comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Սու­րեն ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­Ն. ՙՓՈԽ­ԳՈՐ­ԾԱԿ­ՑՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԶԱՐ­ԳԱՑ­ՆԵ­ԼՈՒ ՄԵԾ ՆԵ­ՐՈՒԺ ՈՒ­ՆԵՆՔ
[ARM]     [RUS]     [ENG]

Սու­րեն ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­Ն. ՙՓՈԽ­ԳՈՐ­ԾԱԿ­ՑՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԶԱՐ­ԳԱՑ­ՆԵ­ԼՈՒ ՄԵԾ ՆԵ­ՐՈՒԺ ՈՒ­ՆԵՆՔ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Ստե­փա­նա­կեր­տի ու Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րան­նե­րի միջև դեռևս յոթ տա­րի ա­ռաջ սկզբ­նա­վոր­ված գոր­ծըն­կե­րա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը տա­րեց­տա­րի ընդ­լայն­վում և խո­րաց­վում են: Հու­նի­սի 13-ին Ստե­փա­նա­կերտ կա­տա­րած աշ­խա­տան­քա­յին այ­ցի ըն­թաց­քում Երևա­նի քա­ղա­քա­պե­տի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյու­նը հան­դի­պել է ար­ցա­խյան գոր­ծըն­կեր­նե­րի հետ։ Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին հա­մայն­քի ա­վա­գա­նու նիս­տե­րի դահ­լի­ճում կա­յա­ցած հան­դիպ­մա­նը քն­նարկ­վել են հե­տա­գա հա­մա­գոր­ծակ­ցու­թյանն առ­նչ­վող մի շարք հար­ցեր։ 

Ստորև ներ­կա­յաց­վող ճե­պազ­րույ­ցը Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պետ Սու­րեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ, այդ մա­սին է։
- Պա­րոն Գրի­գո­րյան, հատ­կա­պես վեր­ջին տա­րի­նե­րին Ստե­փա­նա­կեր­տի ու Երևա­նի քա­ղա­քա­յին հա­մայ­նք­նե­րը սերտ փոխ­գոր­ծակ­ցու­թյան մեջ են ե­ղել, քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րը մշ­տա­պես ներ­կա­յաց­րել են տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման, կր­թամ­շա­կու­թա­յին և այլ ո­լորտ­նե­րում ու­նե­ցած փոր­ձը։ Ինչ­պե՞ս եք տես­նում գոր­ծըն­կեր կա­ռույ­ցի հետ հե­տա­գա հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, մաս­նա­վո­րա­պես՝ փոխ­գոր­ծակ­ցու­թյան ուղ­ղու­թյուն­նե­րը։
- Հի­րա­վի, ստո­րագր­ված հա­մա­ձայ­նագ­րի շր­ջա­նա­կում ա­մե­նա­տար­բեր բնա­գա­վառ­նե­րում Երևա­նի քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն ենք ու­նե­ցել։ Մի շարք հա­ջող­ված ծրագ­րեր ա­պա­ցույցն են հենց այդ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան։ Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը մաս­նակ­ցել է Ստե­փա­նա­կեր­տի Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի պու­րա­կի կա­ռուց­ման ծրագ­րին, որ դար­ձել է ոչ միայն քա­ղա­քի բնա­կիչ­նե­րի, այլև ար­ցախ­ցի­նե­րի և հյու­րե­րի սի­րած վայ­րե­րից մե­կը: Նաև ֆի­նան­սա­վո­րել է Մայր տա­ճա­րի բա­կի բա­րե­կար­գու­մը, ին­չի հա­մար մեր խո­րին ե­րախ­տա­գի­տու­թյունն ենք հայտ­նում մեր գոր­ծըն­կեր­նե­րին։ Եվ այ­սօր էլ Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի պատ­վի­րա­կու­թյան աշ­խա­տան­քա­յին այ­ցը Ստե­փա­նա­կերտ վկա­յում է, որ եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րի մայ­րա­քա­ղաք­նե­րի կա­պե­րը ընդ­լայն­վե­լու մի­տում ու­նեն։
Հարկ է նշել, որ Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի կող­մից լայն ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բեր­վել մաս­նա­գետ­նե­րի վե­րա­պատ­րաստ­մանն ու կա­տա­րե­լա­գործ­մա­նը, օ­րեն­սդ­րա­կան դաշ­տի կա­տա­րե­լա­գործ­մա­նը: Ան­շուշտ, մեր կա­պե­րի սեր­տաց­ման մա­սին է փաս­տում և այն ի­րո­ղու­թյու­նը, որ ան­ցած տա­րի­նե­րին մայ­րա­քա­ղա­քի պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի կող­մից 300-ից ա­վե­լի փո­խայ­ցե­լու­թյուն­ներ են կա­տար­վել: Այս ա­մե­նի մա­սին մենք խո­սել ու քն­նար­կել ենք մեր գոր­ծըն­կեր­նե­րի հետ հան­դիպ­ման ըն­թաց­քում, և վս­տահ եմ, որ բա­րե­կա­մու­թյան կա­մուրջ­ներն էլ ա­վե­լի կամ­րապ­նդ­վեն, փո­խայ­ցե­լու­թյուն­նե­րի, հա­րուստ փոր­ձի փո­խա­նակ­ման ար­դյուն­քում կշա­հեն թե՜ Երևա­նը, և թե՜ Ստե­փա­նա­կեր­տը։ Մեր քա­ղա­քը գտն­վում է զար­գաց­ման փու­լում, ի­րա­կա­նաց­վում են տն­տե­սա­կան և սո­ցիա­լա­կան նշա­նա­կու­թյան բազ­մա­թիվ նոր ծրագ­րեր: Մենք եր­կու քա­ղա­քա­պե­տա­րան­նե­րի միջև փոխ­գոր­ծակ­ցու­թյու­նը զար­գաց­նե­լու մեծ նե­րուժ ու­նենք, և հա­վա­տա­ցած եմ, որ այն ա­ռա­վել ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծե­լու դեպ­քում լր­ջա­գույն ձեռք­բե­րում­նե­րի կա­րող ենք հաս­նել բո­լոր բնա­գա­վառ­նե­րում։ Աշ­խա­տան­քա­յին խմ­բե­րին հանձ­նա­րար­ված է հս­տա­կեց­նել նոր ծրագ­րե­րը, ո­րոնք մաս­նա­վո­րա­պես նե­րա­ռում են մշա­կույ­թի, կր­թու­թյան և զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տը և ձեռ­նա­մուխ լի­նել դրանց ի­րա­գործ­մա­նը։ Ի դեպ, պա­րոն Մա­րու­թյա­նը կարևո­րել է և նպա­տակ ու­նի սերտ կապ հաս­տա­տել Երևա­նի վար­չա­կան շր­ջան­նե­րի և Ար­ցա­խի տար­բեր շր­ջան­նե­րի միջև։
Հա­մոզ­ված ենք, որ մեր ջերմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ա­ռողջ մթ­նո­լոր­տը, որ ստեղ­ծել են եր­կու քա­ղա­քա­պե­տա­րան­նե­րը, պետք է լի­նեն շա­րու­նա­կա­կան, պետք է մի նոր լիցք հա­ղոր­դենք դրանց, աշ­խա­տենք նոր ու­ժե­րով, նոր ե­ռան­դով։