comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՆՀ­ՐԱ­ԺԵՇՏ Է ՀԱ­ՄԱ­ԼԻՐ ԱՇ­ԽԱ­ՏԱՆՔ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՀ­ՐԱ­ԺԵՇՏ Է ՀԱ­ՄԱ­ԼԻՐ ԱՇ­ԽԱ­ՏԱՆՔ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ցան­կա­ցած երկ­րի վար­կա­նի­շը հաս­տա­տուն է այն­քա­նով, որ­քա­նով արժևոր­ված է իր երկ­րի շար­քա­յին քա­ղա­քա­ցին: Բնա­կան է, ո­րոշ աշ­խա­տանք­ներ գնա­հատ­վում են բարձր, ո­րոշ­նե­րը` ոչ այն­քան: Ու տա­րեց­տա­րի կարծ­րա­նում է այն մո­տե­ցու­մը, որ ար­ժե­քա­վոր է միայն մտա­վոր աշ­խա­տան­քը: Վեր­ջերս շեշ­տը դր­վում է նաև ար­հեստ­նե­րի տի­րա­պետ­ման անհ­րա­ժեշ­տու­թյան վրա, ին­չը հետզ­հե­տե տա­լիս է իր պտուղ­նե­րը: Բայց ա­ռայժմ ո­րոշ գոր­ծե­րի հա­մար վար­պետ­ներ, հմուտ բան­վոր­ներ են հրա­վիր­վում Հա­յաս­տա­նից և պատ­շաճ կեր­պով վար­ձատր­վում: Աշ­խա­տան­քին հա­մար­ժեք չեն վար­ձատր­վում տե­ղի բան­վոր­նե­րը: ?աս­նա­վո­րա­պես, դա վե­րա­բեր­վում է ՙՍան­մաք­րում՚ ՀՈԱԿ-ի աշ­խա­տող­նե­րին:

Մենք շատ ենք հպար­տա­նում մեր քա­ղա­քի մաք­րու­թյան, կա­նաչ տա­րածք­նե­րի խնամ­վա­ծու­թյան աս­տի­ճա­նով: Դա շատ է գրա­վում հյու­րե­րին, զբո­սաշր­ջիկ­նե­րին: Բայց փոր­ձո՞ւմ ենք պատ­կե­րաց­նել, թե ա­մե­նօ­րյա ինչ­պի­սի տան­ջա­լի, քրտ­նա­ջան աշ­խա­տանք է պա­հանջ­վում քա­ղա­քը բա­րե­տես պա­հե­լու հա­մար: Եվ այդ ա­մե­նի հա­մար նրանք վար­ձատր­վում են հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի չա­փով: Նման գնա­հա­տան­քը, բնա­կա­նա­բար, չի կա­րող կադ­րա­յին հոս­քեր չա­ռա­ջաց­նել: ՙՍան­մաք­րում՚ ՀՕԱԿ-ի տնօ­րեն Ա­լյո­շա Սեյ­րա­նյա­նը հու­սով է, որ մո­տա­կա ժա­մա­նակ­նե­րում խնդ­րա­հա­րույց այդ հար­ցը պատ­շաճ լու­ծում կս­տա­նա:

Կազ­մա­կեր­պու­թյան տնօ­րե­նից հե­տաքր­քր­վե­ցինք նաև վեր­ջերս ըն­դուն­ված և այս տար­վա­նից գոր­ծող ՙԱղ­բա­հա­նու­թյան և սա­նի­տա­րա­կան մաքր­ման մա­սին՚ օ­րեն­քի կի­րառ­ման ար­դյունք­նե­րով, քա­նի որ օ­րեն­քով սահ­ման­ված են նոր դրույ­քա­չա­փեր:
Ա. Սեյ­րա­նյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ բնակ­չու­թյան վար­ձավ­ճար­նե­րը չեն փո­փոխ­վել, քա­նի որ դրույ­քա­չա­փը մնա­ցել է նույ­նը: Շա­րու­նա­կում են գոր­ծել բնակ­չու­թյան հետ կնք­ված պայ­մա­նագ­րե­րը, ըստ ո­րոնց 10.000 դրամ պարտ­քի ա­վե­լաց­ման դեպ­քում կազ­մա­կեր­պու­թյու­նը գրա­վոր զգու­շա­ցու­մից հե­տո դի­մում է դա­տա­րան: Ըստ տնօ­րե­նի՝ տար­վա կտր­ված­քով դա­տա­րա­նի վճ­ռով բնակ­չու­թյու­նից կամ հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյու­նից գանձ­վում է 3-4 մլն դրամ՝ հօ­գուտ ՀՈԱԿ-ի: Սա­կայն բնակ­չու­թյան 10-15 տո­կոսն այդ­պես էլ պայ­մա­նագ­րեր չի կն­քել կազ­մա­կեր­պու­թյան հետ, և այդ պատ­ճա­ռով ոչ մի ե­ղա­նա­կով ՀՈԱԿ-ը չի կա­րո­ղա­նում գան­ձել կա­տա­րած աշ­խա­տան­քի դի­մաց հա­մա­պա­տաս­խան գու­մա­րը, իսկ աղ­բը չտար­հա­նել չեն կա­րող: Օ­րի­նա­զանց բնակ­չու­թյա­նը կար­գի հրա­վի­րե­լու հա­մար մի քա­նի ան­գամ հար­ցը բարձ­րա­ձայն­վել է, և վեր­ջա­պես մոտ ժա­մա­նակ­նե­րում քա­ղա­քա­պե­տա­րա­նում կհ­րա­վիր­վի խոր­հր­դակ­ցու­թյուն՝ ազ­դե­ցու­թյան լծակ­ներ գտ­նե­լու հա­մար: Տնօ­րե­նի ի­րա­զեկ­մամբ՝ գոր­ծող դրույ­քա­չա­փը չի հա­մա­պա­տաս­խա­նում աշ­խա­տան­քի ինք­նար­ժե­քին, վնա­սով են աշ­խա­տում, բայց կա­ռա­վա­րու­թյու­նը չի փո­փո­խում դրույ­քա­չա­փը՝ ել­նե­լով բնակ­չու­թյան վի­ճա­կից (ի դեպ, ՀՀ-ի մար­զե­րում գոր­ծում է ա­մե­նան­վա­զա­գույ­նը՝ 200 դրամ դրույ­քա­չափ մեկ շն­չի դի­մաց):
Այն հիմ­նարկ­նե­րի հետ, ո­րոնց աղ­բա­հան­ման դի­մաց դրույ­քա­չա­փը փո­փո­խու­թյան է են­թարկ­վել, կնք­վել են նոր պայ­մա­նագ­րեր: Ա­վե­լի ցածր դրույ­քա­չա­փով են վճա­րում կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը, փոքր ձեռ­նար­կա­տե­րե­րը: Խն­դիր է ա­ռա­ջա­ցել խո­շոր ձեռ­նար­կա­տի­րու­թյուն­նե­րի հետ, քա­նի որ աղ­բա­հա­նու­թյան դի­մաց աշ­խա­տանք­նե­րի հա­մար դրանց դեպ­քում դրույ­քա­չա­փը բարձ­րա­ցել է, ին­չի հա­մար ձեռ­նար­կա­տե­րե­րը գրա­վոր բո­ղոք են ներ­կա­յաց­րել քա­ղա­քա­պե­տա­րան: Մոտ ժա­մա­նակ­ներս բո­ղո­քը պետք է ու­սում­նա­սիր­վի, քնն­վի և հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում ըն­դուն­վի, հատ­կա­պես որ հուն­վա­րի 1-ից այդ ձեռ­նար­կա­տի­րու­թյուն­նե­րի կող­մից վար­ձավ­ճար­ներ չեն կա­տար­վել:
Եվ որ­պես վե­րը նշ­վա­ծի հա­մո­զիչ հիմ­նա­վո­րում` անդ­րա­դառ­նանք ար­ցախ­ցի­նե­րի հա­մար տո­նի վե­րած­ված ՙԿո­նի­ֆա-2019՚ ֆուտ­բո­լո­յին ա­ռաջ­նու­թյա­նը: Բո­լո­րիս հա­մար հաս­կա­նա­լի է, թե մաք­րու­թյան ինչ­պի­սի ծա­վա­լուն գործ էր դր­ված ՙՍան­մաք­րում՚ ՀՈԱԿ-ի աշ­խա­տա­կից­նե­րի վրա: Այն դեպ­քում, երբ, ըստ Ա. Սեյ­րա­նյա­նի, մար­զա­դաշ­տի մաք­րու­թյան հար­ցում կազ­մա­կեր­պու­թյու­նը չու­նի որևէ պար­տա­վո­րու­թյուն, քա­նի որ կնք­ված չէ ոչ մի պայ­մա­նա­գիր: Տնօ­րե­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ ֆուտ­բո­լա­յին խա­ղե­րի օ­րե­րին կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տա­կից­ներն օ­րը եր­կու ան­գամ կամ, ե­թե եր­կու խաղ էր տե­ղի ու­նե­նում, չորս ան­գամ սան­մաքր­ման աշ­խա­տանք­ներ էին կազ­մա­կեր­պում: Ա­մեն ան­գամ 2 մե­քե­նա աղբ էր տե­ղա­փոխ­վում: Ի­հար­կե, անհ­նար է չխ­րա­խու­սել նման ծանր, բայց անհ­րա­ժեշտ աշ­խա­տան­քը, ո­րը և խոս­տաց­վել է:
Կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րը նշեց ձեռք­բե­րում­նե­րի մա­սին. մոտ մեկ տա­րի է, ինչ լուծ­ված են կենտ­րո­նա­կան աղ­բա­նո­ցի ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րը. անց­կաց­ված է ջրա­գիծ, ին­չի շնոր­հիվ ա­պա­հով­ված է մշ­տա­կան ջրա­մա­տա­կա­րար­ման խն­դի­րը: Դա հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռել աշ­խա­տաց­նել ավ­տո­մե­քե­նա­նե­րի լվաց­ման կետ և, կրա­կի բռնկ­վե­լու դեպ­քում, ա­րագ մա­րել:
Ինչ­պես միշտ, ՙՍան­մաք­րում՚ ՀՈԱԿ-ի ցա­վոտ հար­ցե­րից է տեխ­նի­կա­կան բա­զա­յի թար­մաց­ման խն­դի­րը: Քա­ղա­քը մե­ծա­նում է, աղ­բա­հան­ման ծա­վալ­նե­րը` նույն­պես, ե­ղած տեխ­նի­կան էլ չի բա­վա­րա­րում: Մե­քե­նա­ներն էլ հիմ­նա­կա­նում հին են, ուս­տի ա­նընդ­հատ նո­րոգ­ման խն­դիր է ա­ռա­ջա­նում: Մյուս կող­մից էլ պա­հես­տա­մա­սե­րը շատ թանկ են, կազ­մա­կեր­պու­թյունն էլ շա­հույ­թով չի աշ­խա­տում: Ա. Սեյ­րա­նյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ կա­ռա­վա­րու­թյունն է ժա­մա­նակ առ ժա­մա­նակ փոխ­հա­տու­ցում տրա­մադ­րում կրած վնաս­նե­րի դի­մաց: