comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՃԱՄ­ԲԱՐ, ՈՐ ԿԱ­ՄՈՒՐՋ Է ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԻ ԵՎ ՍՓՅՈՒՌ­ՔԻ ՄԻ­ՋԵՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՃԱՄ­ԲԱՐ, ՈՐ ԿԱ­ՄՈՒՐՋ Է ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԻ ԵՎ ՍՓՅՈՒՌ­ՔԻ ՄԻ­ՋԵՎ

Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ

ք. Մա­տու­նի

Հու­լի­սի 30-ին Մար­տու­նու հ.1 միջ­նա­կարգ հոս­քա­յին դպ­րո­ցում մեկ­նար­կել է ՀՅԴ Զա­վա­րյան ու­սա­նո­ղա­կան միու­թյան (ԶՈՄ) նա­խա­ձեռ­նած ՙԴե­պի եր­կիր՚ նշա­նա­բա­նով ճամ­բար՝ նվիր­ված ԶՈՄ-ի հիմ­նադր­ման 115-ա­մյա­կին։

Ճամ­բա­րի պա­տաս­խա­նա­տու Հրագ Գա­րա­մի­նա­սյա­նը նշեց, որ ճամ­բա­րը Մար­տու­նիում կազ­մա­կերպ­վում է ար­դեն եր­րորդ տա­րին։ Նպա­տակն է՝ օգ­տա­կար լի­նել Ար­ցա­խի պա­տա­նի­նե­րին, նրանց փո­խան­ցել ի­րենց գի­տե­լիք­նե­րը և ամ­րագ­րել ազ­գա­յին նկա­րա­գի­րը՝ նպաս­տե­լով միաս­նա­կան հայ­րե­նի­քի կա­ռուց­մա­նը։
-Այս ծրա­գի­րը մեզ՝ սփյուռ­քա­հայ ե­րի­տա­սարդ­նե­րիս հա­մար, հնա­րա­վո­րու­թյուն է ճա­նա­չել ու ի­մա­նալ Հայ­րե­նի­քի այս հրաշք մաս­նի­կի՝ Ար­ցախ աշ­խար­հի գողտ­րիկ վայ­րե­րից մե­կը, և ամ­րապն­դել կա­պը հայ­րե­նա­կից­նե­րի հետ։ Ա­վե­լին՝ ճամ­բա­րը յու­րօ­րի­նակ կա­մուրջ է Սփյուռ­քի, Հայ­րե­նի­քի և Ար­ցա­խի ե­րի­տա­սարդ­նե­րի միջև,- նշում է զրու­ցա­կիցս և ա­վե­լաց­նում, որ ինչ­պես Բեյ­րու­թի, այն­պես էլ Մար­տու­նու հա­սա­րա­կու­թյու­նը հյու­րա­սեր ու կա­տա­կա­սեր է, ին­չը նրան հո­գե­հա­րա­զատ է ու շատ է դուր գա­լիս։ Մար­տու­նու ե­րե­խա­նե­րի մեջ ա­մե­նից շատ գնա­հա­տում է ըն­կե­րա­սի­րու­թյու­նը, խե­լա­ցիու­թյու­նը, հա­մես­տու­թյունն ու ճարպ­կու­թյու­նը։

Նա ա­ռա­ջին ան­գամ է Մար­տու­նիում։ Վա­ղուց էր ե­րա­զում լի­նել այս­տեղ, բայց հնա­րա­վո­րու­թյուն հի­մա է ըն­ձեռ­վել, ին­չի հա­մար ան­չափ ու­րախ է։
Չնա­յած ճամ­բա­րը նա­խա­տես­ված է 50-70 պա­տա­նի­նե­րի ու աղ­ջիկ­նե­րի հա­մար, այն ընդգրկվում է շր­ջա­նի թվով 85 ճամ­բա­րա­կան։
Ճամ­բա­րը բաց­վում է ա­ռա­վո­տյան ժա­մը 9։00-ին, ՀՅԴ և Ար­ցա­խի պե­տա­կան օրհ­ներ­գե­րով, ա­վարտ­վում՝ 15։00-ին, նույն օրհ­ներ­գե­րի հն­չյուն­նե­րի ներ­քո։ Ժա­մը 13։00-ից մինչև ժա­մը 14։30-ը ճա­մա­բա­րա­կան­նե­րի ընդ­միջ­ման ժամն է։ Նրանց տր­վում են սենդ­վիչ­ներ և հյու­թեր։

Ճամ­բա­րի պա­տաս­խա­նա­տու Հրագ Գա­րա­մի­նա­սյա­նի հա­վաստ­մամբ՝ ե­րե­խա­նե­րի ա­ռօ­րյան հա­գե­ցած ծրագ­րով է ըն­թա­նում։ Նրանց սո­վո­րեց­նում են եր­գե­ցո­ղու­թյուն, ազ­գա­յին պա­րեր, ա­վան­դա­կան խա­ղեր, կազ­մա­կեր­պում մար­զա­կան մր­ցում­ներ, նա­մա­կագ­րու­թյուն­ներ։
Ճամ­բա­րա­կան­նե­րի հետ դա­սըն­թաց­նե­րը տար­վում են ե­րեք խմ­բե­րում։ Օ­գոս­տո­սի 3-ին ա­վարտ­վեց ճամ­բա­րի ա­ռա­ջին փու­լը։
Երկ­շա­բա­թյա ճամ­բա­րի երկ­րորդ փու­լը մեկ­նար­կեց օ­գոս­տո­սի 5-ին և կտևի մինչև օ­գոս­տո­սի 10-ը։