comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

Եր­կար տա­րի­ներ շա­րու­նակ քն­նարկ­վում էր, որ Ստե­փա­նա­կեր­տի նախ­կին "Օկ­տյաբր" կի­նո­թատ­րո­նի տա­րած­քում պի­տի կա­ռուց­վի մար­զամ­շա­կու­թա­յին հա­մա­լիր: Նա­խա­գի­ծը, որ բա­վա­կա­նին թան­կար­ժեք է, ու պետ­բյու­ջեի վրա մեծ բեռ կդառ­նար` կա­պի­տալ շի­նա­րա­րու­թյան ծրագ­րում ընդ­գր­կե­լու դեպ­քում, մի քա­նի ան­գամ դր­վել է տար­բեր բա­րե­գործ­նե­րի սե­ղա­նին:

Խո­սակ­ցու­թյուն­ներ կա­յին, որ այն կա­ռու­ցե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն են հայտ­նել մեկ` Ս. Կա­րա­պե­տյա­նը, մեկ` Գ. Ծա­ռու­կյա­նը, մեկ Մ. Բաղ­դա­սա­րյա­նը: Փաստն այն է, որ եր­կար տա­րի­ներ քա­ղա­քի կենտ­րո­նում գտն­վող այդ տա­րած­քը շա­րու­նա­կում էր մնալ ան­բա­րե­կարգ, իսկ Ստե­փա­նա­կեր­տի ե­րի­տա­սար­դու­թյունն ու հյու­րե­րը` ա­ռանց ի­րենց ժա­ման­ցը լիար­ժեք ու ար­դյու­նա­վետ կազ­մա­կեր­պե­լու հնա­րա­վո­րու­թյան:
Ա­մեն պա­տեհ ա­ռի­թի մար­զա­հա­մա­լի­րի կա­ռուց­ման թե­ման լրագ­րող­նե­րը բարձ­րաց­նում էին քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րի մոտ ու ստա­նում հեր­թա­կան` "մի­ջոց­ներ չկան" պա­տաս­խա­նը:

Ան­ցյալ տա­րի օ­գոս­տո­սին մար­զամ­շա­կու­թա­յին հա­մա­լի­րի կա­ռուց­ման գոր­ծըն­թա­ցը  վեր­ջա­պես մեկ­նար­կեց.  3500քմ տա­րածք զբա­ղեց­նող շին­հար­թա­կում ըն­թա­նում են եր­կաթ­բե­տո­նե կար­կա­սի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը: Ինչ­պես տե­ղե­կա­ցանք շի­նա­րա­րու­թյան աշ­խա­տանք­նե­րը վե­րահս­կող Գառ­նիկ Աբ­րա­մյա­նից, շի­նու­թյու­նը բաղ­կա­ցած է լի­նե­լու եր­կու մա­սից:  Ա­ռա­ջի­նում կգտն­վեն մար­զա­կան  օ­բյեկտ­նե­րը: 

Մաս­նա­շեն­քի եր­կաթ­բե­տո­նե կար­կա­սի ա­վե­լի քան 10 մետրն ար­դեն կա­ռուց­վել է: Շու­տով կանց­նեն ծած­կին: Նկու­ղա­յին աշ­խա­տանք­նե­րը սկ­սել են ի­րա­կա­նաց­նել ան­ցյալ տար­վա հոկ­տեմ­բե­րի սկզ­բին, և այ­սօր ար­դեն եր­կաթ­բե­տո­նե աշ­խա­տանք­նե­րի 60 տո­կո­սը կա­տար­ված է, նո­յեմ­բե­րի սկզ­բին դրանք կա­վարտ­վեն, կմեկ­նար­կեն ներ­քին ու ար­տա­քին հար­դար­ման աշ­խա­տանք­նե­րը:

Շի­նա­րա­րու­թյունն ի­րա­կա­նաց­նում է "Եվ­րոստ­րոյ" ՍՊԸ-ն, ո­րի տնօ­րե­նը Գա­րիկ Ա­թա­յանն է, գլ­խա­վոր ճար­տա­րա­գե­տը` Տիգ­րան Ա­վա­նե­սյա­նը: Ընդ­հա­նուր մար­զա­հա­մա­լի­րը տե­ղա­կայ­ված է լի­նե­լու շուրջ 2000 քմ վրա, ու­նե­նա­լու է 800-տե­ղա­նոց հա­մեր­գաս­րահ` ու­նի­վեր­սալ դահ­լի­ճով, 100-տե­ղա­նոց գեր­ժա­մա­նա­կա­կից թատ­րոն, բա­ցօ­թյա ամ­ֆի­թատ­րոն: Երկ­րորդ մաս­նա­շեն­քում տե­ղա­կայ­ված են լի­նե­լու սնն­դի ու զվար­ճան­քի օ­բյեկտ­նե­րը, բոու­լին­գի ու այլ սրահ­ներ, վար­չա­կան մա­սը, պատ­կե­րաս­րա­հը, այլ օ­բյեկտ­ներ: Մի խոս­քով, այս­տեղ ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար կլի­նեն հան­գս­տի և ժա­ման­ցի բո­լոր հար­մա­րու­թյուն­նե­րը: Ծրագր­վում է մար­զամ­շա­կու­թա­յին հա­մա­լի­րի շի­նա­րա­րու­թյունն ա­վար­տել հա­ջորդ տար­վա ըն­թաց­քում` կախ­ված ֆի­նան­սա­վոր­ման, ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րից:
Աշ­խա­տանք­նե­րում ընդգրկված է 25-30 մարդ. կան ինչ­պես Ար­ցա­խից, այն­պես էլ Հա­յաս­տա­նից հրա­վիր­ված մաս­նա­գետ­ներ:

Շի­նա­րար­ներն ա­սում են, որ որևէ խնդ­րի չեն առ­նչ­վում, ցան­կա­ցած ապ­րանք ա­ռաք­վում է ժա­մա­նա­կին, որ­պես­զի աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քը չընդ­հատ­վի: Ըն­կե­րու­թյու­նը ա­պա­հով­ված է հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րով, ու­նի անհ­րա­ժեշտ քա­նա­կի տեխ­նի­կա, այն­պես որ այդ ա­ռու­մով էլ խն­դիր­նե­րի չեն բախ­վում:
Նշենք, որ "Եվ­րոստ­րոյ" ըն­կե­րու­թյունն ու­նի բա­վա­կա­նին փորձ, հա­մա­գոր­ծակ­ցում է ԱՀ կա­ռա­վա­րու­թյան, այդ թվում` ՊԲ հետ: Այն իր մաս­նակ­ցու­թյունն է բե­րել նաև Թա­լի­շի շի­նա­րա­րու­թյան գոր­ծում:
Ծրա­գիրն ի­րա­կա­նաց­վում է "Հա­յաս­տան" հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի խո­ղո­վակ­նե­րով` "Տա­շիր գրուպ" ըն­կե­րու­թյան մի­ջոց­նե­րով: Նա­խա­գի­ծը պատ­վիր­վել է "Ար­վես­տար­քի­տեքս" ՍՊԸ-ին, գլ­խա­վոր ճար­տա­րա­պե­տը` Ս. Ե­ղիա­զա­րյան: