comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԽՆԴԻՐ, ՈՐ ԱՐԺԱՆԻ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԽՆԴԻՐ, ՈՐ ԱՐԺԱՆԻ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Խոս­քը ե­րե­խա­յի զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցի հզոր գոր­ծոն­նե­րից մե­կի մա­սին է, ո­րի շնոր­հիվ փոք­րի­կը փոր­ձում է շփ­վել, ար­տա­հայ­տում է մտ­քեր ու ցան­կու­թյուն­ներ։

Ու­շա­ցած կամ դժ­վար ար­տա­բեր­վող խոսք, կա­կա­զու­թյուն, ոչ հս­տակ ար­տա­սա­նու­թյուն, ա­ռան­ձին հն­չյուն­նե­րի ար­տա­սա­նու­թյան հետ կապ­ված բար­դու­թյուն­ներ. բո­լոր այս թե­րու­թյուն­նե­րը ե­րե­խա­նե­րը բա­վա­կա­նին հա­ճախ են ու­նե­նում։ Խոս­քի խան­գա­րում­նե­րը կա­րող են ու­նե­նալ ինչ­պես ֆի­զիո­լո­գիա­կան, այն­պես էլ հո­գե­բա­նա­կան պատ­ճառ­ներ։
Վեր­ջին ժա­մա­նակ­ներս ծնող­ներն սկ­սել են ո­րո­շա­կի ու­շադ­րու­թյուն դարձ­նել ի­րենց ե­րե­խա­նե­րի խոս­քա­յին խան­գա­րում­նե­րին։ Ե­թե նախ­կի­նում հա­մա­րում էին, որ խն­դիրն ինքն ի­րեն կկար­գա­վոր­վի, ա­պա ներ­կա­յում ծնող­նե­րը հիմ­նա­կա­նում շատ զգա­յուն են և միան­գա­մից դի­մում են մաս­նա­գե­տին, ին­չը, միան­շա­նակ, ճիշտ մո­տե­ցում է։

Ստե­փա­նա­կեր­տի ՙԱրևիկ՚ ման­կա­կան բուժ­միա­վոր­ման լո­գո­պեդ-դե­ֆեկ­տո­լոգ Էմ­մա Մել­քու­մյա­նը մեզ հետ զրույ­ցում անդ­րա­դառ­նա­լով ե­րե­խա­նե­րի խոս­քա­յին խան­գա­րում­նե­րին, բա­ցատ­րեց խոս­քի զար­գաց­ման տրա­մա­բա­նա­կան հա­ջոր­դա­կա­նու­թյու­նը։ Ըստ նրա՝ բա­ցա­ռու­թյամբ մի քա­նի դեպ­քե­րի, որևէ խոս­քա­յին խան­գա­րում միան­գա­մից չի ա­ռա­ջա­նում։ ՙԵ­թե ե­րե­խան մինչև 3 տա­րե­կա­նը չի խո­սել, ծնո­ղը պետք է ու­շադ­րու­թյուն դարձ­ներ՝ ար­դյո՞ք թո­թո­վան­քի փու­լը նոր­մալ է ան­ցել, թե՞ ոչ։ Ե­թե այդ շր­ջա­նը չի ե­ղել, ա­պա դա ար­դեն ա­հա­զանգ պետք է լի­նի ծնո­ղի հա­մար։ Խոս­քը միան­գա­մից չի սկս­վում, այն ու­նի զար­գաց­ման փու­լեր. միշտ կա գղգ­ղան­քը, ո­րը սկս­վում է 2-3 ամ­սա­կա­նում, թո­թո­վան­քի շր­ջա­նը (7-9 ամ­սա­կան­նե­րում), երբ ե­րե­խան ո­րո­շա­կի ձայ­նար­կու­թյուն­ներ է ար­տա­բե­րում և հե­տո միայն խոսք։ 3 տա­րե­կա­նից հե­տո ե­րե­խան պետք է ճիշտ նա­խա­դա­սու­թյուն կազ­մե­լով խո­սի, ո­րո­շա­կի բա­ռա­պա­շար ու­նե­նա, տա­րի­քին հա­մա­պա­տաս­խան կա­պակց­ված խոսք՚,- մեկ­նա­բա­նեց Է. Մել­քու­մյա­նը։
Սո­վո­րա­բար խոս­քին տի­րա­պե­տե­լու ա­րա­գու­թյու­նը տար­բեր ե­րե­խա­նե­րի մոտ տար­բեր է։ Այս­տեղ նշա­նա­կու­թյուն ու­նի նաև գե­նե­տի­կան։ Խոս­քի հետ կապ­ված խն­դիր­ներն այ­սօր բազ­մա­թիվ են՝ խոս­քի լիար­ժեք բա­ցա­կա­յու­թյու­նից մինչև հն­չյու­նի սխալ ար­տա­սա­նու­թյուն։ Այն ա­ռա­վել շատ նկա­տե­լի է նա­խադպ­րո­ցա­կան տա­րի­քի ե­րե­խա­նե­րի շր­ջա­նում։
ՙԱր­դեն 6-7 տա­րե­կա­նում բա­նա­վոր խոս­քին միա­նում է նաև գրա­վոր խոս­քի յու­րա­ցու­մը։ Այն ա­վե­լի բարդ ու բազ­մաշղ­թա գոր­ծըն­թաց է, քա­նի որ, բա­ցի ար­տա­սա­նա­կան օր­գան­նե­րից, այս­տեղ միա­նում են մո­տո­րի­կան և մի շարք այլ վեր­լու­ծա­հա­մադ­րա­կան գոր­ծըն­թաց­ներ՚,- պար­զա­բա­նում է լո­գո­պե­դը։
Խոս­քը մտա­ծո­ղու­թյան գոր­ծիք է, տե­ղե­կատ­վու­թյան և հի­շո­ղու­թյան կրող, հա­ղոր­դակց­ման մի­ջոց։ Հետևա­բար, որ­քան վաղ տա­րի­քում հայտ­նա­բեր­վի խոս­քի խան­գա­րու­մը, այն­քան դա կան­խար­գե­լիչ ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա ու­սում­նա­ռու­թյան ըն­թաց­քում և խո­չըն­դոտ չի հան­դի­սա­նա ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը ճիշտ կազ­մա­կեր­պե­լուն:

Մաս­նա­գե­տը ցա­վով նշում է, որ խոս­քա­յին խան­գա­րում­նե­րից ա­մե­նա­տա­րած­վածն այ­սօր թլ­վա­տու­թյունն է (դիս­լա­լիա)։ Նա վս­տա­հեց­նում է, որ խոս­քա­յին խան­գա­րում­նե­րի պատ­ճառ­ներ կա­րող է հան­դի­սա­նալ վատ լսո­ղու­թյու­նը ու կոչ է ա­նում ծնող­նե­րին՝ ե­րե­խա­յի խոս­քա­յին խնդ­րի առ­կա­յու­թյան դեպ­քում կենտ­րո­նա­նալ նախ ե­րե­խա­յի լսո­ղու­թյան վրա։ ՙԵ­րե­խա­յի խոս­քի հա­մար պա­տաս­խա­նա­տու է գլ­խու­ղե­ղի խոս­քալ­սո­ղա­կան կենտ­րո­նը։ Ե­թե այն ախ­տա­հար­ված է, ա­պա ե­րե­խան խոսքն ըն­կա­լում է որ­պես աղ­մուկ, հետևա­բար ե­րե­խան չի խո­սում։ Խոս­քի ձևա­վոր­ման հիմ­քում ըն­կած է ըն­դօ­րի­նա­կու­մը. չըն­կալ­ված խոս­քը հնա­րա­վոր չէ ըն­դօ­րի­նա­կել,- պար­զա­բա­նում է մաս­նա­գե­տը։ -Ուս­տի չպետք է նաև ե­րե­խա­նե­րի հետ խո­սե­լիս ման­կա­կան բա­ռեր օգ­տա­գոր­ծել՚։ ՙԵ­րե­խա­նե­րի հետ շփու­մը պետք է ճիշտ լի­նի. հա­ճախ փոք­րիկ­նե­րին սի­րե­լիս ծնող­նե­րը փա­ղաք­շա­կան բա­ռեր են օգ­տա­գոր­ծում, թո­թո­վա­խո­սում են և ար­դյուն­քում խո­չըն­դո­տում են ե­րե­խա­յի խոս­քի զար­գաց­մա­նը։ Նրանց հետ աշ­խա­տե­լու լա­վա­գույն մի­ջո­ցը հա­սուն և մատ­չե­լի լեզ­վով հա­ղոր­դակց­վելն է՚,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը։
Ա­վե­լի լավ է միայն ներ­քուստ ու­րա­խա­նալ ե­րե­խա­յի յու­րա­հա­տուկ լեզ­վով, իսկ նրան սո­վո­րեց­նել խո­սել ճիշտ, որ­պես­զի ե­րե­խա­յին ու­րիշ­ներն էլ հաս­կա­նան։ Չէ՞ որ լե­զուն մարդ­կանց հետ հա­ղոր­դակ­ցու­թյան գլ­խա­վոր մի­ջոցն է։
Մաս­նա­գե­տի խոս­քով՝ օ­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րից բա­ցի շատ հա­ճախ խոս­քի խան­գար­ման պատ­ճառ է հան­դի­սա­նում դաս­տիա­րա­կու­թյու­նը։ Օ­րի­նակ, գերխ­նամ­քը, երբ շատ ենք կենտ­րո­նա­նում ե­րե­խա­յի վրա, երբ կա­տա­րում ենք նրա բո­լոր հրա­հանգ­նե­րը, կա­մա­կո­րու­թյուն­նե­րը։ Նույն խն­դի­րը կա­րող է ա­ռա­ջա­նալ նաև ե­րե­խա­յին ա­նու­շադ­րու­թյան մատ­նե­լու հետևան­քով։ Երբ զբաղ­ված լի­նե­լու պատ­ճա­ռով ծնո­ղը բա­վա­րար չա­փով չի զբաղ­վում ե­րե­խա­յով, ե­րե­խա­յի ան­ձի նկատ­մամբ լուրջ վե­րա­բեր­մունք չի ցու­ցա­բե­րում։ Խոս­քի մե­խա­նիզմ­ներն ուղ­ղա­կիո­րեն կապ­ված են զգաց­մունք­նե­րի հետ։
Է. Մել­քու­մյա­նի դի­տարկ­մամբ, որ­քան էլ տա­րօ­րի­նակ թվա, շատ հա­ճախ ծնող­ներն են ե­րե­խա­յի խոս­քի խան­գար­ման պատ­ճառ հան­դի­սա­նում. ըն­տա­նե­կան ոչ ա­ռողջ մթ­նո­լորտ, դաս­տիա­րակ­չա­կան ոչ ճիշտ մո­տե­ցում­ներ, հուզ­մունք, տագ­նապ, վախ, զայ­րույթ` երևույթ­ներ, ո­րոնք ի­րենց բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյունն են թող­նում ե­րե­խա­յի վրա։
Ե­րե­խա­յի ոչ միայն խոս­քա­յին, այլև ընդ­հա­նուր զար­գաց­ման հա­մար շատ կարևոր է մի­ջանձ­նա­յին շփու­մը՝ ա­ռա­ջին հեր­թին ըն­տա­նի­քում։ Լո­գո­պե­դը ծնող­նե­րին խոր­հուրդ է տա­լիս միշտ ժա­մա­նակ տրա­մադ­րել փոք­րի­կին, նրա կար­ծի­քը հաշ­վի առ­նել, ե­րե­խա­յին զրույ­ցի մաս­նա­կից դարձ­նել։ Նրա հետ խո­սել հան­գիստ ու սի­րա­լիր, եր­բեք չան­տե­սել ե­րե­խա­յի տված հար­ցը։ ՙԽոս­քը կապ­ված է նյար­դա­յին հա­մա­կար­գի, գի­տակ­ցու­թյան հետ, և ե­թե ե­րե­խա­յին չխո­սեց­նենք, ա­պա հե­տա­գա­յում ոչ միայն խոս­քի, այլև նրա ընդ­հա­նուր զար­գաց­ման հետ կապ­ված խն­դիր­ներ կա­րող են ա­ռա­ջա­նալ՚,- բա­ցատ­րեց մաս­նա­գե­տը։
Խոս­քի խան­գա­րում­նե­րը կա­րող են ա­ռա­ջա­նալ նաև ա­վե­լի ուշ տա­րի­քում։ Հնա­րա­վոր է՝ տար­բեր պատ­ճառ­նե­րով ե­րե­խա­յի մոտ ա­ռա­ջա­նա կա­կա­զու­թյուն կամ ե­րե­խան կորց­նի խո­սե­լու ու­նա­կու­թյու­նը։ Բայց հետևո­ղա­կան և լուրջ աշ­խա­տան­քի դեպ­քում այդ խն­դիր­նե­րը, ե­թե ոչ ամ­բող­ջու­թյամբ, ա­պա գո­նե մաս­նա­կիո­րեն, հնա­րա­վոր է վե­րաց­նել։
Խոս­քի թեր­զար­գա­ցումն այ­սօր` նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րի դա­րաշր­ջա­նում, շատ տա­րած­ված է, քա­նի որ դրանք սահ­մա­նա­փա­կում են ե­րե­խա­յի խո­սե­լու ցան­կու­թյու­նը։
Անդ­րա­դառ­նա­լով ե­րե­խա­նե­րի խոս­քի զար­գաց­ման վրա ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րի ու­նե­ցած դե­րին՝ Է. Մել­քու­մյա­նը նշեց, որ գրա­գետ օգտ­վե­լու և ճիշտ չա­փա­բա­ժի­նը պա­հե­լու դեպ­քում ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րը ե­րե­խա­նե­րին չեն վնա­սի։
Ի­հար­կե, կան խոս­քա­յին խան­գա­րում­ներ, ո­րոնք լիար­ժեք չեն անց­նում, քա­նի որ օր­գա­նա­կան ծա­գում ու­նեն, բայց փոր­ձենք ա­ռա­վել նր­բան­կատ և ու­շա­դիր վե­րա­բեր­մունք ցու­ցա­բե­րել մեր բա­լիկ­նե­րի նկատ­մամբ, որ­պես­զի նրանք էլ գե­ղե­ցիկ խո­սեն և ու­րա­խաց­նեն ի­րենց ծնող­նե­րին։