comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙAWESOME ARTSAKH՚ ՀԻՄ­ՆԱԴ­ՐԱ­ՄԻ ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ ԾՐԱԳ­ՐԵ­ՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙAWESOME ARTSAKH՚ ՀԻՄ­ՆԱԴ­ՐԱ­ՄԻ ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ ԾՐԱԳ­ՐԵ­ՐԸ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Վեր­ջերս ա­կա­նա­տես ենք լի­նում ո­րոշ ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, ո­րոնց հո­վա­նա­վորն է ՙAwesome Artsakhե (ՙՕսմ՚) հիմ­նադ­րա­մը: Կա­ռույ­ցի գոր­ծու­նեու­թյան, սկզ­բունք­նե­րի, ի­րա­գործ­ված և ի­րա­գործ­ման փու­լում գտն­վող ծրագ­րե­րի մա­սին զրու­ցե­ցինք Հիմ­նադ­րա­մի գոր­ծու­նեու­թյու­նը հա­մա­կար­գող, Ար­ցա­խի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ ԲԵԳ­ԼԱ­ՐՅԱ­ՆԻ, ինչ­պես և օ­րերս ա­վարտ­ված ՙՔո ստեղ­ծած գր­քով` դե­պի մեծ հե­քիաթ՚ նա­խագ­ծի հե­ղի­նակ Ա­նի ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ հետ:

Ար­տակ Բեգ­լա­րյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ` մի տա­րի ա­ռաջ մի խումբ հա­մա­խոհ­նե­րով ո­րո­շե­ցին հիմ­նադ­րել ՙAwesome Artsakhե (ՙՕսմ՚) մի­ջազ­գա­յին հիմ­նադ­րա­մի ար­ցա­խյան ան­կախ մաս­նա­ճյուղ, ո­րը նպա­տակ է հե­տապն­դում խրա­խու­սել հա­սա­րա­կա­կան ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցող գա­ղա­փար­նե­րը, քա­նի որ նման ծրագ­րե­րի կա­րիք Ար­ցա­խը շատ ու­նի: ՙՀա­սա­րա­կա­կան ծրագ­րե­րի մշա­կույ­թը մե­զա­նում զար­գա­ցած չէ. ռե­սուրս­նե­րը քիչ են, չկան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ո­րոնք կֆի­նան­սա­վո­րեն նման ծրագ­րե­րը: Եվ հիմն­վե­լով մի­ջազ­գա­յին ՙՕսմ՚ (թարգ­ման­վում է հրա­շա­լի, հիա­նա­լի) հիմ­նադ­րա­մի փոր­ձի վրա, հե­տապն­դե­լով մեր նպա­տակ­նե­րը, ո­րո­շե­ցինք խրա­խու­սել հա­սա­րա­կա­կան ուղղ­վա­ծու­թյան այն ծրագ­րե­րը, ո­րոնք կլի­նեն քիչ թե շատ ստեղ­ծա­գոր­ծա­կան, ամ­բող­ջա­կան և կա­մա­վո­րու­թյու­նը խթա­նող, նաև այն­պի­սի նա­խագ­ծեր, որ­տեղ դրա­մաշ­նոր­հը կա­րող է խթան հան­դի­սա­նալ սկ­սե­լու մի նոր? ա­վե­լի մեծ նա­խա­գիծ՚,-ա­սաց Բեգ­լա­րյա­նը:
Հիմ­նադ­րա­մը գոր­ծում է ան­դամ­նե­րի հա­վա­քագ­րած գու­մար­նե­րով. ա­ռանց ա­վե­լորդ գլ­խա­ցա­վան­քի և թղ­թա­բա­նու­թյան? յու­րա­քան­չյուր եր­կու ա­մի­սը մեկ հա­վաք­վում է 1000 ԱՄՆ դո­լա­րին հա­մար­ժեք գու­մար, ո­րը տրա­մադր­վում է տվյալ եր­կամ­սյա­կի մր­ցույ­թով հաղ­թած նա­խագ­ծին։
Գա­ղա­փա­րին ժա­մա­նա­կի ըն­թաց­քում միա­ցան նոր հա­մա­խոհ­ներ, և այժմ հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի 40 ան­դամ­նե­րով՝ Ար­ցա­խից, Հա­յաս­տա­նից ու Սփյուռ­քից, կյան­քի կո­չե­լով նշ­ված սկզ­բունք­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նող նա­խագ­ծե­րը, Ար­ցա­խում ի­րա­կա­նաց­նում են նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյան ու կա­մա­վո­րու­թյան հե­ռան­կա­րա­յին մի մշա­կույթ, ո­րը զու­գա­հե­ռա­բար կխ­թա­նի քա­ղա­քա­ցիա­կան ա­վե­լի հա­մընդ­գր­կուն մի­ջա­վայ­րի ձևա­վո­րու­մը: Ոչ ֆոր­մալ այդ կազ­մա­կեր­պու­թյունն ու­նի եր­կու հա­մա­կար­գող, երկ­րոր­դը Երևա­նից է` Ա­նուշ Ե­դի­գա­րյան:
Այ­սօր­վա դրու­թյամբ 6 ծրագիր ար­ժա­նա­ցել է Հիմ­նադ­րա­մի հո­վա­նա­վո­րու­թյա­նը, ո­րից մի քա­նիսն ար­դեն կյան­քի են կոչ­վել, ո­րոշ­ներն էլ ա­վար­տա­կան փու­լում են: Ա­ռա­ջի­նը ՙԳրա­դա­րան. ին­տե­լեկ­տուալ ժա­ման­ցի ան­կյուն՚ նա­խա­գիծն է, որն ի­րա­կա­նաց­վել է Մար­տու­նու շր­ջա­նի Նոր Շեն գյու­ղում: Այն ար­դեն ա­վարտ­ված է: Ծրագ­րի հե­ղի­նակ­ներն են դպ­րո­ցի ա­շա­կերտ Մի­լե­նա Աս­րյանն ու նրա ու­սու­ցիչ Ա­րա Հա­րու­թյու­նյա­նը, ով Նոր Շե­նում աշ­խա­տում է ՙԴա­սա­վան­դի՜ր, Հա­յաս­տան՚ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում: Ա. Բեգ­լա­րյա­նը գո­հու­նա­կու­թյամբ նշում է, որ ա­շա­կերտ­նե­րի և գյու­ղի այլ բնա­կիչ­նե­րի կա­մա­վոր աշ­խա­տան­քի շնոր­հիվ նա­խա­գի­ծը դար­ձավ ի­րա­կա­նու­թյուն? ա­պա­հո­վե­լով տրա­մադ­րող մի­ջա­վայր ե­րե­խա­նե­րի ին­տե­լեկ­տուալ ժա­ման­ցի կազ­մա­կերպ­ման հա­մար: Մաս­նա­վո­րա­պես, սրա­հում պայ­ման­ներ են ստեղծ­վել ըն­թեր­ցա­նու­թյան, քն­նար­կում­նե­րի, նկար­չու­թյան եւ ին­տե­լեկ­տուալ խա­ղե­րի հա­մար, ինչն ա­շա­կերտ­նե­րի հա­մար նաև ո­րա­կյալ կր­թու­թյան խթան է հան­դի­սա­նում:
Ա­վար­տին հասց­րած նա­խագ­ծե­րից են ՙԳու­նա­վոր հո­վա­նոց­նե­րի փա­ռա­տոն՚ նա­խա­ձեռ­նու­թյու­նը, ո­րը կազ­մա­կերպ­վել է Ստե­փա­նա­կեր­տի Ն. Ստե­փա­նյա­նի ան­վան զբո­սայ­գում, ՙԺպ­տա­ցող քա­ղա­քի մայ­թա­յին է­տի­կետ՚ ծրա­գի­րը, ո­րի շր­ջա­նակ­նե­րում հա­մա­պա­տաս­խան գրա­ռում­նե­րով ցու­ցա­նակ­ներ են տե­ղադր­վել մայ­րա­քա­ղա­քի մար­դա­շատ վայ­րե­րում: Երկ­րոր­դը լու­սա­բան­վել է նաև ՙԱԱ՚-ի հա­մար­նե­րում: Օ­րերս կա­վարտ­վի ՙՃո­ճա­նակ­նե­րի այ­գի՚ նա­խա­գի­ծը, այն կյան­քի է կոչ­վում Բեր­դա­ձո­րի են­թաշր­ջա­նի Հին Շեն գյու­ղում: Մեկ այլ ծրա­գիր ի­րա­կա­նաց­վում է Քար­վա­ճա­ռում. դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար ստեղծ­վում է ջեր­մոց-լա­բո­րա­տո­րիա: Ե­րե­խա­նե­րը դա­սե­րից հե­տո հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան տար­բեր բույ­սեր, հիմ­նա­կա­նում ծա­ղիկ­ներ ա­ճեց­նել: Ի­րենք կցա­նեն, կխ­նա­մեն, կհետևեն բույ­սե­րի ա­ճին: ՙԳու­ցե ջեր­մոց-լա­բո­րա­տո­րիան ո­րոշ­նե­րի հա­մար դառ­նա իս­կա­կան բա­ցա­հայ­տում­նե­րի ու հե­տա­զո­տու­թյուն­նե­րի կենտ­րոն, ո­րոշ­նե­րի հա­մար էլ ձեռք բե­րած գի­տե­լիքն ու փորձն կօգ­տա­գործ­վեն հե­տա­գա­յում՚,- ա­պա­գա­յին միտ­ված մտ­քե­րով կիս­վեց հա­մա­կար­գո­ղը:

Եվս մի հե­տաքր­քիր ծրա­գիր ՙՔո ստեղ­ծած գր­քով` դե­պի մեծ հե­քիաթ՚-ն է, որն ի­րա­կա­նաց­վել է դար­ձյալ Մար­տու­նու շր­ջա­նի Նոր Շեն գյու­ղում: Այն ար­դեն ա­վար­տին է հասց­վել: Հե­ղի­նա­կը գյում­րե­ցի Ա­նի Խա­չատ­րյանն է, ով ա­վար­տել է Երևա­նի գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա­յի գրա­ֆի­կա­յի բա­ժի­նը, ու­սում­նա­սի­րել է գր­քե­րի ստեղծ­ման տա­րա­տե­սակ տեխ­նո­լո­գիա­ներ, գրում է հե­քիաթ­ներ, որ­պես բե­ման­կա­րիչ` փոր­ձում է ու­ժե­րը Գյում­րիի Ա­ճե­մյա­նի ան­վան թատ­րո­նում:
-Հա­մա­ցան­ցի մի­ջո­ցով տե­ղե­կա­ցա ՙՕսմ՚ հիմ­նադ­րա­մի մա­սին, գրե­ցի ՙՔո ստեղ­ծած գր­քով` դե­պի մեծ հե­քիաթ՚ ծրա­գի­րը և առ­ցանց հայտ ներ­կա­յաց­րե­ցի, ան­ցա մր­ցույ­թի բո­լոր փու­լե­րով, ո­րից հե­տո եզ­րա­փա­կիչ փուլ անց­նող­նե­րը հրա­վիր­վե­ցին Ստե­փա­նա­կերտ, ին­չը Հիմ­նադ­րա­մի պար­տա­դիր պայ­ման­նե­րից է: Հան­դի­պե­ցինք, ծա­նո­թա­ցանք, ան­ձամբ ներ­կա­յաց­րի նա­խա­գի­ծը, մտահ­ղա­ցում­ներս, ար­դյուն­քում իմ ծրա­գի­րը հաղ­թող ճա­նաչ­վեց: Ի դեպ, ա­սեմ, որ ծրագ­րին միա­ցել է Նել­լի Սարգ­սյա­նը, ով ե­րե­խա­նե­րին ու­լուն­քա­գոր­ծու­թյուն է սո­վո­րեց­նում: Քա­նի որ ցան­կա­նում էի աշ­խա­տել գյու­ղի ե­րե­խա­նե­րի հետ, պետք է կողմ­նո­րոշ­վեի գյու­ղի ընտ­րու­թյան հար­ցում: Այդ օ­րը Հիմ­նադ­րա­մի հյու­րերն էին ՙԴա­սա­վան­դի՜ր, Հա­յաս­տան՚ ծրագ­րի ան­դամ­նե­րը, ո­րոն­ցից Ա­րա Հա­րու­թյու­նյանն ար­դեն աշ­խա­տում էր Նոր Շե­նում, և դա ու­ղե­նիշ դար­ձավ մեզ հա­մար,- ա­սաց Ա­նին: Նա գո­հու­նա­կու­թյամբ նշեց, որ ի­րա­կա­նաց­րած իր ա­ռա­ջին ծրա­գի­րը նպաս­տել է ե­րե­խա­նե­րի երևա­կա­յու­թյու­նը զար­գաց­նե­լուն, ստեղ­ծա­գոր­ծա­կան նե­րու­ժի բա­ցա­հայտ­մա­նը: Հա­մոզ­ված է, որ լա­վա­գույն ար­դյուն­քի հաս­նե­լու գրա­վա­կանն ա­զա­տու­թյան մթ­նո­լորտն է, ին­չը ստեղ­ծե­լու հա­մար սկզբ­նա­կան փու­լում փոքր-ինչ դժ­վա­րու­թյուն­նե­րի հան­դի­պե­ցին, բայց հա­մա­գոր­ծակ­ցե­լու ձգ­տու­մը ե­րե­խա­նե­րին օգ­նեց հաղ­թա­հա­րե­լու առ­կա խն­դիր­նե­րը: ՙՕսմ՚ հիմ­նադ­րա­մի ան­դամ­նե­րը, ո­րոնք մաս­նակ­ցում էին ՙՔո ստեղ­ծած գր­քով` դե­պի մեծ հե­քիաթ՚ ծրագ­րի շնոր­հան­դե­սին, ա­կա­նա­տես լի­նե­լով ստեղ­ծած գու­նա­զարդ գր­քե­րին, լսե­լով ե­րե­խա­նե­րի գրա­կան հա­յե­րե­նով և ար­ցա­խյան բար­բա­ռով կար­դա­ցած հե­ղի­նա­կա­յին հե­քիաթ­նե­րը, ո­րոնք ար­դյունք են 15 օր­վա աշ­խա­տան­քի, ևս մեկ ան­գամ հա­մոզ­վե­ցին, որ Հիմ­նադ­րա­մի նպա­տակ­նե­րը կյան­քի կկոչ­վեն:
Վեր­ջում հա­վե­լենք, որ Ա­նին ու Նել­լին այն­քան սի­րե­ցին Նոր Շե­նը, ե­րե­խա­նե­րին, որ մտահ­ղա­ցում ա­ռա­ջա­ցավ մի նոր ծրագ­րով վե­րա­դառ­նալ այդ գյուղ: