comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՔԱՐՎԱՃԱՌԻ ԱՄՐՈՑԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՐՎԱՃԱՌԻ ԱՄՐՈՑԸ

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

ք. Բերձոր

Վեր­ջերս հնա­գետ­ներ Գա­գիկ Սարգ­սյա­նի և Լևոն Մկրտ­չյա­նի հետ Ար­ցա­խի հյու­սիս-արևմտյան տա­րած­քում էինք՝ Քար­վա­ճա­ռում՝ Նոր Շա­հու­մյա­նի շր­ջա­նում։ Պա­տա­հա­բար գտանք վաղ միջ­նա­դա­րյան ամ­րո­ցի հետ­քեր՝ Քար­վա­ճառ քա­ղա­քից մոտ 3կմ հյու­սիս։

Թար­թառ-Տր­տու գե­տի արևմտյան կող­մում՝ ձախ ա­փին է Քար­վա­ճառ քա­ղա­քը՝ թա­ռած բնա­կան կտր­ված­քով, ժայ­ռե­ղեն լան­ջեր ու հարթ մա­կերևույթ ու­նե­ցող բլ­րի վրա։ Նույ­նա­տիպ 2 բլուր կա Քար­վա­ճա­ռի հյու­սի­սա­յին կող­մում, ո­րոն­ցից մե­կը քա­ղա­քի հարևա­նու­թյամբ է։ Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին բա­զում շի­նու­թյուն­ներ են ե­ղել այդ­տեղ, և տա­րածքն ամ­բող­ջու­թյամբ աղ­ճատ­ված է։ Եր­րոր­դը 3 կող­մից դար­ձյալ ժայ­ռա­պատ լան­ջե­րով է։ Հա­րա­վա­յին կող­մում ար­հես­տա­կան խան­դա­կով բա­ժան­ված է երկ­րորդ բլ­րից, իսկ հյու­սի­սում վեր­ջա­նում է ոչ մեծ աս­տի­ճա­նի թե­քու­թյամբ հր­վան­դա­նով և հաս­նում Տր­տուի և նրա փոքր վտակ­նե­րից մե­կի միաց­ման տեղ։ Այս հատ­վա­ծում պահ­պան­վել են 2 աշ­տա­րա­կի հետ­քեր, ո­րոնք մի­մյանց են կապ­վել պարս­պա­պա­տով։ Բնա­կան նման պայ­ման­ներ ու­նե­ցող բլուր­նե­րը հնում օգ­տա­գործ­վել են որ­պես ամ­րաց­ված բնա­կա­վայ­րեր ու ամ­րոց­ներ։ Եր­բեմ­նի ամ­րո­ցի տա­րած­քում խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ադր­բե­ջան­ցի­նե­րը պա­տեր են շա­րել, մա­սե­րի բա­ժա­նել՝ օգ­տա­գոր­ծե­լով որ­պես փա­րախ կամ ա­րո­տա­վայր։ Շր­ջե­լով բլ­րի եզ­րագ­ծով, տե­սանք՝ հնա­դա­րյան պարս­պա­պա­տե­րի հիմ­քե­րը, ո­րոշ հատ­ված­նե­րում պա­տե­րի ա­ռա­ջին-երկ­րորդ շար­քերն էլ են երևում։ Ա­ռա­վել նշ­մա­րե­լի են եր­բեմ­նի հզոր բուր­գե­րի ու աշ­տա­րակ­նե­րի հիմ­քե­րը՝ կո­րաձև ու քա­ռան­կյուն։ Զգաց­վում է՝ մեծ վար­պե­տու­թյամբ ու ամ­րու­թյամբ են կա­ռուց­վել պա­րիսպ­ներն ու նրանց միջև ե­ղած բուրգ-աշ­տա­րակ­նե­րը։ Ա­նօ­դա­չու թռ­չող սար­քով կա­տա­րած նկա­րա­հա­նում­ներն ա­վե­լի շատ տե­ղե­կու­թյուն տվե­ցին ամ­րո­ցի մա­սին: Մի­ջին մա­սում ակն­հայտ է հզոր պարս­պի հետ­քը։ Ցա­վոք, նույն պարս­պի վրա թուր­քե­րը խոր­հր­դա­յին շր­ջա­նում ի­րենց ճա­շա­կով պա­տեր են շա­րել՝ օգ­տա­գոր­ծե­լով պա­րիսպ­նե­րի ու շի­նու­թյուն­նե­րի քա­րե­րը։ Հնա­գետ Գա­գիկ Սարգ­սյանն ա­սաց՝ ամ­րո­ցի մա­սին որևէ տե­ղե­կու­թյուն չկա հա­յոց պատ­մագ­րու­թյան մեջ, տե­ղը գտել է հա­մա­կարգ­չա­յին ծրագ­րով։ Արևմտյան կող­մում լան­ջը, թեև ժայ­ռա­պատ է, սա­կայն ու­նի թույլ տե­ղեր, ո­րոնց վե­րին մա­սե­րում պա­րիսպ­ներ են ե­ղել։ Նույն լան­ջում ե­ղել է նաև գաղտ­նու­ղի, որն ի­ջել  է մինչև Տր­տուի վտակ։ 

Ըստ պատ­մա­կան աղ­բյուր­նե­րի՝ Քար­վա­ճա­ռի շր­ջա­նը, Ք. Ա. ա­ռա­ջին հա­զա­րա­մյա­կում ե­ղել է Վա­նի թա­գա­վո­րու­թյան կազ­մում, խիտ բնա­կեց­ված և միա­տարր։ 5-7-րդ դա­րե­րում Քար­վա­ճա­ռի տա­րած­քը Աղ­վա­նից մարզ­պա­նու­թյան կազ­մում էր։ Ըստ ՙԱշ­խար­հա­ցույց՚-ի՝ 7-րդ դա­րում Մեծ Հայ­քի Ար­ցախ նա­հան­գի 12 գա­վառ­նե­րից մեկն էր՝ Վայ­կու­նիք, հե­տա­գա­յում նաև Ծար ա­նու­նով, ո­րի բնա­կա­վայ­րե­րից էր Քար­վա­ճա­ռը։ Ա­նունն ա­ռա­ջա­ցել է օ­տար­նե­րի կող­մից Քա­րա­վա­ճառ գյու­ղի ան­վան ա­ղա­վա­ղու­մից։ Լեզ­վա­բան Հրաչ Մար­տի­րո­սյա­նը տե­ղե­կաց­նում է. ՙԼ. Խա­չի­կյա­նի կազ­մած ՙԺԵ դա­րի հա­յե­րեն ձե­ռագ­րե­րի հի­շա­տա­կա­րան­ներ՚ գր­քի Ա հա­տո­րում (Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, էջ 24) 15-րդ դա­րի գրիչ Թու­մա Սյու­նե­ցու հի­շա­տա­կա­րա­նում կա հետևյալ գրու­թյու­նը. ՙ…և յար­հե­պիս­կո­սու­թեան այսմ նա­հան­գիս տէր Զա­քա­րիա­յի Դա­դի վա­նուց վե­րա­տես­ջի, ի հռ­չա­կա­ւոր եր­կիրս Ծար, ի գևղս Քա­րա­վա­ճառ…՚։