comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳԵՐ­ՄԱ­ՆԱ­ՑԻ ԶԲՈ­ՍԱՇՐ­ՋԻԿ­ՆԵՐՆ ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳԵՐ­ՄԱ­ՆԱ­ՑԻ ԶԲՈ­ՍԱՇՐ­ՋԻԿ­ՆԵՐՆ ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

ք. Բեր­ձոր

Քա­շա­թա­ղի շր­ջա­նի պատ­մա­կան և բնա­կան հու­շար­ձան­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս զար­գաց­նե­լու զբո­սաշր­ջու­թյու­նը տա­րած­քում։ Վեր­ջին տա­րի­նե­րին, թե­կուզ ոչ հա­ճախ ու փոքր խմ­բե­րով, մեր շր­ջան (հատ­կա­պես Ա­ղավ­նո­յի հո­վիտ, որ­տեղ Ծի­ծեռ­նա­վան­քը, Մե­լիք Հայ­կա­զյան­նե­րի ա­պա­րան­քը, Վա­րազ­գո­մի, Մկ­նա­տա­մի խաչ և այլ ե­կե­ղե­ցի­ներ, բա­զում պատ­մա­կան հու­շար­ձան­ներ` ամ­րոց­ներ ու բնա­կա­տե­ղի­ներ են), են այ­ցե­լում նաև զբո­սաշր­ջիկ­ներ ար­տերկ­րից։

Այս օ­րե­րին, ՙFriends tour՚ կազ­մա­կեր­պու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Ար­մի­նե Մի­քա­յե­լյա­նի և Սա­հակ Խան­գել­դյա­նի ու­ղեկ­ցու­թյամբ, Ար­ցախ այ­ցե­լե­ցին գեր­մա­նա­ցի զբո­սաշր­ջիկ­ներ, ով­քեր մինչ այդ ե­ղել էին Երևա­նում, Սևա­նի հյու­սի­սա­յին ա­փե­րում, ան­ցել Քար­վա­ճա­ռով, այ­ցե­լել Դա­դի­վանք, Գան­ձա­սար և հա­սել Ստե­փա­նա­կերտ։ Մեր այ­ցի նա­խօ­րեին գեր­մա­նա­ցի զբո­սաշր­ջիկ­ներն օրն անց­կաց­րել էին Շու­շիում, ի­ջել Հու­նո­տի կիրճ։ Ծի­ծեռ­նա­վանք գյու­ղում հյու­րե­րը ծա­նո­թա­ցան հա­յոց հնա­գույն սր­բա­վայր Ծի­ծեռ­նա­վան­քի պատ­մու­թյա­նը, Սուրբ Գևորգ ե­ռա­նավ բա­զի­լիկ ե­կե­ղե­ցում մոմ վա­ռե­ցին, հե­տաքր­քր­վե­ցին հայ ե­կե­ղե­ցա­շի­նու­թյան, խաչ­քա­րի պատ­մու­թյամբ ու ճար­տա­րա­պե­տու­թյամբ։ Այ­նու­հետև զբո­սաշր­ջիկ­նե­րը ոտ­քով ան­ցան ա­վե­լի քան 10կմ հատ­ված՝ Ծի­ծեռ­նա­վան­քից հաս­նե­լով Սյու­նի­քի մար­զի Խնա­ծախ գյուղ։ Քա­շա­թա­ղի Հայ­կա­զյան մե­լի­քա­կան տոհ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը XVI դա­րի սկզբ­նե­րից գա­վա­ռի վար­չա­կան կենտ­րո­նը Քա­շա­թա­ղից տե­ղա­փո­խել են 10-12 կմ դե­պի հա­րավ գտն­վող Խնա­ծախ բնա­կա­վայր, որն էլ Հայ­կազ I-ի որ­դի Հախ­նա­զա­րի օ­րոք դար­ձել էր մե­լի­քա­նիստ։ Գյու­ղում պահ­պան­վել է Մե­լիք Հայ­կա­զյան­նե­րի ա­պա­րան­քը։ Նշ­ված ճա­նա­պար­հա­հատ­վա­ծը հա­րուստ է պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րով, գե­ղա­տե­սիլ ձո­րա­կով, ո­րում կան մի քա­նի ջր­վեժ­ներ։ Այս բո­լո­րը մեծ տպա­վո­րու­թյուն թո­ղե­ցին գեր­մա­նա­ցի մեր զբո­սաշր­ջիկ­նե­րի վրա։ Նրանք տպա­վոր­ված էին նաև տե­ղաբ­նակ­նե­րի հյու­րա­սի­րու­թյամբ։ Շատ ու­րա­խա­ցան, երբ Ծի­ծեռ­նա­վան­քում, Խնա­ծա­խում մար­դիկ տուն էին հրա­վի­րում։ ՙՆո­րից ենք գա­լու, -ա­սա­ցին, -շատ գե­ղե­ցիկ է ձեր եր­կի­րը, հրա­շա­լի մար­դիկ կան այս­տեղ՚։ Խնա­ծա­խից զբո­սաշր­ջիկ­նե­րը մեկ­նե­ցին Գո­րիս շր­ջա­գա­յու­թյան վեր­ջին օ­րե­րը Տաթևի վանք և Մեծ ա­նա­պատ, Սյու­նի­քի ու Վա­յոց Ձո­րի այլ պատ­մա­կան վայ­րեր այ­ցե­լե­լու նպա­տա­կով։
;