comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՑՈՐ. ԼՈՒՅՍ՝ ԹՈՒ­ՆԵ­ԼԻ ՎԵՐ­ՋՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՑՈՐ. ԼՈՒՅՍ՝ ԹՈՒ­ՆԵ­ԼԻ ՎԵՐ­ՋՈՒՄ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 1991-ին բռ­նա­գաղ­թի են­թարկ­ված Հադ­րու­թի հա­րա­վա­յին թևի 14 գյու­ղե­րից մեկն է ար­ցա­խյան գողտ­րիկ ան­կյու­նում ծվա­րած, հիմ­նա­հա­տակ ա­վեր­ված ու հու­սա­հա­տու­թյու­նը հաղ­թա­հա­րել փոր­ձող Ցո­րը՝ թերևս շր­ջա­կա բո­լոր գյու­ղե­րի մեջ ա­մե­նա­գե­ղե­ցիկն ու, ցա­վոք, նաև ա­մե­նա­փոք­րա­թիվ բնակ­չու­թյուն ու­նե­ցո­ղը: Կար ժա­մա­նակ, երբ… գյու­ղի մա­սին խո­սե­լիս թերևս այս չարչ­րկ­ված միտքն ու բնա­կա­վայ­րի եր­բեմ­նի փառ­քի ու շեն­շող ա­ռօ­րյա­յի մա­սին ան­վեր­ջա­նա­լի փաս­տերն ու հի­շո­ղու­թյուն­ներն են գե­րա­կա դառ­նում: Գյու­ղին նե­տած թռու­ցիկ հա­յացքն էլ բա­վա­կան է հաս­կա­նա­լու հա­մար, որ այն հա­րուստ ու բար­գա­վաճ գյուղ էր ոչ այն­քան հե­ռա­վոր ան­ցյա­լում: Ա­վե­րակ­ված տնե­րի քա­րե պա­տերն այն­քան բարձր են, որ կա­րող են լիու­լի ծա­ռա­յել ան­գամ ե­ռա­հարկ բնա­կե­լի տան հա­մար: Ա­մե­նուր բեր­քա­տու ծա­ռե­րով այ­գի­ներ են, բար­ձուն­քում Ցո­րա­բերդն է, ո­րի ա­նու­նով էլ կոչ­վել է գյու­ղը:

Գյու­ղի կենտ­րո­նում 5-րդ դա­րում կա­ռուց­ված Լու­սա­վոր­չի ա­նա­պատ վանքն է: Գյու­ղա­մեր­ձում հնա­գույն տա­պա­նա­քա­րեր են, խաչ­քա­րեր, բերդ-ամ­րոց­ներ:
Ցոր մտ­նե­լիս ի­րա­րա­մերժ մտ­քե­րի ու ան­հա­վա­տա­լի ի­րա­կա­նու­թյան մեջ ես հայ­տն­վում: Գյու­ղի մուտ­քում աշ­խույժ շի­նա­րա­րու­թյուն է ըն­թա­նում, ընդ­լայն­վել է ճա­նա­պար­հը, ամ­բողջ եր­կա­րու­թյամբ քա­րե հե­նա­պա­տեր են կա­ռուց­վում, ծա­ռեր տնկ­վում, թվում է՝ գյու­ղում նույն աշ­խու­ժու­թյու­նը պի­տի շա­րու­նակ­վի: Գյու­ղը մինչև վեր­ջերս ան­հե­տաց­ման եզ­րին էր: 6 ըն­տա­նիք ու 12 բնա­կիչ է ապ­րում սե­փա­կան ցա­վը գր­կած, աշ­խար­հի ծայ­րին ծվա­րած ու նրա­նից մի փոքր նե­ղա­ցած այս գյու­ղում: Բարձ­րա­դիր գյու­ղի` ար­դեն ա­րա­հետ­նե­րի վե­րած­ված վե­րըն­թաց ճա­նա­պարհ­նե­րի կող­քե­րին ա­մե­նուր ա­վե­րակ­ված տնե­րի հպարտ ու ա­մուր պա­տեր են` ու­ղիղ, գե­ղե­ցիկ քա­րե­րով ու ա­վե­լի քան մեկ դար պահ­պան­ված գրու­թյուն­նե­րով: Պա­տե­րի մեջ, եր­բեմ­նի տնե­րի մեջ­տե­ղում ա­ճած ծա­ռերն ար­դեն պա­տե­րից բարձր են:
Այս գյուղն Ար­ցախ աշ­խար­հի ա­մե­նա­հին բնա­կա­վայ­րե­րից մեկն է. փաս­տը, որ Մես­րոպ Մաշ­տոցն այս­տեղ է ար­ցա­խյան երկ­րորդ դպ­րո­ցը հիմ­նել, ինք­նին վկա­յու­թյուն է, որ մի­ջին դա­րե­րում Ցո­րը ոչ միայն ար­ցա­խյան ա­մե­նա­շեն ու մար­դա­շատ գյու­ղե­րից էր, այլև կր­թա­կան կենտ­րոն շր­ջա­կա ա­վե­լի քան մեկ տաս­նյակ գյու­ղե­րի հա­մար: Շուրջ կես դար գյու­ղում կի­նո­մե­խա­նիկ ու փոս­տա­տար աշ­խա­տած, ըն­դա­մե­նը մեկ տա­րի Հադ­րու­թում փախս­տա­կա­նի կյան­քով ապ­րած 75-ա­մյա Յու­րա Բաղ­րյա­նը մեզ հետ զրույ­ցից ա­ռաջ դիր­քա­վոր­վում է, հեն­վում ձեռ­նա­փայ­տին ու անց­նում հի­շո­ղու­թյուն­նե­րի գիր­կը: Ըստ Յու­րա պա­պի տվյալ­նե­րի՝ նա­խորդ դա­րի 30-ա­կան­նե­րին Ցո­րը 1350 բնա­կիչ ու­ներ, իսկ Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում գյու­ղից 110 ե­րի­տա­սարդ է զոհ­վել:
Ըն­դա­մե­նը 80 ըն­տա­նիք էր ապ­րում գյու­ղում մինչև Ար­ցա­խյան շար­ժու­մը: Ադր­բե­ջա­նի հետևո­ղա­կան ՙա­նու­շադ­րու­թյան՚ ար­դյուն­քում 80-ա­կան­նե­րի սկզ­բին գյու­ղում ար­դեն ծնունդ­ներն ու հար­սա­նիք­նե­րը մեծ ու­րա­խու­թյուն էին: ՙՄեր տղա­նե­րը բա­նա­կից գա­լիս էին, մի քա­նի ա­միս մնում, գյու­ղից կա­րոտ­ներն առ­նում ու պա­րա­պու­թյու­նից հոգ­նած` հե­ռա­նում խոր­հր­դա­յին տար­բեր քա­ղաք­ներ՚,- ա­սում է Յու­րա պա­պը: Գյու­ղում միշտ գոր­ծել է ու­թա­մյա դպ­րոց, ա­կումբ, գրա­դա­րան: Միջ­նա­կարգն ա­շա­կերտ­նե­րը Բա­նա­զու­րի դպ­րո­ցում էին ա­վար­տում: 1988-90թթ. Ադր­բե­ջա­նի հա­յա­շատ քա­ղաք­նե­րից բռ­նա­գաղ­թած նախ­կին շատ ցո­րե­ցի­ներ էին վե­րա­դար­ձել գյուղ, թվում էր՝ Ցո­րը նոր կյանք է առ­նում, սա­կայն առջևում գո­յա­պայ­քարն էր: Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ա­մե­նաս­կզ­բում ադր­բե­ջա­նա­կան օ­մո­նի ջո­կատ­ներն ար­դեն մի քա­նի ան­գամ գրո­հի էին են­թար­կել Ցո­րը: 1991-ի մա­յի­սին գյու­ղը գրավ­վել էր, շատ չան­ցած՝ նո­յեմ­բե­րին, շր­ջա­նի ջո­կատ­նե­րի և Հա­յաս­տա­նից օգ­նու­թյան ե­կած ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ու­ժե­րով ա­զա­տագր­վել, բնա­կիչ­նե­րը վե­րա­դար­ձել են, սա­կայն 1992-ի հուն­վա­րի 28-ին հա­կա­ռա­կոր­դը