[ARM]     [RUS]     [ENG]

ՙԺՈՂՈՎՐԴԻՆ ԿՈՉ ԿԱՆԵԻ՝ ԺԱՄԱՆԱԿԻՑ ԱՌԱՋ ՉԸՆԿՆԵԼ...՚

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Հարցազրույց ԱՀ վաս­տա­կա­վոր ի­րա­վա­բան
Վլա­դի­միր ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱ­ՆԻ հետ

- Պա­րոն Հով­սե­փյան, հու­լի­սի 8-ին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նը հան­դես է ե­կել հայ­տա­րա­րու­թյամբ, որ­տեղ նշ­վել է, որ սահ­մա­նադ­րա­կան կար­գը խա­թա­րե­լուն ուղղ­ված բո­լոր ոտ­նձ­գու­թյուն­նե­րը կար­ժա­նա­նան հա­մար­ժեք ի­րա­վա­կան գնա­հա­տա­կա­նի։ Նման ներ­քին վտանգ կա՞, և ար­դյո՞ք ի­րա­վա­սու է ԱԱԾ-ն նման հայ­տա­րա­րու­թյուն ա­նե­լու։ Ո՞րն է դրա էու­թյու­նը։
-Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նը ղե­կա­վար­վում է Սահ­մա­նադ­րու­թյամբ, ՙԱզ­գա­յին անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րի մա­սին՚, ՙԱզ­գա­յին անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րում ծա­ռա­յու­թյան մա­սին՚, ՙՕ­պե­րա­տիվ հե­տա­խու­զա­կան գոր­ծու­նեու­թյան մա­սին՚ օ­րենք­նե­րով և մի շարք այլ նոր­մա­տիվ ակ­տե­րով։ ԱԱԾ-ն, ա­յո, ի­րա­վա­սու է նման հայ­տա­րա­րու­թյուն ա­նե­լու։ Պար­զա­բա­նեմ. ՙԱզ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան մա­սին՚ 1-ին հոդ­վա­ծում նշ­վում է, որ Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նը պե­տու­թյան և հա­սա­րա­կու­թյան այն­պի­սի կա­ցու­թյուն է, այ­սինքն՝ դրու­թյուն, վի­ճակ, երբ ա­պա­հով­ված են ան­ձի, պե­տու­թյան, հա­սա­րա­կու­թյան անվ­տան­գու­թյու­նը, երկ­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, ինք­նիշ­խա­նու­թյու­նը, սահ­մա­նադ­րա­կան կար­գը, քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը ներ­քին և ար­տա­քին սպառ­նա­լիք­նե­րից։ Այս ա­ռու­մով ԱԱԾ հայ­տա­րա­րու­թյու­նը բխում է ի­րեն վե­րա­պահ­ված լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կից, մաս­նա­վո­րա­պես՝ օ­րեն­քի պա­հանջ­նե­րից։ Ին­քը՝ հայ­տա­րա­րու­թյու­նը, բաղ­կա­ցած է ե­րեք պար­բե­րու­թյու­նից։ Ա­ռա­ջին պար­բե­րու­թյան մեջ նշ­վում է, որ հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ Ար­ցա­խում 2020 թվա­կա­նին սպաս­վում են կարևո­րա­գույն քա­ղա­քա­կան և հա­սա­րա­կա­կան ի­րա­դար­ձու­թյուն­ներ՝ ԱՀ նա­խա­գա­հա­կան և խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ, Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյունն անհ­րա­ժեշտ է հա­մա­րում հոր­դո­րել քա­ղա­քա­կան ու­ժե­րին և քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րում ներգ­րավ­ված ա­ռան­ձին ան­ձանց՝ ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նը կազ­մա­կեր­պել բա­ցա­ռա­պես ԱՀ Սահ­մա­նադ­րու­թյան և օ­րենք­նե­րի պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ Սա բխում է ԱՀ Սահ­մա­նադ­րու­թյան 6-րդ հոդ­վա­ծի պա­հանջ­նե­րից, ո­րը օ­րի­նա­կա­նու­թյան սկզ­բուն­քի մա­սին է խո­սում. բո­լո­րը՝ պե­տա­կան պաշ­տո­նա­տար ան­ձինք, տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րը պար­տա­վոր են ի­րենց ի­րա­վա­սու­թյան սահ­ման­նե­րում կա­տա­րե­լու այն­պի­սի գոր­ծո­ղու­թյուն­ներ, ո­րոնք սահ­ման­ված են հա­մա­պա­տաս­խան օ­րենք­նե­րով և Սահ­մա­նադ­րու­թյամբ։

Երկ­րորդ պար­բե­րու­թյան մեջ նշ­վում է, որ տե­ղե­կատ­վա­կան ո­րոշ տի­րույթ­նե­րում ար­դեն իսկ տեղ են գտել մի շարք բա­ցա­սա­կան երևույթ­ներ, ինչ­պի­սիք են բռ­նու­թյան, սպառ­նա­լիք­նե­րի կո­չե­րը, վար­կա­բե­կիչ նյու­թե­րի տա­րա­ծու­մը, քա­ղա­քա­կան տար­բեր հա­յացք­ներ ու­նե­ցող բնակ­չու­թյան ո­րոշ խմ­բե­րի միջև ա­տե­լու­թյան, թշ­նա­ման­քի և ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լոր­տի ձևա­վո­րու­մը, ո­րոնք էլ կա­րող են սպա­ռա­նա­լիք դառ­նալ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան անվ­տան­գու­թյա­նը։ Տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում և սոց­ցան­ցե­րում նե­գա­տիվ երևույթ­ներ այ­սօր շատ կան, ինչն ան­թույ­լատ­րե­լի է։ Հետևանք­նե­րը կա­րող են ան­կան­խա­տե­սե­լի լի­նել։ Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նը պար­տա­վոր է կան­խել, խա­փա­նել նման ոտ­նձ­գու­թյուն­նե­րը, պատ­կան մար­մին­նե­րը պար­տա­վոր են քրեա­կան գործ հա­րու­ցել և մե­ղա­վոր­նե­րին պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կել։ Չէ՞ որ սահ­մա­նադ­րա­կան կար­գը տա­պա­լե­լուն ուղղ­ված բո­լոր ոտ­նձ­գու­թյուն­նե­րը և այդ կա­տե­գո­րիա­յի ի­րա­վա­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը գտն­վում են հենց ԱԱԾ տի­րույ­թում, և ծա­ռա­յու­թյու­նը պար­տա­վոր է հետևել, ի­մա­նալ՝ ինչ է կա­տար­վում հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում, ար­դյո՞ք պե­տու­թյան հիմ­քե­րը խարխ­լե­լու փոր­ձեր չեն ար­վում... Չպետք է մո­ռա­նալ, որ մենք դեռ պա­տե­րազ­մող եր­կիր ենք, և այդ ա­մե­նից կա­րող են օգտ­վել մեր թշ­նա­մի­նե­րը։
- Ձեր կար­ծի­քով՝ ո՞ւմ է ուղղ­ված հայ­տա­րա­րու­թյու­նը, կոնկ­րետ քա­ղա­քա­կան ու­ժե­րի ա­նուն­ներ կա­րո՞ղ եք նշել։
- Հայ­տա­րա­րու­թյունն ընդ­հա­նուր կոչ է և կոնկ­րետ որևէ մե­կին միտ­ված չէ։ Բո­լորն էլ տե­ղյակ են ներ­կա­յում տե­ղի ու­նե­ցող քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րին, կար­ծես, վա­ղա­ժամ սկս­ված նա­խընտ­րա­կան քա­րո­զար­շավ է գնում, և, այս­պես կոչ­ված՝ թեկ­նա­ծու­նե­րը մե­կը մյու­սի նկատ­մամբ տար­բեր հայ­տա­րա­րու­թյուն­ներ են ա­նում։ Ստո­րագ­րա­հա­վաք է ի­րա­կա­նաց­վում՝ Սահ­մա­նադ­րու­թյան 48-րդ հոդ­վա­ծի 2-րդ և 3-րդ կե­տե­րը փո­փո­խե­լուն ուղղ­ված հան­րաք­վե անց­կաց­նե­լու նպա­տա­կով, ո­րը քա­ղա­քա­կան լուրջ գոր­ծըն­թաց է, ու թե որ­քա­նով է դա օ­րի­նա­կան և սահ­մա­նադ­րա­կան լի­նե­լու՝ դեռ պարզ չէ, ո­րով­հետև դրա վե­րա­բե­րյալ ո­րո­շում կա­յաց­նե­լը գտն­վում է այլ մար­մին­նե­րի տի­րույ­թում՝ օ­րենս­դիր, գոր­ծա­դիր, դա­տա­կան... Բայց վերջ­նա­կան խոսքն ա­սե­լու է ԱՀ Գե­րա­գույն դա­տա­րա­նը։ Հենց նրա լիա­զո­րու­թյուն­նե­րի մեջ է մտ­նում հան­րաք­վեի՝ նա­խագ­ծի դր­ված ար­դյունք­նե­րը ո­րո­շե­լը։ Ա­սեմ, որ Գե­րա­գույն դա­տա­րան կա­րող է դի­մել Ազ­գա­յին ժո­ղո­վը։
Ես կար­ծում եմ՝ չար­ժե վա­ղա­ժամ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նել։ Բա­ցի այդ, այն­պի­սի մար­դիկ են դա ա­նում, ո­րոնք գա­ղա­փար չու­նեն Սահ­մա­նադ­րու­թյու­նից և չեն տի­րա­պե­տում վեր­ջի­նիս տեր­մի­նա­բա­նու­թյա­նը։
- Պա­րոն Հով­սե­փյան, Ար­ցա­խում ա­ռա­ջին ան­գամ չէ, որ հա­մա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան ընտ­րու­թյուն­ներ պետք է անց­կաց­վեն։ Բայց այս ան­գամ, չգի­տես ին­չու, մար­դիկ ժա­մա­նա­կից ա­ռաջ են ընկ­նում. խոսքս հատ­կա­պես 2020 թվա­կա­նին անց­կաց­վե­լիք նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րին է վե­րա­բե­րում... Ի­րա­կա­նում մի տա­րուց էլ ա­վե­լի ժա­մա­նակ կար ընտ­րու­թյուն­նե­րին, որ մեր հան­րա­պե­տու­թյու­նում փաս­տա­ցի սկս­վեց ու շա­րու­նակ­վում է ընտ­րա­պայ­քա­րը, ու ոչ մե­կի հա­մար էլ գաղտ­նիք չէ, որ հան­դի­պում­նե­րի ան­վան տակ տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թացն ա­վե­լի շատ քա­րո­զար­շա­վի է նման։ Ար­դյոք օ­րեն­քը թո՞ւյլ է տա­լիս դա ա­նել։ Այդ դեպ­քում ին­չո՞ւ Ընտ­րա­կան օերնսգրքով հա­տուկ ժամ­կետ է սահ­ման­վում ինչ­պես թեկ­նա­ծու­նե­րի գրանց­ման, այն­պես էլ քա­րո­զար­շա­վի անց­կաց­ման հա­մար...
- Դուք միան­գա­մայն ի­րա­վա­ցի եք։ Որ­պես ի­րա­վա­բան և որ­պես այս երկ­րի քա­ղա­քա­ցի, ես ինքս սխալ եմ հա­մա­րում հա­նի­րա­վի սկս­ված քա­րո­զար­շա­վը։ Չկան գրանց­ված թեկ­նա­ծու­ներ, չկան հս­տակ ներ­կա­յաց­ված ծրագ­րեր, բայց մար­դիկ մի տե­սակ ի­րար են խառն­վել, խմ­բից խումբ են անց­նում, մե­կը մյու­սին վի­րա­վո­րանք­ներ ու սպառ­նա­լիք­ներ հասց­նում...Եվ այս ձևով վտան­գում նաև պե­տու­թյան ներ­քին անվ­տան­գու­թյու­նը։
Ար­ցա­խի ժո­ղովր­դին ես կոչ կա­նեի լի­նել ող­ջա­խոհ, խո­հեմ, ժա­մա­նա­կից ա­ռաջ չընկ­նել ու շա­րու­նա­կել հան­գիստ ու ստեղ­ծա­գործ աշ­խա­տան­քը։ Կգա ժա­մա­նա­կը՝ կընտ­րեն ար­ժա­նի թեկ­նա­ծուին։ Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը շր­ջա­հա­յաց է, ու, հա­վա­տա­ցած եմ՝ ճիշտ կկողմ­նո­րոշ­վի։