comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Logo
Print this page

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Հուլիսի 11-ին Ստեփանակերտի ավագանու հերթական նիստում քննարկվեցին տարաբնույթ հարցեր:

Համայնքի 2019թ. 1-ին կիսամյակի բյուջեի կատարման մասին, մի քանի որոշումների մեջ փոփոխություններ մտցնելու, ավագանու անդամներին որոշ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին հարցերն ընդունվեցին առանց քննարկումների: Կառուցապատման իրավունքով մրցույթով հողամաս տրամադրելուն համաձայնություն տալու մասին հարցը տեղիք տվեց բուռն քննարկումների: Բանը նրանում է, որ Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող՝ Ն. Ստեփանյանի անվան զբոսայգու տարածքից 558.90 քառ.մ հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամասում (մարզադաշտի հարակից տարածքում) կառուցվում է սրճարան, որին հարակից մյուս՝ ավելի մեծ հողամասը պատկանում է սեփականատիրոջը: Խնդրո առարկայի առնչությամբ ավագանու անդամների մոտ առաջացան տարբեր հարցեր, որոնց քննարկումների արդյունքում որոշվեց հարցը օրակարգից հանել:
Այս տարվանից գործող ՙԱղբահանության և սանիտարական մաքրման մասին՚ օրենքի կիրառումը որոշ դժգոհություններ է առաջացրել խոշոր ձեռնարկատերերի մոտ. նրանք համաձայն չեն աղբահանության համար վճարել բարձրացված դրույքաչափերով: Փոխարենը պատրաստ են սեփական միջոցներով կազմակերպել աղբի տարհանումը: Գրավոր դիմում-բողոքի քննարկման արդյունքում որոշվեց լրացում կատարել վերը նշված օրենքում։ Օրենքում լրացման անհրաժեշտություն է առաջացել նաև այն բնակիչների բողոքների արդյունքում, ովքեր ունեն մի քանի բնակելի տուն, բայց բնակվողներ կան միայն մեկում: Գործող օրենքով բնակվող տան հաշվառված անձանց քանակով է սահմանվում վարձավճարը (յուրաքանչյուր անձի դիմաց՝ 120 դրամ), իսկ չօգտագործվող բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի 1 քառ.մ-ի համար առաջարկվում է սահմանել 10 դրամ: Առաջարկած լրացումները քննարկումներից հետո ավագանու կողմից հաստատվեցին:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.