[ARM]     [RUS]     [ENG]

ԱՂԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՆՈՐՈՎԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՄԵԹՈԴ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Թեև գի­տու­թյունն այ­սօր բա­զում բար­ձունք­ներ է նվա­ճել, այ­դու­հան­դերձ, ա­ռող­ջու­թյան վե­րա­կան­գն­ման հա­մար մար­դիկ զու­գա­հե­ռա­բար օգտ­վում են նո­րո­վի դրսևո­րում­ներ ստա­ցած ա­վան­դա­կան բնա­բու­ժա­կան մե­թոդ­նե­րից: 2018թ. դեկ­տեմ­բե­րից Ստե­փա­նա­կեր­տի Կնու­նյանց­նե­րի 28 հաս­ցեում բաց­վել է ՙՎի­տա­սոլ՚ ա­ռող­ջու­թյան կենտ­րոն, որն ա­ղա­բու­ժու­թյան մե­թո­դով վե­րա­կանգ­նում է վե­րին շն­չու­ղի­նե­րի հի­վան­դու­թյուն­նե­րով ախ­տո­րոշ­ված­նե­րի ա­ռող­ջու­թյու­նը: Ա­ղա­բու­ժու­թյան ազ­դե­ցու­թյան շուրջ զրու­ցե­ցինք կենտ­րո­նի հիմ­նա­դիր և տնօ­րեն Վար­դան ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱ­ՆԻ հետ:

Բժիշկ Մա­նու­կյա­նը Ստե­փա­նա­վա­նից է, 2010-ին ա­վար­տել է Երևա­նի Հե­րա­ցու ան­վան բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նի ռազ­մաբ­ժշ­կա­կան ֆա­կուլ­տե­տը, գոր­ծուղ­վել ու աշ­խա­տել է Ար­ցա­խի զո­րա­մա­սե­րից մե­կում որ­պես զին­վո­րա­կան բժիշկ, ո­րից հե­տո մաս­նա­գի­տաց­վել է ճա­ռա­գայ­թա­յին ախ­տո­րոշ­ման (ռա­դիո­լո­գիա) ուղ­ղու­թյամբ: Հոս­պի­տա­լում աշ­խա­տե­լիս հա­մա­տե­ղել է նաև հա­մա­կարգ­չա­յին տո­մոգ­րա­ֆիկ, ռենտ­գեն և սո­նոգ­րա­ֆիկ աշ­խա­տանք­նե­րը: 2018-ին զո­րացր­վել է զին­ված ու­ժե­րի շար­քե­րից, ան­ցել քա­ղա­քա­ցիա­կան ծա­ռա­յու­թյա­նը:
Ա­ղա­բու­ժու­թյամբ ա­ռող­ջու­թյան վե­րա­կան­գն­ման գա­ղա­փա­րը ծն­վեց գոր­ծըն­կե­րոջ, դի­մած­նո­տա­յին բժիշկ Հայկ Պա­պի­կյա­նի հետ քն­նար­կում­նե­րի ժա­մա­նակ: Ո­րոշ­վեց հիմ­նել ա­ղա­բու­ժու­թյան կենտ­րոն: Ին­չու ա­ղա­բու­ժու­թյա՞ն: Վ. Մա­նու­կյա­նի հա­վաստ­մամբ՝ հա­լո­թե­րա­պիան կամ ա­ղա­բու­ժու­թյունն ա­պա­ցու­ցո­ղա­կան բժշ­կու­թյան շարքն է դաս­վում, այ­սինքն՝ փոր­ձար­կում­նե­րով ա­պա­ցուց­ված է, որ ա­ղա­բու­ժու­թյամբ բուժ­վում են շն­չու­ղի­նե­րի հի­վան­դու­թյուն­նե­րը. ա­լեր­գիկ ռի­նիթ­նե­րը, լա­րեն­գիտ­նե­րը, տոն­զե­լիթ­նե­րը, տրա­խեիդ­նե­րը, ֆա­րեն­գիտ­նե­րը, բրոն­խիտ­նե­րը, աստ­մա­նե­րը, բրոն­խյալ աստ­մա­նե­րը: Մեծ ազ­դե­ցու­թյուն է գոր­ծում քրո­նի­կա­կան հի­վան­դու­թյուն­նե­րի վրա:
Ա­ղա­բու­ժու­թյու­նը թեթևաց­նում է այն­պի­սի մաշ­կա­յին հի­վան­դու­թյուն­ներ, ինչ­պի­սին են պսո­րիա­զը, էկ­զե­ման, ա­թո­պիկ դեր­մա­տի­տը… Ըստ բժիշկ Մա­նու­կյա­նի` թո­քա­յին և բրոն­խա­յին պա­թո­լո­գիա­ներն այ­սօր լայն տա­րած­վա­ծու­թյուն ու­նեն ե­րե­խա­նե­րի մոտ: Դրանց հա­ճա­խա­կի ան­ցու­մը քրո­նիկ ձևե­րի լուրջ ան­հան­գս­տու­թյուն է պատ­ճա­ռում թե՜ ծնող­նե­րին, թե՜ ման­կա­բույժ­նե­րին և թե՜ թո­քա­բան­նե­րին: Ար­դի աշ­խար­հում դրանց դե­ղո­րայ­քա­յին բու­ժու­մը զու­գորդ­վում է նո­րո­վի դրսևո­րում­ներ ստա­ցած ա­վան­դա­կան բնա­բու­ժա­կան մե­թոդ­նե­րի հետ, ո­րից է նաև Հա­լո­թե­րա­պիա­յի բժշ­կա­կան մե­թո­դը, ո­րը լայն տա­րա­ծում է ստա­ցել ար­դյու­նա­վե­տու­թյան շնոր­հիվ:
-Ծո­վափ­նյա շր­ջան­նե­րից հե­ռու լի­նե­լով` ա­ղա­բու­ժու­թյու­նը փոք­րիկ­նե­րի վրա ո­րո­շա­կիո­րեն փո­խա­րի­նում է ծո­վի դրա­կան ազ­դե­ցու­թյա­նը` նպաս­տե­լով տա­րա­տե­սակ շն­չա­ռա­կան ու ա­լեր­գիկ հի­վան­դու­թյուն­նե­րի ա­րագ բուժ­մա­նը: Ա­վա­նի ա­ղի հան­քից ձեռք­բեր­ված ա­ղը տե­ղադր­վել է ամ­բողջ սե­նյա­կում, ին­չը նպաս­տում է չոր, հի­պոա­լեր­գիկ է և նվա­զա­գույն ման­րէ­ներ պա­րու­նա­կող օ­դի առ­կա­յու­թյա­նը, բարձ­րաց­նում ե­րե­խա­յի դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը, բա­րե­լա­վում ինք­նազ­գա­ցո­ղու­թյու­նը, կա­յու­նաց­նում նյար­դա­յին հա­մա­կար­գը: Մե­ծե­րին օգ­նում է ձեր­բա­զատ­վել անք­նու­թյու­նից և լար­վա­ծու­թյու­նից: Կա­նո­նա­վոր կեր­պով ՙա­ղե քա­րան­ձավ՚ հա­ճա­խե­լու դեպ­քում հնա­րա­վոր է լու­ծել բազ­մա­թիվ ա­ռող­ջա­կան խն­դիր­ներ՝ ա­ռանց դե­ղո­րայ­քի մի­ջամ­տու­թյան՚, - ընգ­ծեց մեր զրու­ցա­կի­ցը:


Ըստ Վ. Մա­նու­կյա­նի` ա­ղա­բու­ժու­թյան մե­թո­դի ընտ­րու­թյունն ար­դեն, կա­րե­լի է ա­սել, ար­դա­րաց­նում է ի­րեն: Այս տար­վա հու­նի­սի 1-ից, ըն­դա­ռաջ գնա­լով Ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին օր­վա խոր­հր­դին, ո­րոշ­վեց 50 տո­կո­սով գնե­րի զեղչ կա­տա­րել և, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, այդ մո­տե­ցու­մը կկի­րառ­վի ողջ ար­ձա­կուրդ­նե­րի ըն­թաց­քում:
ՙԱ­ղե քա­րան­ձա­վում՚, շնոր­հիվ հա­տուկ հա­լո­գե­նե­րա­տո­րի, ստեղծ­վում է բնա­կան ա­ղի հան­քե­րի բու­ժիչ միկ­րոկ­լի­ման: Քա­նի որ ա­ղա­բու­ժու­թյան մե­թո­դի ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը կա­յա­նում է նրա­նում, որ հա­ճա­խոր­դը պետք է ուղ­ղա­կի շն­չի այդ օգ­տա­կար օ­դը, այդ ժա­մա­նա­կա­հատ­վածն ա­ռա­վել ար­դյու­նա­վե­տո­րեն անց­կաց­նե­լու հա­մար նման կենտ­րոն­նե­րում կազ­մա­կերպ­վում են ժա­ման­ցի մի­ջո­ցա­ռում­ներ: ՙՎի­տա­սոլ՚ կենտ­րո­նը հա­լո­թե­րա­պիան զու­գոր­դում է ե­րե­խա­նե­րի կր­թա­կան, մարմ­նա­վար­ժա­կան, երևա­կա­յու­թյան զար­գաց­ման հետ: Ձեռք են բեր­վել է­կո­լո­գիա­պես մա­քուր խա­ղա­լիք­ներ, հե­ռուս­տա­ցույց, լա­վա­գույն մուլտ­ֆիլ­մեր, անց­կաց­վել է WI-FI հա­մա­ցան­ցա­յին հա­մա­կար­գը, ին­չը թույլ է տա­լիս թե’ մե­ծե­րին, թե’ փոք­րին ժա­ման­ցը կազ­մա­կեր­պել ըստ նա­խա­սի­րու­թյուն­նե­րի: Սեպ­տեմ­բե­րից էլ 6-10 տա­րե­կան ե­րե­խա­նե­րի շր­ջա­նում կի­րա­կա­նաց­վի դա­սա­պատ­րաս­տում: Փոք­րիկ­նե­րը կա­րող են ուղ­ղա­կի քնել այդ սե­նյա­կում: Աշ­խա­տող­նե­րը ման­կա­վարժ­ներ են, ինչն օգ­նում է նա­խա­տես­ված ժա­մանցն ի­րա­կա­նաց­նել ար­դյու­նա­վե­տո­րեն: Կենտ­րոնն աշ­խա­տում է ա­ռանց հան­գս­տյան օ­րե­րի: Հա­ճա­խորդ­նե­րի գրան­ցու­մը կա­տար­վում է նա­խօ­րոք` հե­ռա­խո­սա­զան­գե­րով: Մեկ ան­ձի հա­մար սահ­ման­ված է 500 դրամ: Պրո­ֆի­լակ­տիկ նպա­տա­կով 10 սեանս բա­վա­կան է, որ­պես­զի ի­մու­նի­տետն ամ­րապ­նդ­վի, իսկ բու­ժիչ նպա­տակ­նե­րով անհ­րա­ժեշտ է նվա­զա­գույ­նը 15 սեանս: Մե­ծե­րը և փոք­րե­րը տար­բեր ժա­մա­նակ են սեանս ըն­դու­նում, քա­նի որ ըստ տա­րի­քա­յին խմ­բե­րի ա­ղի քա­նա­կը փո­փոխ­վում է: Ա­ղա­բու­ժու­թյան սե­նյա­կում միան­գա­մից կա­րող են բու­ժում ստա­նալ 10 ե­րե­խա կամ 8 մե­ծա­հա­սակ: Ա­մեն սեան­սից հե­տո կա­տար­վում է օ­դա­փո­խու­թյուն: Սեան­սը տևում է 40 րո­պե: Սեան­սից հե­տո ցան­կա­լի է, որ հա­ճա­խորդ­նե­րը գո­նե 20 րո­պե հաց չու­տեն, ջուր չխ­մեն և մինչև օր­վա վեր­ջը չլո­ղա­նան կամ շատ ուշ լո­ղա­նան:
Ըստ տնօ­րե­նի` ե­թե նախ­կի­նում բժիշկ­նե­րը ե­րե­խա­նե­րին ու­ղեգ­րում էին Երևա­նի Ա­վա­նում գտն­վող բնա­կան ա­ղի քա­րան­ձավ, ա­պա այ­սօր ար­դեն տե­ղե­կա­նա­լով, որ ՙՎի­տա­սոլ՚ կենտ­րո­նում հա­տուկ հա­լո­գե­նե­րա­տոր­նե­րի մի­ջո­ցով ա­պա­հով­ված է նույն միկ­րոկ­լի­ման, ու­ղեգ­րում են նաև տե­ղի ՙա­ղե քա­րան­ձա­վը՚:
ՙՎի­տա­սոլ՚ կենտ­րո­նի նո­րու­թյուն­նե­րից է մերս­ման ծրա­գի­րը: Մաս­նա­գե­տը Մոսկ­վա­յում ան­ցել է 6-ամ­սյա կուր­սեր, ի­րա­գոր­ծում է տար­բեր տե­սա­կի մեր­սում­ներ՝ հա­կա­ցե­լյու­լյի­տա­յին, դեմ­քի ե­րի­տա­սար­դաց­ման ցա­վա­յին սինդ­րոմ­նե­րը հան­գս­տաց­նող … Նա­խա­տես­վում է բա­ցել ա­րո­մա­թե­րա­պիա­յի սե­նյակ, որ­տեղ բնա­կան ե­թե­րա­յին յու­ղե­րի սա­ռը գո­լոր­շիաց­ման մի­ջո­ցով կանց­նաց­վի բու­ժում:
Վար­դան Մա­նու­կյա­նը տե­ղե­կաց­րեց, որ ա­ղա­բու­ժու­թյամբ հե­տաքր­քր­վող­նե­րը կա­րող են ի­րենց ֆեյս­բու­քյան ՙՎի­տա­սոլ, Հա­լո­թե­րա­պիա­յի կենտ­րոն՚ է­ջի մի­ջո­ցով ա­վե­լի ման­րա­մասն տե­ղե­կա­նալ Կենտ­րո­նի աշխ­խա­տան­քի, բուժ­վող հի­վան­դու­թյուն­նե­րի, հա­ջո­ղու­թյուն­նե­րի, վեր­ջին նո­րու­թյուն­նե­րի հետ: