comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐ­ՑԱ­ԽԻՑ ԴԵ­ՊԻ ՍԻ­ԲԻՐ ԲՌ­ՆԱՔ­ՍՈ­ՐԻ 70 ՏԱ­ՐԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՑԱ­ԽԻՑ ԴԵ­ՊԻ ՍԻ­ԲԻՐ ԲՌ­ՆԱՔ­ՍՈ­ՐԻ 70 ՏԱ­ՐԻՆ

Վլա­դի­միր ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

ԱՀ վաս­տա­կա­վոր ի­րա­վա­բան

 ՙՉկա պա­տիժ ա­ռանց օ­րեն­քի՚

Լա­տի­նա­կան
ի­րա­վա­կան սկզ­բունք

ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան տո­նե­րի և հի­շա­տա­կի օ­րե­րի մա­սին՚ օ­րեն­քի հա­մա­ձայն՝ հու­նի­սի 14-ը Բռ­նա­դատ­ված­նե­րի հի­շա­տա­կի օրն է։ Նույն օ­րը նա­խա­տես­ված է նաև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան տո­նա­ցույ­ցում։ Օր­վա ընտ­րու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, որ ու­ղիղ 70 տա­րի ա­ռաջ, խոր­հր­դա­յին ամ­բող­ջա­տի­րա­կան ռե­ժի­մը, հիմ­նա­կա­նում ՙդաշ­նակ՚ պի­տա­կի տակ ի­րա­գոր­ծեց հա­զա­րա­վոր հայ ըն­տա­նիք­նե­րի բռ­նաք­սո­րը Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան Ալ­թա­յի երկ­րա­մաս։ Այդ մի­ջո­ցա­ռումն ըն­դա­մե­նը Խոր­հր­դա­յին Միու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­ված հեր­թա­կան ազ­գա­յին տե­ղա­հա­նու­թյուն­նե­րից մեկն էր, ո­րից ան­մասն չմ­նաց նաև հայ ժո­ղովր­դի ար­ցա­խյան հատ­վա­ծը։ Այդ հրե­շա­վոր գոր­ծո­ղու­թյան հա­մար ԽՄԿԿ Կենտ­կո­մի Քաղ­բյու­րոն հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­րա­րա­կան ի­ջեց­րեց կենտ­րո­նա­կան և հան­րա­պե­տա­կան մար­մին­նե­րին, ո­րոնք էլ հա­ջո­ղու­թյամբ ի­րա­կա­նաց­րին։

Հարկ է նշել, որ մեր երկ­րա­մա­սի՝ Ար­ցա­խի հա­մար աք­սո­րի նա­խա­պատ­մու­թյու­նը, հույժ գաղտ­նի պայ­ման­նե­րում, սկս­վել էր դեռևս 1948թ., երբ Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար, պան­թուր­քիզ­մի մոր­թի հա­գած Միր Ջա­ֆար Բա­ղի­րո­վը հան­րա­պե­տու­թյան կո­մու­նիստ­նե­րին ցու­ցում տվեց երկ­րով մեկ ՙհող­մաց­րիվ ա­նել հայտ­նի և ան­հայտ դաշ­նակ­ցա­կան­նե­րին՚։ Բա­ղի­րո­վը չէր կա­րող հան­դուր­ժել, որ Թա­լեա­թին և մյուս­նե­րին շան­սա­տակ ա­րած կու­սակ­ցու­թյան նախ­կին ան­դամ­նե­րից ո­մանք դեռևս գո­յատևում են Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նում։
Այդ ա­ռու­մով, կոմ­կու­սի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կազ­մա­կեր­պու­թյան 13-րդ մար­զա­յին կոն­ֆե­րան­սը, ո­րը տե­ղի ու­նե­ցավ 1949թ. հուն­վա­րի 9-ին, մարզ­կո­մի քար­տու­ղար Տ. Գրի­գո­րյա­նի աշ­խա­տան­քը գնա­հա­տեց ան­բա­վա­րար և նրան ա­զա­տեց զբա­ղեց­րած պաշ­տո­նից։ Բա­քուն մար­զի նո­րըն­տիր քար­տու­ղար Աբ­րա­հա­մո­վի և պե­տանվ­տան­գու­թյան բաժ­նի պետ Զի­յա­լո­վի առջև խն­դիր դրեց ՙկու­սակ­ցա­կան և պե­տա­կան գաղտ­նիու­թյան պայ­ման­նե­րում՚ նա­խա­պատ­րաս­տել այն ան­ձանց ցու­ցակ­նե­րը, ո­րոնք ընկ­նում են Բա­ղի­րո­վի կող­մից հն­չեց­րած պաշ­տո­նա­կան հանձ­նա­րա­րա­կա­նի տակ։ Այն ըն­դուն­վեց ի գի­տու­թյուն և ի կա­տա­րումն, ան­տե­սե­լով, որ Հայ Հե­ղա­փո­խա­կան Դաշ­նակ­ցու­թյու­նը, դեռևս 1923թ., Խոր­հր­դա­յին Միու­թյան տա­րած­քում իր գոր­ծու­նեու­թյու­նը դա­դա­րեց­նե­լու մա­սին ՙինք­նա­լու­ծար­ման՚ ո­րո­շում էր կա­յաց­րել։
Ա­ռանց որևէ մե­ղադ­րան­քի կամ ան­հա­տա­կան եզ­րա­կա­ցու­թյան կամ էլ որևէ բա­ցատ­րու­թյան, մի խոս­քով՝ ա­ռանց դատ ու դա­տաս­տա­նի շուրջ 15000 հայ, 1949թ. հու­նի­սի 14-ին ան­դր­կով­կա­սյան հան­րա­պե­տու­թյուն­նե­րից և սևծո­վյա ա­ռափ­նյա տա­րածք­նե­րից բռ­նի տե­ղա­հան­վե­ց, ո­րոնց Ալ­թա­յի երկ­րա­մաս տե­ղա­փո­խե­լու հա­մար պա­հանջ­վեց ընդ­հա­նուր առ­մամբ 16 ապ­րան­քա­տար գնաց­քա­կազմ։ Սա հա­յե­րի զանգ­վա­ծա­յին աք­սո­րի ա­ռա­ջին դեպքն էր։ Ա­ղետն ա­վե­լի սար­սա­փե­լի կլի­ներ, ե­թե ըն­տա­նի­քում Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի մաս­նա­կից չլի­ներ։ Ցա­վոք, Ար­ցա­խից աք­սոր­ված մարդ­կանց և նրանց ըն­տա­նիք­նե­րի կազ­մի վե­րա­բե­րյալ մեզ մոտ ար­խի­վա­յին տվյալ­նե­րը չեն պահ­պան­վել (դրանք, ան­կաս­կած, կա­րե­լի է գտ­նել ՌԴ Ալ­թա­յի երկ­րա­մա­սի ար­խիվ­նե­րում, բնա­կա­նա­բար, տվյալ հար­ցով հե­տա­զո­տա­կան աշ­խա­տան­քի պե­տա­կան կամ կու­սակ­ցա­կան հո­վա­նա­վո­րու­թյան պա­րա­գա­յում), սա­կայն մի քա­նի հա­վաս­տի փաս­տեր խնդ­րի վրա ո­րո­շա­կի լույս են սփ­ռում։ Այս­պես, Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի զե­կու­ցագ­րի հա­մա­ձայն՝ հան­րա­պե­տու­թյու­նից աք­սոր­վել է 1000-ից ա­վե­լի դաշ­նակ­ցա­կան, իսկ թիվ 97111 ապ­րան­քա­տար գնաց­քա­կազ­մը տե­ղա­փո­խել է միայն Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից աք­սոր­ված­նե­րին։
Խոր­հր­դա­յին օ­րեն­սդ­րու­թյամբ աք­սո­րը, որ­պես հիմ­նա­կան պա­տիժ, նշա­նակ­վում էր դա­տա­րա­նի դա­տավճ­ռով՝ միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի քրեա­կան օ­րենս­գր­քե­րում թվարկ­ված կոնկ­րետ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի կա­տար­ման հա­մար։ Ընդ ո­րում, աք­սո­րը չէր կա­րող նշա­նակ­վել 16 տա­րին չլ­րա­ցած ան­չա­փա­հաս­նե­րի նկատ­մամբ։ Բայց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից աք­սո­րյալ ըն­տա­նիք­նե­րում հա­րյու­րա­վոր ե­րե­խա­ներ են ե­ղել։ Այդ ՙան­մեղ մե­ղա­վոր­ներն՚ աք­սոր­վել են՝ չի­մա­նա­լով ո՜չ ի­րենց մեղ­քը, ո՜չ էլ աք­սո­րի պատ­ճառ­նե­րը։ Դեռ ա­վե­լին, որևէ աք­սո­րյալ անձ­նա­կան գործ չի ու­նե­ցել։ Ա­հա այդ­պես է Խոր­հր­դա­յին Միու­թյու­նը գնա­հա­տել վաս­տա­կը մի երկ­րա­մա­սի, որ­տե­ղից Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազմ է զո­րա­կոչ­վել 45000 հա­յոր­դի, ո­րից քսան­մեկն ար­ժա­նա­ցել է Խոր­հր­դա­յին Միու­թյան հե­րո­սի կոչ­ման, մե­կը՝ կրկ­նա­կի, հին­գը՝ փառ­քի ե­րեք աս­տի­ճա­նի շքան­շա­նի, տվել է Խոր­հր­դա­յին Միու­թյան ե­րեք մար­շալ ու մեկ ծո­վա­կալ, իսկ 23000-ը չի վե­րա­դար­ձել։
Աք­սո­րի գոր­ծըն­թա­ցը հայ ժո­ղովր­դի հա­մար կա­տա­րյալ ող­բեր­գու­թյուն էր։ Դա­ժա­նու­թյունն այն աս­տի­ճա­նի էր հա­սել, որ ծնն­դա­բե­րու­թյան ցա­վով բռն­ված կա­նանց թույլ չեն տվել ա­զատ­վե­լու, պատ­ճա­ռա­բա­նե­լով, որ ճա­նա­պար­հին կծնն­դա­բե­րեն, իսկ հի­վան­դա­նոց­նե­րում բուժ­վող­նե­րին նույն­պես խց­կել են վա­գոն­նե­րը՝ բժիշկ­նե­րին պա­տաս­խա­նե­լով, թե՝ որ­տեղ կմա­հա­նան, այն­տեղ էլ կթաղ­վեն։ Մար­դիկ չգի­տեին, թե ուր են ի­րենց քշում։ Կռա­հել են միայն ճա­նա­պար­հի 16-րդ օ­րը՝ Սի­բիր՝ Ալ­թա­յի երկ­րա­մաս։ Ճա­նա­պար­հին ծնն­դա­բե­րու­թյան և մահ­վան դեպ­քեր են ար­ձա­նագր­վել։ Տեղ հաս­նե­լուն պես աք­սո­րյալ­նե­րին ցրել են երկ­րա­մա­սի տար­բեր շր­ջան­նե­րում, տե­ղա­վո­րե­լով նրանց գետ­նատ­նե­րում, խոր­հր­դա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի շեն­քե­րում, մաս­նա­վոր տնե­րում և այլն։ Նրանց աշ­խա­տաց­րել են դաշ­տե­րում, ֆեր­մա­նե­րում, մե­քե­նատ­րակ­տո­րա­յին կա­յան­նե­րում՝ որ­պես բան­վոր­ներ։ Հաց ստա­ցել են միայն հան­րա­յին աշ­խա­տանք կա­տա­րող­նե­րը։ Աք­սո­րյալ­նե­րի ե­րե­խա­նե­րը, զրկ­ված լի­նե­լով մայ­րե­նի դպ­րոց­նե­րից, ստիպ­ված հա­ճա­խել են ռու­սա­կան դպ­րոց­ներ՝ մո­ռա­նա­լով հա­յոց լե­զուն։

Հայ ժո­ղովր­դի զանգ­վա­ծա­յին տե­ղա­հա­նու­թյունն ՙօ­րի­նա­կա­նաց­վեց՚ 1949թ. նո­յեմ­բեր-1950թ. հու­նիս ա­միս­նե­րին։ Աք­սոր­ված ըն­տա­նի­քի ա­վա­գի (կամ` ըն­տա­նի­քի այն ան­դա­մի, ով աք­սո­րի պատ­ճառն էր) ա­նու­նով պե­տանվ­տան­գու­թյան մար­մին­նե­րը կազ­մել են աք­սո­րի հիմք հա­մար­վող փաս­տաթղ­թեր, ո­րոնց մա­սին աք­սո­րյալ­նե­րը տե­ղե­կաց­վել են ի­րենց նոր բնա­կու­թյան վայ­րե­րի պա­րե­տատ­նե­րում, որ­տեղ էլ հայտ­նել են, որ աք­սորն ան­վե­րա­դարձ է և մշ­տա­կան։ Իշ­խա­նու­թյուն­ներն այդ տա­րա­բախտ մարդ­կանց կար­գա­վի­ճա­կի հա­մար մո­գո­նել էին ՙհա­տուկ վե­րաբ­նակ­ներ՚ հոր­ջոր­ջու­մը։
