comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՐԿ­ՐԻՍ ԳՈՒՅ­ՆԸ...
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԿ­ՐԻՍ ԳՈՒՅ­ՆԸ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

Մայ­րա­քա­ղա­քում՝ Ար­ցա­խի սր­տում, Տոն է՝ հա­մա­հայ­կա­կան տո­նախմ­բու­թյուն... Զա­վակ­ներն աշ­խար­հա­ցիր Տուն են դար­ձել, որ ի­րենց ու­ժը, վար­պե­տու­թյու­նը, կամ­քը փոր­ձեն-փոր­ձար­կեն, հաղ­թեն ու հաղ­թա­նա­կեն, ու ե­թե պարտ­վեն՝ միայն հաղ­թե­լով, իսկ ե­թե հաղ­թեն՝ հաղ­թի հա­յու­թյունն ու նրա միաս­նա­կա­նու­թյու­նը։ Ե­կել-ծո­վա­ցել են հրա­պա­րակ­նե­րում, մար­զա­հա­մա­լիր­նե­րում ու զբո­սայ­գի­նե­րում, ու բո­լորն ի­րար պատ­վում են ան­կա­շառ ժպիտ­նե­րով, ան­սահ­ման սի­րով մր­ցում են, մա­քա­ռում, ընկ­նում, բարձ­րա­նում, պար­տում ու պարտ­վում` հյու­սե­լով դափ­նին հա­մա­հայ­կա­կան  սի­րուց ու պատ­վից, ու­ժից ու պատ­վախ­նդ­րու­թյու­նից:

Ե­րե­կո­յան Ստե­փա­նա­կեր­տի վրա լեզ­վակ­ներն է տա­րա­ծում Ե­ռա­ջահ հա­վատ­քը` կրակ­ված էրգ­րի հույ­սից (Մու­սա լե­ռան ստո­րո­տից), Խոր Վի­րա­պի հա­վա­տամ­քից, Տիգ­րա­նա­կերտ հաղ­թա­նակ­նե­րից` շա­ղախ­վե­լով ու մե­րան­վե­լով հա­մա­հայ­կա­կան կամ­քով ու կա­մար­տա­հայ­տու­թյամբ:

Ե­կել, աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րից ժա­մա­նել են, ծո­վա­ցել են, որ ձեռք-ձեռ­քի, սիրտ-սր­տի, կամք-կամ­քի ի­րենց հույ­զե­րը, տրա­մադ­րու­թյուն­ներն ու նպա­տակ­նե­րը տո­նախմ­բեն Ար­ցա­խում ու նրա մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տում... Ե­կել են, որ մար­տա­կան հաղ­թա­նակ­նե­րը նո­րո­գեն մար­զա­կան հաղ­թա­նակ­նե­րով, ջնա­րա­կեն երգ ու ե­րաժշ­տու­թյամբ և, ա­մե­նա­կարևո­րը, յու­րա­քան­չյուրն իր հո­գու, իր ոս­կե­ղե­նիկ ըն­դեր­քի գույնն է բե­րել խառ­նե­լու հա­մա­հայ­կա­կան ներ­կապ­նա­կին։ Յու­րա­քան­չյուրն իր շյուղն է պար­զել, իր ծի­լը, նշ­խա­րը պտ­ղունց, յու­րա­քան­չյուրն իր երկ­րի, իր մի­ջա­վայ­րի գույնն է բե­րել, բե­րել է բազ­մա­պատ­կե­լու ու իր հետ Ար­ցա­խա գույ­նե­րը տա­նե­լու՝ մի պտ­ղունց Ար­ցա­խա սեր, սր­տա­բաց հյու­րա­սի­րու­թյուն, ջեր­մու­թյուն ու ան­սահ­ման ժպիտ­ներ, տա­նե­լու է որ­պես Երկ­րի կա­րո­տից վա­ռած ջահ, Երկ­րի հե­րո­սա­պա­տում­նե­րով զո­րա­ցած Հույս, Հա­վատ, Սեր.... Թող­նե­լու է իր հո­գուց նշ­խար, իր սր­տից պա­տա­ռիկ, թող­նե­լու է որ­պես ջահ, կե­րոն ու ա­լե­ծա­ծան Ե­ռա­գույն։ Յու­րա­քան­չյուրն իր մեծ հա­վատ­քից մի նշ­խար է թող­նե­լու Ար­ցա­խում ու իր պատ­գամն է թող­նե­լու՝ միաս­նա­կա­նու­թյու­նը չխա­թա­րե­լու քա­րա­կուռ պատ­գա­մը... Թող­նե­լու է ան­խախտ ո­րոշ­մամբ, իր պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը յու­րա­քան­չյուր պա­հի գործ դարձ­նե­լու հաս­տա­տա­կամ մտադ­րու­թյամբ, Երկ­րի հա­վեր­ժա­կան Տերն ու նրա սահ­ման­նե­րի Զին­վո­րը լի­նե­լու ո­գե­ղեն ու մարմ­նա­վոր վա­վե­րաց­մամբ։ Հա­զա­րա­վոր­նե­րը գնա­լու են, գա­լու են հա­զար­նե­րը, ոչ թե եր­կի­րը տես­նե­լու հույ­սով, այլև այն ներ­սից ՙպե­ղե­լու՚, նրա սահ­ման­նե­րին տեր կանգ­նե­լու, հարկ ե­ղած դեպ­քում նաև այն ընդ­լայ­նե­լու հաս­տա­տա­կա­մու­թյամբ։ Յու­րա­քան­չյուրն իր հո­գու ծալ­քե­րում փա­թե­թա­վո­րած տա­նե­լու է հա­մա­հայ­կա­կան տո­նախմ­բու­թյու­նը` որ­պես հա­մա­հայ­կա­կան հպար­տու­թյուն, որ­պես գե­նի, ա­րյան եռք ու ծփանք... Տա­նե­լու է Ար­ցա­խա բույ­րը, լեռ­նե­րի վե­հու­թյունն ու կա­րո­տը՝ վեր­ջա­պես գտն­ված Հայ­րե­նի­քի մի պա­տա­ռի­կի, պա­տա­ռիկ, ո­րը ՙսպառ­նում է՚ դառ­նալ ան­պար­փակ վե­հու­թյան ու քա­ջու­թյան հա­մա­հար­թակ, որ­տե­ղից ա­ռա­վել տե­սա­նե­լի են հա­յու­թյան բո­լոր ե­րա­զանք­նե­րը, իղ­ձե­րը, ցան­կու­թյուն­ներն ու հա­մա­հայ­կա­կան ՙնկր­տում­նե­րը՚: Գնա­լու են մար­զա­կան հաղ­թա­նակ­ներ կեր­տած զա­վակ­նե­րը, իսկ Ար­ցա­խը հի­շե­լու ու կա­րո­տե­լու է նրանց ու ան­պայ­ման սպա­սե­լու է նրանց նո­րա­նոր հաղ­թա­նակ­նե­րին և նաև մի թա­քուն հույ­սով սպա­սե­լու է զա­վակ-հո­գե­զա­վակ­նե­րի տուն­դարձ-վե­րա­դար­ձին։

Անձ­նա­կան ու քա­ղա­քա­կան խար­դա­վանք­նե­րից մաք­րա­գործ­ված Ստե­փա­նա­կեր­տը ա­ղո­թե­լու է ան­վերջ, ա­ղո­թե­լու է հա­մա­հայ­կա­կան միաս­նա­կա­նու­թյան երևույ­թի հա­մար, ու նրա աչ­քը ծա­րավ չի մնա­լու, զի աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյան աշ­խար­հա­կերտ բո­լոր հաղ­թա­նակ­նե­րը մե­ռոն­վե­լու են Ար­ցա­խա մա­քուր լու­սա­բաց­նե­րի մե­ռո­նա­կաթ ա­ռա­վոտ­նե­րով։ Իսկ հա­վա­տա­ցյալ ար­ցախ­ցին ա­մեն Աստ­ծո լու­սա­բա­ցի հետ շր­շա­լու է` Տեր Աստ­ված, երկ­րիս գույ­նե­րը մե­ռո­նիր հա­մա­հայ­կա­կան սի­րով, կա­րո­տով, կամ­քով ու հաղ­թա­նակ­նե­րով՝ Հա­մա­հայ­կա­կան... Օրհ­նիր ու ան­սա­սան պա­հիր բո­լոր նրանց, ով­քեր թե­կուզ չեն ապ­րում Հայ­րե­նի­քում, սա­կայն Հայ­րե­նիքն ապ­րում է նրանց մեջ, ապ­րում է` դառ­նա­լով ա­պա­գա­յի Ե­րազ ու գա­լի­քի տես­լա­կան...