comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՆ­ՏԵ­ՍԱ­ՆԵ­ԼԻ ԿԱՊ. ՄՅԱՆ­ՄԱ­ՅԻ ՀԱ­ՅԵ­ՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆ­ՏԵ­ՍԱ­ՆԵ­ԼԻ ԿԱՊ. ՄՅԱՆ­ՄԱ­ՅԻ ՀԱ­ՅԵ­ՐԸ

Ա­մե­րի­կա­ցի լրագ­րող Ջա­րեդ Դաու­նին­գի` Մյան­մա­յի հայ հա­մայն­քի ներ­կա վի­ճա­կի մա­սին պատ­մող հոդ­վա­ծի թարգ­մա­նու­թյու­նը

 

Յան­գո­նի (Մյան­մա­յի ա­մե­նա­խո­շոր քա­ղա­քը) եր­բեմ­նի ծաղ­կուն հայ հա­մայն­քը տաս­նա­մյակ­նե­րի հետ սա­կա­վա­մարդ է դար­ձել, այ­դու­հան­դերձ նրա պատ­մու­թյու­նը, ժա­ռան­գու­թյունն ու ինք­նու­թյու­նը նշա­նա­կա­լի հե­տա­գիծ են թո­ղել:
Հայ­կա­կան Սբ Հով­հան­նես Մկր­տիչ ե­կե­ղե­ցին Յան­գո­նի հնա­գույն քրիս­տո­նեա­կան տա­ճարն է, թեև հա­վա­տա­ցյալ­նե­րի թիվն այս­տեղ մեծ չէ:

Պա­տա­րա­գից հե­տո, մինչ կա­վարտ­վեր տե­ղա­տա­րափ անձրևը, տե­ղա­վոր­վե­ցինք Բո Աունգ Կյաու կենտ­րո­նա­կան փո­ղո­ցի վրա գտն­վող 150-ա­մյա ե­կե­ղե­ցու ծած­կի տակ: Պա­տա­րա­գը մա­տուց­վեց շա­բաթ օ­րը, քա­նի որ Կալ­կա­թա­յի հայ­կա­կան ե­կե­ղե­ցին, ո­րը եր­կու շա­բա­թը մեկ է քա­հա­նա ու­ղար­կում Յան­գոն, այդ կի­րա­կի չկա­րո­ղա­ցավ սպա­սա­վոր ու­ղար­կել:
ՙՍո­վո­րա­բար պա­տա­րա­գին ա­վե­լի շատ ենք լի­նում: Բայց` ոչ տա­սից ա­վել, բա­ցա­ռու­թյամբ Զատ­կի կամ այլ տա­ղա­վար տո­նե­րի՚,- պատ­մում է Ռեյ­չել Մի­նա­սը` ե­կե­ղե­ցու երգ­չախմ­բի միակ երգ­չու­հին: Ռեյ­չելն ու նրա հայ­րը` Ռի­չար­դը, ով քա­հա­նա­յին օգ­նում է ծա­ռա­յու­թյուն­նե­րի ժա­մա­նակ, ծն­վել ու մե­ծա­ցել են Մյան­մա­յում: Նախ­կի­նում Ռի­չարդն ապ­րում էր Ռու­սաս­տա­նում, իսկ քա­հա­նան ծնն­դով Հա­յաս­տա­նից է: Ու թեև հա­վաք­ված­նե­րից բո­լո­րը տար­բեր եր­կր­նե­րում են ծն­վել, նրանց միա­վո­րում է դա­րե­րով ձևա­վոր­ված ինք­նու­թյու­նը, նույն այն ինք­նու­թյու­նը, ո­րը նախ­կի­նի պես միա­բա­նում է Մյան­մա­յի փոք­րիկ հայ հա­մայն­քը: Ան­գամ ե­թե նրան­ցից ոչ բո­լորն են մաս­նակ­ցում ե­կե­ղե­ցու ծա­ռա­յու­թյուն­նե­րին: 

ՙՄենք մի ըն­տա­նիք ենք: Ես գի­տեմ, որ նա հայ է, մյու­սը հայ է, ես ինքս հայ եմ… Ուր էլ գնաս, երկ­րագն­դի ցան­կա­ցած կե­տում գո­նե մի հայ կգտ­նես՚,- պատ­մում է քա­հա­նա Արծ­րուն Մի­քա­յե­լյա­նը:
Մի ժա­մա­նակ հա­յե­րը Մյան­մա­յում վա­ճա­ռա­կան­նե­րի ու դի­վա­նա­գետ­նե­րի բազ­մա­մարդ հա­մայնք էին կազ­մում, որն այժմ վե­րած­վել է մինչև մի քա­նի հա­րյուր ան­դա­մից բաղ­կա­ցած փոքր միու­թյան: Չնա­յած դրան նրանք շա­րու­նա­կում են սո­վո­րել հա­յե­րեն (ան­գամ ե­թե դա միայն պա­տա­րագն ու շա­րա­կան­նե­րը հաս­կա­նա­լու հա­մար է), պահ­պա­նել ա­վան­դույթ­նե­րը, (թե­կուզ նշում են բիր­մա­կան Նոր տա­րին` Տին­ջա­նը, և քրիս­տո­նեա­կան Սբ Ծնուն­դը) և պահ­պա­նել ե­կե­ղե­ցին (թեև շա­տե­րը բուդ­դա­յա­կա­նու­թյուն են ըն­դու­նել):

Աշ­խար­հի շատ եր­կր­նե­րում հայ­կա­կան սփյուռ­քի ձևա­վո­րու­մը կապ­ված է Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի շր­ջա­նում հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հետ: Սա­կայն Մյան­մա­յում հա­յե­րի ներ­կա­յու­թյու­նը հայտ­նի է դեռևս XVII դա­րից, երբ Պարս­կաս­տա­նի կենտ­րո­նա­կան մա­սից հա­յե­րը ՙմե­տաք­սի ճա­նա­պար­հով՚ տե­ղա­փոխ­վե­ցին Հա­րա­վարևե­լյան Ա­սիա:
Աշ­խա­տա­սեր, դի­վա­նա­գի­տա­կան ու լեզ­վա­կան հմ­տու­թյուն­նե­րով օժտ­ված հա­յե­րը խոր­հր­դա­կան­ներ էին Մյան­մա­յի` պատ­մա­կան տե­սան­կյու­նից կարևոր քա­ղաք­նե­րի` Ա­վա­յի ու Ման­դա­լա­յի կա­ռա­վա­րիչ­նե­րի պա­լատ­նե­րում: Ա­վե­լի ուշ` բրի­տա­նա­կան գա­ղու­թա­յին վար­չա­կար­գի օ­րոք, հա­յերն աշ­խա­տում էին որ­պես թարգ­մա­նիչ­ներ ու տար­բեր պաշ­տո­նյա­ներ, Օստ-Հնդ­կա­կան ըն­կե­րու­թյան առևտրի գոր­ծըն­կեր­ներ: Իր ծաղ­կուն շր­ջա­նում տա­րա­ծաշր­ջա­նի (Հնդ­կաս­տան, Բիր­մա, Ին­դո­նե­զիա) հայ հա­մայն­քի թի­վը հաս­նում էր 1300-ի:
Ռեյ­չե­լը տե­ղյակ է աշ­խար­հով սփռ­ված իր ազ­գա­կից­նե­րի պատ­մու­թյա­նը: Դեռևս դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րին ըն­կեր­նե­րին պատ­մում էր, թե ինչ շի­նու­թյուն­ներ են կա­ռու­ցել իր հայ­րե­նա­կից­նե­րը` Strand հյու­րա­նո­ցը Յան­գո­նում` կա­ռուց­ված հայտ­նի Սար­գիս եղ­բայր­նե­րի կող­մից, հայ­կա­կան Բալ­թա­զար ըն­տա­նի­քի կա­ռու­ցած Balthazar գրա­սե­նյա­կը, որն ա­մե­նա­գե­ղե­ցիկն է Յան­գո­նում: Բայց այդ ա­մենն ըն­կեր­նե­րին ա­ռանձ­նա­պես չէր հե­տաք­րք­րում:

ՙԴպ­րո­ցում դրան տա­րա­կու­սան­քով էին մո­տե­նում, քա­նի որ մեր հա­վատն ու­րիշ է, և նրանք չգի­տեին` որ­տեղ է Հա­յաս­տա­նը: Այս­տեղ մե­ծա­նա­լը դժ­վար էր, քա­նի որ բիր­մա­ցի­նե­րի մեծ մա­սը մեզ ըն­դու­նում էր որ­պես օ­տա­րերկ­րա­ցի` հն­դիկ կամ մահ­մե­դա­կան եր­կր­նե­րից ե­կած՚,- պատ­մում է Ռեյ­չե­լը: Նա ի­րեն օ­տա­րերկ­րա­ցի չի հա­մա­րում: Բայցևայն­պես, թեև նա խո­սում է Բիր­մա­յի լեզ­վով ու ար­տաք­նա­պես տե­ղաբ­նակ­նե­րից քիչ է տար­բեր­վում, լրի­վու­թյամբ տե­ղա­ցի չի զգում ի­րեն:

Մի ժա­մա­նակ հա­յե­րը հայտ­նի էին նաև Մյան­մա­յի սահ­ման­նե­րից դուրս:
Ռեյ­չե­լի հե­ռա­վոր ազ­գա­կան Շար­ման Մի­նա­սը ծն­վել և մե­ծա­ցել է Կա­նա­դա­յում, բայց նրա հայ­րը մե­ծա­ցել էր գա­ղու­թա­յին Ռան­գու­նում (Ժա­մա­նա­կա­կից Յան­գոն): Երբ հոր ա­ռող­ջու­թյու­նը վա­տա­ցավ, Շար­մա­նը խնդ­րեց նրան որ­քան հնա­րա­վոր է ման­րա­մասն պատ­մել Մյան­մա­յում ան­ցած նրա ման­կու­թյան մա­սին: Այս հե­տաք­րք­րու­թյունն էլ բե­րեց նրան նախ­կի­նում ան­հայտ բա­րե­կամ­նե­րի մոտ:

ՙԵս ցնց­ված էի, երբ ի­մա­ցա իմ բիր­մա­կան ծագ­ման մա­սին՚,- պատ­մում է Շար­մա­նը:
Ինձ հատ­կա­պես գրա­վեց Մկր­տիչ Ջ. Մի­նե­սի (Մի­նաս ազ­գան­վան տար­բե­րակ) պատ­մու­թյու­նը, ով Պե­գու­յում (ժա­մա­նա­կա­կից Բա­գո) հար­կա­հա­վաք էր աշ­խա­տում Մին­դոն թա­գա­վո­րի կա­ռա­վար­ման տա­րի­նե­րին (1853-1878): Նա ա­զատ տի­րա­պե­տում էր և՜ հա­սա­րակ ժո­ղովր­դի խո­սակ­ցա­կա­նին, և՜ պա­լա­տա­կան լեզ­վին, Մին­դո­նի օ­րոք նա դար­ձավ կա­լաուն` ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի նման պաշ­տո­նյա: Տես­նե­լով Մկրտ­չի լու­սան­կա­րը, Շար­մա­նը միան­գա­մից նկա­տեց հոր հետ ու­նե­ցած նրա նմա­նու­թյու­նը:

Այս կինն ա­ռա­ջին ան­գամ այ­ցե­լել է Յան­գոն 2014թ., ման­րակր­կիտ ու­սում­նա­սի­րե­լով քա­ղա­քը, ան­ցել է փո­ղոց­նե­րով ու պար­տեզ­նե­րով` նախ­նի­նե­րի ու բա­րե­կամ­նե­րի տնե­րը գտ­նե­լու հույ­սով: Տանխ­լի­նում նա տե­սավ ՙպոր­տու­գա­լա­կան՚ ե­կե­ղե­ցու ա­վե­րակ­նե­րը, ո­րը, ինչ­պես հայտ­նի է, կա­ռուց­վել է հայ քա­հա­նա Նի­կո­լայ դե Ա­ղի­լա­րի կող­մից:
Երբ Շար­մա­նը մտավ Հով­հան­նես Մկր­տիչ ե­կե­ղե­ցին, տե­սավ, որ հայ­կա­կան կյան­քի վեր­ջին օ­ջախ­նե­րից մե­կը մա­րում է այս­տեղ: Շար­մա­նը` Ռեյ­չե­լի ու մյուս հա­յե­րի հետ, ջան­քեր ձեռ­նար­կեց, որ­պես­զի տա­ճա­րի վե­րահս­կո­ղու­թյունն անց­նի Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցուն: Այդ ջան­քե­րը հա­ջո­ղու­թյամբ պսակ­վե­ցին, իսկ 2014թ. հոկ­տեմ­բե­րին Յան­գոն այ­ցե­լեց Ա­մե­նայն հա­յոց կա­թո­ղի­կոս Գա­րե­գին Երկ­րոր­դը:

Ե­լույթ ու­նե­նա­լով հա­յե­րի բազ­մա­մարդ ամ­բո­խի ու լրագ­րող­նե­րի ա­ռաջ, կա­թո­ղի­կո­սը հաս­տա­տեց հայ­րե­նի­քից հե­ռու գտն­վող տա­ճար­նե­րի հա­մար հոգ տա­նե­լու Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը. ՙՄենք այս­տեղ ենք, որ սա­տա­րենք ազ­գա­յին ա­վան­դույթ­նե­րը պահ­պա­նե­լու` տե­ղի հա­յե­րի ձգ­տու­մը: Մենք ցան­կա­նում ենք ոչ միայն պահ­պա­նել ե­կե­ղե­ցին, այլև ամ­րապն­դել Յան­գո­նի հայ­կա­կան ժա­ռան­գու­թյու­նը՚:

Հա­կա­ռակ այ­ցե­լու­նե­րի փոքր թվին, ե­կե­ղե­ցին շա­րու­նա­կում է մնալ հայ­կա­կան ժա­ռան­գու­թյան կարևոր պատ­վարն ու Յան­գո­նի բո­լոր հա­յե­րի հան­դիպ­ման վայ­րը` ան­կախ նրա­նից` նրանք Մյան­մա­յում են ծն­վել, թե նրա սահ­ման­նե­րից դուրս: Նրան­ցից է նաև Վա­դիմ Զա­քա­րյա­նը` Ռու­սաս­տա­նից, ով պար­տա­դիր մաս­նակ­ցում է ե­կե­ղե­ցու ծա­ռա­յու­թյուն­նե­րին:
ՙԵրբ նոր էի տե­ղա­փոխ­վել այս­տեղ, կանգ ա­ռա տա­ճա­րից ոչ հե­ռու գտն­վող հյու­րա­նո­ցում: Ես պար­զա­պես ման էի գա­լիս այս փո­ղո­ցով, երբ տե­սա ՙՅան­գո­նի հայ­կա­կան ե­կե­ղե­ցի՚ ցու­ցա­նա­կը: Պար­զա­պես ցնց­ված էի՚,- հի­շում է Վա­դի­մը: Այն միտ­քը, որ հե­ռա­վոր Մյան­մա­յում նույն­պես հա­յեր կան, հան­գս­տաց­նում էր նրան:

Վա­դի­մը ծն­վել է Ուզ­բեկս­տա­նում, մե­ծա­ցել Ռու­սաս­տա­նում, բայց չնա­յած այդ հան­գա­ման­քին, ինչ­պես և Ռեյ­չե­լը, ի­րեն հայ էր հա­մա­րում: Նա ա­մուր կապ էր զգում Մյան­մա­յի հա­յե­րի հետ, թե­պետ և նրանք միևնույն լեզ­վով չէին խո­սում:
Ռեյ­չելն ա­սում է, որ իր հա­մար հայ հա­մայն­քի ի­րա­կան ար­ժե­քը չի չափ­վում ո՜չ ե­կե­ղե­ցու չա­փե­րով, ո՜չ տե­սար­ժան վայ­րե­րի քա­նա­կով, ո՜չ այս­տեղ մնա­ցած հայ ըն­տա­նիք­նե­րի թվով: Իս­կա­կան ար­ժե­քը ան­տե­սա­նե­լի կապն է, որ միա­վո­րում է հա­յե­րին, որ­տեղ էլ նրանք գտն­վե­լու լի­նեն` Յան­գո­նում, Ռու­սաս­տա­նում, Կա­նա­դա­յում թե պատ­մա­կան հայ­րե­նիք Հա­յաս­տա­նում:

Անգ­լե­րե­նից թարգ­մա­նու­թյու­նը`
Ա­նա­հիտ Բաղ­դա­սա­րյա­նի
աղ­բյու­րը` frontiermyanmar.net