Պատ­մու­թյու­նը, ինչ­պես ա­սում են, են­թադ­րա­կան խո­նար­հում չու­նի։ Փաս­տե­րը վկա­յում են՝ 1949թ. հու­նի­սյան բռ­նաք­սո­րը նա­խա­քայլ էր հրե­շա­վոր մի ծրագ­րի, ո­րը բա­ցա­հատ­վեց Բա­ղի­րո­վի դա­տա­վա­րու­թյան ժա­մա­նակ։ Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նին միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյան կար­գա­վի­ճա­կից զր­կե­լու (բնակ­չու­թյան թի­վը մեկ մի­լիո­նից ցածր դարձ­նե­լու դեպ­քում) և հան­րա­պե­տու­թյան տա­րածքն Ադր­բե­ջա­նի եւ Վրաս­տա­նի միջև բա­ժան-բա­ժան ա­նե­լու նպա­տա­կով 1953թ. ամ­ռա­նը պետք է ի­րա­կա­նաց­վեր հայ ժո­ղովր­դի մի վիթ­խա­րի բռ­նա­գաղթ, սա­կայն Ստա­լի­նի մա­հը խան­գա­րեց այդ դի­վա­յին ծրագ­րի ի­րա­կա­նա­ցու­մը։ Այդ հա­մա­տեքս­տում ար­ժա­նա­հա­վատ պետք է հա­մա­րել Ստա­լի­նի և Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կոս Գևորգ Չո­րեք­չյա­նի միջև զրույցն առ այն, որ Ստա­լի­նը, կա­թո­ղի­կո­սի ա­ջակ­ցու­թյունն ստա­նա­լու ակն­կա­լի­քով, նրան հայտ­նել է, թե հայ ժո­ղո­վուր­դը, Ալ­թա­յի երկ­րա­մաս տե­ղա­փոխ­վե­լու դեպ­քում, կա­րող է ան­ծայ­րա­ծիր և բեր­րի հո­ղե­րի տեր դառ­նալ, ին­չին Չո­րեք­չյա­նը բա­ցա­սա­կան պա­տաս­խան է տվել՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով, որ հա­յոց մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րը և Մա­սիս սա­րը հնա­րա­վոր չէ տե­ղա­փո­խել այն­տեղ։
Հարկ է նշել, որ Բա­ղի­րո­վի հա­յա­տյա­ցու­թյու­նը չափ ու սահ­ման չու­ներ։ Նա, Մոսկ­վա­յին դուր գա­լու և, ա­սենք, թե­կուզ բր­դի պլա­նը կա­տա­րե­լու նպա­տա­կով, չէր խոր­շում ան­գամ ար­ցա­խա­հա­յե­րի ըն­տա­նիք­նե­րի ներք­նակ­նե­րը քան­դել և բուր­դը վերց­նել՝ ժո­ղովր­դին թող­նե­լով մերկ հա­տա­կին։ Ինչևէ։ Ստա­լի­նի մա­հից հե­տո փոխ­վեց երկ­րի ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, թո­ղու­թյուն տր­վեց աք­սո­րյալ­նե­րի ՙհան­ցանք­նե­րին՚ և ձևա­կա­նո­րեն ըն­թացք տր­վեց հա­զա­րա­վոր ան­մեղ մարդ­կանց ոտ­նա­հար­ված ի­րա­վունք­նե­րի վե­րա­կան­գն­մա­նը։ Դար­ձյալ ա­ռանց դատ ու դա­տաս­տա­նի, հանձ­նե­լով միայն ա­զատ ար­ձակ­ման տե­ղե­կանք, աք­սո­րյալ­նե­րին ա­զատ տե­ղա­շարժ­վե­լու ի­րա­վունք վե­րա­պահ­վեց։ Ի տար­բե­րու­թյուն Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի, ո­րը բա­րյա­ցա­կամ էր իր աք­սո­րյալ հայ­րե­նա­կից­նե­րի՝ Հայ­րե­նիք վե­րա­դառ­նա­լու դի­մում-խնդ­րանք­նե­րին, Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը որևէ հան­դի­պա­կաց քայլ չի կա­տա­րել ադր­բե­ջա­նա­հայ աք­սո­րյալ­նե­րի՝ հայ­րե­նի բնա­կա­վայ­րե­րը վե­րա­դառ­նա­լու խնդ­րանք­նե­րը