comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԵ՜Կ ԱՐ­ՑԱԽ՚. ՄԵԿ­ՆԱՐ­ԿԸ ՏՐ­ՎԱԾ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵ՜Կ ԱՐ­ՑԱԽ՚. ՄԵԿ­ՆԱՐ­ԿԸ ՏՐ­ՎԱԾ Է

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Հու­լի­սի 26-ին Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Ծմա­կա­հող գյու­ղում տե­ղի ու­նե­ցավ ՙԵ՜կ Ար­ցախ՚ հան­գս­տի ճամ­բա­րի հան­դի­սա­վոր բա­ցու­մը, ո­րը հա­մա­տեղ կազ­մա­կեր­պել են ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի ու ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյուն­նե­րը: 

Ճամ­բա­րա­կան­նե­րին ող­ջու­նեց ԱՀ ԿԳՍ փոխ­նա­խա­րար Մի­քա­յել Համ­բար­ձու­մյա­նը: Նա նշեց, որ ար­դեն եր­կու տա­րի է, ինչ ՀՀ և ԱՀ բարձր դա­սա­րան­նե­րի դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար ի­րա­կա­նաց­վում է միա­ցյալ հան­գս­տի այս ճամ­բա­րը:

Ա­ռա­ջին տա­րում այն կազ­մա­կերպ­վել է Պա­տա­րա­յում: Այս տա­րի Ծմա­կա­հո­ղում` ա­կա­դե­մի­կոս Անդ­րա­նիկ Իո­սի­ֆյա­նի ծնն­դա­վայ­րում, ճամ­բա­րը կազ­մա­կեր­պե­լը ինք­նան­պա­տակ չէ. եր­կու հեր­թա­փո­խով 10-օ­րյա ժամ­կե­տով կազ­մա­կերպ­վող այս ճամ­բա­րի 160 մաս­նա­կից­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան ոչ միայն վա­յե­լել Ար­ցա­խի հիաս­քանչ բնու­թյու­նը, լի­նել նրա տե­սար­ժան վայ­րե­րում, այլև մո­տի­կից զգալ այն հո­ղի ու­ժը, ո­րը ծնել է Իո­սի­ֆյա­նի նման գի­տու­թյան հս­կա­ներ, ծա­նո­թա­նալ նրա կյան­քին ու գոր­ծու­նեու­թյա­նը: ՙԴուք այս­տեղ եք նաև ի­րար հետ շփ­վե­լու, ի­րար լավ ճա­նա­չե­լու հա­մար: Հայ­րե­նա­սի­րու­թյունն սկս­վում է հայ­րե­նի­քը լիար­ժեք ճա­նա­չե­լուց: Իսկ Ար­ցա­խը բո­լոր հա­յե­րի եր­կիրն է՚,-ա­սաց փոխ­նա­խա­րա­րը:
Այ­նու­հետև հն­չեց ճամ­բա­րի եր­գը` ՙԵ­րազ իմ եր­կիր, հայ­րե­նիք՚-ը, ո­րից հե­տո ջո­կե­րը հն­չեց­րին ի­րենց կար­գա­խոս­նե­րը` ՙՀա­յաս­տան-Ար­ցախ` մեկ միաս­նու­թյուն՚, ՙՄեկ հայ­րե­նիք` մեկ բռունցք՚, ՙԽա­ղա­ղու­թյու­նը մեր միաս­նու­թյան մեջ է՚, ՙՈւժն է ծնում ի­րա­վուն­քը՚: Հայ­րե­նա­սի­րա­կան եր­գե­րի կա­տար­մամբ ճամ­բա­րա­կան­նե­րը դուրս ե­կան հան­դի­սա­վոր եր­թի: ՀՀ և ԱՀ պե­տա­կան օրհ­ներ­գե­րի հն­չյուն­նե­րի ներ­քո բարձ­րաց­վե­ցին եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րի դրոշ­նե­րը:
ԱՀ ԿԳՍՆ ար­տադպ­րո­ցա­կան և նա­խադպ­րո­ցա­կան բաժ­նի վա­րիչ Ժան­նա Այ­վա­զյա­նը, բա­րի երթ մաղ­թե­լով ճամ­բա­րին, վեր­հի­շեց 88-ի ամ­ռա­նն Այ­գես­տա­նի (այն ժա­մա­նակ` Բա­լու­ջա) ճամ­բար ե­կած Հա­յաս­տա­նի պո­լի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տի ու­սա­նող­նե­րին, ո­րոնք շին­ջո­կա­տի ան­վան տակ ե­կել էին Ար­ցա­խը պաշտ­պա­նե­լու և կա­ռու­ցա­պատ­ման աշ­խա­տանք­ներ կա­տա­րե­ցին Հադ­րու­թի սահ­մա­նա­յին գո­տում: ՙՁեր գա­լուս­տը խոր ի­մաստ ու­նի: Դուք հաս­տա­տում եք, որ մենք մեկ ազգ ենք, մեկ օր­գա­նիզմ՚,-ա­սաց նա:
Հա­յաս­տա­նից ե­կած ճամ­բա­րա­կան Մա­րիամ Հով­սե­փյանն ա­սաց, որ ու­րախ է Ար­ցա­խում գտն­վե­լու հա­մար, մո­տի­կից ծա­նո­թա­նա­լու հայ­կա­կան մշա­կույ­թի ան­քակ­տե­լի մաս կազ­մող ար­ցա­խյան ար­ժեք­նե­րին, բար­բա­ռին, ձեռք բե­րե­լու նոր ըն­կեր­ներ:
Ճամ­բա­րի հրա­մա­նա­տար, Ար­մա­վի­րի մար­զի 5-րդ դպ­րո­ցի զին­ղեկ, ա­վագ լեյ­տե­նանտ Ա­նա­հիտ Դալ­լա­քա­յա­նը, որն, ի դեպ, ան­ցել է Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի բո­վով, մաս­նա­գի­տու­թյամբ ռազ­մա­կան հո­գե­բան, վկա­յեց, որ ե­րե­խա­նե­րը շատ դյու­րու­թյամբ են մեր­վել ի­րար: Հա­յաս­տա­նից ե­կած ճամ­բա­րա­կան­նե­րի մի զգա­լի մասն ա­ռա­ջին ան­գամ էր ե­կել Ար­ցախ: Նրան­ցից էր Հով­հան­նես Թով­մա­սյա­նը, ո­րը Ա­րա­գա­ծոտ­նի մար­զի Ա­րա­գա­ծա­վա­նի հ. 1 միջ­նա­կարգ դպ­րո­ցի 12-րդ դա­սա­րա­նի սան է: ՙԱր­ցա­խը մեր պա­պա­կան հողն է, ո­րը ոչ մի դեպ­քում չենք տա թուր­քե­րին՚,-ա­սաց ջո­կի սի­րե­լին դար­ձած հրա­մա­նա­տա­րը:
Ճամ­բա­րում նշում են նաև ծնունդ­նե­րը: Այդ օ­րը լրա­ցել էր Տա­վու­շի մար­զի Այ­գե­հո­վիտ գյու­ղից Սյու­զան­նա Խա­չատ­րյա­նի 17-ա­մյա­կը: Գե­ղե­ցիկ պար­մա­նու­հին հուզ­վել էր ճամ­բա­րի ղե­կա­վա­րու­թյան և ըն­կեր­նե­րի ու­շադ­րու­թյու­նից: Ինչ­պես պարզ­վեց, նա հրա­շա­լի եր­գում է և հիաց­րեց իր կա­տա­րու­մով:
Իսկ Ար­մա­վի­րի մար­զի Լեռ­նա­գոգ գյու­ղից Նա­րեկ Հա­րու­թյու­նյա­նը զար­մաց­րեց մի քա­նի օր­վա ըն­թաց­քում ազ­գագ­րա­կան պա­րա­յին հրա­շա­լի խումբ ձևա­վո­րե­լու հա­մար:
Երբ Ճար­տա­րի հ. 5 դպ­րո­ցից Ան­նան թվար­կում էր այն ճամ­բար­նե­րը, որ­տեղ հան­գս­տա­ցել է` Ծաղ­կա­ձոր, Լո­ռի, Սևան և նշում ձեռք բե­րած ըն­կե­րա­կան մեծ շր­ջա­պա­տը, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նից ե­կած­ներն ա­սա­ցին, որ տե­ղյակ են նրանց դպ­րո­ցի մա­սին. այն տե­ղա­կայ­ված է Զո­րա­վան կոչ­վող տե­ղա­մա­սում, որ­տեղ ապ­րի­լյան պա­տե­րազ­մում մեկ դպ­րո­ցա­կան է զոհ­վել:
Ընթ­րի­քից հե­տո շա­րու­նակ­վեց հա­մեր­գը: Ա­ռա­ջին օ­րի­նա­կը տվեց ԿԳՍՆ ներ­կա­յա­ցու­ցիչ Ժան­նա Այ­վա­զյա­նը, ո­րը կա­տա­րեց ՙՂա­րա­բա­ղի հո­րո­վե­լը՚: Տո­նա­կան օ­րը շա­րու­նակ­վեց հա­մեր­գա­յին հա­րուստ ծրագ­րով:
;