զրա­հա­տեխ­նի­կա­յով, մե­ծա­քա­նակ հետևա­կով վերս­տին մտել է գյուղ (ան­գամ ուղ­ղա­թիռ են գոր­ծի դրել), սպա­նել խա­ղաղ բնա­կիչ­նե­րի, թա­լա­նել, հր­դե­հել և ա­վե­րել բո­լոր տներն ու շի­նու­թյուն­նե­րը: Ցո­րե­ցի­նե­րի մի մա­սը շատ չի հե­ռա­ցել` Հադ­րու­թում ու հա­մե­մա­տա­բար ա­պա­հով գյու­ղե­րում էին հան­գր­վա­նել: ՙՑո­րե­ցի­նե­րը լավ կռ­վող­ներ են,-ա­սում է Յու­րա պա­պը,- այդ օ­րը գյու­ղի մա­տույց­նե­րում ե­րեք զրա­հա­մե­քե­նա ու եր­կու տանկ ենք շար­քից հա­նել, ի­րիկ­նա­դե­մին, երբ թուր­քե­րը նոր ու­ժեր բե­րե­ցին, զի­նամ­թերք հա­մա­րյա չկար: Էդ­պես ըն­կավ գյու­ղը՚:
Ա­զա­տագ­րե­լուց հե­տո բնակ­չու­թյան մի մա­սը վե­րա­դար­ձավ, հիմ­նա­հա­տակ ա­վեր­ված գյու­ղում ապ­րե­լու պայ­ման­ներն ան­նա­խան­ձե­լի էին, է­ներ­գա­մա­տա­կա­րա­րումն այս­տեղ վե­րա­կան­գն­վել է ա­զա­տագ­րե­լուց 7 տա­րի անց միայն: Գյուղն ա­վե­լի նոս­րա­ցավ, մնաց մի քա­նի տա­րեց­նե­րի հույ­սին: ՙՀույս­ներս կտ­րել էինք, գյու­ղում ե­թե դպ­րոց չկա, բուժ­կետ չկա, կապ չկա, չես կա­րող ե­րե­խա պա­հել, իսկ ա­ռանց ե­րե­խա ի՞նչ գյուղ: Այն ա­րո­տա­վայ­րի էր վե­րած­վում՚:
2016-ին գյու­ղում նո­րա­հայտ բա­րե­րա­րի մի­ջոց­նե­րով սկիզբ ա­ռած լայ­նա­ծա­վալ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը Յու­րա պապն իս­կա­կան հրաշք է հա­մա­րում, անս­պա­սե­լի լույս թու­նե­լի վեր­ջում: Ար­ցա­խի թե­մի փո­խա­ռաջ­նորդ Սա­հակ վար­դա­պետ Շա­քա­րյա­նը փոք­րա­թիվ ցո­րե­ցի­նե­րին ծա­նո­թա­նա­լու էր բե­րել մոսկ­վաբ­նակ գոր­ծա­րար Սմ­բատ Աբ­րա­հա­մյա­նին: Վեր­ջինս եր­բեք գյու­ղում չէր ե­ղել, ժա­մա­նա­կին պապն ըն­տա­նի­քով տե­ղա­փոխ­վել էր Մի­ջին Ա­սիա, հե­տա­գա­յում ըն­տա­նի­քը վե­րա­հաս­տատ­վել է Մոսկ­վա­յում: ՙԱր­մատ­նե­րը ձգում են, ո­չինչ չես կա­րող ա­նել այդ մագ­նի­սի հետ,- ա­սում է Սմ­բա­տը: -Երբ գի­տես, որ քո պա­պե­րի գյու­ղում դեռ 5-րդ դա­րում դպ­րոց է ե­ղել, իսկ հի­մա ան­հե­տաց­ման եզ­րին է, ան­գամ անհ­նա­րին ու ա­նի­րա­գոր­ծե­լի թվա­ցող գա­ղա­փարդ ես փոր­ձում ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել` իսկ գու­ցե հնա­րա­վոր է նոր կյանք հա­ղոր­դել գյու­ղին: Ցորն ար­ժա­նի է լավ կյան­քի՚,-նա­խորդ այ­ցե­լու­թյան օ­րե­րին մեր զրույ­ցի ըն­թաց­քում նշել էր բա­րե­րա­րը: Այժմ նա գրե­թե ա­մեն ա­միս լի­նում է գյու­ղում, հետևում աշ­խա­տանք­նե­րին. Ցո­րում նրա մի­ջոց­նե­րով ի­րա­կա­նաց­ված յու­րա­քան­չյուր գործ հա­մընդ­հա­նուր ոգևո­րու­թյան աղ­բյուր է: Գյուղ մտ­նող ճա­նա­պար­հը նրա մի­ջոց­նե­րով է կա­ռուց­վում: Հիմ­նա­նո­րոգ­վել է ե­կե­ղե­ցին, մաս­նա­կի վե­րա­նո­րոգ­վել են բո­լոր բնա­կեց­ված տնե­րը: Բա­ցի այդ, յու­րա­քան­չյուր վե­րա­դար­ձո­ղի հա­մար նա­խա­տես­ված է բնա­կե­լի տուն կա­ռու­ցել: Բա­րե­րա­րի պա­պա­կան տու­նը վե­րա­նո­րոգ­վում է և ծա­ռա­յե­լու է որ­պես ե­րի­ցա­տուն: Վե­րա­նո­րոգ­վել է գյու­ղի աղ­բյու­րը, շր­ջա­կայ­քը վե­րած­վել է գե­ղե­ցիկ հան­գս­տա­վայ­րի, կա­ռուց­վել են նոր ջրա­վա­զան ու ջրամ­բար, վե­րա­կան­գն­վել է նաև նախ­կի­նում օգ­տա­գործ­վող ջրամ­բա­րը: Վե­րա­կա­ռուց­վել են գյու­ղի ե­րեք կա­մուրջ­նե­րը (գյու­ղի մի­ջով անձրևա­ռատ օ­րե­րին սե­լավ­ներ էին անց­նում, ու գյու­ղի թա­ղերն ի­րար հետ կա­մուրջ­նե­րով են կապ­ված ե­ղել): Նախ­կին այ­գի­նե­րի տե­ղում ա­վե­լի քան 30 հա խա­ղո­ղայ­գի է հիմն­վել այս ե­րեք տա­րում, 30 հա­զար տն­կի­ներ են ա­ճում նոր այ­գի­նե­րում: Նաև կա­թի վե­րամ­շակ­ման ար­տադ­րա­մաս ու գի­նե­գոր­ծա­րան է ծրագ­րել կա­ռու­ցել Ս. Աբ­րա­հա­մյա­նը: Ըստ բա­րե­րա­րի՝ այ­սօր ար­դեն աշ­խար­հի տար­բեր քա­ղաք­նե­րում ապ­րող նախ­կին ցո­րե­ցի­ներ փոր­ձում են կապ հաս­տա­տել իր հետ, պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նում օգ­նել ու­ժե­րի չա­փով: Բա­րե­րա­րը լա­վա­տես է ու հա­վա­տա­ցած, որ մոտ ա­պա­գա­յում գյու­ղում նախ­կին ցո­րե­ցի­նե­րի մի մա­սը կվե­րա­դառ­նա, կգան նաև վե­րաբ­նա­կիչ­ներ, գյու­ղում եր­կար սպաս­ված դպ­րո­ցի զան­գը կղո­ղան­ջի:
Այն, ինչ ար­վում է ար­ցա­խյան մեկ գյու­ղում մեկ մար­դու կող­մից, թերևս կա­րող է տե­ղա­վոր­վել միայն ՙան­հա­վա­տա­լին՝ ի­րա­կա­նու­թյուն՚ եզ­րույ­թի մեջ: Ցո­րում սկ­սում ես հա­վա­տալ, որ հրաշք­ներ լի­նում են, որ նման գյուղն էլ կա­րող է երկ­րորդ շն­չա­ռու­թյուն ստա­նալ, ե­թե հան­կարծ գտն­վի խի­զախ ու խենթ գա­ղա­փար­նե­րով վա­րակ­ված գեթ մեկ ե­րի­տա­սարդ, որն իր տա­րի­նե­րի աշ­խա­տան­քի վաս­տա­կով սե­փա­կան ար­մատն է ու­զում ամ­րաց­նել, որ հան­կարծ չե­րե­րա պա­պե­նա­կան բազ­մա­դա­րյա ծա­ռը…