comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼՈՒ­ՍԱ­ՁՈՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՈՒ­ՍԱ­ՁՈՐ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

Աս­կե­րա­նի շր­ջա­նի Լու­սա­ձոր հա­մայն­քում ենք: Ընդ­հա­նուր պատ­կերն այն­քան էլ մխի­թա­րա­կան չէր: Գյու­ղա­կան ա­վան­դա­կան ա­ռօ­րյան մի տե­սակ գու­նա­թափ­ված, խամ­րած էր: Եր­բեմ­նի շեն ու վար­քար գյուղն այ­սօր նոր ե­րանգ­ներ չու­նի: Ինչ­պես կա­տա­կում են տա­րեց­նե­րը՝ Լու­սա­ձորն այ­սօր վե­րած­վել է "մթ­նա­ձո­րի": 

Գյու­ղի բուժս­պա­սարկ­ման առ­կա պայ­ման­նե­րին ծա­նո­թա­նա­լու հա­մար այ­ցե­լե­ցինք բուժ­կետ:

Տպա­վո­րու­թյու­նից ծն­ված տրա­մադ­րու­թյունս միան­գա­մից փոխ­վեց, երբ բուժ­կե­տում ինձ դի­մա­վո­րեց ե­րի­տա­սարդ ու ժպ­տա­դեմ Նել­լի Ա­ռա­քե­լյա­նը՝ գյու­ղի Բու­ժակ ման­կա­բար­ձա­կան կե­տի վա­րիչն ու միակ բուժ­քույ­րը:

Նել­լին այն ե­զա­կի ե­րի­տա­սարդ­նե­րից է, ո­րին հան­դի­պե­ցինք գյու­ղում: Ա­մեն բնա­գա­վա­ռում էլ ե­րի­տա­սարդ կադ­րի ներ­կա­յու­թյու­նը հա­ճե­լի է և ու­րա­խաց­նող: Ար­մատ­նե­րով կապ­ված չէ գյու­ղին. ծնն­դով Մար­տու­նու շր­ջա­նի Ծո­վա­տեղ գյու­ղից է, ա­մուս­նա­ցած՝ Աս­կե­րա­նի շր­ջա­նի Այ­գես­տան գյու­ղում: 2015 թվա­կա­նից է աշ­խա­տում Լու­սա­ձո­րի ԲՄԿ- ում: Ներ­կա­յաց­նե­լով բուժ­կե­տի աշ­խա­տան­քա­յին ա­ռօ­րյան և ի­րա­կա­նաց­վող բուժս­պա­սարկ­ման ընդ­հա­նուր ըն­թա­ցա­կար­գը, նաև ա­սաց, որ ի­րենք մշ­տա­պես կա­պի մեջ են ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րի հետ: Բուժ­կետն ա­պա­հով­ված է անհ­րա­ժեշտ քա­նա­կու­թյամբ դե­ղո­րայ­քով, ախ­տա­հա­նիչ նյու­թե­րով ու բժշ­կա­կան պա­րա­գա­նե­րով: Սա­կայն աշ­խա­տան­քա­յին պայ­ման­նե­րը լիո­վին չեն հա­մա­պա­տաս­խա­նում ժա­մա­նա­կա­կից չա­փա­նիշ­նե­րին ու այն­քան էլ բա­րեն­պաստ չեն լիար­ժեք բուժս­պա­սարկ­ման ի­րա­կա­նաց­ման հա­մար: Խմե­լու և ո­ռոգ­ման ջրի խնդ­րով պայ­մա­նա­վոր­ված, բուժ­կե­տում էլ ջուր չկա: Ա­սում է, որ աղ­բյու­րից է ջուր բե­րում: Բուժ­կե­տը չի ջե­ռուց­վում, ուս­տի ձմ­ռանն այն­տեղ նս­տել ան­գամ հնա­րա­վոր չէ, ուր մնաց բուժս­պա­սար­կում ի­րա­կա­նաց­նե­լը:

Վաղն­ջա­կան ժա­մա­նակ­նե­րից գոր­ծող բուժ­կե­տը հիմ­նա­նո­րոգ­վել էր Ա­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի Մի­ջազ­գա­յին Զար­գաց­ման Գոր­ծա­կա­լու­թյան մի­ջոց­նե­րով` Ար­ցա­խի Մար­դա­սի­րա­կան Ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում, 2005 թվա­կա­նին: Ընդ­հա­նուր առ­մամբ, հա­մայն­քի բնա­կիչ­նե­րի նկատ­մամբ սահ­ման­ված է բուժ­վե­րահս­կո­ղու­թյուն: Աշ­խա­տան­քա­յին ժա­մե­րին ԲՄԿ- ի վա­րի­չի ու բուժք­րոջ դեր ստանձ­նած Նել­լին ըն­դու­նում է ամ­բու­լա­տոր հի­վանդ­նե­րին, ցու­ցա­բե­րում ա­ռա­ջին բու­ժօգ­նու­թյու­նը, ի­րա­կա­նաց­նում է պար­տա­դիր տնա­յին այ­ցեր, բար­դու­թյուն­նե­րի դեպ­քում հի­վանդ­նե­րին ու­ղեգ­րում Աս­կե­րա­նի շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում: ՙՔա­նի որ գյու­ղում հիմ­նա­կա­նում մե­ծա­հա­սակ­ներ են՝ 30-40 հո­գի, և ոչ բո­լորն են ի վի­ճա­կի բուժ­կետ հաս­նե­լու, ինքս եմ պար­բե­րա­բար այ­ցե­լում նրանց՚,- ա­սում է Նել­լին՝ ոգևոր­ված իր կա­տա­րած գոր­ծով:

Մեր զրույ­ցին միա­ցավ 90-ա­մյա Շու­րա պա­պի­կը, ե­կել էր հեր­թա­կան ան­գամ կշռ­վե­լու: Կշեռ­քը ցույց տվեց, որ չորս կի­լոգ­րամ նի­հա­րել է: Սա­կայն հի­սուն­վեց կի­լոգ­րամ քա­շը չընկ­ճեց ա­ռող­ջու­թյա­նը հետևող պա­պի­կին: Ինքն ի­րեն ոգևո­րե­լով ա­սում է՝ մի քա­նի ամս­վա ըն­թաց­քում եր­կու կի­լոգ­րա­մով նի­հա­րելն այն­քան էլ վտան­գա­վոր չէ: Գո­հար տա­տի­կին էլ ճն­շումն էր ան­հան­գս­տաց­նում: Ա­սում է՝ Նել­լին մեր շտապ օգ­նու­թյունն է: Ե­րի­տա­սարդ ու ե­ռան­դով լե­ցուն բուժք­րո­ջը գյու­ղում բո­լորն են սի­րում: Նել­լին էլ իր հեր­թին բո­լո­րին վե­րա­բեր­վում է թոռ­նու­հու հո­գա­տա­րու­թյամբ ու ջեր­մու­թյամբ:

Բուժ­քույ­րը հետևո­ղա­կան է նաև նո­րա­ծին­նե­րի նկատ­մամբ: Ըն­թա­ցիկ տա­րում ար­դեն ե­րեք նո­րա­ծին է ըն­դու­նել, 3-4 ան­գամ պար­տա­դիր այ­ցե­լում է նրանց: Իսկ ա­վե­լի տա­րի­քով ե­րե­խա­նե­րը սո­վո­րա­բար ստուգ­վում են բուժ­կե­տում: Բուժ­կե­տի վա­րի­չը տե­ղե­կաց­րեց, որ գյու­ղում քսա­նյոթ ե­րե­խա կա: Շա­բա­թա­կան մեկ ան­գամ էլ դպ­րոց է այ­ցե­լում: Մեկ եր­թու­ղա­յի­նից օգտ­վե­լով, մեկ էլ ոտ­քով գյուղ հաս­նե­լով, ե­րի­տա­սարդ բուժ­քույ­րը միշտ Լու­սա­ձոր­ցի­նե­րի կող­քին է՝ պատ­րաստ ցու­ցա­բե­րե­լու ա­ռա­ջին բու­ժօգ­նու­թյու­նը՝ շա­ղախ­ված ջեր­մու­թյամբ ու հո­գա­ծու­թյամբ: