comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

ք. Բեր­ձոր

Մա­յի­սի սկզ­բից Քա­շա­թա­ղի շր­ջա­նի կարևոր ճա­նա­պարհ­նե­րը բա­րե­կարգ­վում են: Այն ի­րա­կա­նաց­վում է ՙՔա­շա­թա­ղի ջրա­մա­տա­կա­րա­րում՚ ՓԲԸ-ի կող­մից, ո­րը մաս­նա­գի­տա­ցել է նաև այդ գոր­ծում։

Այս օ­րե­րին ըն­կե­րու­թյան տեխ­նի­կա­կան մի­ջոց­ներն աշ­խա­տում են ե­րեք ճա­նա­պար­հի վրա։ Մո­շա­թա­ղի գյու­ղա­կան հա­մայն­քի Հե­րիկ և Բեր­դիկ գյու­ղերն ի­րար կա­պող մոտ 5կմ հատ­վա­ծում աշ­խա­տանք­ներն ա­վարտ­վել էին ան­ցյալ տար­վա վեր­ջին, իսկ Բեր­դիկ-Մո­շա­թաղ մոտ 4կմ հատ­վա­ծը՝ գար­նան սկզ­բին։ Այժմ ճա­նա­պար­հի բա­րե­կար­գումն ըն­թա­նում է Մո­շա­թաղ-Ա­ղավ­նո մոտ 30կմ հատ­վա­ծի վրա։ Շր­ջա­նի հա­րա­վա­յին թևի Բեր­ձոր-Իշ­խա­նա­ձոր մոտ 60կմ հատ­վա­ծի վրա աշ­խա­տում են 1-ա­կան մղան և հար­թեց­նող մե­քե­նա, 3 բեռ­նա­տար։ Ար­դե մոտ 20կմ հատ­ված բա­րե­կարգ­վել է։ Մի քա­նի օր է, ինչ սկս­վել է Խն­ձո­րեսկ-Ո­րո­տան ճա­նա­պար­հի հիմ­նա­նո­րո­գու­մը։ Մեկ-եր­կու շա­բաթ հե­տո կսկս­վի հա­ցա­հա­տի­կի բեր­քա­հա­վա­քը, իսկ մե­քե­նա­նե­րի մեծ մասն անց­նե­լու է այս ճա­նա­պար­հով։ Հիմ­նա­նո­րոգ­վում է նաև Կով­սա­կան-Կա­պան ճա­նա­պար­հի ո­րո­շա­կի հատ­ված՝ Ող­ջի գե­տի հով­տում։ Ճա­նա­պար­հա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վում են։
ՙՔա­շա­թա­ղի ջրա­մա­տա­կա­րա­րում՚ ՓԲԸ գլ­խա­վոր ճար­տա­րա­գետ Կա­րեն Դա­նիե­լյա­նը նշեց՝ սկզբ­նա­կան շր­ջա­նում կա­տար­վում է ճա­նա­պար­հի պաս­տա­ռի հար­թե­ցում՝ նոր նյու­թի (ա­վազ-խիճ, հող) ա­վե­լաց­մամբ։ Լուծ­վում է նաև ջրա­հե­ռաց­ման խն­դի­րը։ Բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րը կա­տար­վում են պետ­բյու­ջեից հատ­կա­ցում­նե­րով։ Նա­խա­տե­սված է հե­տա­գա­յում բա­րե­կար­գել նաև Ներ­քին Սուս-Գան­ձա նախ­կին ճա­նա­պար­հը, որն այժմ չի գոր­ծում։ Ըն­թաց­քում բա­րե­կարգ­վում են նաև ներ­հա­մայն­քա­յին ո­րոշ ճա­նա­պար­հա­հատ­ված­ներ։