comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿԱ­ՐՈՏ՝ ՀՈՒՅ­ՍԻ, ՍՊԱ­ՍՈՒ­ՄԻ ԱՐ­ՏԱ­ՑՈ­ԼԱՆ­ՔՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱ­ՐՈՏ՝ ՀՈՒՅ­ՍԻ, ՍՊԱ­ՍՈՒ­ՄԻ ԱՐ­ՏԱ­ՑՈ­ԼԱՆ­ՔՈՎ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Կի­զիչ արևից հնա­րա­վո­րինս խու­սա­փե­լու հա­մար գոր­ծուղ­ման էինք ճա­նա­պարհ­վել վաղ ա­ռա­վո­տյան: Աս­կե­րա­նի շր­ջա­նի Դահ­րավ հի­նա­վուրց բնա­կա­վայ­րը մայ­րա­քա­ղա­քից՝ 19, իսկ շրջ­կենտ­րո­նից 18 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա է գտն­վում: Ճա­նա­պարհ­ներն այս­տեղ դեռևս շա­րու­նա­կում են ան­բա­րե­կարգ մնալ:

Տե­սա­դաշ­տում հրա­շա­գեղ բնու­թյունն էր, իսկ տպա­վո­րու­թյունն` այն­պի­սին, ա­սես գյու­ղում բնա­կիչ­նե­րը շատ քիչ են, կամ էլ՝ դեռ քնից չեն արթ­նա­ցել: Տնա­մերձ բան­ջա­րա­նոց­նե­րից ու մեղ­վի փե­թակ­նե­րից կա­րե­լի էր հաս­կա­նալ, որ գյու­ղում ա­մեն ըն­տա­նիք իր նա­խընտ­րած զբաղ­մունքն ու­նի: Իսկ գյու­ղի ա­մե­նա­գե­ղե­ցիկ տու­նը, որն աչ­քի է ընկ­նում բաց պատշ­գամ­բի ներ­սի պա­տից կախ­ված դի­ման­կա­րով ու գու­նա­զարդ դար­պա­սով, հու­շում էր, որ տան­տերն ար­վես­տա­սեր մարդ է, ա­վե­լի կոնկ­րետ՝ նկա­րիչ: Այս­պես գոց դար­պաս­նե­րին նա­յե­լով, են­թադ­րու­թյուն­ներ էինք ա­նում, մինչև դրանք ընդ­հատ­վե­ցին հեռ­վից լս­վող աշ­խույժ կան­չով. ՙԵ­կեք, Գոր­շուկս նս­տեք ու ձեր բախ­տը բա­ցեք՚:
Իմ ա­ռա­ջին զրու­ցա­կի­ցը բա­վա­կա­նին կա­տա­կա­սեր Է­դուարդ պա­պիկն էր, ով ա­վա­նա­կը թամ­բած, հեռ­վից ձայ­նե­լով մո­տե­նում էր: Գոր­շու­կի վար­դա­գույն թամ­բի­կը՝ նա­խա­տես­ված հյու­րե­րի հա­մար, պա­պիկն ա­ռա­ջար­կեց նաև ինձ: Բա­վա­կա­նին զար­մա­ցա, երբ հե­տո գյու­ղա­ցի­նե­րից պար­զե­ցի, որ այդ­չափ աշ­խույժ ծե­րու­նին տա­րի­ներ ա­ռաջ մե­կու­սաց­վել էր, պար­փակ­վել, դար­ձել ինք­նամ­փոփ: Ինչ­պես ա­սում են գյու­ղա­ցի­նե­րը՝ ի զար­մանս բո­լո­րի, այ­սօր Է­դուարդ պա­պի­կի մոտ ակն­հայտ ակ­տի­վու­թյուն է, կար­ծես երկ­րորդ կյանք է ապ­րում: Պա­պի­կը չխու­սա­փեց զրույ­ցից, բայց ա­րագ վե­րա­դառ­նա­լու խոս­տու­մով նե­րո­ղու­թյուն խնդ­րեց ու շտապ հե­ռա­ցավ: Րո­պե­ներ անց ներ­կա­յա­ցավ բա­րե­տես ու կո­կիկ կեց­ված­քով՝ սպի­տակ վեր­նա­շա­պիկ, սև տա­բատ, հար­դար­ված մա­զեր…Իմ եր­կի­մաստ ժպի­տը, ո­րը հնա­րա­վոր չէր թաքց­նել, ա­վե­լի էր ոգևո­րում նրան: Ես այ­լընտ­րանք չու­նեի, պա­պի­կին հրա­վի­րե­ցի զրույ­ցի:
81 տա­րե­կան է: 1954 թվա­կա­նից ապ­րում էր Սում­գա­յի­թում: Աշ­խա­տում էր տե­ղի քի­միա­կան կոմ­բի­նա­տում: Նաև ճա­նաչ­ված բրի­գա­դա­վար էր, ինչ­պես ինքն է ի­րեն բնո­րո­շում՝ սու­պերպ­րո­ֆե­սիո­նալ մաս­նա­գետ, բո­լո­րին օգ­նող ու միշտ պատ­րաս­տա­կամ: Երբ 1988-ին ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­ներն սկ­սե­ցին Սում­գա­յի­թի հա­յու­թյան կո­տո­րա­ծը, Է­դուար­դը վե­րա­դար­ձավ հայ­րե­նիք: Ա­ռա­ջին հա­յաց­քից կեն­սու­րախ թվա­ցող տա­րեց մար­դուն, պարզ­վում է, դա­ռը ճա­կա­տա­գիր է բա­ժին հա­սել: Հենց բե­կում­նա­յին այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում Կաս­պից ծո­վում խեղ­դել էին 18-ա­մյա դս­տե­րը: Այ­սօր կնոջ հետ եր­կու զա­վակ­նե­րի կա­րոտն է ա­մեն պա­հի զգում: Տղան Ռու­սաս­տա­նում է, աղ­ջի­կը՝ Ստե­փա­նա­կեր­տում: Ա­յո, կա­րո­տում է զա­վակ­նե­րին, բայց չի դժ­գո­հում: Խոս­տո­վա­նում է, որ չնա­յած որ­դու՝ ծնող­նե­րին ռու­սաս­տան­ներ տա­նե­լու հա­մո­զում­նե­րին, միևնույն է, չի հա­մա­ձայ­նում: Է­դուարդ պա­պի­կի հիմ­նա­կան զբաղ­մունքն այ­սօր հո­ղա­գոր­ծու­թյունն է, ձեռ­քի հետ էլ՝ գյուղ ե­կող-գնա­ցող­նե­րին աշ­խույժ պա­հե­լը: Իսկ հրա­ժեշ­տից ա­ռաջ կա­տա­կով ա­սաց, որ ան­գամ պատ­րաստ է իր 80-ա­մյա պա­ռա­վին փո­խա­րի­նել եր­կու քա­ռա­սու­նա­մյա­յով…
Վա­լե­րի պա­պիկն ու Նաի­րա տա­տի­կը նույն­պես գյու­ղի ա­մե­նա­տա­րեց բնա­կիչ­նե­րից են: Նրանց հան­դի­պե­ցինք ի­րենց կի­սա­խար­խուլ տան նա­խաս­րա­հում: Ա­ռա­վոտ վաղ արթ­նա­ցել, տնա­մերձ ծա­ռուայ­գին էին մշա­կում: Իմ նա­խորդ զրու­ցակ­ցի նման նրանք ևս ապ­րում են գյու­ղում, զա­վակ­նե­րի կա­րո­տով՝ տար­բե­րու­թյամբ, որ հայ­րե­նի­քից հե­ռու բնա­կու­թյուն հաս­տա­տած զա­վակ­ներն ան­գամ չեն էլ հի­շում ծնող­նե­րին: Հար­ցիս, թե վեր­ջին ան­գամ երբ են զա­վակ­նե­րը գյու­ղում ե­ղել, զա­ռա­մյալ ծնող­ներն ի­րար նա­յե­ցին, և փոր­ձե­լով զս­պել ար­ցունք­նե­րը՝ գլուխ­նե­րը կա­խե­ցին…Նրանց բարձ­րա­ձայն լռու­թյու­նից ա­մեն ինչ պարզ էր…
Այս­քա­նով հան­դերձ, նրանք չեն չա­րա­ցել, աշ­խար­հի հան­դեպ չա­րու­թյամբ չեն լց­վել: Ըն­դու­նե­լով ճա­կա­տագ­րի հար­վա­ծը, ա­վե­լի են ՙկարծ­րա­ցել՚: Չեն դժ­գո­հում…Ու­մի՞ց դժ­գո­հեն. ի­րենց զա­վակ­նե­րի՞ց: Ծնող­նե­րը երբևէ քեն չեն պա­հել սր­տում: Ան­կախ ա­մեն ին­չից` նրանց կա­րո­տը, սերն ու եր­ջան­կու­թյունն ի­րենց զա­վակ­նե­րի ա­նունն ու­նեն: Վիշտն ու տա­ռա­պանքն ա­վե­լի են մտեր­մաց­րել ա­մու­սին­նե­րին: Ի­րար թև ու թի­կունք կանգ­նե­լով՝ ապ­րում են սի­րով ու մի­միանց հան­դեպ հո­գա­տա­րու­թյամբ: Հե­ռուս­տա­ցույցն իմ զրու­ցա­կից­նե­րի ան­բա­ժան ըն­կերն է: Պա­պիկն ա­սում է, որ հետևում է Ար­ցա­խի հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյան գրե­թե բո­լոր հա­ղոր­դում­նե­րին: ՙՄեզ հա­մար մեր սե­փա­կան տնից, մեր չորս պա­տից ա­ռա­վել հան­գիստ ան­կյուն չկա աշ­խար­հում: Ան­դառ­նա­լիո­րեն կապ­ված ենք մեր հող ու ջրին: Այս­տեղ մեր հա­րա­զատ­նե­րի շի­րիմ­ներն են, և մենք այս­տե­ղից ոչ մի տեղ չենք գնա՝ թե­պետ գնա­լու տեղ էլ չու­նենք,- ան­կեղ­ծա­նում են նրանք և ա­վե­լաց­նում,- ինչ­քան մե­ծա­նում ենք, կա­րոտն այն­քան խո­րա­նում է՚:
Ա­յո, խտաց­ված կա­րոտ կար նրանց աչ­քե­րում՝ հույ­սի, սպա­սու­մի ար­տա­ցո­լան­քով: Իսկ կի­սա­քանդ ու գրե­թե դա­տարկ տունն ու տնա­մերձ փոք­րիկ բան­ջա­րա­նո­ցը զա­ռա­մյալ ա­մու­սին­նե­րի հա­մար մի ամ­բողջ աշ­խարհ է: Ապ­րում են հույ­սով, որ մի օր զա­վակ­նե­րը կբա­ցեն վա­ղուց ար­դեն դա­տարկ ի­րենց տան և հո­գու դռ­նե­րը: