայնամասշտաբ դարձնելուն, որպեսզի հնարավորություն ընձեռվի դրանք վերահաշվարկել և դյուրին ձևաչափերով տրամադրել։

Բացի դրանից, աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ տվյալների բազաներ, սակայն դրանք վերաբերում են ճանաչված պետություններին։ Իսկ քանի որ Արցախը չճանաչված պետություն է, ուստի նախագծի շնորհիվ հայ մասնագետները կփորձեն լրացնել տեղեկատվական բազաների վիճակագրական բացերը։

Գ. Մար­տի­րո­սյա­նը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց այս կարևո­րա­գույն նա­խա­գիծն ի­րա­կա­նաց­նող­նե­րին, ո­րով­հետև ո­րա­կյալ և օ­բյեկ­տիվ վի­ճա­կագ­րու­թյու­նը բո­լոր ո­լորտ­նե­րի ար­դյու­նա­վետ աշ­խա­տան­քի հիմքն է։ Պետ­նա­խա­րա­րը հույս հայտ­նեց, որ նա­խագ­ծի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­ված աշ­խա­տանք­նե­րը կկ­րեն շա­րու­նա­կա­կան բնույթ՝ ա­պա­հո­վե­լով շո­շա­փե­լի ա­ռա­ջըն­թաց։
Իր հեր­թին Հ. Մի­քա­յե­լյա­նը ներ­կա­յաց­րեց նշյալ նա­խա­գի­ծը, ո­րը միտ­ված է Ար­ցա­խի վի­ճա­կագ­րա­կան տվյալ­ներն ա­վե­լի մատ­չե­լի ու լայ­նա­մասշ­տաբ դարձ­նե­լուն, որ­պես­զի հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձեռ­վի դրանք վե­րա­հաշ­վար­կել և դյու­րին ձևա­չա­փե­րով տրա­մադ­րել ի­րա­վա­սու կա­ռույց­նե­րին, հան­րու­թյա­նը։ Աշ­խար­հում գո­յու­թյուն ու­նեն բազ­մա­թիվ տվյալ­նե­րի բա­զա­ներ, սա­կայն դրանք վե­րա­բե­րում են ճա­նաչ­ված պե­տու­թյուն­նե­րին։ Իսկ քա­նի որ Ար­ցա­խը այդ­պի­սի­նե­րի շար­քը չի դաս­վում, ուս­տի նա­խագ­ծի շնոր­հիվ հայ մաս­նա­գետ­նե­րը կփոր­ձեն լրաց­նել տե­ղե­կատ­վա­կան բա­զա­նե­րի վի­ճա­կագ­րա­կան բա­ցը։
Նա­խագ­ծի հե­ղի­նա­կը նաև նշեց, որ թար­մաց­ված ու թվայ­նաց­ված վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րը կտե­ղադր­վեն Ար­ցա­խի վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան կայ­քում։ Բա­նա­խո­սի պար­զա­բան­մամբ՝ վեր­ջերս ԱՀ վի­ճա­կագ­րա­կան հա­մա­կար­գում տե­ղի են ու­նե­ցել բա­րե­փո­խում­ներ, հաշ­վարկ­վել նոր ցու­ցա­նիշ­ներ, իսկ այս նա­խա­գիծն ա­վե­լի դյու­րին կդարձ­նի վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյու­նից օգտ­վող­նե­րի գոր­ծը, ին­չու չէ, նաև օ­տա­րերկ­րյա ներդ­րող­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձե­ռի ծա­նո­թա­նալ երկ­րի տար­բեր ո­լորտ­նե­րին և ներդ­նում­ներ կա­տա­րել։ ՙԲա­ցի նոր տվյալ­նե­րի վե­րա­հաշ­վարկ­նե­րից, կկա­տար­վեն նաև կան­խա­տե­սում­ներ, ինչ­պես ի­րա­կա­նաց­նում են մի­ջազ­գա­յին ո­րոշ կա­ռույց­ներ ճա­նաչ­ված պե­տու­թյուն­նե­րի հա­մար, իսկ Ար­ցա­խի դեպ­քում մենք ո­րո­շե­ցինք այդ բա­ցը լրաց­նել մեր ու­ժե­րով: Աշ­խա­տան­քը բա­վա­կա­նին ծա­վա­լուն է, բայց ար­դյունքն ար­ժե դրան։ Տե­ղե­կատ­վու­թյուն­նե­րի սպա­ռո­ղը կլի­նի ոչ միայն Ար­ցա­խի պե­տա­կան հա­մա­կար­գը, այլև ողջ աշ­խար­հի ա­կա­դե­միա­կան հա­մայն­քը. մենք էլ ակն­կա­լում ենք ներդ­րող­նե­րի հե­տաք­րք­րու­թյու­նը տա­րած­քում՚,- ա­սաց Հ. Մի­քա­յե­լյա­նը։ Աշ­խա­տանք­նե­րը մեկ­նար­կել են ան­ցյալ տար­վա ամ­ռան վեր­ջին և նա­խա­տես­ված են ա­վար­տել այս տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, բայց տե­սա­կա­նո­րեն ծրա­գի­րը կկ­րի շա­րու­նա­կա­կան բնույթ։
Տվյալ­նե­րի բա­զա­նե­րի ճշտ­ման և թար­մաց­ման ա­մե­նա­ծա­վա­լուն ու ժա­մա­նա­կա­տար աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­րել է Ռ. Հա­կո­բյա­նը։ Նրա պար­զա­բան­մամբ՝ ու­սում­նա­սիր­վել են ԱՀ վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան կայ­քի բո­լոր տվյալ­նե­րը, տար­բեր ո­լորտ­նե­րին վե­րա­բե­րող վի­ճա­կագ­րա­կան տա­րեգր­քերն ու վեր հա­նե­լով բո­լոր աղ­բյուր­նե­րը՝ փոր­ձել դրանք ա­ռա­վել մատ­չե­լի ձևա­չա­փե­րով ներ­կա­յաց­նել սպա­ռող­նե­րին։ Յու­րա­քան­չյուր ո­լոր­տի վե­րա­բե­րյալ կա­տար­վել է ամ­սա­կան, ե­ռամ­սյա­կա­յին և տա­րե­կան ցու­ցա­նիշ­նե­րի ման­րակր­կիտ ու­սում­նա­սի­րու­թյուն։ Փո­փո­խել են նաև բո­լոր տվյալ­նե­րի մե­թո­դա­բա­նա­կան, հա­մա­կարգ­չա­յին տեխ­նի­կա­կան ծրագ­րե­րը, դա­սա­կար­գել, որ­պես­զի օգ­տա­գոր­ծող­նե­րի հա­մար ա­վե­լի դյու­րին լի­նի։ Մաս­նա­գետ­նե­րը ստեղ­ծել են նաև ա­ղյու­սակ­նե­րի հղում­ներ, բա­ժա­նել են­թա­բա­ժին­նե­րի ու տե­սա­կա­վո­րել։ Տվյալ­նե­րի բա­զա­նե­րը նե­րա­ռում են մի քա­նի ո­լորտ­ներ՝ ազ­գա­յին ար­ժեք­ներ, գյու­ղատն­տե­սու­թյուն, ար­դյու­նա­բե­րու­թյուն, ֆի­նանս­ներ, կր­թու­թյուն, ժո­ղովր­դագ­րու­թյուն, կեն­սա­մա­կար­դակ, ա­ռող­ջա­պա­հու­թյուն, զբաղ­վա­ծու­թյուն, տրանս­պորտ և կապ, առևտուր և ծա­ռա­յու­թյուն­ներ, գներ և ար­տա­քին հատ­ված։ Ա­ռան­ձին հա­մա­տեքս­տե­րում մաս­նա­գետ­ներն ու­զում են նե­րա­ռել նաև Ար­ցա­խի մինչ­խոր­հր­դա­յին, խոր­հր­դա­յին և 1991թ.-ից սկ­սած ժա­մա­նա­կա­հատ­ված­նե­րի պատ­մա­կան վի­ճա­կագ­րա­կան հրա­պա­րա­կում­ներ։ Թար­մաց­ված և թվայ­նաց­ված վերջ­նա­կան աշ­խա­տանքն ԱՀ վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյու­նը կա­րող է ներ­կա­յաց­նել որ­պես չճա­նաչ­ված պե­տու­թյան վի­ճա­կագ­րու­թյան մո­դե­լա­յին տե­ղե­կատ­վա­կան ձևա­չափ։ Տվյալ­նե­րի պա­հոց­նե­րը կլի­նեն ե­ռա­լե­զու, ներ­կա­յումս դրանք տե­ղադր­ված են հա­յե­րե­նով։ Նա­խա­տես­վում է բո­լոր տվյալ­նե­րի թվայ­նա­ցու­մը լրի­վու­թյամբ ա­վար­տել մա­յի­սի վեր­ջին, իսկ ար­դեն հու­նիս ամս­վա ըն­թաց­քում ո­րո­շա­կի աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նել ՀՆԱ-ի վե­րա­բե­րյալ։ Նա­խագ­ծի հե­ղի­նա­կը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց աշ­խա­տանք­նե­րին ա­ջակ­ցած Ա. Բեգ­լա­րյա­նին, Կ. Ներ­սի­սյա­նին և Մ. Մի­նա­սյա­նին։ Կ. Ներ­սի­սյա­նը կարևո­րեց նման նա­խագ­ծի ի­րա­կա­նա­ցու­մը, ին­չը թույլ կտա մի­ջազ­գա­յին տի­րույ­թում ներ­կա­յա­նալ հա­մադ­րե­լիու­թյան աս­պեկ­տով։ ԱՀ վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան նա­խա­գահն ար­հես­տա­վարժ մաս­նա­գետ­նե­րի կող­մից նոր ձևա­չա­փե­րով կա­տա­րած աշ­խա­տանքն ան­չափ կարևո­րեց՝ նշե­լով, որ Ար­ցա­խի վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին դեպքն է, երբ վի­ճա­կագ­րու­թյունն ի­րենք ոչ թե տրա­մադ­րում, այլ ստա­նում են։ Ի դեպ, ԱՀ վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյունն ար­դեն 95 տա­րե­կան է ու այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում միշտ հե­տա­մուտ է ե­ղել հա­վա­քագ­րել, ամ­փո­փել, մշա­կել, կու­տա­կել, պահ­պա­նել և հան­րայ­նաց­նել մեր հա­սա­րա­կա­կան, տն­տե­սա­կան կյան­քի տար­բեր ո­լորտ­նե­րին վե­րա­բե­րող տվյալ­նե­րը։ ՙԱյս ժա­մա­նա­կաըն­թաց­քում մեր ծա­ռա­յու­թյու­նը փոր­ձել է պահ­պա­նել իր պրո­ֆե­սիո­նալ ան­կա­խու­թյու­նը, հան­րա­յին շա­հին ուղղ­ված իր գոր­ծա­ռույթ­ներն ի­րա­կա­նաց­նել ա­նա­չա­ռու­թյամբ, օ­բյեկ­տի­վու­թյամբ և թա­փան­ցի­կու­թյամբ՝ պահ­պա­նե­լով, ի­հար­կե, վի­ճա­կագ­րա­կան գաղտ­նիք հան­դի­սա­ցող տե­ղե­կու­թյու­նը։ Կարևոր է նաև սպա­ռող­նե­րին մա­տու­ցել ար­դի վի­ճա­կագ­րա­կան տե­ղե­կատ­վու­թյուն, ո­րը պետք է զերծ լի­նի հա­կա­սա­կա­նու­թյու­նից՝ մի­ջազ­գա­յին հար­թա­կում ու­նե­նա­լով հա­մադ­րե­լիու­թյուն՚,- հա­վե­լեց Մ. Մի­նա­սյա­նը։ Նա հույս հայտ­նեց, որ նա­խա­գի­ծը կու­նե­նա իր տրա­մա­բա­նա­կան ա­վար­տը, կլի­նեն վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րի վե­րա­կան­գն­ման նոր ցու­ցա­նիշ­ներ, ինչ­պես նաև պատ­մա­կան տար­բեր ժա­մա­նա­կա­հատ­ված­նե­րի վեր­լու­ծու­թյուն­ներ, մաս­նա­գի­տա­կան մո­տե­ցում­ներ։
Վերջ­նա­կան փոր­ձաքն­նու­թյու­նից հե­տո բո­լոր տվյալ­նե­րը կտե­ղադր­վեն ԱՀ վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան կայ­քում՝ պահ­պա­նե­լով Կով­կա­սի ինս­տի­տու­տի մաս­նա­գետ­նե­րի հե­ղի­նա­կա­յին ի­րա­վունք­նե­րը։

 

На данном изображении может находиться: один или несколько человек, люди сидят и в помещении

На данном изображении может находиться: 3 человека, люди сидят, стол и в помещении

На данном изображении может находиться: 5 человек, люди сидят, стол и в помещении

На данном изображении может находиться: один или несколько человек, люди сидят, стол и в помещении


Մանրամասները հաջորդիվ։

 

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.