Logo
Print this page

Ո­ԼՈՐՏ, ՈՐ ԿԱ­ՆՈ­ՆԱ­ԿԱՐԳ­ՄԱՆ ԱՆՀ­ՐԱ­ԺԵՇ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ ՈՒ­ՆԻ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Դեռևս 1997 թվա­կա­նից ա­մեն տա­րի հու­նի­սի 12-ը նշ­վում է որ­պես Ե­րե­խա­նե­րի հար­կա­դիր աշ­խա­տան­քի դեմ պայ­քա­րի մի­ջազ­գա­յին օր։

Ամ­բողջ աշ­խար­հում տա­րե­կան հա­զա­րա­վոր ե­րե­խա­ներ են են­թարկ­վում շա­հա­գործ­ման և կա­տա­րում ծանր աշ­խա­տանք­ներ։ Օ­րը նշե­լու հիմ­նա­կան նպա­տա­կը նմա­նա­տիպ երևույթ­նե­րի բա­ցա­հայ­տումն ու դրանց լու­ծում տալն է։
Թե­մա­յին հա­մա­հունչ զրու­ցել ենք ՝ Ար­ցա­խի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ ԲԵԳ­ԼԱ­ՐՅԱ­ՆԻ հետ. -Պա­րոն Բեգ­լա­րյան, վեր­ջերս Ազ­գա­յին ժո­ղո­վում կա­ռույ­ցի 2018 թվա­կա­նի գոր­ծու­նեու­թյան, ինչ­պես նաև մար­դու ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան վի­ճա­կի մա­սին տա­րե­կան հա­ղորդ­ման շր­ջա­նա­կում նշե­ցիք, որ անհ­րա­ժեշտ է ըն­դու­նել Ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի մա­սին 1989թ. կոն­վեն­ցիան։ Ի՞նչն ա­ռիթ ծա­ռա­յեց այդ եզ­րա­հանգ­ման հա­մար։ Ի՞նչ է են­թադ­րում և ինչ­պի­սի՞ ի­րա­վունք­ներ է ամ­րագ­րում այդ կոն­վեն­ցիան։
-Ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի մա­սին կոն­վեն­ցիան մի­ջազ­գա­յին հիմ­նա­րար փաս­տա­թուղթ է, որն ամ­րագ­րում է ե­րե­խա­նե­րի հիմ­նա­կան ի­րա­վունք­նե­րը, նե­րա­ռյալ՝ ան­վան ու քա­ղա­քա­ցիու­թյան, ըն­տա­նի­քում ապ­րե­լու, ծնող­նե­րի հետ շփ­վե­լու, կր­թու­թյան, հա­յացք­ներն ա­զա­տո­րեն ար­տա­հայ­տե­լու և մի շարք այլ ի­րա­վունք­ներ։ Հա­տուկ ա­ռիթ չի ե­ղել այդ ա­ռա­ջար­կի հա­մար, սա­կայն ակն­հայտ է, որ պա­հը հա­սու­նա­ցել է՝ հաշ­վի առ­նե­լով և? ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի նկատ­մամբ հա­սա­րա­կու­թյան ա­ճող ու­շադ­րու­թյու­նը, և՜ ԱՀ-ի կող­մից մի­ջազ­գա­յին կոն­վեն­ցիա­նե­րին միա­նա­լու վեր­ջին տա­րի­նե­րի հանձ­նա­ռու­թյու­նը, և՜ ՀՀ-ում այդ ո­լոր­տում մեկ­նար­կած բա­րե­փո­խում­նե­րը։
-Ար­դյո՞ք այդ կոն­վեն­ցիա­յում հատ­կանշ­ված են նաև ե­րե­խա­նե­րի հար­կա­դիր աշ­խա­տան­քը սահ­մա­նա­փա­կող դրույթ­ներ։ Ե­րե­խա­նե­րին կա­րե­լի՞ է աշ­խա­տել ընդ­հան­րա­պես։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում ի՞նչ օ­րենք­ներ են գոր­ծում ե­րե­խա­նե­րի վար­ձատր­վող և հար­կա­դիր աշ­խա­տան­քի վե­րա­բե­րյալ։
-Ա­յո, ի­հար­կե, հար­կա­դիր աշ­խա­տան­քի ար­գելքն ընդ­հան­րա­պես մար­դու կարևոր ի­րա­վունք­նե­րից է։ Տվյալ կոն­վեն­ցիա­յի 32-րդ հոդ­վածն ամ­րագ­րում է, որ ՙմաս­նա­կից պե­տու­թյուն­նե­րը ճա­նա­չում են ե­րե­խա­յի՝ տն­տե­սա­կան շա­հա­գոր­ծու­մից և այն­պի­սի աշ­խա­տանք կա­տա­րե­լուց պաշտ­պան­վե­լու ի­րա­վուն­քը, ո­րը կա­րող է վտան­գա­վոր լի­նել կամ խո­չըն­դո­տել ե­րե­խա­յի կր­թու­թյա­նը կամ վնա­սել նրա ա­ռող­ջու­թյա­նը և ֆի­զի­կա­կան, մտա­վոր, բա­րո­յա­կան ու սո­ցիա­լա­կան զար­գաց­մա­նը՚։ Դրա­նից բա­ցի, կոն­վեն­ցիան մաս­նա­կից պե­տու­թյուն­նե­րին պար­տա­վո­րեց­նում է սահ­մա­նել աշ­խա­տան­քի ըն­դու­նե­լու նվա­զա­գույն տա­րիք կամ նվա­զա­գույն տա­րիք­ներ, նա­խա­տե­սել աշ­խա­տան­քա­յին ժա­մե­րի և աշ­խա­տան­քի պայ­ման­նե­րի կա­նո­նա­կար­գում և այլն։ Ար­ցա­խում տվյալ ո­լոր­տը կար­գա­վոր­ված է գլ­խա­վո­րա­պես աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քով, իսկ ընդ­հան­րա­պես ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի վե­րա­բե­րյալ գոր­ծում է ՙԵ­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քը և մի շարք այլ ի­րա­վա­կան ակ­տեր։
- Ո՞ր դեպ­քում է ընդ­հան­րա­պես հա­սու­նա­նում ե­րե­խա­նե­րի՝ այս­պես ա­սած աշ­խա­տան­քա­յին շա­հա­գործ­ման պո­տեն­ցիալ վտանգ։
-Վտանգն ա­ռա­ջա­նում է ա­ռա­ջին հեր­թին սո­ցիա­լա­կան ա­նա­պա­հո­վու­թյան պայ­ման­նե­րում, երբ ծնող­նե­րի դրդ­մամբ կամ թողտ­վու­թյամբ ե­րե­խա­նե­րը են­թարկ­վում են աշ­խա­տան­քա­յին շա­հա­գործ­ման։ Ի­հար­կե, նաև աշ­խա­տան­քա­յին շու­կա­յի թույլ կա­յա­ցա­ծու­թյու­նը և պե­տա­կան վե­րահս­կո­ղա­կան մե­խա­նիզմ­նե­րի ան­կա­տա­րու­թյունն են ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի նման խախ­տում­նե­րի հիմք դառ­նում։
-Հնա­րա­վոր է նաև, որ նման խն­դիր ա­ռայժմ չի հա­սու­նա­ցել, այ­դու­հան­դերձ, Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պանն ու­նի՞, ար­դյոք, մշ­տա­դի­տարկ­ման և ներ­գոր­ծու­թյան հա­մա­պա­տաս­խան գոր­ծի­քա­կազմ՝ ե­րե­խա­նե­րի հար­կա­դիր աշ­խա­տան­քի կամ աշ­խա­տան­քա­յին շա­հա­գործ­ման դեպ­քե­րի ա­ռու­մով։
-Ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի մա­սին մի­ջազ­գա­յին կոն­վեն­ցիա­յի ըն­դուն­մամբ Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նին տր­վե­լու է ո­լոր­տի հան­դեպ մշ­տա­դի­տարկ­ման գոր­ծա­ռույթ, ինչ­պես կա­տար­վել է ՀՀ-ում և բազ­մա­թիվ այլ եր­կր­նե­րում։ Ա­մեն դեպ­քում, քա­նի որ դա մար­դու ի­րա­վունք­նե­րի կարևոր ուղ­ղու­թյուն­նե­րից մեկն է, միևնույն է՝ ա­ռանց օ­րեն­քով հա­տուկ ըն­դգ­ծե­լու ՄԻՊ-ը պար­տա­վո­րու­թյուն ու­նի հետևե­լու մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան վի­ճա­կին բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րում։ Իսկ հատ­կա­պես աշ­խա­տան­քա­յին շա­հա­գործ­ման ուղ­ղու­թյամբ ՄԻՊ-ի լիա­զո­րու­թյուն­նե­րը սահ­մա­նա­փակ են, քա­նի որ այդ խախ­տում­նե­րի հիմ­նա­կան աղ­բյու­րը մաս­նա­վոր հատ­վածն է։ Այ­նինչ` ՄԻՊ-ին լիա­զո­րու­թյուն տր­ված չէ հս­կե­լու մաս­նա­վոր հատ­վա­ծում մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան վի­ճա­կը, դա ա­վե­լի շատ պե­տա­կան լիա­զոր մարմ­նի տես­չա­կան գոր­ծա­ռույթ­նե­րի մեջ է մտ­նում։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.