Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՎՍ ՄԵԿ ԿԱ­ՐԵ­ՎՈՐ ՔԱՅԼ

Ներ­կա­յաց­վել է Գե­րա­գույն դա­տա­րա­նի նա­խա­դե­պա­յին ո­րո­շում­նե­րի ընտ­րա­նին

Հու­նի­սի 24-ին ՙՎա­լեքս Գար­դեն՚ հյու­րա­նո­ցա­յին հա­մա­լի­րի մի­ջո­ցա­ռում­նե­րի սրա­հում Ար­ցա­խի դա­տա­կան հա­մա­կար­գը հան­րու­թյանն է ներ­կա­յաց­րել ԱՀ գե­րա­գույն դա­տա­րա­նի նա­խա­դե­պա­յին ո­րո­շում­նե­րի անդ­րա­նիկ ընտ­րա­նին: Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, ԱԺ խոս­նակ Ա­շոտ Ղու­լյա­նը, ի­րա­վա­կան հա­մա­կար­գի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, հյու­րեր:

Շնոր­հան­դե­սին մուտ­քի խոս­քով հան­դես է ե­կել ԱՀ գե­րա­գույն դա­տա­րա­նի դա­տա­վոր Հաս­միկ Խա­չատ­րյա­նը, ով նման ընտ­րա­նու լույ­սըն­ծա­յու­մը դա­տա­կան հա­մա­կար­գի հեր­թա­կան ձեռք­բե­րումն է հա­մա­րել: Նա նաև ըն­դգ­ծել է, որ Գե­րա­գույն դա­տա­րա­նի կող­մից քրեա­կան, քա­ղա­քա­ցիա­կան ու վար­չա­կան գոր­ծե­րով վերջ­նա­կան և մի­ջան­կյալ ո­րո­շում­նե­րի ընտ­րա­նու առ­կա­յու­թյու­նը մեծ նշա­նա­կու­թյուն կու­նե­նա նաև ար­դա­րա­դա­տու­թյան մատ­չե­լիու­թյան ու թա­փան­ցի­կու­թյան տե­սան­կյու­նից:
Ընտ­րա­նին ա­ռա­վել հան­գա­մա­նա­լից ներ­կա­յաց­րել է ԱՀ գե­րա­գույն դա­տա­րա­նի նա­խա­գահ Նա­րի­նե Նա­րի­մա­նյա­նը: Նա նշել է, որ Ժո­ղո­վա­ծուն ընդ­գր­կում է 2009-18թթ. Գե­րա­գույն դա­տա­րա­նի կող­մից կա­յաց­ված ո­րո­շում­նե­րը, ո­րոնք վե­րա­բե­րում են ի­րա­վուն­քի տար­բեր բնա­գա­վառ­նե­րում առ­կա կարևոր խն­դիր­նե­րի կար­գա­վոր­մա­նը: Այն պայ­մա­նա­կա­նո­րեն ե­րեք մա­սից է բաղ­կա­ցած` քա­ղա­քա­ցիա­կան, քրեա­կան ու վար­չա­կան և ման­րա­մաս­նում է այն նոր­մե­րը, ո­րոնք մեկ­նա­բան­վում են կոնկ­րետ ո­րո­շում­նե­րով: Բա­նա­խո­սը հատ­կան­շել է, որ օ­րեն­քի միա­տե­սակ կի­րա­ռումն ա­պա­հո­վե­լու սահ­մա­նադ­րա­կան գոր­ծա­ռույթ ի­րա­կա­նաց­նող Գե­րա­գույն դա­տա­րա­նի ո­րո­շում­նե­րը նա­խա­դե­պա­յին նշա­նա­կու­թյուն ու­նեն` պար­տա­դիր են ստո­րա­դաս դա­տա­րան­նե­րի կող­մից նույ­նա­կան փաս­տա­կան հան­գա­մանք­նե­րով գոր­ծե­րի քն­նու­թյան ժա­մա­նակ: Նա նաև ըն­դգ­ծել է, որ Գե­րա­գույն դա­տա­րա­նի ի­րա­վա­կան դիր­քո­րո­շում­նե­րը շատ հա­ճախ օ­րեն­սդ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի ու բա­ցե­րի լրաց­ման հիմք են դառ­նում: Բա­նա­խո­սը վս­տա­հու­թյուն է հայտ­նել, որ վեր­ջին 10 տա­րի­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը վկա­յում է, որ այդ ըն­թաց­քում Գե­րա­գույն դա­տա­րա­նի նա­խա­դե­պա­յին ո­րո­շում­նե­րը լուրջ դե­րա­կա­տա­րու­թյուն են ու­նե­ցել հան­րա­պե­տու­թյու­նում կան­խա­տե­սե­լի ար­դա­րա­դա­տու­թյան կա­յաց­ման և մար­դու ի­րա­վունք­նե­րի ար­դյու­նա­վետ պաշտ­պա­նու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ ի­րա­վա­կան կա­ռու­ցա­կար­գե­րի ստեղծ­ման հա­մար: Ն. Նա­րի­մա­նյա­նը ժո­ղո­վա­ծուն հա­մա­րեց ի­րենց եր­կա­ր տա­րիների ­ար­գա­սի­քը:
Անդ­րա­դառ­նա­լով գր­քում նե­րառ­ված կարևոր մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րին` նա նշել է, որ քրեա­կան գոր­ծե­րով հա­սա­րա­կա­կան կար­գի և բա­րո­յա­կա­նու­թյան դեմ ուղղ­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի` խու­լի­գա­նու­թյան հան­ցա­կազ­մի վե­րա­բե­րյալ Գե­րա­գույն դա­տա­րա­նի ո­րոշ­մամբ ար­ձա­նագ­րվել է, որ ա­րար­քը որ­պես խու­լի­գա­նու­թյուն ո­րա­կե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է բա­ցա­հայ­տել ՙհա­սա­րա­կա­կան կար­գի կո­պիտ խախ­տում՚ հաս­կա­ցու­թյան էու­թյու­նը, որն է` ան­ձի կող­մից այն­պի­սի գոր­ծո­ղու­թյուն­ներ կա­տա­րե­լը, ո­րոնք չա­րամ­տո­րեն խախ­տում են հա­սա­րա­կու­թյան բա­րո­յա­կան նոր­մե­րը, էա­կան վնաս հասց­նում քա­ղա­քա­ցի­նե­րի, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի` օ­րեն­քով պաշտ­պան­վող ի­րա­վունք­նե­րին ու շա­հե­րին: Անդ­րա­դարձ ե­ղավ նաև վար­կա­յին պայ­մա­նագ­րով ե­րաշ­խա­վո­րի պա­տաս­խա­նատ­վու­թյա­նը, ՙշա­հագր­գիռ անձ՚ եզ­րույ­թի մեկ­նա­բան­մա­նը, դա­տա­կան ծա­նու­ցում­նե­րին և այլն:
ՙԸնտ­րա­նին միտ­ված է ծա­ռա­յե­լու որ­պես օգ­տա­կար աղ­բյուր ի­րա­վա­բան­նե­րի և դա­տա­վոր­նե­րի հա­մար: Հա­մոզ­ված եմ, որ Գե­րա­գույն դա­տա­րա­նի նա­խա­դե­պա­յին ո­րո­շում­նե­րը մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նեն ոչ միայն դա­տա­կան պրակ­տի­կա­յի, այլև ար­դա­րա­դա­տու­թյան ողջ գոր­ծըն­թա­ցի հա­մար: Յու­րա­քան­չյուր տա­րին ա­ռանձ­նա­նում է աշ­խա­տան­քա­յին նոր մար­տահ­րա­վեր­նե­րով, ուս­տի այդ ո­րո­շում­նե­րը պետք է ու­ղե­ցույ­ցի դեր կա­տա­րեն դա­տա­վոր­նե­րի հա­մար, և ցան­կա­ցած շե­ղում պետք է ար­դա­րաց­ված և հիմ­նա­վոր­ված լի­նի ի­րա­վա­կան ծան­րակ­շիռ փաս­տարկ­նե­րով, ո­րոնք գե­րա­կա­յու­թյուն ու­նեն՚,-ա­սել է Գե­րա­գույն դա­տա­րա­նի նա­խա­գա­հը` շեշ­տե­լով, որ ի­րա­վա­կան պե­տու­թյան կա­յաց­ման ճա­նա­պար­հին ևս մեկ կարևոր քայլ է նմա­նա­տիպ ընտ­րա­նի ու­նե­նա­լը, և այդ գոր­ծըն­թա­ցը շա­րու­նա­կա­կան է լի­նե­լու:
Ընտ­րա­նու լույ­սըն­ծա­յու­մը ող­ջու­նել է նաև Բարձ­րա­գույն դա­տա­կան խոր­հր­դի նա­խա­գահ Գա­յա­նե Գրի­գո­րյա­նը: Ըստ նրա` ընտ­րա­նին կարևոր է նրա­նով, որ ոչ միայն Գե­րա­գույն դա­տա­րա­նի գոր­ծող դա­տա­վոր­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ ո­րո­շում­ներն են ընդգրկվել, այլև նախ­կին դա­տա­վոր­նե­րի աշ­խա­տանքն է ու­շադ­րու­թյան ար­ժա­նա­ցել: Այդ գոր­ծում բա­նա­խո­սը կարևո­րել է նաև դա­տա­խա­զու­թյան և փաս­տա­բա­նա­կան ծա­ռա­յու­թյան աշ­խա­տան­քը, ո­րոնց հար­ցադ­րում­նե­րի շնոր­հիվ են միայն հնա­րա­վոր պատ­շաճ ի­րա­վա­կան պա­տաս­խան­նե­րը: ԱՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զի տե­ղա­կալ Սևակ Հա­կո­բյա­նը խո­սել է ժո­ղո­վա­ծուի հրա­տա­րա­կու­թյան կարևո­րու­թյան մա­սին` ըն­դգ­ծե­լով, որ դա­տա­կան նա­խա­դե­պը ի­րա­վուն­քի հնա­գույն ճյու­ղե­րից մեկն է, ո­րը զար­գա­նա­լու բազ­մա­թիվ ուղ­ղու­թյուն­ներ ու­նի և վեր­ջին տա­րի­նե­րին դրա մեջ հա­մոզ­վե­լու շատ ա­ռիթ­ներ ե­ղան: Բա­նա­խոսն ընտ­րա­նու հրա­տա­րա­կու­թյու­նը հա­մա­րեց ող­ջու­նե­լի` նշե­լով, որ այն նաև մեր երկ­րում նա­խա­դե­պա­յին ի­րա­վուն­քի կա­յաց­մանն ու զար­գաց­մանն ա­ջակ­ցե­լու, ինչ­պես նաև հան­րու­թյան ի­րա­վա­գի­տակ­ցու­թյան, ար­դա­րա­դա­տու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­ման ու դա­տա­կան իշ­խա­նու­թյան նկատ­մամբ հա­սա­րա­կա­կան վս­տա­հու­թյան ամ­րապ­նդ­ման նպա­տակ ու­նի: Ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան ա­ռա­ջին ա­տյա­նի դա­տա­րա­նի նա­խա­գահ Ա­նա­տո­լի Թադևո­սյանն իր ե­լույ­թում անդ­րա­դար­ձել է դա­տա­կան նա­խա­դե­պի` որ­պես ի­րա­վա­կան աղ­բյու­րի, ծագ­ման պատ­մու­թյանն ու զար­գաց­ման ըն­թաց­քին տար­բեր եր­կր­նե­րում:
ԱՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ Բեգ­լա­րյա­նը, շնոր­հա­վո­րե­լով ժո­ղո­վա­ծուի հրա­տա­րա­կու­մը, ըն­դգ­ծել է, որ այն շատ օգ­տա­կար կլի­նի ոչ միայն դա­տա­վոր­նե­րի, այլև բո­լոր այն քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար, ով­քեր պատ­րաստ­վում են ի­րենց ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նել դա­տա­րան­նե­րում: ԱՀ փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի ան­դամ Վլա­դի­միր Հայ­րա­պե­տյա­նը ևս հան­դես է ե­կել շնոր­հա­վո­րան­քի խոս­քով:
Ընտ­րա­նին նե­րա­ռում է նաև նույ­նա­բո­վան­դակ լա­զե­րա­յին սկա­վա­ռակ, ինչն ա­վե­լի դյու­րին է դարձ­նում դա­տա­կան ակ­տե­րից օգտ­վե­լը:
  Նունե Հայրապետյան