բա­վա­րա­րե­լու հա­մար, և, որ­պես կա­նոն, դրանք մեր­ժել է, պատ­ճա­ռա­բա­նե­լով, որ աք­սո­րի ո­րո­շու­մը նրանց հան­դեպ ճիշտ է ե­ղել։ Այդ պատ­ճա­ռով էլ շատ քչե­րը վե­րա­դար­ձան ի­րենց բնօր­րան­նե­րը, մե­ծա­հա­սակ­ներն ի­րենց մահ­կա­նա­ցուն կն­քե­ցին աք­սո­րա­վայ­րում, կար նաև խառ­նա­մուս­նու­թյան գոր­ծո­նը, իսկ ըն­տա­նիք­նե­րի մի մասն էլ, հեր­թա­կան աք­սո­րի վա­խից դրդ­ված, տե­ղա­փոխ­վեց Մի­ջին Ա­սիա­յի և Հյու­սի­սա­յին Կով­կա­սի տար­բեր բնա­կա­վայ­րեր։

Ադր­բե­ջա­նը, փայ­լուն սեր­տած լի­նե­լով ՙե­րիտ­թուր­քե­րի՚ և ամ­բող­ջա­տի­րա­կան ռե­ժի­մի դա­սե­րը, Խոր­հր­դա­յին Միու­թյան մայ­րա­մու­տին, ար­ցա­խյան ա­զա­տագ­րա­կան շար­ժումն ար­մա­տա­խիլ ա­նե­լու նպա­տա­կով, ձեռ­նա­մուխ ե­ղավ եր­կի­րը բնիկ հա­յե­րից մաք­րե­լու գոր­ծըն­թա­ցին։ Սում­գա­յի­թի, Գան­ձա­կի, Բաք­վի և հա­յա­շատ այլ բնա­կա­վայ­րե­րի հայ էթ­նո­սի ջար­դե­րը, կո­տո­րած­նե­րը և բռ­նա­տե­ղա­հա­նու­մը պա­նիս­լա­միզ­մի գա­ղա­փա­րա­խո­սու­թյան ցայ­տուն օ­րի­նակ­ներ են հան­դի­սա­նում։ Ադր­բե­ջա­նի կող­մից Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ստեղծ­ված Կազմ­կո­մի­տեն՝ տխ­րահռ­չակ Պո­լյա­նիչ­կո­յի գլ­խա­վո­րու­թյամբ և ադր­բե­ջա­նա­կան ոս­տի­կա­նու­թյան հա­տուկ ջո­կա­տա­յին­նե­րի ու խոր­հր­դա­յին բա­նա­կի ա­ջակ­ցու­թյամբ՝ ՙՕ­ղակ՚ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյան մի­ջո­ցով (ի վար­ձատ­րու­թյուն ռուս­նե­րի հան­դեպ հա­յե­րի նվիր­վա­ծու­թյան) 1991թ. ապ­րիլ-օ­գոս­տոս ա­միս­նե­րին ի­րա­կա­նաց­րեց Հյու­սի­սա­յին Ար­ցա­խի, Շա­հու­մյա­նի, Շու­շիի, Հադ­րու­թի և ինք­նա­վար մար­զի հա­րա­կից շր­ջան­նե­րի հայ բնակ­չու­թյան մի ստ­վար հատ­վա­ծի տար­հա­նու­մը հայ­րե­նա­կան բնա­կա­վայ­րե­րից։ Հա­րյու­րա­վոր հա­յոր­դի­ներ ան­հիմն քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­վե­ցին։
Ան­կա­խու­թյան նվա­ճու­մից հե­տո, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը 1999թ. դեկ­տեմ­բե­րի 31-ին ՙԲռ­նա­դատ­ված­նե­րի մա­սին՚ օ­րենք ըն­դու­նեց, ո­րում տր­վեց ՙբռ­նա­դատ­ված՚ եզ­րույ­թի ընդ­գր­կուն սահ­մա­նու­մը։ Հա­մա­ձայն օ­րեն­քի՝ բռ­նա­դատ­ված է հա­մար­վում մեր հան­րա­պե­տու­թյու­նում մշ­տա­պես բնակ­վող այն քա­ղա­քա­ցին, ով խոր­հր­դա­յին կար­գե­րի ժա­մա­նա­կաշր­ջա­նում (սկ­սած 1921թ. հու­լի­սի 5-ից) նախ­կին ԽՍՀՄ տա­րած­քում քա­ղա­քա­կան շար­ժա­ռիթ­նե­րով՝ ա) դա­տա­պարտ­վել է հա­կա­խոր­հր­դա­յին ա­գի­տա­ցիա­յին և քա­րոզ­չու­թյա­նը, հա­կա­խոր­հր­դա­յին կազ­մա­կեր­պու­թյա­նը մաս­նակ­ցե­լու, ազ­գա­յին և