comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԽՆ­ԴԻՐ­ՆԵՐ՝ ՁԵՌՔ­ԲԵ­ՐՈՒՄ­ՆԵ­ՐԻՆ ԶՈՒ­ԳԱ­ՀԵՌ
[ARM]     [RUS]     [ENG]

ԽՆ­ԴԻՐ­ՆԵՐ՝ ՁԵՌՔ­ԲԵ­ՐՈՒՄ­ՆԵ­ՐԻՆ ԶՈՒ­ԳԱ­ՀԵՌ

Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ

ք. Մար­տու­նի

Եր­րորդ տա­րին է, ինչ հու­լի­սի 22-ը նշ­վում է որ­պես Գի­շու օր։ Ի դեպ, այն ա­ռիթ է` խո­սե­լու գյու­ղի ձեռք­բե­րում­նե­րի, ին­չու՞ չէ, նաև խն­դիր­նե­րի մա­սին։
Մեր հան­դիպ­ման ժա­մա­նակ Գի­շի հա­մայն­քի ղե­կա­վար Ա­շոտ Հայ­րա­պե­տյա­նը նշեց, որ հա­մայն­քում գոր­ծում են գրե­թե բո­լոր սո­ցիալ-կեն­ցա­ղա­յին, կր­թամ­շա­կու­թա­յին կա­ռույց­նե­րը։ Դպ­րո­ցա­կան շեն­քը վեր­ջին տա­րի­նե­րին է կա­ռուց­վել, ու­նի հար­մա­րա­վետ պայ­ման­ներ։ Կր­թօ­ջա­խում սո­վո­րում է 170 ա­շա­կերտ, աշ­խա­տում 47 ու­սու­ցիչ։

Ու­նի նո­րա­կա­ռույց ման­կա­պար­տեզ, ո­րը նա­խա­տես­ված է 80 ե­րե­խա­յի հա­մար, բայց հա­ճա­խում է 42-ը։ Նա­խակր­թա­րա­նում աշ­խա­տում է 18 հո­գի։
Հա­մայնքն ու­նի ա­կումբ, բու­ժամ­բու­լա­տո­րիա, կա­պի բա­ժան­մունք, հան­դի­սու­թյուն­նե­րի և սգո ա­րա­րո­ղու­թյուն­նե­րի սրահ­ներ, գոր­ծում է սնն­դամ­թեր­քի, ար­դյու­նա­բե­րա­կան ապ­րանք­նե­րի, ավ­տո­պա­հես­տա­մա­սե­րի 11 խա­նութ։
Բնակ­չու­թյունն ա­պա­հով­ված է շուր­ջօ­րյա խմե­լու ջրով։ Հա­մայն­քի տա­րած­քում կա 5 գոր­ծող ար­տե­զյան ջր­հոր։ Եվս մեկ ար­տե­զյան ջր­հոր վե­րա­նո­րոգ­ման կա­րիք ու­նի։
Առ­կա է 12 աղ­բյուր, ո­րոն­ցից 6-ը վե­րա­նո­րոգ­վել է ինչ­պես հա­մայն­քի մի­ջոց­նե­րով, այն­պես էլ պե­տա­կան ծրագ­րով։
Գյու­ղը լրի­վու­թյամբ գա­զի­ֆի­կաց­ված է, ա­պա­հով­ված է ան­լար հե­ռա­խո­սա­կա­պով, հե­ռուս­տա­տե­սա­յին կա­պով, հա­մա­ցան­ցով, ավ­տոեր­թու­ղով Մար­տու­նի և Ստե­փա­նա­կերտ քա­ղաք­նե­րի հետ։
2019թ. հու­լի­սի 23-ի դրու­թյամբ հա­մայն­քում հաշ­վառ­ված է 324 ըն­տա­նիք՝ 1179 բնակ­չով։ 2018թ. հա­մայն­քում գրանց­վել են 6 ա­մուս­նու­թյուն, 19 ծնունդ, 2019թ. ա­ռա­ջին կի­սա­մյա­կում՝ 2 ա­մուս­նու­թյուն, 3 ծնունդ։
Հա­մայն­քը 2018թ. տա­րե­կան բյու­ջեի պլա­նը կա­տա­րել է 82,8 տո­կո­սով։ Պլա­նով նա­խա­տես­ված 9722.4 հա­զար դրա­մի փո­խա­րեն մուտ­քագր­վել է 8049.0 հա­զար դրամ։ Բյու­ջեն ինք­նա­ֆի­նան­սա­վոր­վող էր, ծախ­սե­րը կա­տար­վել են ստաց­ված մուտ­քե­րի սահ­ման­նե­րում։ Հա­մայն­քի 2018թ. տա­րե­կան բյու­ջեով նա­խա­տես­ված ծախ­սե­րի պլա­նը կա­տար­վել է 81,8 տո­կո­սով։
Գի­շե­ցին միշտ աչ­քի է ըն­կել աշ­խա­տա­սի­րու­թյամբ։ Ապ­րուս­տի մի­ջոց այ­սօր էլ հիմ­նա­կա­նում ստեղ­ծում է հո­ղա­գոր­ծու­թյամբ ու ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վե­լով, բայց, ցա­վոք, շատ հա­ճախ բնու­թյու­նը հիաս­թա­փու­թյան ա­ռաջ է կանգ­նեց­նում։
Անդ­րա­դառ­նա­լով հա­ջո­ղու­թյուն­նե­րին` հա­մայն­քի ղե­կա­վա­րը նշեց, որ կա­ռա­վա­րու­թյան, բա­րե­րար­նե­րի և բնակ­չու­թյան մի­ջոց­նե­րով գյու­ղում բազ­մա­թիվ ծրագ­րեր են կյան­քի կոչ­վել՝ հար­մա­րա­վետ ման­կա­պար­տեզ, ար­վես­տի դպ­րոց, ար­դի սար­քա­վո­րում­նե­րով կա­հա­վոր­ված մար­զա­դահ­լիճ, սա­լա­պատ­վել են գյու­ղի կենտ­րո­նա­կան և գյու­ղա­մի­ջյան ո­րոշ ճա­նա­պարհ­ներ, շա­րու­նակ­վել ու ա­վար­տին է հասց­վել գյու­ղա­մի­ջյան երկ­րորդ ճա­նա­պար­հի սա­լա­պա­տու­մը: Ոս­կե խաչ սր­բա­վայ­րում ավ­տո­կա­յա­նա­տե­ղի է կա­ռուց­վել՝ մոտ 40 ավ­տո­մե­քե­նա­յի հա­մար, վե­րա­կա­ռուց­վել է կա­մուր­ջը։ Շա­րու­նակ­վում են գյու­ղա­մի­ջից Ոս­կե խաչ սր­բա­վայր տա­նող ճա­նա­պար­հի սա­լա­պատ­ման աշ­խա­տանք­նե­րը։ Սա­լա­պատ­ված ճա­նա­պարհ­նե­րի եզ­րե­րին շար­վել է մոտ 600 քառ. մետր պատ:
Ա. Հայ­րա­պե­տյա­նի հա­վաս­տամբ՝ բա­րե­գործ­նե­րի էս­տա­ֆե­տը վերց­րել են հա­մա­գյու­ղա­ցի­նե­րը. Ռո­բերտ Ղա­րի­բյա­նի ֆի­նան­սա­վոր­մամբ և հարևան­նե­րի օգ­նու­թյամբ սա­լա­պատ­վել է ճա­նա­պար­հի 110մ եր­կա­րու­թյամբ հատ­վա­ծը։
Քա­րե խո­րա­նար­դիկ­նե­րի մա­տա­կա­րա­րու­մը վեր­սկ­սե­լու դեպ­քում կսա­լա­պատ­վեն նաև հան­դի­սու­թյուն­նե­րի տուն և դե­պի գյու­ղա­մեջ տա­նող փո­ղոց­նե­րը։
Սա­լա­պատ­ված է 5կմ եր­կա­րու­թյամբ ներ­հա­մայն­քա­յին ճա­նա­պարհ։ Եվս եր­կու՝ մոտ 1կմ ընդ­հա­նուր եր­կա­րու­թյամբ ճա­նա­պարհ­ներ խճա­պատ­վել են։
Գի­շե­ցի ռու­սաս­տա­նաբ­նակ բա­րե­րար Կա­րեն Բա­բա­յա­նի ֆի­նան­սա­վոր­մամբ ման­կա­պար­տե­զը գա­զի­ֆի­կաց­վել է, սգո ա­րա­րո­ղու­թյուն­նե­րի սրա­հում տե­ղադր­վել է մեծ սառ­նա­րան, իսկ Ա­րա­րատ Կա­րա­պե­տյա­նի ֆի­նան­սա­վոր­մամբ լրի­վու­թյամբ փոխ­վել է սրա­հի սպաս­քը, շեն­քին կից կա­ռուց­վել հար­մա­րա­վետ խո­հա­նոց ու թո­նիր։
Շա­բա­թօ­րյա­կի մի­ջո­ցով սա­նի­տա­րա­կան մաքր­ման է են­թարկ­վել հա­մայն­քի տա­րած­քը։
2019թ. ա­ռա­ջին կի­սա­մյա­կում դաշ­տա­մի­ջյան ո­րոշ ճա­նա­պարհ­ներ բա­րե­կարգ­վել են։ Սե­լավ­նե­րի պատ­ճա­ռով վթա­րա­յին վի­ճակ էր ստեղծ­վել գոր­ծող ե­րեք ջրամ­բար­նե­րում, ո­րոն­ցից եր­կու­սը շրջ­վար­չա­կազ­մի ա­ջակ­ցու­թյամբ վե­րա­նո­րոգ­վել է, եր­րոր­դի աշ­խա­տանք­ներն ըն­թաց­քի մեջ են։
-Ձեռք­բե­րում­նե­րի կող­քին նաև ցա­վոտ խն­դիր­ներ ու­նենք. հան­դի­սու­թյուն­նե­րի տան վթա­րա­յին վի­ճա­կը սո­ղան­քի գո­տում գտն­վե­լու պատ­ճա­ռով,- ա­սում է Ա. Հայ­րա­պե­տյա­նը և նշում, որ ժա­մա­նա­կա­վոր բա­րե­կարգ­վե­լու է՝ մինչև նոր շենք կա­ռու­ցե­լը։
Վթա­րա­յին վի­ճա­կում են Գյու­նե բաղ թա­ղա­մա­սի բնա­կե­լի տնե­րը։ Ա­կում­բի շեն­քին կից նախ­կին վար­չա­կան շեն­քի հր­դե­հից տու­ժած տա­նի­քը փոխ­վել է, շեն­քը վե­րա­նո­րոգ­ման են­թա­կա է։
Հա­մայնքն ու­նի նոր տուն կա­ռու­ցե­լու հա­մար հո­ղա­մա­սեր տրա­մադ­րե­լու խն­դիր։
Մեր զրույ­ցի վեր­ջում Ա. Հայ­րա­պե­տյա­նը նշեց, որ աշ­խա­տող մար­դու հա­մար գյու­ղում կան բա­րե­կե­ցիկ կյան­քով ապ­րե­լու բո­լոր անհ­րա­ժեշտ պայ­ման­նե­րը։ Շնոր­հա­վո­րան­քի խոսք ուղ­ղեց հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին՝ գյու­ղի օր­վա առ­թիվ՝ շեշ­տե­լով, որ հա­մայն­քի յու­րա­քան­չյուր բնա­կիչ, ապ­րե­լով ու ա­րա­րե­լով այս­տեղ, հայ­րե­նան­պաստ գործ է կա­տա­րում։

;