comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ... ԳԻՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ... ԳԻՆԸ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Ստե­փա­նա­կերտ այ­ցե­լող հյու­րե­րը մեր փոք­րիկ քա­ղաքն աշ­խար­հի ա­մե­նա­մա­քուր ու կա­նա­չա­պատ քա­ղաք­նե­րից են հա­մա­րում: Խոս­տո­վա­նենք` հա­ճե­լի գնա­հա­տա­կան է, հատ­կա­պես երբ գի­տենք, թե ով­քեր և ինչ գնով են ա­պա­հո­վում այն:

ՙՍան­մաք­րում՚ ՊՈԱԿ-ում և ՙԲու­սա­բա­նա­կան այ­գի՚ ՓԲԸ-ում, ո­րոնք աշ­խա­տում են Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի են­թա­կա­յու­թյան տակ, ե­րի­տա­սարդ աշ­խա­տող­ներ ներգ­րա­վե­լու խն­դիր կա` այս եր­կու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի տնօ­րի­նու­թյան հա­մար ա­մե­նա­բարդ հար­ցե­րից մե­կը: Ե­րի­տա­սարդ­ներն այդ կա­ռույց­նե­րում աշ­խա­տել չեն ցան­կա­նում. ինք­ներդ եք հաս­կա­նում, մաք­րու­թյուն կա­տա­րելն այն­քան էլ հա­ճե­լի զբաղ­մունք չէ: Հո­ղի հետ աշ­խա­տե­լը` նույն­պես: Եվ այդ ա­մե­նը` բա­ցօ­թյա տա­րած­քում: Իսկ ե­թե դրան գու­մա­րենք նաև այն չն­չին աշ­խա­տա­վար­ձը, որ ստա­նում են, հաս­կա­նա­լի կլի­նեն ե­րի­տա­սարդ­նե­րի` նման աշ­խա­տան­քից հրա­ժար­վե­լու հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րը: ՙՍան­մաք­րում՚ ըն­կե­րու­թյու­նը, ո­րը սկզ­բից կրում էր ՙՍան­մաք­րում-կա­նա­չա­պա­տում՚ ա­նու­նը և ի­րա­կա­նաց­նում էր նաև հա­մա­պա­տաս­խան գոր­ծա­ռույթ, ար­դեն մի քա­նի տա­րի է, ինչ միայն սա­նի­տա­րա­կան մաքր­ման և մայ­րա­քա­ղա­քի փո­ղոց­նե­րի ու բա­կե­րի սպա­սարկ­ման աշ­խա­տանք­ներ է կա­տա­րում: Ըն­կե­րու­թյան հաս­տի­քա­ցու­ցա­կը կազմ­ված է 530 միա­վոր հաս­տի­քից, բայց տնօ­րեն Ա­լյո­շա Սեյ­րա­նյա­նի խոս­քով` այդ­քան աշ­խա­տող չեն կա­րո­ղա­նում հա­վա­քագ­րել: Տնօ­րե­նը դժ­վա­րա­ցավ աշ­խա­տող­նե­րի կոնկ­րետ թիվ ա­սել, քա­նի որ ո­րոշ­ներն ի­րենց հա­րա­զատ­նե­րին գրան­ցե­լով, ի­րար օգ­նե­լով են աշ­խա­տում: 120-ի հաս­նող բան­վոր­նե­րի ու հա­վա­քա­րար­նե­րի հիմ­նա­կան մա­սը թո­շա­կա­ռու­ներ են: Աշ­խա­տում է 18 բրի­գադ, ո­րից 4-ը սպա­սար­կում է բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի բա­կե­րը, մնա­ցա­ծը` քա­ղա­քի մյուս հատ­ված­նե­րը: Բրի­գադ­նե­րում ընդգրկված աշ­խա­տող­նե­րի թի­վը տար­բեր է` 30-ից 14: Ըստ սահ­ման­ված չա­փո­րո­շիչ­նե­րի` յու­րա­քան­չյուր հա­վա­քա­րար սպա­սար­կում է 3500մ տա­րածք: Ա. Սեյ­րա­նյա­նը նաև նշեց, որ ու­նեն մոտ եր­կու տաս­նյակ ե­րի­տա­սարդ մաք­րու­հի­ներ` հիմ­նա­կա­նում ու­սա­նող­ներ շր­ջան­նե­րից, ո­րոնք սա­կայն հրա­ժար­վում են մաս­նակ­ցել շա­բա­թօ­րյակ­նե­րին և աշ­խա­տան­քի են դուրս գա­լիս միայն վաղ ա­ռա­վո­տյան կամ գի­շե­րա­յին ժա­մե­րին: Ըն­կե­րու­թյան ղե­կա­վա­րու­թյունն ըն­բռ­նու­մով է մո­տե­նում հար­ցին:

Հա­ճե­լի է ար­ձա­նագ­րել, որ ՙՍան­մաք­րում՚ ըն­կե­րու­թյան աշ­խա­տան­քա­յին փոր­ձով հե­տաքր­քր­վում են նաև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում. ո՞րն է, ի վեր­ջո, Ստե­փա­նա­կեր­տում մաք­րու­թյուն պահ­պա­նե­լու գաղտ­նի­քը, ինչ­պես են սուղ մի­ջոց­նե­րով նման մե­ծա­ծա­վալ աշ­խա­տանք ի­րա­կա­նաց­նում: Ա. Սեյ­րա­նյա­նը ա­ռանձ­նա­կի գաղտ­նիք չի տես­նում. ինչ­պես յու­րա­քան­չյուր տան, քա­ղա­քում էլ մաք­րու­թյու­նը պետք է կա­տար­վի միշտ և ոչ թե ո­րո­շա­կի ժա­մե­րի կամ օ­րե­րի: ՙՇա­բա­թօ­րյա­կը` շա­բա­թօ­րյակ, բայց մեր բրի­գադ­ներն օր­վա ո­րո­շա­կի ժա­մե­րի անց­նում են բա­նուկ փո­ղոց­նե­րով, զբո­սայ­գի­նե­րով, մար­զա­դաշ­տե­րով, հա­վա­քում աղ­բը, դա­տար­կում աղ­բա­ման­նե­րը: ՙՍան­մաք­րում՚ ՊՈԱԿ-ի աշ­խա­տա­կից­նե­րը հս­կա­յա­կան աշ­խա­տանք են ի­րա­կա­նաց­նում հատ­կա­պես հա­մա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րից ա­ռաջ և հե­տո: Միայն ՙCONIFA-2019՚-ի նա­խօ­րյա­կին և դրա ըն­թաց­քում 170 հո­գի է աշ­խա­տել, ո­րից 40-ը դրա ըն­թաց­քում ա­մե­նօ­րյա հեր­թա­պա­հու­թյուն է ի­րա­կա­նաց­րել մար­զա­դաշ­տում: Տնօ­րենն ակն­կա­լում է, որ ըն­կե­րու­թյան տն­տե­սած գու­մար­նե­րի հաշ­վին կկա­րո­ղա­նան խրա­խու­սել նրանց:
Ի­հար­կե, այլ խն­դիր­ներ ևս կա­ռույցն ու­նի` տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րը, ավ­տո­պար­կը թար­մաց­ման կա­րիք ու­նեն և, չնա­յած կա­ռա­վա­րու­թյունն ա­ջակ­ցել է ո­րոշ մե­քե­նա­նե­րի ձեռք­բեր­ման հար­ցում, այ­նուա­մե­նայ­նիվ, ա­նե­լիք դեռ շատ կա: Ըն­կե­րու­թյանն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի ա­ջակ­ցու­թյամբ տրա­մադր­վել են JSB տրակ­տոր, կա­ռա­վա­րու­թյան և քա­ղա­քա­պե­տի ա­ջակ­ցու­թյամբ` վե­րա­նո­րոգ­ված աղ­բա­տար եր­կու մե­քե­նա: Կազ­մա­կեր­պու­թյու­նը դեռևս շա­հա­գործ­ման մեջ ու­նի ան­ցյալ դա­րի 80-ա­կան թվա­կան­նե­րից մնա­ցած աղ­բա­տար­ներ ու ինք­նա­թա­փեր: Ընդ­հա­նուր առ­մամբ, ըն­կե­րու­թյան ավ­տո­հա­վա­քա­տե­ղիում 34 միա­վոր մե­քե­նա կա: Նրա սպա­սարկ­ման գո­տին միայն աս­ֆալ­տա­պատ տա­րածք­ներն են նա­խա­տես­ված, բայց աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­նում նաև ոչ բա­րե­կարգ փո­ղոց­նե­րում, ե­թե դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը լի­նում է:

ՙԱ­կա­դե­մի­կոս Թախ­տա­ջյա­նի ան­վան բու­սա­բա­նա­կան այ­գի՚ ՓԲԸ-ի աշ­խա­տող­նե­րի թի­վը 120 է: Տնօ­րեն Համ­լետ Դավ­թյա­նը դժ­վա­րու­թյամբ հա­մա­ձայ­նեց հար­ցազ­րույ­ցի. ի՞նչ պի­տի փոխ­վի` իմ աշ­խա­տողն ըն­դա­մե­նը 58 հա­զար դրամ է ստա­նում, դուք պատ­կե­րաց­նու՞մ եք նրա օ­րա­կան ծան­րա­բեռն­վա­ծու­թյու­նը: Իսկ ե­թե դրան գու­մա­րենք նաև տա­րի՞­քը: Պարզ­վեց` այս­տեղ աշ­խա­տող մարդ­կանց մի­ջին տա­րի­քը 75-80 է, նրանք ստիպ­ված են աշ­խա­տել ամ­ռան տա­պին ու ձմ­ռան ցր­տին` ան­տե­սե­լով ա­ռող­ջա­կան խն­դիր­նե­րը: Ցա­վոք, նրան­ցից ո­մանք չեն դի­մա­նում, հա­ճախ վա­տա­նում է նրանց ինք­նազ­գա­ցո­ղու­թյու­նը: Տնօ­րե­նի մտա­հո­գու­թյու­նը տե­ղին էր. կա­րիք չկա ա­սե­լու, որ ինչ­պես այս­տեղ, այն­պես էլ ՙՍան­մաք­րում՚ ըն­կե­րու­թյու­նում աշ­խա­տում են հա­սա­րա­կու­թյան ա­մե­նա­խո­ցե­լի խա­վի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Նրան­ցից շա­տերն աշ­խա­տան­քի են դուրս գա­լիս սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րից, կա­րի­քից դրդ­ված:
Մենք այ­ցե­լե­ցինք ըն­կե­րու­թյա­նը պատ­կա­նող տն­կա­րան­նե­րը կամ ջեր­մոց­նե­րը, որ­տեղ աշ­խա­տում էր ըն­կե­րու­թյան ա­մե­նա­տա­րեց աշ­խա­տա­կից­նե­րից մե­կը` Ա­լե­նա Իս­րա­յե­լյա­նը: 84 տա­րե­կան է: Չնա­յած տա­րի­քին, նա­խան­ձե­լի աշ­խու­ժու­թյուն և է­ներ­գիա ու­նի: Բու­սա­բա­նա­կան այ­գու գլ­խա­վոր գյու­ղատն­տեսն է: Աշ­խա­տում է այս­տեղ 2010 թվա­կա­նից: Հպար­տու­թյամբ է նշում, որ մայ­րա­քա­ղա­քը գե­ղեց­կաց­նող­նե­րից մեկն ինքն է ու իր թի­մը:
Ստե­փա­նա­կեր­տի տն­կա­րան­նե­րում ա­ճեց­վում են մեր քա­ղա­քը զար­դա­րող ծա­ղիկ­նե­րի սա­ծիլ­նե­րի մի մա­սը. դրանք հե­տո են տե­ղա­փոխ­վում ծաղ­կա­նոց­ներ` հան­ձն­վե­լով ըն­կե­րու­թյան մյուս աշ­խա­տա­կից­նե­րի խնամ­քին:


ՙԱմ­բողջ կյանքս աշ­խա­տել եմ հո­ղի հետ, է­ներ­գիաս անս­պառ է, և ե­թե հա­յե­լու մեջ ինձ մեկ-մեկ չնա­յեմ, կթ­վա, թե դեռ 24-25 տա­րե­կան եմ, նոր եմ ա­վար­տել բու­հը, ե­կել աշ­խա­տան­քի, իսկ կյան­քը` հրա­շա­լի ու ա­նակն­կալ­նե­րով լե­ցուն, դեռ առջևում է՚,-ա­սում է նա:
1958թվա­կա­նին է ա­վար­տել ինս­տի­տու­տը, ու­ղեգր­վել հայ­րա­կան գյու­ղին՝ Հեր­հեր։ Ա­մուս­նա­նա­լուց հե­տո տե­ղա­փոխ­վել է Ստե­փա­նա­կերտ, աշ­խա­տել որ­պես գի­տաշ­խա­տող, պաշտ­պա­նել դի­սեր­տա­ցիա և սկ­սել աշ­խա­տել որ­պես ԼՂԻՄ մար­զի գլ­խա­վոր գյու­ղատն­տես։ Մայ­րը ե­րա­զում էր, որ բժշ­կու­հի դառ­նա, նույ­նիսկ փաս­տաթղ­թերն են հանձ­նել բժշ­կա­կան ինս­տի­տուտ, բայց պա­տա­նի Ա­լե­նան պն­դեց, որ իր կո­չու­մը հո­ղի, բնու­թյան հետ աշ­խա­տելն է, ո­րից գե­ղե­ցիկ ո­չինչ չի տես­նում: Իր է­ներ­գիա­յի աղ­բյու­րը հա­մա­րում է հո­ղը, ո­րից դրա­կան լից­քեր է վերց­նում, այն վե­րա­դարձ­նում հո­ղին: Այդ ներ­դաշ­նակ կա­պից ծն­վում է գե­ղեց­կու­թյու­նը` Ստե­փա­նա­կեր­տը զար­դա­րող ծա­ղիկ­նե­րը:
Տն­կա­րանն ու­նի չորս ջեր­մոց, որ­տեղ 10-12 տե­սա­կի ծա­ղիկ է ա­ճեց­վում: Նոր սոր­տեր են ու­սում­նա­սի­րում, փոր­ձում հար­մա­րեց­նել մեր բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րին: Ջեր­մոց­նե­րից յու­րա­քան­չյու­րում 1-2 հո­գի է աշ­խա­տում, ոչ ոք չցան­կա­ցավ խո­սել կամ լու­սան­կար­վել. նրանց ՙզրույ­ցը՚ ծա­ղիկ­նե­րի հետ էր, տխուր կամ ու­րախ` նրանց հետ են կիս­վում:
ՙԵս այս ծա­ղիկ­նե­րին վե­րա­բեր­վում եմ որ­պես իմ զա­վակ­նե­րի։ Ամ­բողջ կյանքս աշ­խա­տել եմ հո­ղի հետ և մեկ օր ան­գամ չեմ պատ­կե­րաց­նում ա­ռանց նրանց,-մեր խո­սակ­ցու­թյու­նը շա­րու­նա­կում է Ա­լե­նա Ար­շա­կով­նան:- Յու­րա­քան­չյուր ծա­ղիկ ու­նի իր բնա­վո­րու­թյու­նը, խառն­ված­քը, յու­րա­քան­չյու­րի հետ պետք է ՙլե­զու գտ­նել՚։ Բույ­սե­րի աշ­խարհն ու­րիշ է, ա­վե­լի ներ­դաշ­նակ: Մար­դը պետք է կր­կին սո­վո­րի բնու­թյան, հո­ղի հետ ներ­դաշ­նակ ապ­րե­լը, քա­նի որ ին­քը ևս հո­ղե­ղեն է: Ցածր վար­ձատ­րու­թյու­նը լավ աշ­խա­տե­լուն չի խան­գա­րում. բո­լորն այս­տեղ սի­րում են ի­րենց գոր­ծը և պա­տաս­խա­նատ­վու­թյամբ են կա­տա­րում այն: Բայց, ի­հար­կե, կցան­կա­նա­յինք գնա­հատ­ված լի­նել` բո­լորս էլ ըն­տա­նի­քի ու բազ­մա­թիվ հոգ­սե­րի տեր ենք: Որ­տե՞ղ ես տե­սել ա­ռա­վո­տից ի­րի­կուն այս­քա~ն չար­չար­վող մարդ­կանց, տա­րի­քով, հոգ­սա­շատ, որ այս­պի­սի գե­ղեց­կու­թյուն ստեղ­ծեն։ Խոր­հեք, թե ինչ ար­ժե այս գե­ղեց­կու­թյու­նը, ինչ­պես է վար­ձատր­վում այն ստեղ­ծո­ղը։ Կու­զե­նա­յինք ան­տես­ված չլի­նել, և մեկ-մեկ ղե­կա­վա­րու­թյունն էլ գար ու տես­ներ , թե ինչ­պես ենք ստեղ­ծում այդ ա­մե­նը՚:
Ան­գամ այս տա­րի­քում ե­րա­զանք ու­նի. ի­րենց տն­կա­րանն ու­նե­նա ար­դիա­կան ջեր­մոց­ներ` ժա­մա­նա­կա­կից ո­ռոգ­ման, ջե­ռուց­ման ու օ­դա­փոխ­ման հա­մա­կար­գով: Այդ ժա­մա­նակ ար­դյուն­քը մեծ կլի­նի: Իսկ ե­թե վե­րա­նայ­վեն աշ­խա­տա­վար­ձե­րը, շատ բան կփոխ­վի և` ա­մե­նա­կարևո­րը. ա­վե­լի շատ ե­րի­տա­սարդ­ներ ցան­կու­թյուն կու­նե­նան աշ­խա­տե­լու հո­ղի հետ: