comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀՆԱ­ԴԱ­ՐՅԱՆ ԿԱ­ՄՈՒՐ­ՋԸ` ՇԱ­ԼՈՒԱ ԳԵ­ՏԻ ՎՐԱ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀՆԱ­ԴԱ­ՐՅԱՆ ԿԱ­ՄՈՒՐ­ՋԸ` ՇԱ­ԼՈՒԱ ԳԵ­ՏԻ ՎՐԱ

ք. Բեր­ձոր

 Սա Հա­յաս­տան է և վերջ…

Լեո­նիդ ԱԶԳԱԼ­ԴՅԱՆ

Մոտ 2600մ բարձ­րու­թյամբ լեռ­նե­րից (Կու­սա­նաց, Շա­լուա­յի, Զո­լա­սար, Ագ­ռա­վա­քար) բխող աղ­բյուր­նե­րից են սն­վում Հա­կա­րի գե­տի արևե­լյան վտակ Շա­լուա­յի(Ար­քու­գետ) օ­ժան­դակ գե­տակ­ներն ու վտակ­նե­րը։ Վաղն­ջա­կան ժա­մա­նակ­նե­րից Շա­լուա գե­տի ա­վա­զա­նում հայն է բնակ­վել ու ա­րա­րել։ Մեծ Հայ­քի Ար­ցախ աշ­խար­հի Բեր­դա­ձոր և Վայ­կու­նիք-Ծար գա­վառ­նե­րը սահ­մա­նա­կից են ե­ղել Սյու­նիք աշ­խար­հին, և կա­պը մեր 2 նա­հանգ­նե­րի միջև ե­ղել է ա­մուր։ Այդ են վկա­յում Հա­կա­րիի վե­րին հո­սան­քի 3 մեծ վտակ­նե­րի՝ Ա­ղավ­նո­յի(Ար­քու­նա­գետ, Զա­բուղ), Հո­չան­ցի, Շա­լուա­յի վրա պահ­պան­ված հնա­դա­րյան կա­մուրջ­նե­րը՝ կան­գուն ու ար­դեն ա­վեր և պատ­մա­կան ճա­նա­պարհ­նե­րի հետ­քե­րը։
Հնուց ի վեր այս­տե­ղով է ան­ցել պատ­մա­կան ճա­նա­պարհ­նե­րից մե­կը, և մեր պա­պե­րը 12-13-րդ դա­րե­րում գե­տի գե­ղա­տե­սիլ մի հատ­վա­ծում կա­մա­րա­կապ, միաթ­ռիչք քա­րե կա­մուրջ են կա­ռու­ցել, ո­րի հիմ­քե­րը բնա­կան ժայ­ռերն են։ Ի տար­բե­րու­թյուն այլ կա­մուրջ­նե­րի՝ մեր նկա­րագ­րա­ծի կա­մա­րը պայ­տաձև է, ոչ կլո­րա­վուն։ Կա­ռուց­ված է տե­ղի կրա­յին քա­րե­րով և կրա­շա­ղա­խով։ Ներ­քին մա­սում եզ­րա­յին քա­րե­րը մշակ­ված են, գրե­թե սր­բա­տաշ, իսկ մնա­ցա­ծը թեր­թա­քա­րեր են՝ ուղ­ղա­ձիգ շար­ված։ Ներ­քին հիմ­նա­կան եզ­րա­յին մա­սի կե­սը քանդ­ված է, այ­նուա­մե­նայ­նիվ՝ ներ­սի հիմ­նա­քա­րե­րը պա­հում են կա­մուր­ջը։ 18-րդ դա­րա­կե­սից հա­յա­թափ­վե­լով՝ նշ­ված և բա­զում այլ բնա­կա­վայ­րեր կորց­րել են ի­րենց հայ­կա­կան ան­վա­նում­նե­րը։ Մահ­մե­դա­կան­նե­րը, հիմ­նա­կա­նում քր­դեր, վե­րաբ­նակ­վե­լով հա­յոց բնա­կա­վայ­րե­րում, փո­խել են ան­վա­նում­նե­րը, ա­ղա­վա­ղել։ Գան­ձա գյու­ղը խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին կոչ­վում էր Սե­յիդ­լար(19-20-րդ դա­րե­րում այս­տեղ սեիդ­ներ են բնակ­վել. գյու­ղի վերևում պահ­պան­վել են նրանց դամ­բա­րա­նաձև գե­րեզ­ման­նե­րը), մո­տա­կա ներ­կա­յիս Գող­թա­նի­կը՝ Փիր­ջա­հան։ Բազ­մա­տու­սը, որ գե­տի ձա­խա­կող­մյան բար­ձունք­նե­րում է, գե­րու­թյան տա­րի­նե­րին կոչ­վել է Բյու­լուլ­դուզ, Բա­զար­դուզ, Ա­խուն­դով։ Սամ­վել Կա­րա­պե­տյա­նը ՙՀայ մշա­կույ­թի հու­շար­ձան­նե­րը խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նին բռ­նակց­ված շր­ջան­նե­րում՚ գր­քում տե­ղե­կաց­նում է՝ ըստ Ս. Բա­հաթ­րեա­նի՝ միջ­նա­դա­րում այս­տեղ քա­ղաք է ե­ղել(ՙԶան­գե­զուր՚, ՙՆոր դար՚ 1895թ. թիվ 29, էջ՝ 2)։ Տա­րած­քում ա­ռա­վել հայտ­նի, հե­րո­սա­կան ու դրա­մա­տիկ պատ­մու­թյուն ու­նի ներ­կա­յիս Ղա­զա­րա­պատ գյու­ղը՝ Ալ­ղու­լին կամ Ալ­ղու­լա­շե­նը, ո­րի պատ­մա­կան ա­նու­նը դար­ձյալ հայտ­նի չէ։ Գյու­ղը մինչև 1918 թվա­կա­նը ե­ղել է բուն հայ­կա­կան՝ բո­լոր կող­մե­րից շր­ջա­փակ­ված լի­նե­լով թշ­նա­մի­նե­րով։ 1905-1906թթ. հայ-թա­թա­րա­կան բա­խում­նե­րի ժա­մա­նակ Ալ­ղու­լա­շե­նը քոչ­վոր թա­րա­քյա­մա­նե­րի կող­մից պա­շար­վել է, սա­կայն բնակ­չու­թյու­նը հե­րո­սա­բար պաշտ­պան­վել է, մինչև Գո­րի­սից ցա­րա­կան բա­նա­կի զին­վոր­ներն օգ­նու­թյան են հա­սել։ Ի­հար­կե, այդ օ­րե­րին Ալ­ղու­լիի կեսն այր­վել էր, կա­յին զո­հեր ու վի­րա­վոր­ներ։ Գյու­ղը հա­յա­թափ ե­ղավ 1918 թվա­կա­նին՝ դար­ձյալ են­թարկ­վե­լով աս­պա­տա­կու­թյան։ Հա­վա­նա­բար միջ­նա­դա­րում Ալ­ղու­լին ե­ղել է տա­րած­քի կենտ­րո­նա­կան բնա­կա­վայ­րե­րից մե­կը, և ճա­նա­պարհն այս­տե­ղից սկս­վել ու ան­ցել է նշ­ված կամր­ջով։ Այժմ կա­մուրջն օգ­տա­գոր­ծե­լի է միայն հե­տիո­տի հա­մար։