comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՏՈՒ­ՆԸ ԳՅՈՒ­ՂԻ ԾԱՅ­ՐԻՆ...
[ARM]     [RUS]     [ENG]

ՏՈՒ­ՆԸ ԳՅՈՒ­ՂԻ ԾԱՅ­ՐԻՆ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Ան­ցյալ դա­րի 60-70-ա­կան թվա­կան­նե­րին ար­ցա­խյան ըն­տա­նիք­նե­րի մեծ մա­սը բազ­մա­զա­վակ էր։ Յու­րա­քան­չյու­րում նվա­զա­գույ­նը 5 ե­րե­խա կար։ Հազ­վա­դեպ էին եր­կու կամ ե­րեք ե­րե­խա ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րը։ Տա­րի­նե­րի հետ ըն­տա­նի­քում 3 ե­րե­խա­յի առ­կա­յու­թյու­նը որ­պես ՙճո­խու­թյուն՚ էր դիտ­վում, մե­ծա­մաս­նու­թյու­նը գե­րա­դա­սում էր եր­կու­սը, ա­ռաջ­նորդ­վում էին՝ ՙքիչ լի­նի, լավ լի­նի՚ սկզ­բուն­քով։

Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի հետևան­քով էլ ծնունդ­նե­րը սա­կա­վա­ցան։ Ե­րե­խա­նե­րի ծնն­դի աճ նկատ­վեց ՙՄեծ հար­սան­քից՚ հե­տո միայն... Այս վեր­ջին շր­ջա­նում էլ, երբ կա­ռա­վա­րու­թյունն սկ­սեց խթա­նել բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րը, ար­դյուն­քը շատ ա­րագ դար­ձավ շո­շա­փե­լի ։ Այ­սօր շատ գյու­ղե­րում (և ոչ միայն) ու­նենք բազ­ման­դամ, մեծ ու հա­մե­րաշխ բա­զում ըն­տա­նիք­ներ, ո­րոնք ապ­րում են ինչ­պես հին ու բա­րի ժա­մա­նակ­նե­րում...Երբ տան յու­րա­քան­չյուր ան­դամ ի­րեն պա­տաս­խա­նա­տու է զգում ա­մե­նի և ա­մեն ին­չի հա­մար, երբ կար­ճա­ցող շո­րերն ու ոտ­նա­թա­թը սեղ­մող կո­շի­կը հագ­նող կա, փոք­րի դա­սը սո­վո­րեց­նող կա, մոր լի­քը դույ­լի կող­քից բռ­նող կա... Կա սեր, հո­գա­տա­րու­թյուն, պա­տաս­խա­նատ­վու­թյուն և ա­մե­նա­կարևո­րը՝ փո­խըմ­բռ­նում։ Ա­մեն ան­գամ գոր­ծուղ­ման մեկ­նե­լիս ձգ­տում ենք նման մեկ-եր­կու ըն­տա­նի­քի այ­ցե­լել, այս ան­գամ այն պա­տա­հա­բար ստաց­վեց… Մայ­րու­ղուց նոր-նոր թեք­վել, Աս­կե­րա­նի շր­ջա­նի Լու­սա­ձոր գյու­ղի ճա­նա­պարհն էինք բռ­նել, աջ կող­մի վրա գե­ղե­ցիկ ա­ռանձ­նա­տունն իս­կույն աչ­քի զառն­վեց...Դու­ռը ծե­ծե­ցինք, բաց էր, ու ա­ռանց հրա­վե­րի ներս մտանք։ Տան­տի­րու­հին ի­րա­րով ան­ցավ, մինչ մենք քուն­ջու­պու­ճախ էինք զն­նում ու հիա­նում գե­ղե­ցիկ, լու­սա­վոր սե­նյակ­նե­րով, տան­տի­րու­հին ձեռ­քի հետ տան կահ­կա­րա­սին էր ուղ­ղում մի փոքր շփոթ­ված։ Հինգ զա­վակ­նե­րի մայր է Է­վե­լի­նա Բա­լա­սա­նյա­նը, վեր­ջերս է ըն­տա­նի­քով հաս­տատ­վել Լու­սա­ձո­րում։ Գյու­ղի հետ ար­մատ­նե­րով կապ­ված չէ, ին­քը ծնն­դով Մար­տու­նու շր­ջա­նի Սպի­տա­կա­շեն գյու­ղից է, ա­մու­սի­նը՝ Գա­րի­կը, Բեր­դա­ձո­րից։ Է­վե­լի­նա­յի երկ­րորդ ե­րե­խան ա­ռող­ջա­կան լուրջ խն­դիր ու­նի՝ ման­կա­կան ԴՑՊ-են ախ­տո­րո­շել (ման­կա­կան ու­ղե­ղա­յին կաթ­ված)։ Ա­սել են` պի­տի ան­տա­ռա­պատ գյու­ղում ապ­րեք։ Նախ բնա­կու­թյուն են հաս­տա­տել Դահ­րավ գյու­ղում, հե­տո, զրու­ցակ­ցիս ա­սե­լով, գյու­ղը ձախ տեղ է, գործ չկար, խնդ­րել են, որ ի­րենց տու­նը կա­ռու­ցեն Լու­սա­ձո­րում, ըն­դա­ռա­ջել են նրանց ցան­կու­թյա­նը։ Հար­մար­վել են նոր բնա­կա­վայ­րում, մեր­վել են, իսկ ա­մե­նա­կարևո­րը` բո­լոր հար­մա­րու­թյուն­նե­րով տուն, տնա­մերձ ու­նեն։ Ա­մու­սի­նը սե­զո­նա­յին աշ­խա­տան­քի է, բան­վո­րու­թյուն է ա­նում, ցան­կա­ցած գործ ա­նում է բազ­ման­դամ ըն­տա­նի­քին կե­րակ­րե­լու հա­մար, դե կինն էլ հա­զիվ ե­փել-թա­փելն է հասց­նում: Ե­րե­խա­նե­րի մի մա­սը դպ­րո­ցա­կան է, դաս սո­վո­րեց­նել, հա­գու­կա­պը կար­գի բե­րել կա։ Եր­կու դուստր ու ե­րեք որ­դի ու­նի Է­վե­լի­նան՝ Հրայ­րը, Մի­լե­նան, Մա­նեն, Գո­ռը և Նո­յը։ Հի­սուն­չորս հա­զար նպաստ է ստա­նում տան­տի­րու­հին, ա­մու­սինն էլ` ինչ հասց­նում է, ինչ­քան հասց­նում է, մե­ծա­ցող ե­րե­խա­ներ, հագց­նել, կե­րակ­րել է պետք, փոր­ձում են ծայ­րը ծայ­րին հասց­նել։ Տնա­մեր­ձում վա­րում-ցա­նում են, բայց ջրի խն­դիր ու­նեն, ավ­տո­մե­քե­նա­յով ջուր են բե­րում, կամ անձրևա­ջուր են հա­վա­քում, որ բան­ջա­րա­նո­ցը չչո­րա­նա, շու­կա­յից բե­րե­լով, աշ­խա­տա­վար­ձի հույ­սին մնա­լով, մեծ ըն­տա­նիքդ չես կե­րակ­րի։ Նոր ու­սում­նա­կան տա­րում չոր­րորդ ե­րե­խան է դպ­րոց գնա­լու, մի հոգս էլ է ա­վե­լա­նում, հա­ճե­լի հոգս է, ա­սում է տան­տի­րու­հին, ե­րե­խա­նե­րը վատ չեն սո­վո­րում, աչ­քա­բաց են, մի խոս­քով` ի­րենց յու­ղի մեջ տա­պակ­վում են։ Բայց ե­րե­խա­յի բուժ­ման հետ կապ­ված մեծ խն­դիր ու­նեն, ար­տա­սահ­մա­նում պի­տի բու­ժում ստա­նա, մի­ջոց­ներ, հնա­րա­վո­րու­թյուն չու­նեն, Է­վե­լի­նան չգի­տի` ում դու­ռը ծե­ծի, որ օգ­նեն։ Ին­քը կր­թու­թյուն չու­նի, դր­սի աշ­խար­հի հետ պա­սիվ շփ­ման մեջ է, ելք է ո­րո­նում ու չի գտ­նում։ Մեկ-մեկ փոք­րիկ գու­մա­րով կող­քից օգ­նող­ներ գտն­վում են, բայց ե­րե­խա­յի բուժ­ման հա­մար մեծ գու­մար­ներ են անհ­րա­ժեշտ։ Պե­տա­կան-ա­ռող­ջա­պա­հա­կան նպա­տա­կա­յին ծրագ­րե­րից էլ տե­ղյակ չէ, ապ­րում է հոգ­սե­րի հետ կռիվս տա­լով, հույ­սը Աստ­ծուն։ Ե­թե գր­պա­նը նե­րում է, մեկ-մեկ ե­րե­խա­նե­րին Ստե­փա­նա­կերտ են տա­նում, կա­րու­սել նս­տեց­նում, պաղ­պա­ղակ ու­տում։ Է­վե­լի­նա­յի սառ­նա­րա­նը լիքն էր, մեկ օր ա­ռաջ ա­մու­սի­նը խոզ է մոր­թել, մեկ ա­միս ի­րենց կհե­րի­քի, հե­տո էլ` Աստ­ված մեծ է։ Հավ ու ճա­գար էլ ու­նեն, ե­թե մե­կը գտն­վի մի կով նվի­րի, սի­րով կպա­հի, հա­ցան-թա­ցան կա­նեն։ Ե­րե­խա­նե­րով եմ ապ­րում, ա­սում է Է­վե­լի­նան, ա­ռող­ջու­թյունս որ նե­րեր, է­լի կու­նե­նա­յի, իմ գան­ձերն են, հու­սամ, որ լավ դաս­տիա­րակ­ված, կիրթ մար­դիկ են դառ­նա­լու, ու նրանց հա­մար ապ­րած տա­րի­ներս ետ են վե­րա­դառ­նա­լու զա­վակ­նե­րիս հա­ջո­ղու­թյամբ։
Երբ պատ­րաստ­վում էինք հրաժշտ տալ բազ­ման­դամ ըն­տա­նի­քին, ա­վագ որ­դին՝ Հրայ­րը, մո­տե­ցավ ու երկ­չո­տու­թյամբ մեզ պար­զեց իր ՙա­վար՚ մե­դալն ու ծի­րա­նա­գույն գո­տին, ո­րը կա­րա­տեի մր­ցում­նե­րից է բե­րել: Ե­րեք հո­գու հաղ­թել եմ` ա­սաց փոք­րի­կն աչ­քե­րը փայ­լեց­նե­լով, մենք հե­ռա­ցանք` նրան մաղ­թե­լով բա­զում ու բա­զում հաղ­թա­նակ­ներ։