ռա­սա­յա­կան ի­րա­վա­հա­վա­սա­րու­թյու­նը խախ­տե­լու, խոր­հր­դա­յին պե­տա­կան հա­սա­րա­կա­կան կար­գերն ա­րա­տա­վո­րող ակն­հայտ հե­րյու­րանք­ներ տա­րա­ծե­լու հոդ­ված­նե­րով և հե­տա­գա­յում ար­դա­րաց­վել է, բ) քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան է են­թարկ­վել ար­տա­դա­տա­րա­նա­կան կար­գով, գ) ա­նօ­րի­նա­կան կար­գով են­թարկ­վել է բժշ­կա­կան բնույ­թի հար­կադ­րա­կան մի­ջոց­նե­րի, դ) ար­տաքս­վել է նախ­կին ԽՍՀՄ տա­րած­քից կամ զրկ­վել քա­ղա­քա­ցիու­թյու­նից, ե) աք­սոր­վել կամ ար­տաքս­վել է որ­պես բռ­նա­դատ­վա­ծի ըն­տա­նի­քի ան­դամ։ Բռ­նա­դատ­ված է հա­մար­վում նաև Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում մշ­տա­պես բնակ­վող այն քա­ղա­քա­ցին, ով սկ­սած 1988թ. փետր­վա­րից ար­ցա­խա­հա­յու­թյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին մաս­նակ­ցե­լու հա­մար քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան է են­թարկ­վել Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան դա­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից կամ հե­տաքն­նա­կան և նա­խաքն­նա­կան մար­մին­նե­րի կող­մից պահ­վել է ա­նա­զա­տու­թյան մեջ։ Վե­րոն­շյալ ան­ձանց ի­րա­վի­ճա­կը հա­վաս­տող փաս­տաթղ­թե­րի բա­ցա­կա­յու­թյան դեպ­քում, այդ փաս­տը հաս­տատ­վում է դա­տա­կան կար­գով։ Ինչ­պես նկա­տե­լի է, բռ­նա­դատ­ված­նե­րի մա­սին օ­րեն­քը վե­րա­բե­րում է քա­ղա­քա­կան բռ­նու­թյուն­նե­րի բո­լոր զո­հե­րին։
Ար­ցա­խի ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյան վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րի հա­մա­ձայն՝ ներ­կա­յումս հան­րա­պե­տու­թյու­նում 284 քա­ղա­քա­ցի ստա­ցել է բռ­նա­դատ­վա­ծի, իսկ 21-ը՝ բռ­նա­դատ­վա­ծի ա­ռա­ջին հեր­թի ժա­ռան­գի կար­գա­վի­ճակ։
Մեր երկ­րում տա­րեց­տա­րի ա­վե­լա­նում են տար­բեր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին և մարդ­կանց նվիր­ված հու­շար­ձան­նե­րի թի­վը։ Այ­սօր, երբ հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյամբ մարդ­կա­յին կյան­քը բարձ­րա­գույն ար­ժեք է հա­մար­վում, կար­ծում ենք՝ ար­դա­րաց­ված կլի­նի մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տում ու­նե­նալ նաև բռ­նա­դատ­ված­նե­րին նվիր­ված հու­շա­կո­թող, ո­րով իսկ կմեր­ժենք քա­ղա­քա­կան բռ­նու­թյուն­նե­րը և հար­գան­քի տուրք կմա­տու­ցենք ան­ցյա­լի բռ­նու­թյուն­նե­րին զոհ գնա­ցած մեր հայ­րե­նա­կից­նե­րի ան­մար հի­շա­տա­կին, կփաս­տենք Ար­ցա­խի ժո­ղովր­դի՝ ա­զատ ապ­րե­լու եւ այդ ա­զա­տու­թյու­նը պաշտ­պա­նե­լու վճ­ռա­կա­նու­թյու­նը։