comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՊԱՌ­ՆԱ­ԼԻ­ՔԻ­ՆԵ­ՐԻՆ ՀԱ­ԿԱԶ­ԴԵ­ԼԸ ՀԱ­ՅԻ Ա­ՐՅԱՆ ՄԵՋ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՊԱՌ­ՆԱ­ԼԻ­ՔԻ­ՆԵ­ՐԻՆ ՀԱ­ԿԱԶ­ԴԵ­ԼԸ ՀԱ­ՅԻ Ա­ՐՅԱՆ ՄԵՋ Է

Սո­ֆի ԲԱ­ԲԱ­ՅԱՆ,

Հո­գե­բան

Վեր­ջերս մա­մու­լում և սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում ակ­տիվ շր­ջա­նա­ռու­թյան մեջ է ստամ­բու­լյան կոչ­վող կոն­վեն­ցիա­յի վե­րա­բե­րյալ քն­նար­կում­նե­րը։ Դրա պաշ­տո­նա­կան ան­վա­նումն է՝ կա­նանց նկատ­մամբ բռ­նու­թյան և ըն­տա­նե­կան բռ­նու­թյան կան­խար­գել­ման ու դրա դեմ պայ­քա­րի մա­սին կոն­վեն­ցիան, որն, ի դեպ, ստո­րագր­վել է ցե­ղաս­պա­նու­թյուն ի­րա­կա­նաց­րած և այն ժխ­տող Թուր­քիա­յում (Ստամ­բուլ քա­ղա­քում)՝ Եվ­րո­պա­յի Խոր­հր­դի շր­ջա­նակ­նե­րում։ Զա­վեշ­տա­կան է, որ հենց ա­մե­նա­զազ­րե­լի բռ­նու­թյունն ի­րա­կա­նաց­րած երկ­րում է ստո­րագր­վել այն։ Ինչևէ. պարզ է, որ այս կոն­վեն­ցիան, իր հայ­րե­նի­քի պես` կեղծ է ու շին­ծու։

ՊԱՏ­ՄԱ­ԿԱՆ ԱԿ­ՆԱՐԿ


Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան, 2017 թվա­կա­նի հու­նի­սի դրու­թյամբ, ստո­րագր­վել է 44 եր­կր­նե­րի և Եվ­րա­միու­թյան կող­մից։ 2012 թվա­կա­նի մար­տի 12-ին Թուր­քիան դար­ձավ ա­ռա­ջին եր­կի­րը, ո­րը վա­վե­րաց­րեց Կոն­վեն­ցիան, ո­րին հա­ջոր­դե­ցին 27 այլ եր­կր­ներ՝ 2013-ից 2017 թվա­կան­նե­րի ըն­թաց­քում (Ալ­բա­նիա, Ան­դո­րա, Ավ­ստ­րիա, Բել­գիա, Բոս­նիա և Հեր­ցե­գո­վի­նա, Կիպ­րոս, Դա­նիա, Ֆին­լան­դիա, Էս­տո­նիա, Ֆրան­սիա, Վրաս­տան, Գեր­մա­նիա, Ի­տա­լիա, Մալ­թա, Մո­նա­կո, Մոն­տե­նեգ­րո, Նի­դեռ­լանդ­ներ, Նոր­վե­գիա, Լե­հաս­տան, Ռու­մի­նիա, Պոր­տու­գա­լիա, Սան Մա­րի­նո, Սեր­բիա, Սլո­վե­նիա, Իս­պա­նիա, Շվե­դիա, Շվեյ­ցա­րիա)։ Կոն­վեն­ցիան ու­ժի մեջ է մտել 2014 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 1-ից։ Բուլ­ղա­րիա­յի Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րանն այդ պայ­մա­նա­գի­րը պաշ­տո­նա­պես ճա­նա­չել է որ­պես հա­կա­սահ­մա­նադ­րա­կան։ Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը հա­վա­նու­թյան է ար­ժա­նաց­րել Կոն­վեն­ցիա­յի ստո­րագ­րու­մը 2017 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 28-ի նիս­տում։ 2019 թվա­կա­նին կոն­վեն­ցիա­յի հաս­տատ­ման շուրջ ծա­վալ­վող հան­րա­յին քն­նար­կում­նե­րի ըն­թաց­քում հն­չել են ինչ­պես կողմ, այն­պես էլ դեմ կար­ծիք­ներ։ Մի շարք քա­ղա­քա­կան, պե­տա­կան գոր­ծիչ­ներ հայ­տա­րա­րել են, որ այն հա­կա­սում է Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րու­թյա­նը, քա­նի որ ներդ­նում է ՙեր­րորդ սեռ՚ ու­նե­նա­լու գա­ղա­փա­րը։

ԽՆ­ԴԻՐ


Այ­սօր ա­վան­դա­պահ և դեռևս բա­րո­յա­կան խիղ­ճը չկորց­րած հա­յի տե­սակն իր բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով փոր­ձում է պայ­քա­րել Հա­յաս­տա­նում այս չա­րի­քի վա­վե­րաց­ման դեմ։ Կազ­մա­կերպ­վում է ստո­րագ­րա­հա­վաք, բո­ղո­քի ձայն են բարձ­րաց­նում հոգևոր այ­րերն ու հա­սա­րակ քա­ղա­քա­ցի­նե­րը, բաց նա­մակ­ներ են հղ­վում երկ­րի իշ­խա­նու­թյուն­նե­րին, միով բա­նիվ, ա­մեն մեկն ա­նում է իր ձեռ­քով ե­կա­ծը` պաշտ­պա­նե­լու մեր ժո­ղովր­դի բա­րո­յա­կան կեր­պա­րը։ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման վե­րա­բե­րյալ իր հս­տակ դիր­քո­րո­շումն է հայտ­նել նաև Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին։ Հա­յաս­տա­նի ե­պիս­կո­պոս­նե­րի և թե­մա­կալ ա­ռաջ­նորդ­նե­րի հայ­տա­րա­րու­թյան մեջ մաս­նա­վո­րա­պես նշ­վում է. ՙՆկա­տի առ­նե­լով, որ ազ­գա­յին-հոգևոր մեր ինք­նու­թյան և անվ­տան­գու­թյան շա­հե­րի տե­սան­կյու­նից կոն­վեն­ցիա­յում առ­կա են խիստ մտա­հո­գիչ դրույթ­ներ ու հաս­կա­ցու­թյուն­ներ՝ հոր­դո­րում ենք հայ­րե­նի իշ­խա­նու­թյան պա­տաս­խա­նա­տու մար­մին­նե­րին զերծ մնալ փաս­տաթղ­թի վա­վե­րա­ցու­մից։

Հայ­րե­նի պե­տու­թյան զո­րաց­ման և աշ­խար­հաս­փյուռ մեր ժո­ղովր­դի լու­սա­վոր գա­լի­քի կա­ռուց­մանն ի նպաստ կարևո­րում ենք ըն­տա­նի­քում և հայ­րե­նի կր­թա­կան հա­մա­կար­գում հոգևոր, բա­րո­յա­կան և ազ­գա­յին ար­ժեք­նե­րով նոր սերն­դի դաս­տիա­րա­կու­թյունն ու կր­թու­թյու­նը, ինչ­պես նաև այս նպա­տա­կով զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րի պա­տաս­խա­նա­տու գոր­ծու­նեու­թյան ար­դյու­նա­վո­րու­մը…՚։
Մյուս բևե­ռում կանգ­նած­նե­րը, ով­քեր ակ­տիվ պայ­քա­րում են, որ այն վա­վե­րաց­վի մեր երկ­րում, ա­մեն կերպ գո­վազ­դում են կոն­վեն­ցիա­յի ՙանհ­րա­ժեշ­տու­թյու­նը՚։ Օ­րի­նակ, վեր­ջերս տար­բեր լրատ­վա­մի­ջոց­նե­րով, ա­նա­նուն, սր­տաճմ­լիկ պատ­մու­թյուն­ներ են շր­ջա­նառ­վում, իբր թե կա­նայք ըն­տա­նիք­նե­րում բռ­նու­թյուն­նե­րի են են­թարկ­վում։ Ի­հար­կե, չի բա­ցառ­վում, որ դրանք կան, բայց որ այս հա­ղոր­դում­ներն ար­ված են ի օ­գուտ կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման՝ ակն­հայտ է։

Այ­նուա­մե­նայ­նիվ, ա­ռա­ջին հա­յաց­քից ան­մեղ թվա­ցող այս կոն­վեն­ցիան իր մեջ պա­րու­նա­կում է քո­ղարկ­ված, ազ­գա­կոր­ծան դրույթ­ներ։ Այս­պես, իր ֆեյս­բու­քյան է­ջում խնդ­րո թե­մա­յին է անդ­րա­դար­ձել ՀՀ փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի նա­խա­գահ Ա­րա Զոհ­րա­բյա­նը, ըստ ո­րի՝
ՙՍտամ­բու­լյան Կոն­վեն­ցիան վա­վե­րաց­նե­լու դեպ­քում կա­րող են ա­ռա­ջա­նալ հետևյալ խն­դիր­նե­րը՝ Կոն­վեն­ցիան պար­տադ­րում է պե­տու­թյուն­նե­րին ար­մա­տա­խիլ ա­նել այն նա­խա­պա­շար­մունք­նե­րը, սո­վո­րույթ­նե­րը, ա­վան­դույթ­նե­րը և մյուս բո­լոր այն երևույթ­նե­րը, ո­րոնք հիմն­ված են, օ­րի­նակ, կա­նանց և տղա­մարդ­կանց կարծ­րա­տի­պա­յին դե­րա­բա­ժան­ման գա­ղա­փա­րի վրա (12-րդ հոդ­վա­ծի 1-ին մաս)։

Կոն­վեն­ցիա­յում օգ­տա­գործ­վող ո­րոշ հաս­կա­ցու­թյուն­ներ հիմք են տա­լիս պն­դե­լու (օ­րի­նակ՝ 4-րդ հոդ­ված 3-րդ մաս), որ ա­րա­կան և ի­գա­կան սե­ռե­րից բա­ցի կա­րող է լի­նել նաև այլ (սո­ցիա­լա­կան) սեռ։ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի 12-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի հա­մա­ձայն՝ մաս­նա­կից պե­տու­թյուն­նե­րը պետք է անհ­րա­ժեշտ մի­ջոց­ներ ձեռ­նար­կեն կա­նանց և տղա­մարդ­կանց վար­քագ­ծի սո­ցիա­լա­կան և մշա­կու­թա­յին վար­վե­լա­կեր­պե­րում փո­փո­խու­թյուն­ներ մտց­նե­լու նպա­տա­կով՝ այն հաշ­վով, որ­պես­զի ար­մա­տա­խիլ ար­վեն այն նա­խա­պա­շար­մունք­նե­րը, սո­վո­րույթ­նե­րը, ա­վան­դույթ­նե­րը և մյուս բո­լոր այն երևույթ­նե­րը, ո­րոնք հիմն­ված են կա­նանց և տղա­մարդ­կանց կարծ­րա­տի­պա­յին դե­րա­բա­ժան­ման գա­ղա­փա­րի վրա՚։Այ­սօր Եվ­րո­պա­յի այս ոչ ցան­կա­լի զար­գա­ցում­ներն ա­նար­գել մտել են հա­յի օ­ջախ։ Մենք ա­ռանց այն էլ, պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով, ու­նենք շատ գլ­խատ­ված ու որ­դե­կո­րույս ըն­տա­նիք­ներ, իսկ հի­մա էլ ստիպ­ված ենք դի­մա­կա­յել դր­սից մեզ հրամց­վող վտանգ­նե­րին, չնա­յած, ոչ բո­լորն են դեռևս նկա­տում երևույ­թի լր­ջու­թյու­նը։ Շատ ե­րի­տա­սարդ­ներ, կլան­ված եվ­րո­պա­կան մշա­կույ­թով, մի տե­սակ սկ­սել են քն­նա­դա­տող հա­յաց­քով նա­յել մեր ա­վան­դույթ­նե­րին, ող­ջու­նե­լով այն նո­րա­մու­ծու­թյուն­նե­րը, ո­րոնք, մաս­նա­վո­րա­պես,  ա­ռա­ջար­կում է Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան։ Ո­մանք, ցա­վոք, կորց­րել են  ի­րենց բա­րո­յա­կան կեր­պա­րը, ա­պա­գա­յի հան­դեպ վս­տա­հու­թյու­նը, ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյունն ու սկ­սել ան­տե­սել բազ­մա­թիվ ո­րա­կա­պես կա­րե­ւոր ա­վան­դույթ­ներ։ Կյան­քի ա­ռօ­րյա պա­հանջ­ներն ու դրանց բա­վա­րար­ման հա­մար նվա­զա­գույն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը, կար­ծես, հիպ­նո­սաց­րել են մար­դու ներ­քին ցեն­զու­րան. նա ոչ թե զրկ­վում է խղ­ճից, այլ ժա­մա­նա­կա­վո­րա­պես ՙար­խի­վաց­նում՚ է այն, ա­վե­լի հրա­տապ խն­դիր­նե­րի՝ ինչ-որ տեղ խղ­ճին հա­կա­սող լու­ծում­ներ ո­րո­նե­լու ու գտ­նե­լու հա­մար։ Ցա­վոք, ի­րա­վի­ճա­կը ժա­մա­նա­կի հետ կա­րող է ա­վե­լի վատ­թա­րա­նալ, ին­չը դե­ռեւս ակն­հայ­տո­րեն չի նկատ­վում, քան­զի յու­րա­քան­չյուր ժա­մա­նա­կաշր­ջան այն­քան կայ­ծակ­նա­յին է վրա հաս­նում ու անց­նում, որ մարդն ի վի­ճա­կի չի լի­նում ըմ­բռ­նել նրա յու­րա­հատ­կու­թյուն­նե­րը, հատ­կա­պես՝ բա­ցա­սա­կան։ Այս հո­ռե­տե­սա­կան պատ­կե­րա­ցում­նե­րը պայ­մա­նա­վոր­ված են մարդ­կա­յին հո­գե­բա­նու­թյան այն յու­րա­հատ­կու­թյամբ, ըստ ո­րի՝ ան­հա­տը կա­րող է հար­մար­վել ու ըն­դու­նել նախ­կի­նում իր հա­մար ա­նըն­դու­նե­լի, հա­կա­բա­րո­յա­կան, ներ­կա­յում՝ հար­մար, ՙդյու­րա­մարս՚ ե­րե­ւույթ­ներ ու գա­ղա­փար­ներ, եւ աս­տի­ճա­նա­բար դրանք դարձ­նել իր հո­գե­կերտ­ված­քի ան­բա­ժա­նե­լի մա­սը։ 

Մենք, ցա­վոք, չու­նենք բնա­կան շատ ռե­սուրս­ներ, զի­ջում ենք մյուս­նե­րին տն­տե­սա­կան զար­գաց­ման տե­սան­կյու­նից, բայց ու­նենք հա­վատք, բա­րի ա­վան­դույթ­ներ, ա­մուր և բա­րո­յա­կան ըն­տա­նի­քի կեր­պար, ին­չի շնոր­հիվ էլ դա­րեր շա­րու­նակ դի­մա­կա­յել ենք ֆի­զի­կա­պես ա­վե­լի հզոր թշ­նա­մի­նե­րի ոտ­նձ­գու­թյուն­նե­րին։ Ին­չու՞ պետք է մեր այս հարս­տու­թյու­նից հրա­ժար­վենք օ­տա­րի թե­լադ­րան­քով։ Ախր, ե­թե սրանք էլ կորց­նենք, ի՞ն­չը պետք է պաշտ­պա­նենք և ո՞ւ­մից։ Կձուլ­վենք մյուս­նե­րի հետ՝ պատ­մու­թյան գիր­կը նե­տե­լով հայ մար­դու ար­ժա­նա­պա­տիվ կեր­պա­րը։
Հետևե­լով սոց­ցան­ցե­րում ակ­տիվ քն­նար­կում­նե­րին, լց­վում ես լա­վա­տե­սու­թյամբ, որ հայ ժո­ղո­վուր­դի ա­րյան մեջ դեռևս խո­սում է մեր հայ­րե­րի բա­րո­յա­կա­նու­թյունն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը և, որ ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յում քո­ղարկ­ված չա­րի­քի դեմ պայ­քա­րող ե­րի­տա­սարդ­նե­րի թիվն ան­հա­մե­մատ ա­վե­լի շատ է, դիրքն էլ՝ վճ­ռա­կան։